Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Презентации  /  9 класс  /  Գիտելիքը ուժ է , կրթությունը՝ զենք։

Գիտելիքը ուժ է , կրթությունը՝ զենք։

Հեռավար ուսուցման արդյունավետության բարձրացման ուղիները
13.12.2020

Содержимое разработки

ԶԵԿՈՒՅՑ

Համավարակի պայմաններում առցանց ուսուցման որակի ապահովման և դասի արդյունավետության բարձրացման ուղիների որոնում և մշակում



Կրթության որակի ապահովումն առօրյայում ինքնին աշխատատ ար և միասնական ջանքեր պահանջող գործընթաց է։ Առցանց ուսուցման պարագայում այն առավել մեծ ջանքեր և նորարարական մոտեցումներ է պահանջում։

Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխարհն արտառոց իրավիճակում է հայտնվել։ Ստեղծված իրավիճակը մեծ մարտահրավեր է ոչ միայն հզոր պետությունների, տնտեսության , առողջապահական համակարգի , այլ նաև կրթական համակարգի համար։

Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում գրեթե բոլոր կրթական հաստատություններն ստիպված եղան առցանց սկզբունքով ուսուցում իրականացնել՝ ապահովելով սովորողների կրթության անընդհատությունը։ Ուսուցման առցանց իրականացումը ենթադրում է նոր մոտեցումներ նաև որակի ապահովման ոլորտում դասի արդյունավետության բաարձրացման նոր ուղիների որոնմամբ։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ ԿՏԱԿ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակի մարտահրավերները և միասնական լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, ուսումնական հաստատություններին գործընկերային աջակցություններ ցուցաբերելով՝ առաջարկում է առցանց / թեմայով դասընթացներ, որոնք ներառում են նաև ուսուցման որակի ապահովման որոշ ուղենիշներ՝ նպաստելով դասի արդյունավետության բարձրացմանը՝ հիմնվելով միջազգային առաջատար մոտեցումների վրա։

Մինչ այժմ կրթական ուսումնական հաստատությունները այս կամ այն չափով կիրառում էին առցանց ուսուցման տարատեսակ կարծիքներ՝ որպես լրացում դասարանականի ՝ լսրանային դասավանդմանը։ Ամբողջությամբ առցանց ուսուցումը և գնահատումը փորձություն էր / և այժմ էլ / ինչպես ուսուցչի, այնպես էլ սովորողների համար։

Շատ աշխատություններ կոչված են միասնական մոտեցում ձևավորելու դասավանդման և գնահատման ձևերի փոփոխության, սովորողների առաջընթացի գնահատման և ավարտական աշխատանքների հարցում ստեղծված իրավիճակում հիմնական նպատակը համարել ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերման խնդիրները։

Առցանց ուսուցում իրականացնելը հսկայական փորձի ձեռքբերման հնարավորություն է։ Ուսուցման այս եղանակը կարող է դառնալ ուսումնական գործընթացի էլ ավելի արդյունավետ կազմակերպելու միջոց, որը հնարավորություն կտա սովորողներին ավելի արդյունավետ ներգրավվել ուսումնական գործընթացում, իսկ ուսուցիչներին ՝ լինել ավելի աշակերտակենտրոն, ուշադրության կենտրոնում պահելով սովորողների կարիքները, ինչու՞ չէ, նաև կարծիքները։

Ինչպե՞ս պետք է կազմակերպվի դասավանդումն ու ուսումնառությունը առցանց ուսուցման պայմաններում , որպեսզի կրթության որակը չտուժի և բարձրանա դասի արդյունավետությունը։

1․ Հեռավար ուսուցում կազմակերպելիս ցանկալի է հաշվի առնել հետևյալը․

ա․ հեռավար / առցանց/ դասավանդում և գնահատումը վիրտուալ ուսումնական միջավայրում պարզապես տեսադասեր / տեսաֆիլմեր/ տեղադրելը չէ։ Այս պարագայում ևս դասավանդումը պետք է պլանավորված և կառուցված լինի նույն պատասխանատվությամբ և մանրամասնությամբ, ինչպես լսարանային դասավանդման ժամանակ։

բ․ Անհրաժեշտ է տվյալներ հավաքել ՝ արդյոք բոլոր աշակերտներն են ապահովված համապատասխան սարքավորումներով, հեռահաղորդակցության հնարավորություններով, որն անհրաժեշտ է առցանց ուսուցման և գնահատման մեջ լիարժեք ներգրավվելու համար։ Այս առումով ուսումնական հաստատություններին անհրաժեշտ է փնտրել այլընտրանքային լուծումներ։

գ․ Անկախ հեռավար դասընթաց կազմակերպելու և անցկացնելու կարողությունների մակարդակից , հնարավոր է և՛ սովորողները , և՛ ուսուցիչները, ինչու՞ չէ, նաև ծնողները ունենան ՏՀՏ համակարգից օգտվելու աջակցության կարիք։ Այս դեպքում կզգացվի մասնագիտական աջակցության կարիք։

դ․ Որակի ապահովման չափանիշները ենթադրում են , որ հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է ունենան բավարար ռեսուրսներ, աշակերտների աջակցության ծառայություններ ապահովելու որակյալ կրթություն։ Անհրաժեշտ է ցուցաբերել ճկունություն , որոնել և գտնել ուղիներ դասի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

ե․ Ցուցաբերելով ճկունություն դասընթացին հատկացվող տեսական և գործնական բաղադրիչները կարելի է փոխել ՝ ավելի շատ ժամանակ տրամադրելով սովորողի ինքնուրույն աշխատանքին և ընթացիկ գնահատմանը։







Գավառի 3 հիմնական դպրոցի գրադարանավար ՝ Ե․ Մուրադյան

-75%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Գիտելիքը ուժ է , կրթությունը՝ զենք։ (15.73 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт