Ես և շրջակա աշխարհը
Գործնական աշխատանքների ցանկ.
Ուսումնական տարբեր նպատակներով կիրառվող խաղեր,
փորձեր,
հետազոտություններ,
հետազոտական առաջադրանքներ
խմբային առաջադրանքներ
իրավիճակների առաջադրում, քննարկում
դաշտային աշխատանք
պրոյեկտներ
դերային խաղեր
դասարանական քննարկումներ և դեբատներ
շնորհանդեսներ`գրավոր, բանավոր, տեսողական
աշխատանքային թերթիկներ՝ տարբեր տիպի առաջադրանքներով
թեմատիկ միավորի վերաբերյալ առաջադրանքներ
ներկայացումներ և մոդելավորում
ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում
նկարների դիագրամների, սահիկաշարերի, ֆիլմերի ցուցադրումը,
պարզ վարժանքները` միտված փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացմամբ,
գիտական բառապաշարի և լեզվի գործածումը,
տեքստի հետ ուսումնասիրման աշխատանքները,
գծապատկերների և սխեմաների ստեղծումը,
մեդիագրագիտության հմտությունների կիրառումը՝ տեղեկույթ ու փաստարկներ որոնելու համար,
հարցադրումների սահմանումը
գաղափարների և հասկացությունների սահմանումն և վերհանումը,
վարկածի առաջարկումը, լուծումների որոնումը, դիտարկման կամ փորձի միջոցով արդյունքների գնահատումը և վերլուծությունը, եզրահանգումների վերհանումն ու քննարկումը:
Փորձերը հնարավորություն են տալիս սովորողներին.
հայտնաբերել խնդիրները, կանխատեսել, վարկածները ստուգել փորձարարական եղանակով,
դիտել, արձանագրել և վերլուծել տվյալները
եզրահանգումներ անել, վերհանել սխալները և բարելավման առաջարկություններ անել
ներկայացնել ապացույցների վրա հիմնված տվյալներ
Դաշտային աշխատանքը սովորողներին հնարավորություն է տալիս.
գիտելիքներ ձեռք բերել շրջակա միջավայրի վերաբերյալ`վարկածների, դիտարկումների, իրական աշխարհի երևույթների, փորձարկումների, չափումների և գրանցումների միջոցով՝ տարբեր վայրերում՝ ներառյալ դպրոցում
ուսումնասիրել գիտական գործընթացները, որոնք տեղեկացնում և փոխակերպում են ապրելակերպը
օգտագործել տարբեր տեսակի գիտական գործիքներ և մոտեցումներ, ներառյալ՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ), գիտական տեղեկատվությունը գտնելու, ընտրելու, գիտական երևույթները մեկնաբանելու և որոշումներ կայացնելու համար,
ուսումնասիրել տարբեր տեսակետներ գիտական խնդիրների վերաբերյալ և տարբերել հիմնավորված փաստերն ու կարծիքները:
Հետազոտությունները սովորողներին հնարավորություն են տալիս.
ուսումնասիրել տարբեր լրատվամիջոցներ և տեղեկատվության աղբյուրներ
ընտրել համապատասխան տեղեկատվություն և ուսումնասիրման նյութ և կատարել տեղեկացված ընտրություն
բարելավել հետազոտական աշխատանքներ գրելու և հաղորդակցվելու հմտությունները
ձևավորել և զարգացնել մոդելներ կամ փորձեր: