( ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿ )
Գրադարանը մարդկային մտքերի մեծ ու անծայրածիր շտեմարան է, իսկ մարդու և մեծ աշխարհի միջև կանգնած է գիրքը: ՓԵՏՐՎԱՐ ամսվա կատարած աշխատանքների հաշվետվություն. Տարին Թումանյանական է : 2019թ նշվում է Մեծ լոռեցու ծննդյան 150 ամյակը : Թումանյանական օրերի շրջանակներում 19.02.2019թ Գավառի Հովհաննես Թումանյանի անվանակիր 3 հիմնական դպրոցում վաղ առավոտից Թումանյանական շունչն էր տիրում: Օդը հագեցած էր Թումանյանով՝ ,,Անուշ.., Ալմաստ ,, օպերաների մեղեդիներով, քառյակների ֆլեշմոբով: Թումանյանական տարվա մեկնարկը տրվեց իմ՝ Ե. Մուրադյանի և Հ. Մելքոնյանի համատեղ ուժերով կազմակերպած միջոցառմամբ , որը յուրովի էր իր ձևաչափով: Սկզբում աշակերտները ներկայացրին Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը: Կլոր սեղանի շուրջ հավաքվեցին Թումանյանի զավակները, ովքեր հետաքրքիր դրվագներ պատմեցին սիրելի հայրիկից: Մասնակիցներին բաժանվեց Թումանյանական ոճով ձևավորված բացիկներ: Ներկաները սիրով ասմունքեցին Թումանյանի քառյակներից: Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 19-ը ՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն նշվում է որպես Գիրք նվիրելու օր:Այս տարի այն նշվեց փետրվարի 20-ին: Կարևորելով ընթերցանության և կրթության դերը մատաղ սերնդի ուսման և դաստիարակության գործում, փետրվարի 20-ին Գավառի N3 հիմնական դպրոցում այս օրը նշվում է առանձնահատուկ: Թումանյանի անվանակիր դպրոցում սովորում են նրա հերոսները՝ Շունն ու Կատուն,Սուտլիկ Որսկանը, Անբան Հուռին, Լոռեցի Սաքոն,Մարոն ու Կարոն:Այդ օրը նրանք իրենց յուրօրինակ հանդերձանքով և բեմական արվեստով հանդես եկան դահլիճում հավաքված հանդիսատեսի առջև:Դպրոցի փոխտնօրեն Գ. Խանամիրյանը իր խոսքում վստահեցրեց, որ այս տոնը գրքի հանդեպ հասարակության ուշադրությունը հրավիրելու յուրահատուկ շարժում է: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Մ. Հովակիմյանը, ով կարևորեց օրվա պորհուրդը և հայ ժողովրդի կյանքում առանձնակի արժևորեց գրքի դերը: Տեխնիկայի այս հզոր դարում այլընտրանքային միջոցները բազմաթիվ են , բայց նա գիրքը դիտարկեց իբրև գիտելիք ստանալու անփոխարինելի միջոց: Միջոցառումը շարունակվեց փետրվարի 21-ին: Գրական –երաժշտական ցերեկույթը նվիրված էր Ոսկեղենիկ մայրենիին և կրում էր խորագիրը: Միջոցառման խորհուրդն էր սովորել, փայփայել և եկող սերունդներին անաղարտ հանձնել հայոց ժողովրդի հոգևոր հարստությունը՝ Ոսկեղենիկ մայրենին: Դպրոցի տնօրեն Մ. Հովակիմյանը իր շնորհավորանքի խոսքում հորդորեց , որ աշխարհի որ ծայրում էլ լինենք, անաղարտ պահենք մայրենին : ՄԱՐՏ ամսվա կատարած աշխատանքների հաշվետվություն 2017թ մարտի 5-ին Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում մեծ շուքով նշվեց ականավոր, պետական-ռազմական ու հասարակական գործիչ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 58-րդ տարեդարձը: Հանդիսությանը մասնակցում էին նաև Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի պատանի երկրապահները: Մասնակիցները ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Միջոցառումը շարունակվեց քաղաքի հրապարակում: Հնչեցին շնորհավորանքի, ողջույնի, հիշատակի և ոգեկոչման խոսքեր: Մարտ ամսվա հաջորդ 2 շաբաթները դպրոցում տիրում էր սպորտային տրամադրություն: 09.03.2017-13.04.2017թ Գավառի Հ. Թումանյանի անվան 3 հիմնական դպրոցում անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարաններից ընտրված 20 աշակերտ՝ 10 աղյիկ և 10 տղա, որոնք 09.03-15.03 –ին մասնակցեցին տարացքային փուլին: Սպորտլանդիային մասնակցում էին 24 դպրոցների հավաքական թիմերը : Միջոցառումն անցավ աննախադեպ ոգևորությամբ: Թիմերը լավ մարզավիճակում էին, նախապատրաստական մեծ աշխատանք էր տարվել: Միջոցառման երաժշտական ընդմիջումները ապահովեցին գրադարանի ակտիվ ընթերցասեր աշակերտները: Համառ պայքարից հետո Գավառի 3 հիմնական դպրոցի թիմը գրավեց 3-րդ պատվավոր տեղը: ԱՊՐԻԼ ամսվա կատարած աշխատանքների հաշվետվություն և տոները համատեղելով , որոշեցի կազմակերպել մի միջոցառում , որը իր տեսակի մեջ յուրահատուկ և շատ հետաքրքիր էր: Միջոցառումը տեսաֆիլմ եր , որը նկարահանվել էր ձևաչափով: Բոլոր ուսուցիչներն անակնկալի եկան, իսկ դահլիճում տիրում էր ուրախ տրամադրությունը, ծիծաղը և անցած օրերի լավ հիշողությունները; 18.04.2017թ դպրոցում նշվեց Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը; Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին Քրիստոսի խաչելության և հարության իմաստը՝ Մեծ պահքի խորհուրդը: Միջոցառման երկրորդ հատվածը անգլերենի սկսնակ ուսուցչուհի Ա. Ղմբոյանը իր աշակերտների հետ ներկայացրեց Սուրբ Զատիկը անգլերեն տարբերակով:Աշակերտները պատմեցին , թե ինչպես են անգլիացիները նշում Սուրբ Զատիկը: Գունեղ էր զարդարվածԿենաց ծառը, իսկ մանկան անմեղ հրճվանքով փոքրիկները ներկած հավկիթներով խաղացին : Դպրոցի երաժշտության ուսուցչուհի և պարուսույց Մ. Եսայանը առաջին դասարանցիների կատարմամբ բեմադրեց , ինչը մեծ խանդավառություն առաջացրեց դահլիճում : Միջոցառումը եզրափակվեց Սուրբ Զատկին նվիրված ուրախ երգ ու պարով : Միջոցառման կայացման գործում ունեցա իմ ակտիվ մասնակցությունը; ՄԱՅԻՍ ամսվա կատարած աշխատանքների հաշվետվություն 16.05.2017թ դպրոցում տեղի ունեցավ միջոցառումը; Դասվար Լ. Սինանյանի, ԴԱԿ Գ. Կանչոյանի և իմ ջանքերի շնորհիվ միջոցառումը կայացավ: Մեր առաջին դասարանցիները շրջեցին տառերի ու բառերի և փակեցին այբբենարանի վերջին էջը : Իսկ թվերի զարմանահրաշ աշխարհում նրանք հեշտությամբ կարողանում էին գումարել ու հանել, տարբերել մեծը ՝՝փոքրից, լայնը՝ նեղից,երկարը ՝ բարակից, աջը՝ ձախից: 24.05.2017թ Գավառի N 3 հիմնական դպրոցի դահլիճը կրկին մարդաշատ էր: Այս անգամ բեմում էին 5-րդ դասարանցիները, դասղեկ՝ Հ. Մելքոնյան: այսպես էին վերնագրել իրենց տարեվերջյան միջոցառումը, որը ներկաների մոտ մտորումների և քննարկման մեծ արձագանք ստացավ: Միջոցառումը հայ ժամանակակից մի ընտանիքի կյանքի և ճակատագրի մասին էր , որոնք Հայաստանի վատ ապրելակերպին չդիմանալով , որոշեցին արտերկրում գտնել լավ կյանք; Լքելով հայրենի տուն- տեղ , բռնեցին օտար երկիր մեկնելու ճանապարհը : Այնտեղ էլ չգտնելով իրենց երազած կյանքը , դեգերելով տարբեր երկրներ, վերջապես հասկացան ,որ օտար հողը իրենց Հայրենիք չի կարող լինել ու վերադարձան Հայաստան: 22.05-26.05 դպրոցում հայտարարվեց դասագրքերի վերանորոգման շաբաթ: 26.05.2017թ դպրոցի միջոցառումների շարքն եզրափակեց համադպրոցական միջոցառումը, որը իր տեսակով ու ձևաչափով տարբերվում էր բոլոր միջոցառումներից: 2016-2017ուս տարում դպրոցի գրադարանի գրանցամատյանում գրադարանից օգտվողների թիվը հասել է 202-ի,որը ավելին է անցած տարվա օգտվողների թվից, ինչը շատ ուրախալի փաստ է: Գրադարանից առավել հաճախ օգտվել են 5-րդ դասարանցիները՝ ուսուցչուհի Ա. Քոլոզյան, Հայրենագիտության ուսուցչուհի Գ. Խանամիրյան , 6-րդ դասարանի ուսուցչուհի Գ. Աքելյան, 7-րդ , 8-րդ և 9-րդ դասարանցիները: Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ այս տարվա առավել ընթերցասեր աշակերտուհի է ճանաչվել 9-րդ դասարանի աշակերտուհի Ա. Ներսիսյանը, ով անպայման կարժանանա խրախուսանքի :Յուրաքանչյուր ուս տարվա վերջում բոլոր ուսուցիչների հետ լրացնում ենք նոր ուսումնական տարվա համար նախատեսված դասագրքերի հայտ՝ հաշվի առնելով դասագրքի հեղինակը, քանակը և ուս ձեռնարկը:25.05-23.06 դասղեկների հետ միասին սովորողներից հավաքեցինք նրանց հատկացված բոլոր դասագրքերը՝ հետագա օգտագործմաննպատակով, բացառությամբ Այբբենարան և Մաթեմատիկա -1 դասագրքերի, որոնք առաջին դասարանցիներին հատկացվում է անվճար հիմունքներով:
2016-2017 ՈՒՍ ՏԱՐՎԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 1.Ավելացել է գրադարանից օգտվողների թիվը 2.ԻՄ և աշակերտների միջև առաջացել է փոխօգնության և բստահության մթնոլորտ 3.Նպատակին է ծառայում ընթերցասրահը 4.Կազմակերպված միջոցառումների թվի ավելացում, որակի բարձրացում, ամենավերջին սերնդի ՏՀՏ ների օգտագործում
ՀԵՌԱՀԱՐ ՆԱԽԱԳԻԾ 1.Գրադարանի տեղը շենքային ոչ ճիշտ ընտրության պատճառով հյուսիսային մասից տեղափոխել արևկող և ջեռուցվող մաս 2.Գրքերի թվայնացման աշխատանքները հասցնել ավարտին, ինչը հնարավորություն կտա համայնքի բնակչությանը ծանոթանալ գրադարանային ֆոնդին
ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
2016-2017ուս տարում գրադարանի աշխատանքները գնահատում եմ լավ, բաց թողումները կլրացվեն նոր ուս տարում
ԴԻՄՈՒՄ – ԽՆԴՐԱՆՔ
Գրադարանում համակարգչի բացակայությունը ԹԵՐՈՒԹՅՈՒՆ Է , ինչի ապահովման համար խնդրանքով դիմում եմ տնօրինությանը;
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Դպրոցում տեղի ունեցած ցանկացած միջոցառման ամփոփ տեղեկությունը կարճ տեսաֆիլմի և նկարների տեսքով ՝ www. @gavari3himnakandproc
http;//gavar3schoolsite.am
FSBOOK YELENA MURADYAN
Գրադարանավար՝ Ե. Մուրադյան