Առաջին կիսամյակ
Գրադարանավարի դերը 21-րդ դարում այսպիսին է՝ գրքի ու ընթերցողի միջև: Գրադարան գոյություն ունի այնտեղ, որտեղ իրականացվում է կրթություն , իսկ կրթության ու գիտելիքի ձգտումը մշտապես եղել է հայ ազգի այն հատկանիշներից մեկը, որը ազգապահպան գործում մեծ դերակատարում է ունեցել: Ժամանակակից աշխարհում մեր պետականության պահպանման ու զարգացման համար այդ հատկանիշները դարձյալ լուրջ գործոն են, ու մենք պետք է շարունակենք քայլերը՝ ուղղված հասարակության մեջ գիտելիքի, այն կրողի և փոխանցողի վարկի բարձրացմանը: Այս գործում իր հստակ տեղն ունի գրադարանը՝ գիտելիքի շտեմարանը, որը նպաստում է մատաղ սերնդի աշխարհայացքի ձևավորմանը ,խորը և կայուն գիտելիքներ ձեռք բերմանը: Գավառի Հ. Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցի գրադարանը հարուստ է և՛ գեղարվեստական, և՛ ուսումնաօժանդակ, և՛ ծրագրային գրքերով, որն էլ հնարավորություն է տալիս բավարարելու ցանկացած հետաքրքրասիրություն: Գրադարանում առկա է 11555կտոր գիրք, որից 3000-ը ծրագրային գեղարվեստական, 172-ը՝ ուսումնամեթոդական, 220-ը ՝ուսումնաօժանդակ, 90-ը՝ էլեկտրոնոյին տեղեկատվական, 175-ը ՝ քարտեզներ : Դասագրքերը գրադարանում 2545 կտոր են :Գրադարանային ֆոնդը դասավորված է այբբենական կարգով, գործում է գրադարանից օգտվելու քարտային և մատենավարության սկզբունքը: Գրադարանին կից ընթերցասրահում սովորողներն ու մանկավարժական աշխատողներն օգտվում են գրադարանային հավաքածուից՝ անկախ նյութական կրիչից (գիրք, պարբերական և շարունակվող հրատարակությաւններ, թերթ, ամսագիր, հանրագիտարան, բառարան ): 2019-2020 ուս տարում դպրոցը բաժանորդագրվել է շաբաթաթերթը և ամսաթերթը , որի մեկ օրինակը պահպանվում է գրադարանում: 2019-2020ուս տարում 1-9-րդ դասարանների աշակերտներին բաժանվել է 1704 դասագիրք, իսկ ըստ ֆինանսական հաշվետվության 1174դասագիրք (1-4-րդ դասարանների դասագրքերը ֆինանսական հաշվետվության մեջ չեն մտնում) , որը կազմել է 607280դրամ, որի 46700 դրամը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծրագրով: Դպրոցի մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում որոշվեց և տնօրենի կողմից հաստատվեց այդ ցանկը: Ստորև ներկայացնում եմ այն աշակերտների անվանացանկը , որոնց դասագրքերի վարձավճարները զեղչվել են. 1. Հովհաննիսյան Սվետլանա Մկրտչի 9-րդ դաս․ 6480դ 2, Ղազազյան Ռաֆիկ Կամոյի 9-րդ դաս, 4370դ 3 Օհանյան Արտյոմ Ալբերտի 8-րդ դաս, 4715դ 4, Ղազազյան Անի Կամոյի 8-րդ դաս 3215դ 5․ Մանուկյան Գևորգ Սարգսի 7-րդ դաս 6330դ 6 ․ Հովհաննիսյան Նելլի Մկրտչի 7-րդ դաս․ 6330դ․ 7 ․ Հովեյան Միշա Վարդան 6-րդ դաս․ 4880դ 8 ․ Հովհաննիսյան Շուշան Մկրտչի 5-րդ դաս․ 3460դ 9․ Բոստանչյան Դավիթ Էդուարդի 5-րդ դաս․ 3460դ․ 10․ Մուխսիկարոյան Մնացական Սերյոժայի 5-րդ դաս․ 3460դ․
Ընդհանուր հաշվով 46700դրամ: 2019-2020 ուս տարում ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի մեր դպրոցին հատկացված հաշվին մուծվել է 607280 դրամ, որի վճարման դրամարկղի մուտքի օրդերները և բանկային հաշիվների քաղվածքները պահպանվում են: Ողջ ուսումնական տարվա ընթացքում բոլոր մեթոդմիավորումները ուսուցիչներին ապահովել են նոր ուսումնամեթոդական ձեռնարկներով, ամսագրերով, տեսալսողական SD և DVD սկավառակներով, ֆլեշ քարտով և այլ թարմ տեղեկատվություն պարունակող կրիչներով, որոնք խթանում են ուսուցչի արդյունավետ աշխատանքը: Գրադարանավարի համար շատ կարևոր ու նշանակալից է այն , որ սովորողները կարդում են: Բոլորս ենք լսել և լսում ենք, որ այսօր երիտասարդները գիրք չեն կարդում, բայց ես այսօր վստահորեն կարող եմ պնդել հակառակը, որ կարդում են ու մեծագույն սիրով են կարդում; Ուսումնական տարվա ընթացքում շատ ընթերցողներ ունենալու և գրքերին ծանոթանալու համար կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ, մանկագրին հրավիրել ենք դպրոց, եղել ենք Գավառի Երկրագիտական և Երևանում Հ. Թումանյանի տուն թանգարաններում : ՕԳՈՍՏՈՍ ամսվա կատ. աշխ հաշվետվություն 1.Գրադարանի մաքրության աշխատանքները կատարվել են(պարբերաբար) 2.Գրադարանում դասագրքերը դասավորվել են և հաշվառվել, նորոգվել, սոսնձվել 3.Նախորդ տարում հայտով պատվիրված դասագրքերը ստացվել են և տեղափոխվել դպրոց 4.Կատարվել է համատեղ աշխատանք դասղեկների հետ, դասագրքերը բաժանվել են ըստ դասարանների ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա կատարած աշխ. Հաշվետվություն 1.Անցկացվել է համադպրոցական միջոցառումը 2. Գրադարանի պատին, տեսանելի մասում փակցվել է այդ ուսումնական տարվա տվյալ դասարանների դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը: 3․ Դպրոցի գրադարանի, միջանցքների և դասարանների պատին ամրացվել է էլեկտրոնային դասագրքերից օգտվելու 4․Կնքվել է պայմանագիր,որում ամրագրվում են կողմերի պարտավորությունները: 5.Կազմվել և տնօրինությանն է ներկայացվել գրադարանավարի տարեկան աշխատանքային պլանը 6.Սկսվել է հավաքագրվել վարձավճարները
7. Ստեղծվել է գրադարանային խորհուրդ 8. Ուսուցչուհի Հ. Մելքոնյանի , գրադարանավար Ե. Մուրադյանի ԴԱԿ Գ․ Կանչոյանի համատեղ ջանքերի միջոցով սեպտեմբերի 20-ին կայացավ,, Իմ դրոշի գույները,, կավճանկարչությունը՝ տարրական դասարաններում; 9․ ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված համաքաղաքային միջոցառման մասնակցություն
ՀՈԿՏԵՄԲԵՐ ամսվա կատարած աշխ. հաշվետվություն 1. 05.10.2019թ դպրոցում տեղի ունեցավ ուսուցչի և գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում : Միջոցառումը կայացավ ԴԱԿ Գ. Կանչոյանի և գրադարանավար Ե.Մուրադյանի համատեղ աշխատանքների շնորհիվ : ԱԽ-ը կազմել էր ծրագիր՝ ներառելով ուսուցիչներին նվիրված երգեր, չափածո և արձակ խոսքեր: Միջոցառումն իր ձևաչափով շատ ինքնքտիպ էր: Ուսուցիչներն առավոտյան երաժշտության ներքո մտան դպրոց և ունեցան բազում անակնկալներ: Որպես օրվա խորհուրդ, հնչեցին հետևյալ խոսքերը՝ դպրոցից է սկսվում պետության համար արժանի քաղաքացու, աշխարհում իր գիտելիքներով մրցունակ մասնագետի ձևավորումը : Իսկ լավ ուսուցիչը դպրոցի հիմքն է: Մջոցառումը աշակերտներին տվեց ուսուցչի մասնագիտության նկատմամբ հարգանք ու սեր: Նրանք հասկացան, որ ուսուցչի առաքելությունը լավ քաղաքացի կրթելն ու դաստիարակելն է: ՆՈՅԵՄԲԵՐ ամսվա կատարած աշխ. հաշվետվություն 1.29․11․2019թ դպրոցի միջոցառումների ցանկը համալրվեց գողտրիկ միջոցառմամբ՝, ուսուցիչ Մ․ Եսայան;Դահլիճում կոմիտասյան շունչն էր թևածում, մտնում ներկաների հոգիները, դուրս գալիս շուրթերով; Կոմիտաս Վարդապետ՝ այս մեծությունը մեր հայ ազգի պատմությունն է, մեր հոգու անդորրը։Կոմիտաս Վարդապետ՝ մեր ազգի հանճար, քնար ու քանքար, և փառք աստծո , որ մենք Կոմիտաս ունենք։ 2․Թարմացվել են դպրոցում պատի պաստառները , սահմանվել է հսկողություն ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա կատարած աշխ. հաշվետվություն 2019-2020ուս տարվա իմ աշխատանքային պլանում նախատեսել էի տարրական դասարաններում հեքիաթների ընթերցման ժամեր:Առաջին դասարանում դասվար Լ Սինանյան , ընթերցել եմ , , հեքիաթները: Երկրորդ և երրորդ դասարաններում անցկացրել եմ զրույց թեմայով: Քանի որ այս դասարանների երեխանները արդեն տառաճանաչ են , իրենք ընթերցեցին և վերարտադրեցին հեքիաթները , տարբերեցին տեսակը՝ իրական է , թե հրաշապատում: 10․12․2019թ դպրոցում կաղմակերպվեց Թումանյանի և Կոմիտասի 150 ամյակին նվիրված երգի և ասմունքի մրցույթ; Մրցույթն իր տեսակով եզակի էր, քանի որ իր մեջ պարունակում էր մշակույթի երկու ճյուղեիր՝ պոեզիայի և երաժշտության տարրեր; Դեկտեմբերի 18-ին ԴԱԿ Գ.Կանչոյանի և ,,ՎՈԼԴ ՎԻԺՆ ՙՙ Կազմակերպության ՙՙհետ կազմակերպեցինք միջոցառումը; Մեզ հյուր եկած Ձմեռ պապը , ոսկեփայլ տոնածառը , հեքիաթների կենդանի հերոսները,ուրախ երգն ու պարը մեծ ուրախություն պարգևեցին երեխաներին; Վերջում բոլոր երեխաները Ձմեռ Պապիկից նվերներ ստացան; 2019-2020թ ուս տարվա առաջին կիսամյակի կատարած աշխատանքները համարել բավարար , ծրագրով նախատեսված մնացած աշխատանքները կկատարենք երկրորդ կիսամյակում;
Գրադարանավար ՝ Ե. Մուրադյան
22․12․2019թ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿ 2019-2020ՈՒՍ ՏԱՐԻ ՀՈՒՆՎԱՐ ամսվա կատարած աշխատանքները 1 ․30 01․2020թ Օրը տոն էր; Բանակը մեր հայրենասիրության , ուժի, քաջության խտացումն է,մեր կենսունակության ավիշը; Բանակը մեր ինքնության, պատվի խորհրդանիշն է ։ Հայրենիքն սկսվում է զինվորից ; Սահմանն սկսվում է զինվորով։ այսպես էր վերնագրված Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումը։ ՓԵՏՐՎԱՐ ամսվա կատարված աշխատանքների հաշվետվություն 1 ․ Տարին Թումանյանական էր; 2019թ ին նշվեց Մեծ Լոռեցու 150 ամյակը։ Թումանյանական օրերի շրջանակներում 19,02,2020թ դպրոցում կազմակերպվեց Գիրք նվիրելու օր;Այս տոնն ամրագրվել է սովորողների և ուսուցիչների մեջ Գիրք նվիրելու օր; Տոնի գիտակցությունն արդեն առկա է և այն գնալով ավելի է իմաստավորվում՝ գիրքը դիտարկել որպես հոգևոր և մշակութային անփոխարինելի արժեք; 2․ 20․02․2020թ․ Դպրոցում հայտարարված միջոցառումների շարքը եզրափակվեց խորագիրը կրող խաղ- մրցույթով։ Այն տեղի ունեցավ 21․02․2020թ Գավառ քաղաքի քաղաքային գրադարանում, Գավառ քաղաքի N3 հիմնական և Գավառի N2 միջնակարգ դպրոցների սովորողների միջև; Համառ պայքարից հետո հաղթեց ԱՆԱՂԱՐՏ ՄԱՅՐԵՆԻՆ։ 13,03,2020թ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն՝ կապված համավարակի հետ; Կրթության ,գիտության ,մշակույթի և սպորտի նախարարությունը որոշեց, որ հանրակրթական դպրոցներում դասերն անցկացնել հեռավար; ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՕՐԵՐԻՆ 24․04․2020թ 8-րդ դասարան, դասղեկ՝ Հ․ Մելքոնյան 09․05․2020թ 8-րդ և 9-րդ դասարան, դասղեկներ՝ Հ, Մելքոնյան և Ս․ Ամրազյան 22․05,2020թ 9-րդ դասարան, դասղեկ Ս․ Ամրազյան 01․062020թ 1-ին դասարան, դասվար Լ․ Սինանյան 01․06․2020թ գրադարանավար Ե․ Մուրադյան 25.05-15.06 դասղեկների և ծնողների հետ միասին սովորողներից հավաքեցինք նրանց հատկացված բոլոր դասագրքերը՝ հետագա օգտագործման նպատակով, բացառությամբ և դասագրքերի , որոնք առաջին դասարանցիներին հատկացվում է անվճար հիմունքներով: 2019-2020 ուս տարվա ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 1.Ավելացել է գրադարանից օգտվողների թիվը 2. Իմ և աշակերտների միջև ստեղծվել է փոխօգնության և վստսհության մթնոլորտ 3.Նպատակին է ծառայում ընթերցասրահը 4.Կազմակերպած միջոցառումների թվի ավելացում ՀԵՌԱՀԱՐ ՆԱԽԱԳԻԾ 1. Գրադարանի տեղը շենքային ոչ ճիշտ ընտրության պատճառով՝ հյուսիսային մասից տեղափոխել արևկող և ջեռուցվող մաս 2. Գրքերի թվայնացման աշխատանքները հասցնել ավարտին, ինչը հնարավորություն կտա համայնքի բնակչությանը ծանոթանալ գրադարանային ֆոնդին ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 2019-2020ուս տարում գրադարանի աշխատանքները գնահատում եմ թերի՝ անկախ մեր կամքից, կապված համավարակի հետ, բաց թողումները կլրացվեն նոր ուսումնական տարում ԴԻՄՈՒՄ- ԽՆԴՐԱՆՔ Գրադարանում համակարգչի բացակայությունը թերություն է , ինչի ապահովման համար խնդրանքով դիմում եմ տնօրինությանը ։ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դպրոցում տեղի ունեցած ցանկացած միջոցառման մասին ամփոփ տեղեկությունը կարճ տեսաֆիլմի, տեսաշարի և նկարների տեսքով ՝WWW. @gavari3himnakandproc
http;// gavar3 scoolsite.am
FASEBOOK YELENA MURADYAN
20.06.2020թ Գրադարանավար՝ / /Ե. Մուրադյան