Меню
Разработки

Խաղ - վիկտորինա

10.05.2020

Содержимое разработки


ՀԱՅԵՐԵՆԻ ԳԱՂՏՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Վիկտորինան կընթանա երկու փուլով. 1. Թիմային, 2. Անհատական: Առանձին մրցույթ կլինի ավագների և թիմերի լավագույն խաղացողների միջև, որոնք միավորներր կբերեն իրենց թիմերին: Առաջին փուլը կավարտվի առավելագույն միավորներ վաստակած թիմի հաղթանակով, երկրորդ փուլը կընթանա հաղթող թիմի 2 լավագույն խաղացողների միջև, և կհաղթի նրանցից մեկը: Վիկտորինայի նպատակը ստուգելն է դասաժամերի ընթացքում յուրացրածը, ինչպես նաև նոր գիտելիքներ հաղորդելը: Հարցերը կլինեն հայոց լեզվից և գրականությունից, միջառարկայական կապ կստեղծվի պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաների միջև:



ՓՈՒԼ 1. ՄՏՔԻ ՄԱՐԶԱՆՔ

(Յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր: Տրվում է 10 վայրկյան)

Մեկ տառի փոփոխությամբ ստանալ վսեմ բառի հականիշը:_ Նսեմ

Խաղողի և հաղարջի ո՞ր մասը վերցնեմ, որ ապուրը համեղ ստացվի:_ Աղ

Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա հորդ ասա՝ հորդ անձրևից հորթը թրջվեց»:_Հորդ-հորդ՝ համանուններ, հորդ-հորթ՝ հարանուններ

Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը «չի լսում»:_Ունկավոր (ունկ՝ կոթ, բռնակ)

Ձար, գզաթ, ստև: Ի՞նչ է կոչվում մարդունը:_ Մազ

Ժամացույցի սլաքը ո՞ր բառի վրա կկանգնի՝ ցա՞րդ, թե՞ զարդ:_ Ցարդ (արդ՝ հիմա, այժմ)

Ի՞նչ իմաստ է արտահայտում գես-ը գիսախռիվ և գիսաստղ բառերում:-1. Մազ, 2. Պոչ

Սպարապետը ո՞ր երկրի հրապարակով կրպակ գնա:_ Պարսկաստան

Աշխարհ տեսնելու համար ի՞նչ դառնամ՝ հածո՞րդ, թե՞ հեծյալ:_ Հածորդ

Ուղղել սխալը. «Հորի այծերից մեկն ընկավ հորանը»:_Հորանի այծերից մեկն ընկավ հորը:

Այբուբենի ո՞ր տառից կետադրական նշան կերտեմ: _Չա տառից՝ չակերտ

Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:_ Նորե՛կ տղա, իրեն ասա՝ թաս տարա գոմ:

Ո՞ր բառն է նշանակում «տրամադրությունը մի քիչ լավացած, փոքր-ինչ արբեցած»՝ սալոր-սալո՞ր, թե՞ ծիրան-ծիրան:_ Ծիրան-ծիրան

Ո՞ր գույնը ծիրանի բառի իմաստներից չէ:_ Դեղին

Ո՞րը լեզու չէ՝ հայերեն, թայերեն, ճայերեն, բայերեն :_ Բայերեն (թայերեն՝ սիամերեն, ճայերեն՝ մանջուրական լեզու):

Ո՞ր հայերենագետն է աղվեսներ «սիրում»:_Գևորգ Ջահուկյան (ջահուկ/ճահուկ՝ աղվեսների խումբ)





ՈՍԿՈՒ ՏԵՆԴ

(Նկարների միջոցով պիտի կռահել շրջասույթը և բացատրել իմաստը:

Յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր: Տրվում է 10 վայրկյան)

Կանաչ-թեյ Սպիտակ-բամբակ

Կապույտ-ջուր Սև-նավթ

Կարմիր-զաֆրան

ԼԵԶՎԱՊՏՈՒՅՏ ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ

(Յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր: 10 վայրկյան)

Թխկատերևի երկիր-Կանադա

Ծագող արևի երկիր-Ճապոնիա

Կեսգիշերային արևի երկիր-Նորվեգիա

Հազար լճերի երկիր, Լճերի ու ճահիճների երկիր-Ֆինլանդիա

Սառցի և կրակի երկիր-Իսլանդիա

Վարդակակաչների երկիր-Հոլանդիա



ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՀՈՑԻՑ

(Հարցերը տրվում են բառաշարքերով: Յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր: 10 վայրկյան)

Շուշան, Հասմիկ, Աշխեն, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . ու՞մ պարտեզից դուրս հանենք:_ Նվարդ (պարգև, ընծա)

Ո՞րն է «շնականությունը»՝ սադիզմը, մասոխիզմը, ցինիզմը թե՞ կապիտալիզմը :_ Ցինիզմ (կինոս՝ «շուն» բառից )

Ո՞րն «ընտանիքի» անդամ չէ՝ հոգեբան, հոգեվերլուծաբան, հոգաբարձու, հոգեգար :_ հոգաբարձու (հոգ արմատն է)

Ո՞ր բառն է ավելորդ շարքում՝ տաբատ, քաղաք, դարան, կատակ, պարապ :_ դարան

Ո՞րը աֆրիկյան լեզու չէ՝ դայակ, գանգ, բոբո, բանդա :_ Դայակ (ինդոնեզական լեզու)

Ո՞ր բառից չենք «կշտանա»՝ կաթ, կիթ, կութ, կոթ :_ Կոթ

Ո՞րը պարան չէ՝ կառան, խառան, մառան, առասան: _ Մառան

Ո՞ր կենդանուն վտարենք կենդանաբանական այգուց՝ վիթ, հավ, մուկ, ուղտ, շուն:_ ուղտ

Նիկոտին, դեմոկրատ, քսերոքս, բոյկոտ, գիլիոտին բառերիղ ո՞րը «հասարակ» ծագում ունի:_ Դեմոկրատ

Նշվածներից ո՞րը կապույտ քար չէ՝ լալ, գոճազմ, մոսմոռ, մարմար:_ Մոսմոռ

Ի՞նչ կենդանի է՝ մողոշիկ, շառատ, աշխետ, ճանճկեն: _ Ձի (մոխրագույն, թխակարմիր, դեղնակարմիր, սև ու սպիտակ):

Նշվածներից ո՞րը ասիական ժողովուրդների լեզու չէ՝ էսկիմոսերեն, կապուչիներեն, մանդարիներեն, բալի:_ Բալի (աֆրիկյան լեզու) (կապուչ.՝ իբերակովկասյան)

Ո՞րը գինու աման չէ՝ թակույկ, կահույր, կափույր:_ Կափույր

Ո՞ր գույնով է ներկված ուղղանկյունը՝ արջնագույն, դարչնագույն, արճճագույն, շափղնագույն:_ Շափղնագույն



ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԼԵԶՎԻ ԾԱՅՐԻՆ

(Յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր: 10 վայրկյան)

Կատվի դրախտ-անիմաստ կյանք Առյուծի կաթ-օղի

Էշի դրախտ-աքսորավայր Անապատի նավ-ուղտ




ՍԱՀՄԱՆՔ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ

(Յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր: 1 րոպե)

1.Հիպոկրատ_ ... գիտությունն ընդարձակ է, պատահարն՝ անհաստատ,

փորձը՝ խաբուսիկ, խորհելը՝ դժվար:_ Կյանքը կարճ է:

2.Հիպոկրատ_ «Այն, ինչ չի բուժում դեղը, բուժում է երկաթը, այն, ինչ չի կարող բուժել երկաթը, կբուժի կրակը»: Ի՞նչ դարձվածք է առաջ եկել այս մտքից, որ հռոմեական քաղաքականության և դրան հաջորդած բռնապետությունների հիմքում էր ընկած:

_ Հրով և սրով:

3. Եզոպոս _ Եզոպոսի առակներից մեկում պատմվում է մի ֆլեյտահարի մասին, որը փորձում էր նվագելով ձկներ որսալ: Համոզվելով, որ իր ջանքերն իզուր են, նա ցանցը նետում է ծովը և շատ ձկներ հանում: «Դադարեք պարել,_ ասում է ցանցում թպրտացող ձկներին,_ երբ ես ֆլեյտա էի նվագում, դուք չուզեցիք պարել»:

Ո՞ր դարձվածքն է առաջացել այս առակից, և ինչպես է այն հայերեն հնչում:_ Դուդուկի (զուռնայի ) տակ պարել:

4. Անտիկ հեղինակները, փառաբանելով Էգեյան ծովում գտնվող Սամոս կղզու արգավանդությունը, հավատացնում էին, որ այնտեղ ամեն ինչ կա, անգամ թռչնի կաթ: Ի՞նչ դարձվածք է առաջացել այս հավաստումից, և ի՞նչ իմաստ է արտահայտում այն: (2 միավոր)_ Ծտի կաթ՝ «Չճարվող, հազվագյուտ մի բան»



ԹՎԵՐԸ ՏԱՌԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

(Յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր: 10 վայրկյան)

Úáà ã³÷Çñ, Ù»Ï ÏïñÇñ£ í»ó»ñáñ¹ ½գ³Û³ր³Ý

Ø»Ï Ë»ÉùÁ É³í ¿, »ñÏáõëÁ` ³í»ÉÇ É³í£ ë³ÛÉÇ ÑÇÝգ»ñáñ¹ ³ÝÇí

Úáûñáñ¹ »ñÏÝùáõÙ ÉÇÝ»É ³é³çÇÝ çáõóÏ



È»½áõÝ` ·³Õïݳ·ñí³Í

(Յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր: 10 վայրկյան)


Հռոմի ո՞ր մասում ամարաթ կառուցեմ:-Պալատինում բլուրի վրա

Մխիթար Սեբաստացին որտե՞ղ միաբանություն ստեղծեց՝ «հիվանդանոցու՞մ», թե՞ «կղզիների» վրա: _«Հիվանդանոցում»՝ Լազար կղզում («կղզիները» Մալդիվներն են)

Ի՞նչ խնդրանքով դիմեմ Հերմես աստծուն՝ պարկը պինդ փակելու՞, թե լայն բացելու: _ Փակելու (հերմետիկ բառը Հերմեսի անունից է)

Չինացինե՞րը, թե՞ չեխերն են «սրբազան գրերով» գրում: _ Չինացիները («սրբազան գիր»՝ հիերոգլիֆ:

Ու՞մ թագը ճեղքված չէ՝ կայսրի՞, ցարի՞, թե՞ արքայի: -Արքայի:



ԳՈՒՆԱՎՈՐ ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ

(Յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր: 10 վայրկյան)


Ի՞նչ պիտի կապել՝ ամուսնացնելու համար: _Կարմիր-կանաչը (կապել)

Ի՞նչ պիտի կապել՝ նշան դնելու համար: _Կարմիր թել (կապել)

Ի՞նչ գույն պիտի ներկել արևը՝ արու զավակ ունենալու համար: _Կանաչ (արև)

Ի՞նչ գույնի և ի՞նչ հագուստ է կինը: _Կարմիր գոգնոց

Ի՞նչ պիտի անել հաշտություն առաջարկելու համար: _Սպիտակ դրոշ բարձրացնել

Ի՞նչ ունի տոհմիկ ազնվականը:_Կապույտ արյուն

Լավատեսը ինչո՞վ է նայում աշխարհին: _Վարդագույն ակնոցով (նայել)


ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԲՆՕՐՐԱՆՈՒՄ (ԱՎԱԳՆԵՐԻ ԽԱՂ)

(Յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր: 10 վայրկյան)

¶áñ¹Û³Ý ѳÝգáõÛó êǽÇ÷áëÛ³Ý ³ß˳ï³Ýù

¸³ÙáÏÉÛ³Ý ëáõñ ¸³Ý³Û³Ý ï³Ï³é


(ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ)


ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԾԻԱԾԱՆԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

(Այս փուլում տրվող հարցերն ընդհանուր են 2 գրողի համար, հետևաբար մեկ միավոր տրվում է երկու անուն նշելու համար: Յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր, 10 վայրկյան:)


«Գարնանամուտ»- Տերյան, Շիրազ

«Երկիր Նաիրի»- Տերյան, Չարենց

Դորպատի համալսարան- Աբովյան, Պատկանյան

Պոեմներ Արա Գեղեցիկի մասին- Ն. Զարյան, Կ. Զարյան

Ծածկանունը՝ Սևակ- Ռուբեն Չիլինկիրյան, Պարույր Ղազարյան

Ծննդավայրը՝ Շամախի- Շիրվանզադե, Կ. Զարյան

Ազգանունը՝ Հովհաննիսյան- Նար-Դոս, Պարոնյան



ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

(Այս փուլում ներկայացվում են հայտնի գրողները կամ արվեստագետները: Անհրաժեշտ է կռահել նույնքան հայտնի նրանց ազգականների անունները: 1 միավոր, 10 վայրկյան)


Օպերային երգիչ Նար Հովհաննիսյան: Ո՞վ էր հայրը:- Նար-Դոս

Քանդակագործ Արա Շիրազ: Ո՞վ էր մայրը:- Սիլվա Կապուտիկյան

Բեմադրիչ Վարդան Աճեմյան: Ո՞վ էր հորեղբոր որդին:- Գուրգեն Մահարի

Դերասան Հովհաննես Աբելյան: Ովքե՞ր էին մորաքույրների որդիները:- Ալեքսանդր Շիրվանզադե, Կոստան Զարյան

Նկարիչ Մարտիրոս Սարյան: Ո՞վ էր աները:-Ղազարոս Աղայան

Գրականագետ Գարեգին Լևոնյան: Ո՞վ էր հայրը: -Աշուղ Ջիվանի


**********

ՀԱՐՑԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(Տրվում է 20 վայրկյան, 1 միավոր)

Ի՞նչ շրջասույթ կա հետևյալ հատվածում . «Հում կաթնակիր Աթամի զաթ, Նալաթ ըլի էդ քու բափին:- Աթամի զաթ՝ մարդ

Ո՞վ է Սիրանույշ Պերպերյանը:- Միսաք Մեծարենցը

Ի՞նչ ընդհանուր բան կա Հ . Թումանյանի, Ե. Օտյանի և Լ. Շանթի միջև:- Ծննդյան թվականը՝ 1869

Ի՞նչն է «միավորում» հետևյալ գրողներին՝ Ր աֆֆի, Պարոնյան, Դուրյան, Տերյան:- Մահացել են թոքախտից

Ի՞նչ ընդհանուր բան կա Գ. Մահարու, Կ. Զարյանի և Ն. Զարյանի միջև:- Մահվան թվականը՝ 1969

Ի՞նչն է «միավորում» գրող Տիրան Չրաքյանին և մարդաբան Անդրանիկ Ճաղարյանին: -Պ. Դուրյանի դիմապատկերը

Ո՞վ է նկարում:- Վահան Տերյան

****************

(Այս փուլի հարցերին պատասխանում են 2 թիմերն էլ՝ գրավոր կերպով: Տրվում է 1 րոպե: Գնահատվում է 1 միավոր)

1. «Արշակ և Շապուհ» վիպասքում և Ավ. Իսահակյանի «Հայրենի հողը» բալլադում ընդգծվում է մի գաղափար, որի մարմնավորումը հունական դիցաբանության մեջ Անթեյն էր: Ի՞նչ գաղափար է դա:- Մայր հողի ուժը

2. Համանման վերջաբան ունեն Ե. Չարենցի «Ամբոխները խելագարված» և Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմները: Ի՞նչ պատկեր է դա և ի՞նչ խորհուրդ ունի:- Դեպի արևը գնալու պատկերն է՝ նոր՝ ցանկալի կյանքի սկիզբը:

3. Հ. .Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը՝ Թմկա տիրուհու օրինակով, և Ավ. Իսահակյանի «Համբերանքի չիբուխը» պատմվածքը՝ թեյի և շաքարի օրինակով, զարգացնում են միևնույն գաղափարը: Ի՞նչ միտք է դա:- Կյանքի անցողիկության, բարի գործեր կատարելու և լավ անուն թողնելու գաղափարը:



¶ñ³Ï³ÝáõÃÛ³Ý áõ å³ïÙáõÃÛ³Ý Ë³ãÙ»ñáõÏáõÙ

(Տրվում է 30 վայրկյան)


1.Ստեփան Զորյանի այդ պատմավեպը լույս տեսավ 1943թ. : Վեպի գլխավոր հերոսն այն արքան էր, ում շնորհիվ հայոց կաթողիկոսական աթոռն անջատվեց Հռոմից, և այն եզակի

արքաներից, ում հռոմեական պատմիչները դրվատում էին, հայ պատմիչները՝ պախարակում: Ո՞ր պատմավեպի մասին է խոսքը: (1 միավոր) - «Պապ թագավոր»

2. 17-18-րդ դարերում հանդես եկած այդ գործիչը հայ իրականության մեջ ռուսամետ կողմնորոշման սկզբնավորողն էր, որն ազատագրական պայքարը դրեց գործնական հողի վրա: Հայ գրականության մեջ նրա կերպարը վեր են հանել Արազին և

Սուրեն Այվազյանը: Ու՞մ մասին է խոսքը: (1 միավոր) - Իսրայել Օրի

3. Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ այդ արքան մարմնավորում է հայոց ազատասեր ոգին : Պատմահայրը նրա կերպարում է խտացրել 1-3-րդ դարերի մի շարք պատմական անձանց : Հայկ Խաչատրյանը նրա մասին գրել է «Հայոց առաջին արքան» պատմավեպը: Նրա հետ է կապված եվրոպացիների կողմից մեր երկրին տրված անունը: Նա հայրն էր Արա Գեղեցիկի: Ու՞մ մասին է խոսքը: (1 միավոր) -Արամ թագավոր

4. Հայդուկային շարժման մեջ «Ասլան» անունով դիմում էին Աղբյուր Սերոբին՝ նրան կոչելով «Նեմրութի հսկա, Նեմրութի ասլան»: Սակայն Կարո Սասունին, գրելով «Սարերու Ասլանը» կենսագրական վեպը, նույն անունով կոչեց մի այլ հայդուկի, ով Անդրանիկի հետ պատժեց Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլին: Ու՞մ մասին է խոսքը: (1 միավոր) - Գևորգ Չավուշ

5.Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Պատմական ո՞ր անձի մասին է գրում Հ. Թումանյանը: (1 միավոր) - Գրիգոր Լուսավորիչ

6.Այդ զորավարը 17-18-րդ դարերում իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդն էր։ Նա ձեռնամուխ եղավ հայկական մշտական բանակի կազմակերպման, ամրությունների կառուցման, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը, ստեղծեց հայկական իշխանություն՝ Հալիձորի կենտրոնական բերդով։ Սյունիքում նրա իշխանությունը ճանաչեց պարսից շահ Թահմազը՝ տալով նրան դրամ հատելու իրավունք: Նրա կերպարը գրականության մեջ անմահացրեց Րաֆֆին: Ո՞ր վեպը գրեց Րաֆֆին: (1 միավոր) - «Դավիթ-Բեկ»

7. Ասում են՝ գերմանական Haribo ռետինե քաղցրավենիքները ստեղծվում են այդ կենդանու ոսկորների դոնդողանման նյութից։ Այդ կենդանու անունով է կոչվում մի հիվանդություն, որով պիտի տառապեր հայոց արքաներից մեկը: Եվ այդ հիվանդությունն էլ շրջադարձային էր լինելու մի ողջ երկրի ժողովրդի պատմության մեջ: Ի՞նչ կենդանու, ո՞ր

արքայի մասին է խոսքը, և որտեղի՞ց ենք քաղում նշված տեղեկությունը: (3 միավոր) -խոզ, Տրդատ Գ, Ագաթանգեոսի «Հայոց պատմություն»



²ñù³Ý»ñ ³é³Ýó ó·Ç

(Անցում ենք շրջասույթների փուլին, որը կանցկացվի թիմերի լավագույն խաղացողների միջև: Նրանց կընտրի մրցատյանը: Փուլը կազմված է երկու մասից: 1-ին հատվածում անհրաժեշտ է նշել տրված արվեստագետի շրջասույթը: 2-րդ հատվածում՝ «Ո՞Վ ՈՎ Է» վերտառությամբ, հայ գրողներն ու մտածողներն են, որոնց շրջասույթները կազմված են համաբանությամբ՝ օտարագիր գրողների անուններով: Նկարը կարող է հուշել՝ թե ում: Տրվում է 10 վայրկյան, 1 միավոր:)

ÚáÑ³Ý ìáÉýգ³Ýգ ¶Ûáû-ÊáëùÇ ³ñù³ ÚáÑ³Ý Þïñ³áõë-ì³ÉëÇ ³ñù³

ÜÇÏáÉá ä³գ³ÝÇÝÇ-æáõóÏÇ ³ñù³ â³ñɽ â³åÉÇÝ-ÌÇͳÕÇ ³ñù³


à±ì àì ¾

ºÕÇß» â³ñ»Ýó- гÛÏ³Ï³Ý ´áõ³Éá Ô³½³ñáë ²Õ³Û³Ý- Ð³Û ²Ý¹»ñë»Ý

гÏáµ ä³ñáÝÛ³Ý- гÛáó ØáÉÇ»ñ ¸³íÇà ²ÝѳÕÃ- Ð³Û ²ñÇëïáտել



¶ñ³Ï³ÝáõÃÛ³Ý áõ Ï»Ýë³µ³ÝáõÃÛ³Ý Ë³ãÙ»ñáõÏáõÙ

(Տրվում է 1 միավոր, 1 րոպե)


1.Գնարբուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է, հայերեն կոչվում է նաև արանց ծաղիկ: Ունի տարատեսակներ Հայաստանի տարբեր վայրերում՝ լոշ, արջտակ, մանուշ: Ենթադրվում է, որ արանց ծաղիկը անվանափոխելով՝ հայ գրողներից մեկն այդպես է անվանել իր հանրահայտ պատմվածքը, որտեղ արծարծվող թեմաներից է աննկատելի մնացած գեղեցկությունը: Ո՞ր պատմվածքի մասին է խոսքը:-«Ալպիական մանուշակ»:

2. Վարդազգիների ընտանիքի վայրի բույս, սովորաբար՝ թփերի, երբեմն՝ ծառանմանների, հազվադեպ՝ լիանների ձևով: Պտուղը բազմասերմ ընկուզիկ է՝ կարմիր, վարդագույն, դեղնակարմրավուն, պարունակում է վիտամիններ, օգտագործվում բժշկության մեջ: Ըստ Հիպոկրատի՝ այդ բույսի պտուղները հակաբորբոքիչ միջոց են: Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ պտուղների եփուկը օգնում է մաշկային հիվանդությունների ժամանակ: Այս բույսը հաճախ է հանդես գալիս Համո Սահյանի բանաստեղծություններում՝ մերթ՝ որպես կարմիր սարսուռ, մերթ՝ իբրև լքված այրի և մերթ էլ խորհրդանիշն է տոկունութան: Ո՞ր բույսն է դա:-Մասրենի

3. Կաթնասունների դասի շնազգիների կենդանի է, էգը կոչվում է ճույռ: Մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 30-50 կգ: Ապրում է տափաստաններում, արոտատեղերում, անապատներում, տունդրայում: Կյանքի տևողությունը 15-20 տարի է, ունենում է 3-13 ձագ: Ուշ աշնանը ընտանիքով թողնում է որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով ավելի քան 100 կմ տարածություն: Այս կենդանուն նվիրված մի պատմվածքից իմանում ենք, որ նա վախենում է կրակից, պարանից ու աղմուկից, իսկ վիրավոր անդամին հոշոտում են խմբով: Ո՞ր պատմվածքում են հաղորդվում նշված

տեղեկությունները:- Հովհ. Թումանյան «Գելը»

4. Շրթնածաղիկների ընտանիքի մեղրատու խոտաբույս է, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է նրա ավելի քան 25 տեսակ՝ տարածված գլխավորապես միջերկրածովյան երկրներում: Տերևները նշտարաձև են, ծաղիկները՝ երկնագույն, կապույտ, մանուշակագույն: Որոշ տեսակներ եթերայուղային բույսեր են, օգտագործվում են բժշկության և օծանելիքի արտադրության մեջ։ Հայկակական անվանումներն են՝ Եպնդեղ, Փայլասենի, Կարդին, Լուացուկ: Այս բույսի հունական անունն է կրում հայ գրողներից մեկը: Ո՞ր բույսի մասին է խոսքը: -Նարդոս



¶ñ³Ï³ÝáõÃÛ³Ý áõ

³ß˳ñѳ·ñáõÃÛ³Ý Ë³ãÙ»ñáõÏáõÙ

(Տրվում է 30 վայրկյան)


1. Զանգեզուրի գետերից մեկը սկիզբ է առնում Մեղրու լեռների արևելյան մասից և թափվում Արաքսը: Գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է Բասուտ անունով, այժմ պաշտոնապես կոչվում է Ծավ գետ: Ո՞ր ստեղծագործության մեջ է հիշատակվում այս գետը: (1 միավոր) -«Ալպիական մանուշակ»

2. Արաքսի աջակողմյան վտակներից նշանավորը Մակուն է, որի դաշտը Նախիջևանի գոգավորության շարունակությունն է: Մակուի ձախ վտակը Տղմուտն է (այժմ՝ Աղչայ), նրա հովտում գտնվող դաշտը հայոց պատմության մեջ նշանավորվել է մի ճակատամարտով: Ո՞ր դաշտի մասին է խոսքը և ո՞ր ստեղծագործության մեջ է այն կարևորվում: (2 միավոր) - Ավարայր «Վարդանանք»

3. Հայկական լեռնաշխարհի հարավային եզրով ձգվում է Հայկական Տավրոսը, որի արևելյան մասում Սասնա լեռնաբազուկն է՝ 2967 մ բարձրությամբ գագաթով: Այդ գագաթը էպոսում հիշատակվում է որպես սրբազան լեռ, սասունցիների աղոթատեղի՝ Ս. Աստվածածին վանքով: Ո՞ր սարի մասին է խոսքը: (1 միավոր) - Մարութա (Մարաթուկ)

4. Այդ գետը հոսում է Հայաստանով և Վրաստանով, առաջանում է Ձորագետ գյուղի մոտ՝ Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից: Միանում է Խրամ գետին՝ նրա հետ միասին թափվելով Կուրը: Թումանյանն այն անվանում է «Լոռու ձոր»: Ո՞ր գետի մասին է խոսքը և ո՞ր ստեղծագործության մեջ է այն հիշատակվում: (2 միավոր) - Դեբեդ «Լոռեցի Սաքոն»

5. Հայկական լեռնաշխարհի լճերից է. հյուսիսից եզրավորվում է Ծաղկանց, արևելքից՝ Վասպուրականի, հարավից՝ Հայկական Տավրոսի լեռնաշղթաներով: Ունի տեկտոնահրաբխային ծագում, կղզիներից մեկը եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության կենտրոնը: Հիշատակվում է նաև Արծրունյաց, Ռշտունյաց, Վասպուրականի, Արճեշի ծով անուններով: Այս լճին է նվիրված Րաֆֆու առաջին բանաստեղծությունը: Ո՞ր լճի և ո՞ր բանաստեղծության մասին է խոսքը: (2 միավոր)- Վանա լիճ , «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ»


6. Տավրոսի լեռնաշղթայում 2134 մ բարձրությամբ լեռ է։ Գտնվել է հնագույն Կոմմագենե երկրում։ XIX դ.այդ լեռան վրա հայտնաբերվել է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա 69-34թթ.) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Այդ լեռը հիշատակվում է Հ. Թումանյանի քերթվածում՝ հայոց լեռնաշխարհի մյուս լեռների անվան կողքին: Ո՞ր լեռն է դա և ո՞ր ստեղծագործության մեջ է հիշատակվում: (2 միավոր) - Նեմրութ «Հոգեհանգիստ»



¸åñ³ï³Ý ݳ˳ë»ÙÇÝ

(Այս փուլի հարցերն ընդգրկում են էքսկուրսիաների ընթացքում տեսածն ու լսածը՝ ստուգելու համար՝ որքան ենք ուշադիր և ինչքան ենք հիշում: Տրվում է 1 միավոր,10 վրկ)


1. Ո՞ր գրողն է մեծ հակում ունեցել արևելյան արձանիկների նկատմամբ և արտերկրից իր հետ հնդկական աստվածների արձանիկներ բերել:- Ավ. Իսահակյան

2. Ինչու՞ են հայերը գորգերը պատերից կախել՝ ի տարբերություն եվրոպացիերի, որոնք հատակին էին փռում:- Տան ոգիների ուշադրությունը նախշազարդերով գրավելու համար:

Ո՞ր գրողն է զբաղվել լուսանկարչությամբ:-Պ. Պռոշյան

3.Ո՞ր գրողն էր նկարազարդ թղթով փակում իր գրապահարանները՝ ապակու տակից:- Հ. Թումանյան

4.11-րդ դարի ո՞րն պատմիչն է կրում մի տեղավայրի անուն, որն այսօր հայտնի է իր նկարազարդ քարանձավներով:- Արիստակես Լաստիվերտցի

5.Ո՞ր հնավայրն է գտնվում Արարատ և Արագած լեռների միջև:- Զվարթնոց տաճար

6. Ո՞ր գրողի տապանաքարն է դրված Կոմիտասի անվան Պանթեոնում, բայց մարմինն այնտեղ թաղված չէ:- Վ. Տերյան

7. Ո՞ր եկեղեցու բակում է թաղված Րաֆֆու Խենթը:- Էջմիածնի Ս. Գայանե

8. Հ. Թումանյանի երևանյան թանգարանի աստիճանները հաշվելով բարձրանալիս ի՞նչ կարելի է իմանալ:- Հ. Թումանյանի տարիքը

9. Իշխան Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրների որմնաքանդակները վանքի մանրակերտով պատկերված են . .վանքի, իսկ արքաներ Կյուրիկե և Սմբատ Բագրատունի եղբայրների նույնակերպ քանդակները՝ . . վանքի պատին: Ո՞ր վանքերն են դրանք:-Հառիճ, Հաղպատ:


(Ամփոփվում են թիմերի արդյունքները: Առավելագույն միավորներ հավաքած թիմից ժյուրիի ընտրությամբ մնում է 2 լավագույն խաղացողը: Մրցույթը շարունակվում է նրանց միջև:)


ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

(Մրցակիցները պատասխանում են գրավոր կերպով՝ հարցը հնչելուց մեկ րոպե անց: Կհնչեն մեկական հարց հայոց լեզվից և գրականությունից:)

  1. Ձու, խնջույք, դատարկություն. ì»ñáգñÛ³É µ³é»ñÇó և Ýßí³Í ³ÝÓ³Ýó ³ÝáõÝÝ»ñÇó ¹³ñÓí³ÍùÝ»ñ ϳ½Ù»É£( 3 միավոր) -ÎáÉáõÙµáëÇ Óáõ, ÉáõÏáõÉÉáëÛ³Ý ËÝçáõÛù, ïáñÇã»ÉÛ³Ý ¹³ï³ñÏáõÃÛáõÝ:

  2. Հայ դասական ո՞ր գրողներն են Մեսրոպ Մաշտոցի մասին գեղարվեստական երկեր գրել: (5 միավոր) - Սիամանթո, Պարույր Սևակ, Դերենիկ Դեմիրճյան, Հովհաննես Շիրազ, Հրանտ Մաթևոսյան:

(Հավասար միավորներ հավաքելու դեպքում մասնակիցները կբացատրեն դարձվածքների իմաստը:)



Լրացուցիչ հարցեր


1. Ի՞նչ հնչյունափոխություն կա լրամաս բառում:

2. Ի՞նչ հնչյունափոխություն կա լրահոս բառում:

3. Ո՞ր բառը նույնարմատ չէ՝ լսարան, ականջալուր, համալիր:

4. Միջնադրյան ո՞ր գրողն առաջինը աշխարհիկ թեմայով չափածո երկ գրեց:

5. Ո՞վ է «Տաղ անանձնական» բանաստեղծության հեղինակը»:

6. Ո՞վ է «Տաղ անձնական» բանաստեղծության հեղինակը»:








-75%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Խաղ - վիկտորինա (81.28 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели