Меню
Разработки
Разработки  /  История  /  Уроки  /  8 класс  /  Հայոց պատմություն

Հայոց պատմություն

Ազատագրական պայքարը Սյույիքում
11.05.2020

Содержимое разработки

Դասի պլան







  • Դասի թեման - 1. Ազատագրական պայքարը Սյունիքում և Արցախում XVIII դարի 20-ական թվականներին :

  • Դասարան- 8-րդ, 11-րդ

  • Դասաժամ - 90 րոպե

  • Առաջնային առարկայախումբ - հայոց պատմություն

  • Երկրորդային առարկայախումբ - 1. աշխարհագրություն

2. հայոց եկեղեցու պատմություն

3. հայ գրականություն

4. մշակույթ ( երգ, պար. ճարտարապետություն )

  • Դասի նպատակը

Այս թեմայի օգնությամբ աշակերտները գիտակցեն ազատագրական պայքարի կարևորությունը մեր ժողովրդի կյանքում:

Իմանան, որ այս շարժումը ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ:

Հասկանան անհատի դերը

  • Չափորոշիչներ .

Այս դասի ուսուցման արդյուքնում աշակերտները .

    1. Կկարողան բացատրել , թե ինչպես նպաստավոր պայմանների ի հայտ գալուն պես հայը ոտքի է կանգնում և պայքարում իր անկախության համար :

    2. Կկարողանան քարտեզի վրա ցույց տալ և նկարագրել պատմական Արցախի և Սյունիքի պատմությունը:

    3. Կկարողանան լուսաբանել XVIII դարի 20-ական թվականների Արցախ և Սյունյաց աշխարհների հերոսական պայքարը :

    4. Կկարողանան հասկանալ, թե ինչու Եսայի Հասան Ջալալյանը հակվեց բանակցություններ սկսել թուրքերի հետ :

    5. Կկարողանան ներկայացնել ներկա Սյունիքի և նորաստեղծ Արցախի վարչական կառուցվածքը :

  • Կարողոթյուններ և հմտություններ .

Այս դասի ուսուցման արդյուքնում աշակերտները .

    1. Կզարգացնեն անհատական և խմբային աշխատանքների հմտություններ :

    2. Կսովորեն սեփական կարծիքը պաշտպանել, ինքնուրույն դատողություններ անել :

    3. Ձեոք կբերեն պատմական փաստերը վերլուծելու, համեմատելու, ընդհանրացնելու կարողություններ :

    4. Կկարողանան կազմակերպել քննարկում և սեփական դիրքորոշում արտահայտել:

    5. Ձեռք կբերեն պատմական հետազոտություններ կատարելու հմտություններ :

    6. Կզարգացնեն խմբային աշխատանք կատարելու իրենց հմտությունները :

    7. Կձևավորեն բանավիճելու կուլտուրա, կսովորեն լսել ուրիշի կարծիքը :

    8. Կկարողանան գնահատել իրենք իրենց և ընկերներին :

  • Արժեքային համակարգ .

Այս դասի ընթացքում աշակերտները կհաղորդակցվեն մեր երկրի անկախության համար մղվող ազատագրական պայքարի պատմությանը, կհասկանան ու կգիտակցեն, որ ազատությունը, անկախությունը, պետականությունը ազգերի գոյության հիմնական պայմաններն են :

Աշակերտները կհասկանան, որ պայքար, ազատություն, անկախություն հասկացությունները փոխկապակցված են :

Ի վերջո աշակերտները ավելի կգնահատեն ու կհարգեն իրենց ժողովրդի պատմությունը և մշակույթը :

  • Պահանջվող նյութեր

Քարտեզ

Համակարգիչ

Ձայնասկավառակներ

Դրոշներ

Նշագրիչներ

Թղթեր

  • Հասկացություններ

Ազատագրական պայքար,անկախություն սղնախ,ինքնապաշտպանություն,հարյուրապետ,կամավորական ջոկատ, մելիքություն, Կասպիական արշավանք, հայկական իշխանություն:

  • Մեթոդներ

Համագործակցային ուսուցում, քառաբաժան, խիկ համակարգ

  • Դասի սկիզբը – Խթանման փուլը սկսվում է « Փառք քեզ Հայաստան » երգով ( երգում է դասարանը) :

  • Դասի ընթացքը – Դասարանը նախապես բաժանված էր 2 խմբի - արցախցիներ

սյունեցիներ: Նրանք ուսումնասիրել են իրենց հանձնարարված նյութերը և պատրաստել

սլայդ-շոուներ Արցախի ևՍյունիքի վերաբերյալ:

Իմաստի ընկալման փուլում նախ իրենց ուսումնասիրություններն են ներկայացնում սյունեցիները: Նրանք հիմնականում կենտրոնանալով XVIII դարի ազատագրական պայքարի վրա – ներկա ժամանակաշրջանի Սյունիքի մարզով ավարտին են հասցնում իրենց ուսումնասիրությունները :

Ներկայացվող նյութը ընդմիջվում էր երգով ու պարով :

Այնուհետև իրենց աշխատանքներն է ներկայացնում Արցախի խումբը:

Նույն ծրագրով աշխատել են նաև Արցախի խմբի աշակերտները :

  • Քննարկման փուլ .

Ներկայացվող հարցերը .

    1. Ինչպե՞ս եք գնահատում ազատ ու անկախ հայրենիքի գոյությունը :

    2. Իսկապե՞ս ազատագրական պայքարը կարող է տանել անկախության :

    3. Ինչպե՞ս եք գնահատում XVIII դարի 20-ական թվականների ազատագրական պայքարը:

    4. Անհատները ի՞նչ դերակատարում ունեն մեր պատմության հերոսական էջերում ի դեմս Դավիթ Բեկի, Եսայի Հասան Ջալալյանի :

    5. Պե՞տք է խոնարհվենք իրենց կյանքը զոհած մեր նախնիների շիրիմների առջև :

    6. Ինչ եք կարծում այսօր շա՞տ են պատրաստակամ քաղաքացիները , որոնք իրենց կյանքը կտան հանուն հայրենիքի ազատության :

    7. Ճի՞շտ ենք վարվում , որ անընդհատ փորցում ենք ուրիշների վրա հույս դնել անկախանալու համար :

    8. « Ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո միասնության մեջ է » վերլուծեք :

  • Դասի ավարտը -Կշռադատման փուլը իրականացնել քառաբաժանով

  1. Ի՞նչ տվեց այդ դասը ձեզ

  2. Ի՞նչ նոր բան սովորեցիք

  3. Առաջարկություն

  4. Պատկերը` որը կխորհրդանշի այդ դասը :

Գնահատումը կատարել ռուբրիկի միջոցով

  • Գնահատման ռուբրիկ

    1. Խմբի աշխատանքը

    2. Նյութի համախատասխանությունը թեմային

    3. Խմբերը ինչպես են կարողանում ներկայացնել իրենց թեման

    4. Երգերի համապատասխանությունը թեմային

    5. Ինչպիսի սլայդներ են ստեղծված

    6. Սլադների համապատասխանությունը թեմային

    7. Մասնակցությունը քննարկվող հարցերին

    8. Քննադատական մտածողություն

    9. Բանավեճային կուլտուրա ( մշակույթ ) :


3


-75%
Курсы повышения квалификации

Проектная деятельность учащихся

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Հայոց պատմություն (49.5 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели