Меню
Разработки
Разработки  /  История  /  Уроки  /  11 класс  /  Հայ ազատագրության գաղտնի բանակ /ԱՍԱԼԱ/

Հայ ազատագրության գաղտնի բանակ /ԱՍԱԼԱ/

Այստեղ նկարագրված է ԱՍԱԼԱ-ի գործունեությունը
11.05.2020

Содержимое разработки

Տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ

 և ես կապահովեմ ազգիս տեղը արևի տակ :

Գարեգին Նժդեհ



ՈՒխտ Արարատի

.Վարագույրները փակ են հնչում է Գուրգենի Յանիկյանի խոսքը

սալիկ 1

.Բացվում են վարագույրները երեխաները պարում են եղեռնին նվիրված պար

.Երեխաները նամակները ձեռքներին բարձրանում են դահլիճ և կարդում

Տելեմաք նամակ մորը-Սիրելի մայրիկ , ներէ ինձի,կը ձգեմ քեզ և կը հեռանամ:Ամոթով կըսեմ, որ իմ քրոջս ոսկեղենը առնելով հեռացայ:Սիրելի մայրիկ ծունկի եկուր և աղոթէ ինձի համար:Գլուխդ բարձրացուր, ով սիրելի մայրիկ, ամբողջ հայութեան մոտ քու տղադ քաջ երիտասարդ մըն է, իր ազգին համար զոհուող անձ մըն է:Չեմ ուզեր, որ լաս, ուրախացիր ինծի համար:

Սեյրան նամակա քրոջը -Սիրելի քույրիկ ,իմ մենծ , համեստ քույրիկ:Շատ կարճ պիտի գրեմ, բայց շատ հասկացիր:Նախ, ըսեմ, որ այդ դրամը, որ ես քեզմե առի, կրնայ ըլլալ, որ ետ չի վերադառնայ:Բայց վստահ եմ , թէ այս նամակէս կամ յիշատակես ետք պիտի ներես ինձ...նոր կեանք ստեղծէ, ինձմէ ընդունիր, այս խոսքերը որպես խրատ:Քու եղբայրդ, քեզ չի մոռանար մինչև մահ;

Սերժ նամակ սիրած աղջկան-Իմ առաջին սեր:ես քեզ կը սիրեմ, բայց իմ ազգիս ավելի կը սիրեմ, արդեն երբ ազգս սիրած ըլլամ, քեզ ալ սիրած կըլլամ, երբ իմ ազգիս համար մեռնիմ, քեզ համար ալ մեռած կըլլամ:Կներես ինձի այն փարան , որ նախատեսված էր մատանի գնելու համար, զենք գնած եմ:Հուսամ մի օր դու ինձի կներես:

Միքայել նամակ երիտասարդներին- Սիրելի հայ երիտասարդներերբեք չի կարծեք, որ մեր երազները պիտի իրականանան, երբ տուներնուս մեջ նստելով ըսենք, թէ մեր Հայաստանը կորցուցած է...Պետք է, որ մեր ձայնը արձագանք տա ամբողջ աշխարհի մեջ;Այդ ձայնը , որ պիտի ելլէ մեզմէ, մեր զենքերեն պիտի ելլնե , քանի որ մէր միակ ճամբան այդ է:Եկեք միասնաբար պայքարինք...Մենք մեռնելու ետևեն կը վազենք , և մահը մեզմէ կը փախչի...Ձեռք ձեռքի տալով պայքարենք մեր նպատակին հասնելու համար քանի որ միայն այդ ձևով կրնանք հասնիլ: Դարձյալ կըսեմ , մօտեցեք պայքարին...դեպի Հայաստան, դեպի յաղթանակ...

Գալիս է կենտրոն տղաներից մեկը և բարձրաձայն ասում..

Բարձր ձայնով կը կանչեմ և կըսեմ, թէ այդ իմ արւնս պիտի թափեմ և մարմինս պիտի մատաղ ընեմ ազգիս համար:Իմ զոհողությունս այդ հայերուն համար է մեր պապերուն համար է, որոնք ջարդուեցան մեզի համար, իսկ մենք մոռացած այդ պայքարը, կընայինք աշխարհի վայելքին:Թուրքիոյ դիմաց հայը անվախ է , իսկ սիրտը քար է, և մարմինը երկաթ: Դարձյալ կըսեմ , մօտեցեք պայքարին...դեպի Հայաստան, դեպի յաղթանակ...

երգ

Միլենայի պար

—Հայ ազգի երկարատև պատմության մեջ կա մի սև էջ,որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է տխրությամբ ու լացով,դա 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունն էր,որն իրականացվեց Օսմանական կայսրության կողմից:Այս էջը հավերժ կապված է ու հավերժ կմնա հայ ազգի պատմության մեջ:


Մեկ դար առաջ թուրքերը որոշեցին ոչնչացնել մի ամբողջ ազգ,մի ողջ ժողովուրդ,չնայելով սեռին ու հասակին:Մեկ ու կես միլիոն մարդ զոհվեց միայն այն պատճառով,որ հայէր:Ցեղասպանության պատճառով հարյուրավոր երեխաներ լույս աշխարհ չեկան,հարյուրավոր մարդիկ մեռան գաղթի ճանապարհին,հազարավոր մարդիկ թողեցին իրենց հայրենիքն ու գաղթեցին օտար երկրներ,հազարավոր աչքեր արցունքով լցվեցին:Մի ամբողջ ազգ մեռավ թուրքի սրով:

Այս էր պատճառը , որ մի խումբ հայրենասերներ վրեժը սրտներում իրականացրեցին այնպիսի գործողություններ, որոնցով քնած Եվրոպային, ինչու չէ նաև հայ երիտասարդությանը հիշեցնելու, որ ինչ էլ լինի, այդ անիրավները պատասխան պիտի տան իրենց ոճրագործությունների համար:Այդ գործողությունները շատերը կոչեցին ահաբենչություն:Իսկ արդյոք դա ահաբեկչություն էր.
սալիկ 2

Ահաբեկչությունը շորթման, ահաբեկման, ճնշման, սպառնալիքի և վախի,ինչպես նաև ուժի գործադրման ու բռնության ձևերից որևէ մեկի միջոցով կազմակերպության անդամ հանդիսացող անձի կամ անձանց կողմից իրականացվող ցանկացած տեսակի գործողություն է, որի նպատակն է փոխել Սահմանադրությամբ ամրագրված հանրապետության բնույթը և դրա քաղաքական, իրավական, սոցիալական,աշխարհիկ ու տնտեսական կարգը, խախտել պետության տարածքային ամբողջականությունը և ժողովրդի միասնականությունը:

սալիկ 3

Այսպես կոչված ընդունված է դիտել որպես ազգայնականության ծայրահեղ դրսևորում :Այն ինչ, հայազգի տարբեր գործիչների ու կազմակերպությունների հայանպաստ գործունեությունը սխալ է դիտել ահաբեկչության մերճրյա ընկալմամբ, քանի ր նրանց առաջնային նպատակը եղել է վրեժըէ միայն դրանից բխող գործողություններով ու պահանջներով:իսկ մարդկությանը դեռևս հայտնի չէ ձևակերպումը:

սալիկ 4

Ի դեպ ամենասկզբում ահաբեկումներն ուղղված էին ոչ թե թուրքերի այլ դավաճան հայերիր , ապա20-րդ դարասկզբին նաև թուրքերի հետ համագործակցող ռուս չինովնիկների դեմ:Հայեր հասան մինչև սուլթան Աբդուլ Համիդ, ռումբերով նրա դեմ մահափորձ կատարեց Ռուբինա Արեշյանը

սալիկ 6-9

Հայանպաստ պայքարը հաջորդ փուլում ամբողջովին վրիժառուական բնույթ ստացավ:գործողությունների ծրագիրն ստացավ վրեժխնդրության հունական աստվածուհու է նեմեսիսի անունը;Այդ ժամանակներին վերաբերվող ամենահայտնի գործողությունը Սողոմոն Թեհլերյանի կողմիցԹուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի գնդակահարումն էր:

Ահաբեկումն կրկին կիրառության մեջ մտավ 70-ականներին, երբ սկսվեց հայ դատի միւազգային ճանաչման համար մղվող պայքարը, և խիստ անհրաժեշտ էր ինչ-որ կերպ դիմակայել թուրքական պետական մեքենայի սփյուռքի դեմ ուղղված քայլերին:

Հայոց ցեղասպանության արդյունքում հայության զգալի մասը հայրենալքվեց՝ հաստատվելով տարբեր երկրներում: Իսկ հայրենիքի մի փոքր հատվածը (Արևելյան Հայաստանը) սկսած 1922 թվականից փաստացի ու իրավաբանորեն անկախ չէր, գտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Սակայն հայոց պահանաջատիրության ու հայ դատի միակ պայքարողը սփյուռքն էր, Խորհրդային Հայաստանում նման օրակարգային խնդիր չկար դրված:

Ստացվում է, որ հայկական պետականության բացակայության պայմաններում, հայությունը իրական լծակ չուներ միջազգային քաղաքական թատերաբեմում ընդունված իրավական ընթացակարգերով առաջ քաշելու իր պահանջները, իսկ սփյուռքն էլ որպես այդպիսին միասնական ղեկավարման մարմին չուներ, որը լիազորված լիներ հանդես գալու բոլոր սփյուռքահայերի անունից: Պետք է նշել, որ հայ դատը, հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն բոլոր հայերի նվիրական տեսլականն է, այլև արտերկրում հայապահպանության կարևորագույն խթան:





սալիկ 11

1970-ականներին՝ Հայոց ցեղասպանությունից ավելին քան կես դար անց սփյուռքը ծանր իրավիճակում էր գտնվում. Սառը պատերազմի իրողությունը իր կանոններն էին թելադրում ու հայկական արդարացի պահանջները անցել էին երկրորդական պլան: Սփյուռքն ինքնին կանգնած էր ուծացման եզրին, անհրաժեշտություն էր զգված հայապահպանական  նոր ազդակի: Ինչն էլ իրեն երկար չսպասեցրեց, 1975 թվականին ձևավորվեց ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (Armenian Secret Army for the Liberation of Armenia), որը  ռազմաքաղաքական ընդահատակյա կազմակերպություն էր։

ԱՍԱԼԱ-ի (ՀԱՀԳԲ-ի) նպատակն է զինված գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23 թվականների ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, թուրքական ավիաընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։ ՀԱՀԳԲ-ի դրամական միջոցները գոյանում էին մեծահարուստների նվիրատվություններից (Սիրիա, Լիբանան, Հունաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ավստրալիա)։

սալիկ 12

ՀԱՀԳԲ իրեն թշնամի է համարել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ էին Թուրքիային, և բարեկամ` բոլոր հեղափոխական շարժումներին՝ սերտորեն գործակցելով քրդական և արաբական դեմոկրատական ու հեղափոխական շարժումների հետ։ ՀԱՀԳԲ-ը գտնում էր, որ Խորհրդային Հայաստանը չպետք է միջամտի սփյուռքի պահանջատիրական խնդրին, Թուրքիայից ազատագրված տարածքի անկախացումը կամ միացումը պետք է լուծվի համաձայն հայ ժողովրդի ցանկության։

սալիկ 13

ՀԱՀԳԲ իր հոգևոր հայր է համարել Գուրգեն Յանիկյանին, ով անձամբ ականատես է եղել Մեծ Եղեռնին ու ազգի վրեժի զգացումը միշտ ապրել է նրա մեջ: Որպես իրական արարող հայ՝ Յանիկյանը նաև ինժեներ, գրող (արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին) է եղել: Մասնագիությունը ստացել է Մոսկվայի պետական համալսարանում, ապա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, ուր մի քանի նովելներ է հրատարակել7 տարեկան հասակում՝ 1973 թվականի հունվարի 27-ին Յանիկյանը ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոց է հրավիրել Լոս Անջելեսում թուրքական գլխավոր հյուպատոսին և փոխհյուպատոսին արդարություն պահանջել Հայոց ցեղասպանության համար և արդյունքում սպանել նրանց ՛Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։ Դատարանում Գուրգեն Յանիկյանն ասել է. «Ես երկու մարդ չեմ սպանել, այլ երկու չարիք եմ ոչնչացրել: Ինձ համար նրանք մարդ չէին»:

ՖԻԼՄ ՅԱՆԻԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ԱՍԱԼԱ-ն սկզբնական շրջանում կոչվում էր «Գուրգեն Յանիկյան դատապարտյալի խումբ»: Կազմակերպությունն ահաբեկչական գործողությամբ առաջին անգամ գործել է 1975 թվականին: ՀԱՀԳԲ-ի ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստություն հայ քաղաքական կառույցների անգործության հանդեպ: Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին

ԱՍԱԼԱ-ի մեծամասշտաբ օպերացիաները կյանքի կոչվեցին 1970-ականներից մինչև 1990-ականների սկիզբը: Մինչև այն պահը, երբ կազմակերպությունը տարանջատվեց, նրանից առանձնացավ «ՀԱՀԳԲ վերփոխված շարժումը», որին էր հարում նաև Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:

սալիկ 15

ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողություններն ունեին եռակի բնույթ.

  • Անձնասպան մարտական խմբերի թռուցիկ գործողություններ,

  • Հարձակումներ թուրքական դիվանագետների վրա,

  • Թուրքական հաստատությունների գնդակոծումներ:

ՀԱՀԳԲ-ի եռանդուն գործողությունները ու դրանց միջազգային արձագանքները արթնացրին Սփյուռքին: Թմբիրից դուրս եկան անգամ այն գաղթօջախները, որոնք ազգային-ազատագրական շարժումներին մասնակցելու առումով համարվում էին «հանգած»: Այդպիսիներից էր հնդկահայ գաղութը: 1982թ. ապրիլին այստեղ ստեղծվեց ՀԱՀԳԲ-ի համակիր խումբ, որը սկսեց հրատարակել «Հայաստան-Սարդարապատ» թերթը ու դարձավ ԱՍԱԼԱ-ի մասնաճյուղ Հնդկաստանում:

ԱՍԱԼԱ-ն ներփակված շարժում չէր, այլ ձգտում էր եռանդուն մասնակցություն ունենալ տվյալ երկրի ժողովրդի պայքարին ընդդեմ շահագործման, բռնաճնշումների ու հալածանքների: Այսպես, օրինակ, նա մասնակցում էր Կիպրոսի հույն  բնակչության պայքարին: Սակայն ՀԱՀԳԲ-ի բնույթից բխող առանձնահատկությունները ինչ արագությամբ նրան միջազգայնացրեցին, նույն արագությամբ էլ նրա դեմ հանեցին հզոր ուժերին: Այն երկրների պետական կառույցները, որտեղ ստեղծվում էին ՀԱՀԳԲ-ի ջոկատներ կամ համակիր կառույցներ, ամեն ինչ անում էին դրանք վերացնելու, նվազագույնը՝ դրանց վրա ճնշում  բանեցնելու, որպեսզի շարժումն ապաքաղաքականացվեր կամ ԱՍԱԼԱ−ի ներկայությունը սահմանափակվեր տվյալ երկրի հայկական գաղութով, այդ գաղութի հոգսերով, այսինքն թույլ չտալու, որ շարժումը վերածվեր ազատագրական պայքարի հզոր միջոցի:

Բայց միջազգային հետադիմությանը չհաջողվեց կասեցնել ՀԱՀԳԲ-ի հաղթարշավը: Մեկը մյուսի հետևից ասալայական ջոկատներ ձևավորվեցին Ֆրանսիայում, Պարսկաստանում, Կիպրոսում, Անգլիայում: 

Ընդհանուր առմամբ ԱՍԱԼԱ-ն հսկայական նշանակություն ունեցավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, իսկ հետագայում նրա մարտիկներն իրենց ներդրում ունեցան նաև Արցախի ազատագրման գործում:

սալիկ 16

Ասալլայի հիմնադիրներից էին Հակոբ Տարագճյանը և Հակոբ Հակոբյանը:Վերջինս չափազանց առեղծվածային անձնավորություն էր;Նա հայտնի էր բազմաթիվ կեղծանուններով, որոնցից ամենահայտնինՀակոբ հակոբյանն էր;Նրա մահվանից հետո հայտնի դարձավ , որ իր անունը Հարություն թագուշյան էր:

Ասալլան որպես կազմակերպություն ուներ նաև իր հիմնը և դրոշը:Դրոշի վրա պատկերված էր մեծ Հայաստանը, զենք բռնած մի ձեռք և կարմիր համայնապատկերի վրա հայերեն, արաբերեն, և անգլերեն գրված է ԱՍԱԼԼԱ:

հիմնը լսել

սալիկ 17-18

խոսքերի ընթացքում դիտել թուրք դիվանագետներին վերաբերվող նյութ

սալիկ 19

Ասալան իր առաջին գործողությունն իրականացրեց 1975թ-ին:իր 10ամյա գործունեության ընթացքում ԱՍԱԼԼան իրականացրել է մոտ 300 գործողություն:Բուն Թուրքիայում 1976-1983թթ-ին;Կազմակերպվեցին մի շարք պայթեցումներ, ինչպես օրինակ Աթաթուրքի դամբարանում, թուրքական պահեստի զինապահեստում,իզմիրի ռազմածովային ուժերի նավահանգստում:Թուրքական և արևմտյան մամուլը ԱՍԱԼԼԱ_ն վարկաբեկոլու համար ներկայացնում էր տեղեկություններ, ըստ որի այս և այլ գործողություններ ը ֆինանսավորում են զենքի բիզնեսով զբաղվող Սարգիս Սուֆոյանը, Շառլ Ազնավուրը կամ Գյուլբեկյան ֆոնդը:Այն ինչ ԱՍԱԼԼԱ-ի մարտիկները հաճախ սեփական միջոցներով են հոգացել իրենց ծախսերը:

ԱՍԱԼԼԱ-ի մեկ գործոսղության համար շատ հաճախ սփյուռքը տրամադրել է 250 հազր դոլար, իսկ Լիսաբոն 5-ի համար միայն Կանադան է150000 դոլար:

Դառնալով հայ գաղտնի բանակին պետք է ասել, որ առաջին անգամ աշխարհը տեսավ ԱՍԱԼԼԱ-ն 1980թ-ին, երբ Ժնևի հյուրանոցներից մեկում անժամանակ պայթեց այն ռումբը, որը նախատեցված էր Ժնևում Թուրքիայի դեսպանատան պայթեցման համար:Հենց այդ ժամանակ էր նաև , որ բացահայտվեցԱՍԱԼԱ-ի միակ մահապարտ հայուհին՝ Սյուզի Մահսերճյանը:Իսկ առաջին բացահայտած անդամը Ալեքս Ենգոմիշյանն էր:

սալիկ 20

Իրենց գործունեության հետևանքով նորագույն պայքարի հայ ֆիդայիններն ու կոմանդոսներն սպանել են մոտ 40 թուրք դիվանագետների:Ասում են հայերն էին պատճառը, որ թուրք դիվանագետներն սկսեցին օգտվել զրզհապատ մերսեդեսներից, որի վրա Թուրքիան շախսեց 400մլն դոլար

սալիկ -21

ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին.

պետական պաշտոնատար անձանց

թուրքական դիվանագետների

դեսպանատների

հյուպատոսարանների

«Թուրքական Օդային Գծեր» ընկերության գրասենյակների

.ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը:

Բոլոր գործողությունները կրում էին Արևմտյան Հայաստանի քաղաքների անունները:Այդ գործողությունների մասին գրվում են նաև երգեր:Ահա այդ գործողություններից մեկն էլ կրում էր Կարին անունը:

Կարին գործողություն

1982թ. օգոստոսի 7-ին ՀԱՀԳԲ-ի մարտիկները, ճեղքելով թուրքական անվտանգության պատնեշը , մտաԱնկարայի գլխավոր օդակայան և հարձակվեցին թուրքական ռազմական ոստիկանությանոստիկանությանկենտրոնի վրա:Հանկարծակի և ուժգին գրոհը խուճապ առաջացրեց թուրքական ոստիկանության շարքերում:ՀԱՀԳԲ-ի մարտիկները պատանդ վերցրեցին 250 մարդ:Նրանք 5 ժամ օդակայանը պահեցին իրենց ձեռքում:

Սկսվում են բանակցություններ:Օդակայան բերվեցին հայ հոգևորոկաններ, որոնք թուրքական ճնշման տակ փորձեցին համոզել հայ մարտիկները պահանջում էին Թուրքիայի իշխանություններից ընդունել արևմտահայության պահանջատիրությունը, ճանաչել Հայկական հարցը:Փոխհրաձգության ժամանակ սպանվեց թուրքական 40 զինվոր:Ծանր վիրավորվեց Լևոն Էքմեքչյանը գերի ընկավ : Անկարայի օդակայանի այս աննախադեպ գործողությունը կնքվել էր անունով: գործողությունն ամբողջ ուժով աշխարհին նորից փաստեց, որ հայ երիտասարդները պատրաստ են զոհվել իրենց կյանքը հանուն Արևտյան Հայստանի ազատագրության, հանուն ոտնահարված պատմական ճշմարտության:Լևոն Էքմեքչյանը դեպի մահ գնաց հպարտորեն անվախ նայելով իր դահիճների աչքերին:Սիլվա Կապուտիկյանը Լևոն Էքմեքչյանին նվիրված գրել է բանաստեղծություն

սալիկ 22

Գիշերային ռեքուիէմ

...Կ՚ անձրեւէ, տղաս... աշունը թաց է,
Ուրկից յայտնուեց կախաղանը այս.
Գիշերը ամբողջ աչքերս բաց են,
Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս:

Անխռով անցաւ մեր ողջ ցերեկը,
Մինչ այնտեղ՝ ճոճուող քո մարմինն էր սառ...
Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,
Մոլորուած, մոլի սակայն մեզ համար:

Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը,
Մենք՝ մեղկութեան մէջ հափրացած սերունդ.
Կ՚անձրեւէ, տղաս... Աշունը թաց է,
Թաց՝ աչքերուն պէս խեղճ, խաբուած սերունդ...



Շապին Գարահիսար

1983թ. հունվարի 22-ին իրականացվեց Շապին Գարահիսար գործողությունը, որն իրականացվեց Փարիզում գտնվող թուրքական ավիաուղիների գրասենյակի դեմ:Նույն օրն էլ ՀԱՀԳԲ-ն հատուկ հայտարարությամբ ստանձնեց :1983թ. հուլիսի 7-ին Փարիզում սկսվեց Աբրահամ Թովմասյանի դատավարությունը:Նա դատապարտվեց 30 ամսվա բանտարկության;



Վան գործողություն

սալիկ 23

1981 թ. սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը եւ գրավելով այն մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրին: Սկսվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվեց, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվեցին: Սակայն նրանց մարտընկերներ` Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակեցին եւ երկար բանակցություններից հետո համաձայնվեցին պատանդներին բաց թողնել պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա: Դատավարությունը տեղի ունեցավ 1984 թ. հունվարին՝ Փարիզում, մարտիկները դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման:

ֆիլմ Վան գործողության մասին

սալիկ 24

Օռլի գործողություն

սալիկ 25

Պայթյունը տեղի է ունեցել 1983 թվականի հուլիսի 15-ին, երբ պայթուցիկով մեծ ճամպրուկը պայթել է Թուրքական ավիաղուղիների առջևի կայունում՝ Փարիզի Օրլի օդանավակայանում։ Չորս մարդ է զոհվել։ Պայթյունը առաջացրեց մեծ այրվածքներ վիրավորների մոտ, որոնցից չորսը ավելի ուշ մահացան հիվանդանոցում[2]։

Ահաբեկչությունից հետո ոստիկանությունը ձերբակալեց 51 մարդու, ովքեր կապ ունեին Ասալայի հետ։ Նրանցից 11-ին տեղափոխեցին դատախազություն, որից վեցին առաջադրեցին մեղադրանք, այդ թվում և ահաբեկչության գլխավոր իրականացնողին, սիրիահայ՝ Վարուժան Կարապետյանը, որը ընդունեց իր մեղքը և հաղորդեց, որ ռումբը պայթել է ժամանակից շուտ, և այն պետք է պայթեր Փարիզից Ստամբուլ թռչող ինքնաթիռում]։ Այդ ժամանակ հիվանդանոցում ստացած այրվածքներից զոհվեց ահաբեկչության յոթերորդ զոհը, ֆրանսուհի Ժակլին Կիրշները, ում 19-ամյա որդին զոհվել էր տեղում ։

Կարապետյանը հաղորդեց, որ ռումբը պատրաստվել է ուրիշ հայի բնակարանում, Թուրքիայի քաղաքացի Հովհաննես Սեմերչիի տանը։ Օդանավակայանում Կարապետյանը տվել է ուղևորներից մեկին 65 դոլլար և ասել է, որ նրա մոտ շատ ուղեբեռ կա, և խնդրել է հանձնել նրա փոխարեն ուղեբեռը։ Ռումբը, սակայն պայթեց ոչ թե օդում, այլ, ուղեբեռային հարթակին[5]։ Շուտով Մարսելում ձերբալավեց Փարիզից գնացքով ժամանած, հետախուժման մեջ գտնվող ուրիշ թրքահայ՝ Նաիր Սոները, էլեկտրոնային մասնագետ, ով ձեռք էր բերել գազի բալլոնները և պատրաստել էր ռումբ, որը պայթել էր օդանավակայանում ։ Դատավարության ընթացքում, որն անցկացվում էր Փարիզի արվարձան Կրեթեյում, Կարապետյանը հրաժարվեց ցուցմունք տալ, որը նա տվել էր հետաքննության ժաման, և մնացած մեղադրվողների հետ նա նույնպես հերքեց ահաբեկչության հետ կապը։ 1985 թվականի մարտի 3-ին երդվյալ ատենակալները ճանաչեցին նրան մեղավոր և դատապարտեցին ցմահ ազատազրկման։ Նրա երկու հանցակիցները դատապարտվեցին տարբեր ժամկետներով, Նաիր Սոները՝ 15 տարի, իսկ Հովհաննես Սեմերչին՝ 10 տարվա բանտարկությանа։ Երդվյալ ատենակալները հայտարարեցին, որ Կարապետյանի հանցակիցների մեղմ դատավճիռը կապված է նրանց գործում մեղմացնող հանգամանքներով։

2001 թվականին, այն բանից հետո, երբ Կարապետյանը բանտում անցկացրեց 17 տարի, ազատ արձակվեց և արտաքսվեց Հայաստան։

2001 թվականի մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուրախությամբ հայտնեց ֆրանսիական բանտից Կարապետյանի ազատագրման վերաբերյալ



Լիսաբոն 5

սալիկ 26-28

Յուրաքանչյուր ժողովրդի պատմության  բախտորոշ պահերին ծնվում են անհատներ, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործունեությամբ անջնջելի հետք են թողնում և ուղղեցույց դառնում` որպես  կորսվածի վերադարձ,  դեպի ինքության ճանապարհ:

Այս վեհ գաղափարների իրագործման ավետողները Եղիշեյի ՙՉիմացիալ մահ մահ է,իմացյալ մահ անմահություն էՙՙ սուրբ պատգամը սրտներում  դարձան բեյրութահայ 20-22 տարեկան անձնազոհ երիտասարդներ Վաչե Տաղլեյանը, Սիմոն Յահլիյանը, Սեդրակ  Աճեմյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրճլեյանը: 1983 թվականի հուլիսի 27-ին նշանակետ ընտրեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղակայված  թուրքական դեսպանատունը:  Ներս մտնելու պահին նրանց վրա կրակ բացեց պորտուգալացի ոստիականը և առաջին զոհը դարձավ Սիմոնը, սակայն  պատասխան կրակ չբացեցին քանզի նրանց վրեժը թուրքերին էր ուղղված և որոշ ժամանակ անց ներկաների հետ` պայթեցվեց ամբողջ դեսպանատունը:

 

Նրանք բոլորը ծնված ու ապրած էին հայրենիքից հեռու, բայց հայրենիքի մասին տառապալից ու հերոսական պատմություններով սնված ու ֆիդայական հերոսական պայքարի դասերը սերտած, նրանք եիրտասարդ էին, լի հետաքրքություններով,որոնք սակայն պարուրված էին անձանազոհությամբ ու գաղափարական ավյունով: Համեստ էին, սակայն վեհանձն ու անզիվ, քաջարի ու տոկոն կամքով: Նրանց համար  հայրենիքն էր բացարձակ արժեքը, այն կորուսյալ հայրենիքը,  որ բախտ չունեցան տեսնել: Նրանք  Ծիծեռանկաբերդում  մեր նահատակների հոգիների հանգստության համար չաղոթեցին, Սարդարապատում չղողանջեցրին   զանգերը, Շուշիում հաղթական պար չպարեցին, բայց դարձան մեր նորագույն պատմության ռահվիրանները:

Լիզբոն 5 գործողության մասին շատ է գրվել ու վերլուծվել տարբեր տեսանկյուններից և իրարամերժ գնահատականներ տրվել, այն կոչվելով ահաբեկչություն, արկածախնդրություն, չհաջողված գործողություն:Սակայն այսօր Արցախյան զինված ու հաղթանակած պայքարի բարձունքից  հետ նայելով միանգամայն պարզ է դառնում տղաների հերոսական գործողության արդիականությունը և զինյալ պայքարի ճշմարտացիությունը:Նրանք իրենց անձնազոհ արաքով ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենևին էլ ահաբեկչությունը չէ և ոչ էլ  թուրք սպանելը, այլ  իրենց ողջակիզելով՝  նվիրաբերելը հայոց արդարացի դատին: Նրանք իրենց արարքով հիշեցիրին համաշխարհային հանրությանը, որ հայոց ցեղասպանության բեռը նաև նրանց ուսերին է և միայն դրանից  հետո աշխարհի մի շարք երկրներ ու կառույցներ ճանաչեցին այն:Այդ հանդուգն սխրանքը ուղղված էր հայ քնած երիտասարդությանը, որոնք արդեն սփյուռքի երրորդ սերունդը լինելով,հեռացել էին հայկական արմատներից ու կարծես մոռացել էին մեր դատը և վերջապես այն ուղղված է մեր հայրենքում ապրող երիտասարդությանը, որոնք ազատագրված ու անկախ հայրենքի ժառանգորդը լինելով հանդերձ, դժվարությունների տակ կքած երկրի բեռին չդիմանալով հաճախ լքում են երկիրը, մինչդեռ Լիզբոնի քաջորդիները  անգամ այդ անկախ հայրենիքը չտեսած իրենց ողջակիզեցին ,հանուն մեր գոյի, մեր անկախ ու բարեկեցիք ապրելուն և մեզ թողեցին կյանքի ու պայքարի մարտադաշտը: Ահա այս հավերժության անհունությունից  պիտի հայ երիտասարդը քաղի իր գաղափարական դասերը:

Հավերժ փառք նրանց անմոռաց հիշատակին:

ֆիլմ Լիսաբոն 5-ի մասին

Շատ հպարտ եմ,որ հայ ծնած եմ,որովհետև հայ պիտի մեռնիմ:Շատ ուրախ եմ իմ գործողությամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապես որ կեանքե զատ ամեն ինչի կը նմանվի:Կապրինք ուրիշին տիրապետության տակ,ուրիշի խամաճիկներն ենք:

Սիմոն Եահնեյան

.Ինչպես որ մեկը կըսե երգը ՙ::Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար:Այո մենք խենթեր ենք, բայց չակերտյալ խենթեր:Եկեք, միացեք մեզի:Կը հավատամ, որ կտիրանաք մեր հայրենիքին:

Սարգիս Աբրահամյան

Մենք ալ ազգ ենք, հին ազգ ենք և մեր իրավունքն է ուրիշ ազգերու պես ապրիլ մեր հողերոն վրա: Մենք ալ կուզենք տեսնել մեր ժողովուրդը խաղաղ, հանգիստ իր հայրենիքին մեջ և մտահոգ միայն իր հայրենիքով, ապագայ հայ սերունդը պատրաստելով:

Վաչե Տաղլեյան

Ես կուզեմ երիտասարդությանն ըսել, թե երբեք թող չտխրին, ինչքան ալ թուրքը զորավոր ըլլայ մեզմե ավելի նոր զենքով կամ նոր դիվանագիտությամբ: Մենք առաջինները չենք, որ կքալենք: Մեզմե առաջ շատեր քալած են և կը յուսամ, որ մեզմե ավելի լավերն ալ պիտի գան, մեզմէ ավելի գործեր պիտի ընեն:

 

Սեդրակ Աճեմյան

Կուզիմ, որ իմ ընկերներս, որոնք ինծի հետ մեծցած են, նույն միջավայրեն մեջ մեծցած են, նույն տեղերը յաճախած են, նույն գործերը ըրած են, համազուին այս մեկ կետեն և չըսեն ընտանիքը, կեանքը, ապագան: Առանց հայրենիքի, առանց մեր հողերուն ոչ ապագայ կա, ոչ կեանք  կայ, ոչ ընտանիք կըլլայ:

Հիշեք հայեր բալիկներուդ

Դեռ ծիլ տված գալիքներուդ

Որ քեզ ամառ պիտի տային

Բայց կես ճամփին ընկան կիսատ

Դեռ չտեսած հողն Արարատ



Հիշեք հայեր ընկողներին

Որ չհասած մեր հողերուն

Ընկան հինգն էլ ի սեր հայոց

զոհված որդոց

Որ Դեր Զորում ընկած են դեռ

Հայ վրեժի հույսով անմեռ;

Հ. Շիրազ

ֆիլմ տղաների մասին

սալիկ 29

սալիկ 30

Այսպիսով 1975-85 թթ. իրականացվել են 200-ից ավելի զինված հարձակումներ ամբողջ աշխարհում եւ Թուրքիայում թուրքական պետության ներկայացուցիչների եւ հաստատությունների դեմ:

Սպանվել է 40-ից ավելի թուրք դիվանագետ, գրավվել է Փարիզում Թուրքիայի հյուպատոսությունը: Չի տուժել ոչ մի հասարակ թուրք քաղաքացի: Եթե անմեղ մարդիկ են տուժել, ապա դա պատահականության հետեւանք է եղել, ոչ դիտավորության:

ՀԱՀԳ Բանակի թիրախը Հայերի ցեղասպանությունը ծրագրած եւ կազմակերպած օսմանյան, երիտթուրքական եւ քեմալական թուրքական կառավարությունների (1894-1996թթ., 1909թ., 1915-1923թթ.) եւ դրանց իրավահաջորդ հանրապետական Թուրքիան էր, որը փորձում էր մերժել Հայոց ցեղասպանության իրողության ու հայերի իրավունքների հարցը, ինչը միջազգային իրավական սկզբունքում ձեւակերպվում է որպես ցեղասպանության հանցագործության վերջին ակտ:


Մերժողականությունը ցեղասպանության եզրափակիչ գործողությունն է: Հիշեցնենք, որ 1948 թ. գործողության մեջ մտավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին» կոնվենցիան, իսկ 1968թ., որպես վերոհիշյալ Կոնվենցիային լրացում՝ ընդունվեց «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան, որտեղ հատուկ նշված է, որ պատերազմի ու մարդկության դեմ իրականացված հանցագործությունների նկատմամբ չի կիրառվում ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ:

1990 թվականից Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն իր գործունեությունը սառեցնելուն զուգընթաց ակտիվացրեց օժանդակությունն ու ակտիվ մասնակցությունը Արցախյան պատերազմին։ Կազմակերպության բազմաթիվ անդամներ առանձին խմբերով և անհատապես մասնակցեցին ինչպես ռազմական գործողություններին, այնպես էլ նյութական և ֆինանսական օգնություն ցուցաբերելուն։ ՀԱՀԳԲ անդամներ Վազգեն Սիսլյանը և Գևորգ Գյուզելյանը Վանաձորում ստեղծել և մարզել են «Մեծն Մուրադ» ջոկատը, որը կատարել է հատուկ գործողություններ ԼՂՀ և ՀՀ ամենաթեժ կետերում, և միակ ջոկատն է եղել, որն իր բարձր պատրաստվածության շնորհիվ ոչ մի զոհ չի տվել։ Ջոկատի հրամանատարն է եղել Գևորգ Գյուզելյանը։ «Վան» գործողության համակարգող, ՀԱՀԳԲ մարտիկ Վազգեն Սիսլյանը մասնակցել է Շուշիի և Աղդամի (Ակն) ազատագրմանը, սփյուռքահայ համայնքներում դրամահավաք է կազմակերպել և մեծ քանակությամբ զինամթերք ներմուծել Արցախ։ ՀԱՀԳԲ մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը եղել է ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի խորհրդականը, իսկ ՀԱՀԳԲ մեկ այլ մարտիկ՝ Մոնթե Մելքոնյանի տեղակալը։ ՀԱՀԳԲ մարտիկ Հովսեփ Հովսեփյանը մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը և իրականացրել մի շարք հատուկ գործողություններ։

Ես Ասալլան այսօր վերջին տեսանյութ

սալիկ 31

երգ

Մոլորակը դանդաղ պտտվում է
Տիեզերքը խռով բողոքում է
Հայացք դեպի երկինք
Այնտեղ աչքեր կան ջինջ
Մեկ դարյա պատմությունը ջնջում են
Սրտերում ցավը մեծ խորացնում են
Երբեք չենք մոռանա
Թե աշխարհն էլ ուրանա
Ապագան մեր լուսավոր դեռ սպասում է
Անցյալում թողած մեր պարտքը կանչում է։

Թող ամեն մանկան աղոթքը բարձրանա
Աչքերի արցունքն ու ցավը վերանա
Թող խաղաղ բացվի երկինքը
Որ անհոգ ապրի մանկիկը
Թող երբեք էլ չտեսնեն արհավիրքը
Թող հավատը հոգիները չլքի
Որ այլևս այս չարիքը չգործվի
Բարեկամ ապրեն ազգերը աշխարհի
Երկնքից լույս իջնի
Խաղաղվի։

Անտարբեր հորիզոնը անշուք է
Մարդկային կյանքը մեր մի մանրուք է
Չենք ուզում սպասել
Պետք է նոր աշխարհ կերտել
Մանուկները բոլոր հավաքվել են
Ապրել խաղաղպայքարին միացել են
Վերջ անգութ հոգուն
Թող տիրի խաղաղություն
Ապագան մեր լուսավոր դեռ սպասում է
Անցյալում թողած մեր պարտքը կանչում է։


Մեր ձայնը բարձրացնում ենք
Հանուն խաղաղ կյանքի պատգամ
Փրկենք այսօր վաղվա մեր ապագան։



-75%
Курсы повышения квалификации

Современные подходы к организации наглядного метода обучения истории и обществознания

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Հայ ազատագրության գաղտնի բանակ /ԱՍԱԼԱ/ (157.5 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт