Հայաստանի աշխարհագրություն
Շողակաթ միջն դպրոց
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մարզկենտրոնը` ք. Հրազդան Տարածքը` - 2086 քառ. կմ Բնակչության թիվը - 254400 քաղաքային - 54.3% գյուղական - 45.7 % Համայնքների թիվը` 67,
- որից քաղաքային` 7,
- գյուղական` 60
Կոտայքի մարզի տեղադրությունը
Կոտայքի մարզը կենտրոնական դիրք է գրավում Հայաստանի տարածքում։ Արևելքում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիսում և հյուսիս-արևելքում համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերին, հարավում սահմանակից է Արարատի մարզին և մայրաքաղաք Երևանին, իսկ արևմուտքում՝ Արագածոտնի մարզին։ Ամենաերկար սահմանագիծը Արագածոտնի մարզի հետ անցնող սահմանն է, իսկ ամենակարճը՝ Տավուշի մարզի սահմանը։
Կոտայքի մարզի մակերեւույթի բացարձակ բարձրությունները
- Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից մոտ 900- 2500մ բարձրության վրա:
Գետերը և լճերը
- Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետը (Զանգու) Արաքս գետի ձախ վտակներից է (երկարությունը` 141 կմ): Այն սկիզբ է առնում Սևանա լճից և հոսում հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք: Գետը դուրս է գալիս Արարատյան դաշտ և թափվում Արաքս: Գետի համակարգում կան 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի վտակներն են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Այն սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով, հորդացումը՝ ապրիլ-հունիսին): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:
Գետեր Հրազդան Ազատ
Կոտայքի մարզի բնակչության սեռատարիքային կազմը
12
Կլիմա
- Կիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10 °C-ից մինչև 2.5 °C:
- Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը: Կոտայքի մարզի ցածրադիր շրջաններում միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է 4.5-5 °C: Բարձրադիր շրջաններում հունվարյան ջերմաստիճանը նվազում է մեկ և ավելի ջերմաստիճանով՝ -3.6 °C:
- Կոտայքի մարզի բարձրադիր շրջաններում ամառվա ամենատաք ամսին գրանցվում է միջինում 8.7 °C ջերմություն: Ցածրադիր շրջանների եղանակային պայմանները բավականին տարբեր են: Ամառվա ամիսներին գրանցվում է բարձր ջերմություն հատկապես Աբովյան և Հրազդան քաղաքներում: Միջին հուլիս-օգոստոսյան ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կազմում է 22.2 °C և ավելի:
- Ամենացածր ջերմաստիճանը Հայաստանի Կոտայքի մարզում գրանցվում է Աժդահակ լեռան գագաթին։
- Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը նորմայից բարձր է՝ 400-970 մմ։ Տարբեր ամիսներին տեղում է անձրև, կարկուտ, իսկ ձմեռային ամիսներին՝ ձյուն: Անսառնամանիք օրերի թիվը մարզի ստորին գոտում կազմում է շուրջ 200 օր
12
Տնտեսություն
Տնտեսության հիմնական ճյուղերի ընդհանուր ծավալը հետևյալն է՝
- արդյունաբերություն` 10.3 %,
- գյուղատնտեսություն ` 6.3 %,
- շինարարություն` 6.3 %,
- մանրածախ առևտուր` 2.9 %,
- ծառայություններ` 2.7 %:
12
Զբոսաշրջություն
- Կոտայքն հարուստ է Պատմամշակութային կառույցներով։ Այստեղ է գտնվում Ալափարսի Սուրբ Աստվածածնի Տաճարը, Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին (V դար), Սուրբ Հովհաննես եռախորան եկեղեցին (9-րդ դար), Թուխ Մանուկ մատուռ-պաշտամունքավայրը (մ.թ.ա 2-րդ հազարմայակ), Այլաբերդ-Սանգայառ ամրոցը (քարի դար), Աբովյանի (էլար) կիկլոպյան ամրոցը և ուրարտական սեպագիր արձանագրությունը, Գառնիի ամրոցը, հեթանոսական տաճարը (1-ին դար) ու միանավ եկեղեցին (4-րդ դար), Ողջաբերդի գմբեթավոր եկեղեցին (V դար), Արզնիի քառաբսիդ եկեդեցին (6-րդ դար), Պտղավանքի գմբեթավոր դահլիճը (6-րդ դար), Արամուսի տաճարը (6-րդ դար), Առինջում՝ Զագավանքը (7-13-րդ դարեր) ու միջնադարյան ամրոցը, Ջրվեժի խաչաձև եկեղեցին (7-րդ դար). Գեղարդի վանքը (12-13-րդ դարեր), Կապուտանի երկհարկանի եկեղեցին (14-րդ դար), Բջնիի Սուրբ Աստվածածին, Սուրբ Սարգիս եկեղեցիները և ամրոցը, Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Կեչառիսի վանքը, Մաշտոց Հայրապետ եկեղեցին և այլն։
Ալափարսի Սբ. Վարդան Զորավար եկեղեցին
12
Գառնու հեթանոսական տաճար
12
Գեղարդի վանք
12
Մաշտոց Հայրապետ եկեղեցի
12