ԳԵՂԱԳԻՏՈԻԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈԻԹՅՈՒՆ
1
ԳԵՂԱԳԻՏՈԻԹՅՈՒՆ
- Գեղագիտությունը փիլիսոփայական գիտություն է. ուսումնասիրում է արվեստի զարգացման օրինաչափությունները:Գեղագիտությունն աշխարհի գեղագիտական գնահատման արժեքային համակարգ է, մարդու բազմաբնույթ գործունեության դրսևորման յուրահատուկ ոլորտ:
«Գեղագիտություն» տերմինն առաջինը գործածել է գերմանացի գեղագետ Ալեքսանդր Բաումգարտենը 1752 թ-ին:
Գեղագիտությունը (հունարեն՝ էսթետիկա` զգայական ընկալում), որպես գիտության ինքնուրույն ճյուղ, առանձնացել է XVIII դարում՝ մեկնաբանվելով կա՜մ որպես «գեղեցիկի փիլիսոփայություն», կա՜մ որպես «արվեստի փիլիսոփայություն»: Մեր ժամանակներում գեղագիտական դրսևորումներն առկա են ոչ միայն արվեստում, այլև բնության մեջ, հասարակական կյանքում, նյութական արտադրության, գեղարվեստական նախագծման (դիզայն) մեջ և այլուր:
Գեղագիտական հայացքները սաղմնավորվել են վաղնջական ժամանակներում: Այն որոշակիորեն ձևավորվել և զարգացել է Հին Հունաստանում՝ հատկապես պյութագորականների, ավելի ուշ՝ Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի աշխատություններում: Հին աշխարհի գեղագիտության դասական երկերն են Արիստոտելի «Պոետիկան» և անտիկ անհայտ հեղինակի «Վեհի մասին» տրակտատը: Վերածննդի դարաշրջանի ներկայացուցիչներն իրենց գեղագիտական հայացքներում մշակել են իրականության ռեալիստական, մարդասիրական ըմբռնումները: Գեղագիտական միտքը Հայաստանում ձևավորվել է անտիկ շրջանում: Մինչև քրիստոնեության ընդունումը գեղագիտական ճաշակը զարգացել է հիմնականում հին հայկական, պարսկական և հելլենական մշակույթների փոխազդեցությունների դաշտում:
Էսթետիկան սովորեցնում է , որ գեղագիտական ապրումների աղբյուրը գտնվում է մարդու գիտակցությունից դուրս գտնվող իրական օբյեկտիվ աշխարհում։ Գեղեցիկի զգացումը իրականության օբյեկտիվ հատկանիշների սյուբեկտիվ արտացոլումն է հոգեկանում։Գեղագիտությունը փորձում է ապացուցել, որ իսկական գեղեցկությունն ապահովվում է բովանդակության դեպքում , նույնիսկ ամենակատարյալ ձևը չի կարող գեղագիտական բավարարվածություն առաջացնել։
ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ
ԴԱՍՏԻԱՐԱԿՈԻԹՅՈՒՆ
Բազմակողմանիորեն զարգացած ավձնավորության դաստիարակության անբաժանելի մասր գեղագիտական դաստիարակությունն է ։ Դրա չափանիշը համարվում է գեղագիտական մշակույթի տիրապետումը։ Գեղագիտական դաստիարակությունը մարդու մեջ արթնացնում է և զարգացնում գեղեցիկը ճանաչելու զգացմունքը , ինչ-որ տեղ վեհացնում ր ազնվացնում է նրան ։
Գեղագիտական ընկալման կարևորագույն բաղադրատարրն է զգացմունքայնությունը ։
Գեղագիտական դաստիարակության խնդիրներ պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի։
Գործնական ունակությունների ձրավորում
Ձեռքբերված տեսական գիտելիքներ
- Գեղագիտական դաստիարակության կարևոր խնդիրը աշակերտների ստեղծագործական հետաքրքրությունների և ընդունակությունների զարգացումն է։
ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ
ԴԱՍՏԻԱՐԱԿՈԻԹՅՈՒՆ
- Չտեսնված մեծ հնարավորություններ է բացում գեղագիտական դաստիարակչական աշխատանքների առջև այն հանգամանքը , երբ որպես գեղագիտական դաստիարակության աղբյուր հանդիսանում է բնությունը ։ ՈՒշինսկին այն անվանում է երիտասարդ սերնդի հիանալի դաստիարակ ։
- Բնականաբար , գեղագիտական դաստիարակության կարևորագույն և մշտական աղբյուրը արվեստի աշխարհն է ։ Ինչպես ասում է Չերնիշնսկին , արվեստի ստեղծագործությունները միշտ էլ կյանքի դասագիրք են եղել։
- Հանրահայտ է գեղարվեստական գրականության գեղագիտական ներգործության ուժը, չի կարելի անտեսել երաժշտության ահռելի նշանակությունը, որը մարդուն ուղեկցում է դեռ վաղ տարիքից սկսած։