ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1
19 02 2019թ Գավառի Հովհաննես Թումանյանի անվան 3 հիմնական դպրոցում նշվեց մեծ լոռեցու ծննդյան 150 ամյակը։ Դպրոցում վաղ առավոտվանից հնչում էր Թումանյանի , օպերեների երաժշտությունը, միջանցքի մի անկյունում ստացել էինք Թումանյանի տուն- թանգարանից մի հատված,։ Միջանցքներում արտասանում էին Թումանյան, երգում էին Թումանյան, խաղում էին Թումանյան։ Յուրաքանչյուր դասարան այդ օրը հանդես եկավ յուրովի։ Փոքրիկ առաջին դասարանցիները արտասանեցին Թումանյանի բանաստեղծություններից , քառյակներից։ Երկրորդ դասարանցիները Թումանյանի գրքերից նվիրեցին իրենց սիրելի ուսուցիչներին և դասընկերներին։ Երրորդ դասարանցիները ցուցադրեցին , տիկնիկային թատրոնը՝ ի միջիայլոց նշեմ, որ տիկնիկները հենց իրենք էին պատրաստել առարկայի դասաժամերին։ Չորրորդ դասարանցիները երգչախմբով հանդես եկան ու խփեցին այդ օրվա Թումանյանական միջոցառման վերջին ակորդը։ Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի տարրական դասարանների ուսուցիչները ու գրադարանավարը, ում հասցեներին հնչվեց շնորհակալական ջերմ խոսքեր։


Գիտելիքը ուժ է , կրթությունը՝ զենք։ (13.74 KB)

