Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Тесты  /  9 класс  /  Հայոց լեզու՝ 9-րդ դասարան

Հայոց լեզու՝ 9-րդ դասարան

Ամփոփիչ թեստ՝ դերբայական դարձված
08.05.2020

Содержимое разработки

Թեմատիկ գրավոր աշխատանք

Հայոց լեզու՝ 9-րդ դասարան, թեմա՝ ԴԴ



1,Գրել նախադասության սահմանումը—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2,Ո՞ր տարբերակն սխալ․

ա․ստորոգյալը դ․ ենթական

բ․հնչերանգը գ․միտքը կամ բովանդակությունը



3․ Ո՞ր պնդումն է սխալ․

ա․Նախադասության կազմի մեջ մտնում են գլխավոր անդամները,

բ․ Նախադասության կազմի մեջ մտնում են գոյականական անդամի լրացումները,

գ․ Նախադասության կազմի մեջ մտնում են ածականական անդամի լրացումները

դ․ Նախադասության կազմի մեջ մտնում են բայական անդամի լրացումները

4․ Ի՞նչ է դերբայական դարձվածը և ո՞ր դերբայներով է կազմվում———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————



5․ Տրված նախադասություններում ընդգծել դերբայական դարձվածները․

Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ՝ վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:



6․ Տրված նախադասություններում գտնել ԴԴ-ն,որոշել շարադասությունը և կետադրել․

Գուրգեն պապիկը գլուխը դժգոհությամբ օրորելով խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը հուզված ու փոքր-ինչ շփոթված ուսանողները կրկնելով հարցաշարը սպասում էին իրենց հերթին:



6․ Շարունակել՝

ԴԴ-ն չի կետադրվում, եթե կատարում է

1․———————————

2․——————————---

3․——————————

4․———————————

5——————————— պաշտոն։





8․ Ո՞ր պնդումն է սխալ՝

Ա ,Ընդհանրապես չի կետադրվում համակատար դերբայով առտահայտված ԴԴ-ն։

Բ․ Եթե առաջադաս կամ միջադաս ԴԴ-ին հաջորդում է օժանդակ բայը, ապա ԴԴ-ն չի կետադրվում։

Գ․ Չի կետադրվում անորոշ դերբայով կազմված ԴԴ-ն։

Դ․ Հարակատար դերբայով կազմված ԴԴ-ն կետադրվում է։



9․ Ո՞ ր նախադասությունն է սխալ կետադրված՝

Ա․ Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով պատրաստ էր անձնատուր լինել:

Բ․ Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:

Գ․ Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Դ․ Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:



10 Կազմել նախադասություններ՝ հետևյալ կառույցներով

Ենթակա +ստորոգյալ+ԴԴ

ԴԴ+ենթակա +ստորոգյալ

Ենթակա+ ԴԴ + ստորոգյալ





























-75%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Հայոց լեզու՝ 9-րդ դասարան (16.59 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт