Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես…
Նման է կարծես նա մի թութակի ,
Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում.
– Ես քեզ եմ ուզում…
Նման է կարծես նա մի ջութակի ,
Որ միա՜կ լարով յոթ լարից շատ է
Ազդում ու հուզում..
Նման է կարծես մի ջինջ վտակի,
Որ տարբե՜ր հունով, բայց դեպի քեզ է`
Շարունակ վազում…
Նման է կարծես մի պատատուկի ,
Որ գոտու նման փաթաթվում է քեզ
Եվ շա՜տ է սազում…
Նման է կարծես մի խոր հատակի,
Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև
Եվ միայն քե՜զ
Մոնիկա Պապոյան 7֊րդ դասարան