Меню
Разработки
Разработки  /  История  /  Уроки  /  8 класс  /  Ես ձեր զավակն եմ

Ես ձեր զավակն եմ

Ես ձեր զավակն եմ
14.05.2020

Содержимое разработки

ՀԱՅ ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ Ես ձեր զավակն եմ, ինձ մի՛ք մոռացեք…

ՀԱՅ ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Ես ձեր զավակն եմ, ինձ մի՛ք մոռացեք…

Ֆիդայիները կամ հայդուկները Արևմտյան Հայաստանում ժողովրդական վրիժառուներն էին։ Նրանք հանուն հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրության համար ընտրել էին անհատական-պարտիզանական ընդվզումը։ Հայ ֆիդայիները հանդես էին գալիս թե՛ անհատական, թե՛ խմբերով։

Ֆիդայիները կամ հայդուկները Արևմտյան Հայաստանում ժողովրդական վրիժառուներն էին։

Նրանք հանուն հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրության համար ընտրել էին անհատական-պարտիզանական ընդվզումը։ Հայ ֆիդայիները հանդես էին գալիս թե՛ անհատական, թե՛ խմբերով։

Հայ ֆիդայիները հագնում էին լայն տաբատներ և գույնզգույն բաճկոններ՝ կարմիր ու դեղին նախշերով։ Հայդուկներն իրենց գլուխները ծածկում էին արախչիով կամ գդակով՝ մուգ կարմրավուն փուշիներով ոլորած։ Նրանք մեջքներին միշտ կապած ունեին պայուսակ և մի պարան՝ ծառերը մագլցելու համար։  Գոտիներին ամրացնում էին կաշվից քառակապ փամփշտակալներ, որոնք ծածկվում էին անթև վերնազգեստով։

Հայ ֆիդայիները հագնում էին լայն տաբատներ և գույնզգույն բաճկոններ՝ կարմիր ու դեղին նախշերով։

Հայդուկներն իրենց գլուխները ծածկում էին արախչիով կամ գդակով՝ մուգ կարմրավուն փուշիներով ոլորած։ Նրանք մեջքներին միշտ կապած ունեին պայուսակ և մի պարան՝ ծառերը մագլցելու համար։  Գոտիներին ամրացնում էին կաշվից քառակապ փամփշտակալներ, որոնք ծածկվում էին անթև վերնազգեստով։

Ֆիդային կամ հայդուկը ունեցվածք և հարստություն չուներ, և իրավունք էլ չուներ ունենալու, նա իր կյանքը նվիրաբերել էր  հայրենիքին ։   Հայդուկն անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ լույսը չբացված, նա հեռանում էր, և ոչ ոք չպետք է իմանար, թե որ ուղղությամբ և ուր է գնում նա։ Նրա բնակատեղին քարայրն էր, ձնե տնակը, լեռներն ու կիրճերը։ Հայդուկը իր տեղը փոխում էր գիշերը, իսկ ցերեկը նրա գլխավոր հոգսը թաքնվելն ու չնկատվելն էր։

Ֆիդային կամ հայդուկը ունեցվածք և հարստություն չուներ, և իրավունք էլ չուներ ունենալու, նա իր կյանքը նվիրաբերել էր  հայրենիքին ։

  Հայդուկն անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ լույսը չբացված, նա հեռանում էր, և ոչ ոք չպետք է իմանար, թե որ ուղղությամբ և ուր է գնում նա։ Նրա բնակատեղին քարայրն էր, ձնե տնակը, լեռներն ու կիրճերը։ Հայդուկը իր տեղը փոխում էր գիշերը, իսկ ցերեկը նրա գլխավոր հոգսը թաքնվելն ու չնկատվելն էր։

ՖԻԴԱՅՈՒ ԵՐԴՈՒՄԸ «Երդվում եմ իմ պատվի և ազգության վրա՝ իմ բոլոր ուժով, եթե հարկ լինի՝ նաև իմ արյունով ծառայել Հայաստանի ազատագրության դատին ընդդեմ բռնակալության։ Այսուհետ իմ բարձը Հայաստանի լեռները կլինեն և իմ ամենամեծ բաղձանքը՝ հայրենիքի համար մեռնելը։ Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին»։

ՖԻԴԱՅՈՒ ԵՐԴՈՒՄԸ

«Երդվում եմ իմ պատվի և ազգության

վրա՝ իմ բոլոր ուժով, եթե հարկ լինի՝ նաև իմ արյունով ծառայել Հայաստանի ազատագրության դատին ընդդեմ բռնակալության։ Այսուհետ իմ բարձը Հայաստանի լեռները կլինեն և իմ ամենամեծ բաղձանքը՝ հայրենիքի համար մեռնելը։ Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին»։

ԱՐԱԲՈ / Առաքել Մխիթարյան / ● Ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ ● 1893 թվականին Գյալիսորի ձորում կռվի բռնվելով քրդերի ու թուրքերի դեմ, իր ընկերների հետ հերոսաբար զոհվում է: Ժողովուրդը երգեր է հյուսել Արաբոյի մասին, գովերգել նրա խիզախությունը։

ԱՐԱԲՈ

/ Առաքել Մխիթարյան /

● Ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։

● 1893 թվականին Գյալիսորի ձորում կռվի բռնվելով քրդերի ու թուրքերի դեմ, իր ընկերների հետ հերոսաբար զոհվում է:

Ժողովուրդը երգեր է հյուսել Արաբոյի մասին, գովերգել նրա խիզախությունը։

 ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ / Սերոբ Վարդանյան /  ● Ծնվել է 1864թ. Խլաթի Սոխորդ գյուղում:  ● 1899 թ., երբ Սերոբը Սասունի Գելիեգուզան գյուղում էր, քուրդ ցեղապետ Բշարե Խալիլն իր զորաջոկատով շրջապատում է այն տունը, որտեղ Սերոբն էր, և սպանում ֆիդայապետին: Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»:

ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ

/ Սերոբ Վարդանյան /

● Ծնվել է 1864թ. Խլաթի Սոխորդ գյուղում:

● 1899 թ., երբ Սերոբը Սասունի Գելիեգուզան գյուղում էր, քուրդ ցեղապետ Բշարե Խալիլն իր զորաջոկատով շրջապատում է այն տունը, որտեղ Սերոբն էր, և սպանում ֆիդայապետին:

Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»:

ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ / Սոսե Վարդանյան / Ծնվել է 1865թ. Օսմանյան կայսրությունում: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը։   1899 թ. Գելիեգուզան գյուղում, թունավորված Սերոբի, Հակոբ որդու և Սերոբի եղբայրների (Մխեի և Զաքարի, որոնք զոհվել են այդ մարտում) հետ զինված դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ դրսևորելով մեծ խիզախություն։

ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ

/ Սոսե Վարդանյան /

Ծնվել է 1865թ. Օսմանյան կայսրությունում: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը։

  1899 թ. Գելիեգուզան գյուղում, թունավորված Սերոբի, Հակոբ որդու և Սերոբի եղբայրների (Մխեի և Զաքարի, որոնք զոհվել են այդ մարտում) հետ զինված դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ դրսևորելով մեծ խիզախություն։

Սեբաստացի (Խրիմյան) Մուրադ  (1874-1918   )  

Սեբաստացի (Խրիմյան) Մուրադ 

(1874-1918   )  

Ծնվել է   Սեբաստիայի Կովտուն գյուղում՝  1874 թվականին ։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Պատանին ստիպված լքում է հարազատ օրրանը, որպեսզի չընկնի օսմանյան կայսրության զնդանը, և սկսում է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում ։ Այստեղ հանդիպում ու մտերմանում է հայ վրիժառուների հետ, մասնակցում նրանց հավաքներին։ Սակայն այստեղ էլ սկսում են հետապնդել նրան, որովհետև տեսնելով, թե ինչպես է թուրք ոստիկանը փողոցում ծեծում մի հայի, հարձակվում ու ինքն է ծեծում ոստիկանին։ Հայոց պատրիարքի միջնորդությամբ նավ է նստում և մեկնում  Եգիպտոս այնտեղից՝  Աթենք , հետո՝  Թիֆլիս ։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսից 7 օրվա ընթացքում ոտքով հասնում է  Կարս , ապա՝  Բասեն ։

Ծնվել է  Սեբաստիայի Կովտուն գյուղում՝  1874 թվականին ։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Պատանին ստիպված լքում է հարազատ օրրանը, որպեսզի չընկնի օսմանյան կայսրության զնդանը, և սկսում է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում ։ Այստեղ հանդիպում ու մտերմանում է հայ վրիժառուների հետ, մասնակցում նրանց հավաքներին։ Սակայն այստեղ էլ սկսում են հետապնդել նրան, որովհետև տեսնելով, թե ինչպես է թուրք ոստիկանը փողոցում ծեծում մի հայի, հարձակվում ու ինքն է ծեծում ոստիկանին։ Հայոց պատրիարքի միջնորդությամբ նավ է նստում և մեկնում  Եգիպտոս այնտեղից՝  Աթենք , հետո՝  Թիֆլիս ։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսից 7 օրվա ընթացքում ոտքով հասնում է  Կարս , ապա՝  Բասեն ։

Սասունի ապստամբությունը

1903 թ . հավաքվում է մի խումբ, որը պետք է զենք տեղափոխեր Սասուն։ Մուրադը մտնում է «Մրրիկ » կոչվող այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանն ու ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերյան մի ձյունախառն առավոտ հասնելով լեռների ստորոտին, ֆիդայիները ծնկաչոք համբուրում են այն հողը, որի սրբազան կանչը հանգիստ չէր տալիս իրենց։ Հասնելով Գելիգուզան, նրանք խոնարհվում են Աղբյուր Սերոբի շիրիմին ու գնում հանդիպելու Անդրանիկին։

Թուրքիայի բոլոր ճանապարհներով զորքեր էին մոտենում Սասունին։ Սկսվում են ինքնապաշտպանական կռիվները, որի ընթացքում պատմության մեջ հերոսական էջեր են գրում Անդրանիկը, Գևորգ Չաուշը Մշեցի Սմբատը Հրայր Դժոխքը, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են անում հակառակորդին, որտեղ, սակայն զարկվում է Հրայրը։

Հաջորդ օրը թուրքերն օգնական ուժեր են ստանում, որոնք գիշերով պաշարում են գյուղը։ Հերոսաբար մասնակցելով Սասունի 1904 թ. ապստամբությանը որպես նրա ղեկավարներից մեկը, Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցնում է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, Մուրադը մյուս ազատամարտիկների օրինակով սբ.Թադեի վանքի պատերին թողնում է իր հուշագրությունը.

«Անցանք մենք ընդ հուր և ընդ ջուր, իսկ ես կ'ըսեմ նաև ընդ արիւն և նորէն կ'երթանք դէպի հուր և արիւն…»։

«Անցանք մենք ընդ հուր և ընդ ջուր, իսկ ես կ'ըսեմ նաև ընդ արիւն և նորէն կ'երթանք դէպի հուր և արիւն…»։

 Մահը  Ռուսաստանում հեղափոխություն էր եղել։ Կարմիր Բանակը մտնում է Բաքու, կռվելու Նուրի փաշայի զորքերի հետ։ Ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հարյուրավոր հայերին։ Այս էր մտահոգում Մուրադին, և նա իր ջոկատով հասնում է Բաքու։ 1918 թ. օգոստոսի 4-ին թուրքերի մի խմբի դեմ կռվի պահին նահատակվեց Սեբաստացի Մուրադը։ «Չարագուշակ և աղիտաբեր գնդակ մը եկաւ, - գրում է հայդուկ Սեպուհն «Էջեր իմ յուշերէն» գրքում, դպաւ անոր ճակատին, և ան թաւալգլոր, գնաց բլուրի զառիվերէն դէպի թշնամիին կողմը»։ Միայն երկու օր հետո Մշեցի Արշակը հեծելախմբով գրոհելով կարողանում է դուրս բերել օտար ափերում հայրենիքի ազատության սիրուն նահատակված ազատամարտիկի դիակը։ Մեծ հայդուկի մարմինը հետագայում ամփոփվում է Թիֆլիսում ,  Խոջիվանքի գերեզմանոցում։ Նրա մասին է պատմում,,Մեր մեծերը՛՛ հաղորդաշարի,,Սեբաստացի Մուրադ՛՛ ֆիլմը։ Սա է հայդուկապետ Սեբաստացի Մուրադի անցած կյանքի ճանապարհը, որի նմանների համար է ասված՝ «Ձեզպէսներին միշտ երանի…»։

Մահը

Ռուսաստանում հեղափոխություն էր եղել։ Կարմիր Բանակը մտնում է Բաքու, կռվելու Նուրի փաշայի զորքերի հետ։ Ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հարյուրավոր հայերին։ Այս էր մտահոգում Մուրադին, և նա իր ջոկատով հասնում է Բաքու։

1918 թ. օգոստոսի 4-ին թուրքերի մի խմբի դեմ կռվի պահին նահատակվեց Սեբաստացի Մուրադը։ «Չարագուշակ և աղիտաբեր գնդակ մը եկաւ, - գրում է հայդուկ Սեպուհն «Էջեր իմ յուշերէն» գրքում, դպաւ անոր ճակատին, և ան թաւալգլոր, գնաց բլուրի զառիվերէն դէպի թշնամիին կողմը»։ Միայն երկու օր հետո Մշեցի Արշակը հեծելախմբով գրոհելով կարողանում է դուրս բերել օտար ափերում հայրենիքի ազատության սիրուն նահատակված ազատամարտիկի դիակը։ Մեծ հայդուկի մարմինը հետագայում ամփոփվում է ԹիֆլիսումԽոջիվանքի գերեզմանոցում։ Նրա մասին է պատմում,,Մեր մեծերը՛՛ հաղորդաշարի,,Սեբաստացի Մուրադ՛՛ ֆիլմը։

Սա է հայդուկապետ Սեբաստացի Մուրադի անցած կյանքի ճանապարհը, որի նմանների համար է ասված՝ «Ձեզպէսներին միշտ երանի…»։

Հատվածներ Սեբաստացի Մուրադի օրագրից 1915 թ . արյունոտ օրերին Սեբաստացի Մուրադը օրագրի ձևով գրի է առել իր մտածումներն ու զգացումները, հաճախ թուղթը ծնկի վրա դրած կամ լեռների քարերի, անձրևի կամ կիզիչ արևի տակ, բայց միշտ անբաժան իր ընկերակից հրացանից։ 1915 թ., ապրիլի 7 - Ձորին մեջ ենք։ Անձրևը սաստիկ է։ Ուտելիք չկա ոչ մեզ, ոչ կենդանիներին։ Ամենեն լքված, կառավարութենեն հալածված, դավաճաններեն հետապնդված ու ծանոթներեն թաքնված, ճանապարհները հեղեղով անանցանելի… 17 հուլիսի - Անե՛ծք, բյուր անե՛ծք անոր, որ թուրքից վրեժը չի լուծեր յոթը պորտեն անդին։ Եթե իմ աչքովս տեսածները ընթերցողը տեսած ըլլա, կարելի է մեռելներին ալ կտակե, որ վրեժխնդիր ըլլան։ Խնայել պետք չէ։ Հայերի գլխին բերած չարիքներեն քարերն անգամ կը դողան։ 16 օգոստոսի - Ընկերներս ազատություն կամ մահ կը խնդրեն։ Ես մահ չեմ ուզեր։ Ազատությունը կուզեմ տեսնել…

Հատվածներ Սեբաստացի Մուրադի օրագրից

1915 թ . արյունոտ օրերին Սեբաստացի Մուրադը օրագրի ձևով գրի է առել իր մտածումներն ու զգացումները, հաճախ թուղթը ծնկի վրա դրած կամ լեռների քարերի, անձրևի կամ կիզիչ արևի տակ, բայց միշտ անբաժան իր ընկերակից հրացանից։

1915 թ., ապրիլի 7 - Ձորին մեջ ենք։ Անձրևը սաստիկ է։ Ուտելիք չկա ոչ մեզ, ոչ կենդանիներին։ Ամենեն լքված, կառավարութենեն հալածված, դավաճաններեն հետապնդված ու ծանոթներեն թաքնված, ճանապարհները հեղեղով անանցանելի…

17 հուլիսի - Անե՛ծք, բյուր անե՛ծք անոր, որ թուրքից վրեժը չի լուծեր յոթը պորտեն անդին։ Եթե իմ աչքովս տեսածները ընթերցողը տեսած ըլլա, կարելի է մեռելներին ալ կտակե, որ վրեժխնդիր ըլլան։ Խնայել պետք չէ։ Հայերի գլխին բերած չարիքներեն քարերն անգամ կը դողան։

16 օգոստոսի - Ընկերներս ազատություն կամ մահ կը խնդրեն։ Ես մահ չեմ ուզեր։ Ազատությունը կուզեմ տեսնել…

Մեջբերումներ Սեբաստացի Մուրադի մասին «Բրոնզե, ձուլածո կազմվածք… խորը, անհանգիստ, կրակ աչքեր։ Խիտ ու շատ սև մազեր, որ տալիս էին առյուծի տեսք։ Մուրադի հեծած երիվարը ուրիշ ոչ ոք չէր կարող սանձել։ Երբ նա քայլում էր, թվում էր, թե մի աշխարհ է շարժվում…»։ Ավետիս Ահարոնյան «Արդարև՝ ես չեմ հիշում մեր հեղափոխական մարտիկներից մեկին, որն այնքան խորունկ ու ամբողջական տպավորություն թողած լինի ինձ վրա, որքան Սեբաստացի Մուրադը… Հայ ժողովուրդը իր կորուստների և կսկիծի անսահմանության մեջ հաճախ ժամանակ չունի գլուխը խոնարհելու իր լավագույն զավակների վրա»։ Ավետիս Ահարոնյան

Մեջբերումներ Սեբաստացի Մուրադի մասին

«Բրոնզե, ձուլածո կազմվածք… խորը, անհանգիստ, կրակ աչքեր։ Խիտ ու շատ սև մազեր, որ տալիս էին առյուծի տեսք։ Մուրադի հեծած երիվարը ուրիշ ոչ ոք չէր կարող սանձել։ Երբ նա քայլում էր, թվում էր, թե մի աշխարհ է շարժվում…»։

Ավետիս Ահարոնյան

«Արդարև՝ ես չեմ հիշում մեր հեղափոխական մարտիկներից մեկին, որն այնքան խորունկ ու ամբողջական տպավորություն թողած լինի ինձ վրա, որքան Սեբաստացի Մուրադը… Հայ ժողովուրդը իր կորուստների և կսկիծի անսահմանության մեջ հաճախ ժամանակ չունի գլուխը խոնարհելու իր լավագույն զավակների վրա»։

Ավետիս Ահարոնյան

Գևորգ Չաուշ  ( 1871 - 1907)

Գևորգ Չաուշ 

( 1871 - 1907)

Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնց են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի  1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։

Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար ։

Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգն համեստ մարդ լինելով իր տեղը զիջում է Անդրանիկին։

Չաուշի հայտնի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը ։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել։

Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։

 Ձերբակալություն  1894թ.  օգոստոսի վերջին Գևորգ Չաուշը Մեծն Մուրադի հետ փոքրաթիվ խմբով ընկնում է պաշարման մեջ։ Նրանք կարողանում են երեք օր դիմադրություն ցույց տալ, իսկ հետո ձերբակալվում են։ Կռվողների շարքերում էին նաև Գասպարը և Ադամը։ Գասպարն առաջարկում է իր վրա վերցնել թշնամու հարվածը, սակայն Մուրադն ու Գևորգը դա կտրականապես մերժում են։ Արդյունքում հայդուկները գերի են ընկնում։ Հայդուկներին տանում են Մուշորտեղ նրանց 4 օր տանջանքների են ենթարկում։ Տղաներից մեկն անգամ մահանում է։ Դրանից հետո հայդուկներին տեղափոխում են Բաղեշի բանտ։ Գևորգ Չաուշը սակայն փախուստ է կազմակերպում և համոզում է Մուրադին իր հետ փախչել։ Սակայն Մուրադը մերժում է առաջարկը։ Գևորգը  1896 թվականի ապրիլի 20-ի գիշերը փախչում է բանտից։ Այդ օրը եղանակը նույնպես նպաստում է փախուստին։ Դրսում թանձր մութ էր սարսափելի փոթորիկ ու ձյունախառն անձրև:

Ձերբակալություն

1894թ. օգոստոսի վերջին Գևորգ Չաուշը Մեծն Մուրադի հետ փոքրաթիվ խմբով ընկնում է պաշարման մեջ։ Նրանք կարողանում են երեք օր դիմադրություն ցույց տալ, իսկ հետո ձերբակալվում են։ Կռվողների շարքերում էին նաև Գասպարը և Ադամը։

Գասպարն առաջարկում է իր վրա վերցնել թշնամու հարվածը, սակայն Մուրադն ու Գևորգը դա կտրականապես մերժում են։ Արդյունքում հայդուկները գերի են ընկնում։

Հայդուկներին տանում են Մուշորտեղ նրանց 4 օր տանջանքների են ենթարկում։ Տղաներից մեկն անգամ մահանում է։ Դրանից հետո հայդուկներին տեղափոխում են Բաղեշի բանտ։

Գևորգ Չաուշը սակայն փախուստ է կազմակերպում և համոզում է Մուրադին իր հետ փախչել։ Սակայն Մուրադը մերժում է առաջարկը։ Գևորգը  1896 թվականի ապրիլի 20-ի գիշերը փախչում է բանտից։ Այդ օրը եղանակը նույնպես նպաստում է փախուստին։ Դրսում թանձր մութ էր սարսափելի փոթորիկ ու ձյունախառն անձրև:

 Գևորգը չի լքում Սասունը  Սասունի ապստամբության պարտությունից հետո Անդրանիկի և մի շարք այլ հայդուկների հետ հերոսական մարտեր է մղել Մշո դաշտում, այնուհետև անցել Վասպուրական։ Աղթամար կղզում կայացած ՀՅԴ ղեկավար գործիչների  1904  թվական սեպտեմբերյան ժողովի որոշմամբ մի խումբ մարտիկներով վերադարձել է Սասուն և շարունակել պայքարը թուրքական իշխանությունների դեմ՝ դառնալով ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի ( Մուշ-Սասուն ) ներկայացուցիչը և Մուշ-Սասունի հայդուկների ղեկավարը՝ հայդուկապետ։ Գևորգ Չաուշի մարտական խումբը  1905 - 1907  թվականներին Կարս գյուղում,  Աստղում ,  Արքավանքում  և այլուր հերոսական մարտեր է մղել թուրքական գերազանցող ուժերի հետ։

Գևորգը չի լքում Սասունը

Սասունի ապստամբության պարտությունից հետո Անդրանիկի և մի շարք այլ հայդուկների հետ հերոսական մարտեր է մղել Մշո դաշտում, այնուհետև անցել Վասպուրական։ Աղթամար կղզում կայացած ՀՅԴ ղեկավար գործիչների  1904  թվական սեպտեմբերյան ժողովի որոշմամբ մի խումբ մարտիկներով վերադարձել է Սասուն և շարունակել պայքարը թուրքական իշխանությունների դեմ՝ դառնալով ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի ( Մուշ-Սասուն ) ներկայացուցիչը և Մուշ-Սասունի հայդուկների ղեկավարը՝ հայդուկապետ։

Գևորգ Չաուշի մարտական խումբը  1905 - 1907  թվականներին Կարս գյուղում,  Աստղում Արքավանքում  և այլուր հերոսական մարտեր է մղել թուրքական գերազանցող ուժերի հետ։

Հրայր Դժոխք

Հրայր Դժոխք

Ծնվել է Սասունի Խուլփի գավառակի Ահարոնք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։

Ծնվել է Սասունի Խուլփի գավառակի Ահարոնք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։

 Առաջին ռազմական գործողությունները 1890թ.-ից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։  1891-1894 թթ.-ին ՝ Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից։ Նրա ցուցումներով էր կռվում Գևորգ Չաուշը: Աչքի է ընկել Տալվորիկի կռվում( 1893 ), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։ 1893 թ.-ին Հնչակյան կուսակցության անդամ էր։ Նրա գործընկերն էին հանրահայտ հնչակյաններ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և Միհրան Տամատյանը։ Հրայրը հանդիսացավ հնչակյան կուսակցության հիմնադիրը Սասունում և Տարոնում

Առաջին ռազմական գործողությունները

1890թ.-ից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։  1891-1894 թթ.-ին ՝ Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից։ Նրա ցուցումներով էր կռվում Գևորգ Չաուշը: Աչքի է ընկել Տալվորիկի կռվում( 1893 ), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։

1893 թ.-ին Հնչակյան կուսակցության անդամ էր։ Նրա գործընկերն էին հանրահայտ հնչակյաններ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և Միհրան Տամատյանը։ Հրայրը հանդիսացավ հնչակյան կուսակցության հիմնադիրը Սասունում և Տարոնում

 Ձերբակալություն Սասունում Հրայրը գործակցել է Թաթուլի (Արամ Արամյանց) հետ։  1896 թվականին  Բասենի Իշխու գյուղում ձերբակալվել է, տարվել Կարինի բանտ։ Ձերբակալել էին նաև Թաթուլին։ Հրայրն ընդհանուր ներման շնորհիվ ազատվել է, իսկ Թաթուլը կախաղան բարձրացվել։  Վերջին մարտերը Վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։  1903-1904  թվականներին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904 թվականի ապրիլի 13-ին , երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուզանի ուղղությամբ, Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը։ Կռվում Հրայրը նկատում է, որ Սեպուհը վիրվավորվել է և նետվում է վերջինիս օգնության։ Սեպուհը, բայց Սեպուհին չի թողնում։ Հրայրն ի պատասխան ասում է. «Կամ կսպանվիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»: Նա կարողանում է Սեպուհին դուրս հանել մարտադաշտից, բայց մահացու վիրավորվում է ճակատից և ընկնում մարտի դաշտում։ Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրակ եկեղեցու բակում։

Ձերբակալություն

Սասունում Հրայրը գործակցել է Թաթուլի (Արամ Արամյանց) հետ։  1896 թվականին  Բասենի Իշխու գյուղում ձերբակալվել է, տարվել Կարինի բանտ։ Ձերբակալել էին նաև Թաթուլին։ Հրայրն ընդհանուր ներման շնորհիվ ազատվել է, իսկ Թաթուլը կախաղան բարձրացվել։

Վերջին մարտերը

Վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։  1903-1904  թվականներին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904 թվականի ապրիլի 13-ին , երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուզանի ուղղությամբ, Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը։

Կռվում Հրայրը նկատում է, որ Սեպուհը վիրվավորվել է և նետվում է վերջինիս օգնության։ Սեպուհը, բայց Սեպուհին չի թողնում։ Հրայրն ի պատասխան ասում է. «Կամ կսպանվիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»: Նա կարողանում է Սեպուհին դուրս հանել մարտադաշտից, բայց մահացու վիրավորվում է ճակատից և ընկնում մարտի դաշտում։

Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրակ եկեղեցու բակում։

   Հրայրի խոսքերից   Մեր յոյսը պիտի լինի մեզ վրայ միայն եւ մեռնել սուրբ նպատակին համար։ Այդ է մեր փառքն ու պսակը։ Րոպէն կրիտիկական է։ Հասնիլ պատերազմի դաշտում, օգնել միմեանց, սփոփել իրար – մեր դիակները թշնամին թող գիրկընդխառն տեսնէ։ Իսկ դուք, քոյրեր, սիրտ տուէք հայ երիտասարդին վիարկապ հիւսեցէք ձեր մազերից, որ չաղ-տոտեն իրենց անուն ու պատիւը։   Վստահ եղեք, որ գիշեր ու ցերեկ անքուն կշրջիմ, որ գտնեմ մի փոքր հարմարություն անդադար պիտի գործիմ մինչև վերջին շունչս   Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք։ Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա։   

Հրայրի խոսքերից Մեր յոյսը պիտի լինի մեզ վրայ միայն եւ մեռնել սուրբ նպատակին համար։ Այդ է մեր փառքն ու պսակը։ Րոպէն կրիտիկական է։ Հասնիլ պատերազմի դաշտում, օգնել միմեանց, սփոփել իրար – մեր դիակները թշնամին թող գիրկընդխառն տեսնէ։ Իսկ դուք, քոյրեր, սիրտ տուէք հայ երիտասարդին վիարկապ հիւսեցէք ձեր մազերից, որ չաղ-տոտեն իրենց անուն ու պատիւը։ Վստահ եղեք, որ գիշեր ու ցերեկ անքուն կշրջիմ, որ գտնեմ մի փոքր հարմարություն անդադար պիտի գործիմ մինչև վերջին շունչս Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք։ Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա։  

Հրայր Դժոխքը՝ իր ընկերների հետ

Հրայր Դժոխքը՝ իր ընկերների հետ

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ  1865-1927

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ 1865-1927

• Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։  Անդրանիկ հայերեն նշանակում է «առաջնեկ»։ Նրա հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից վաղ 18-րդ դարում և բնակություն հաստատել Շապին Գարահիսարում թուրքերի հետապնդումներից խուսափելու համար։ Նրա նախնիները Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրի անունով։‌

• Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 

Անդրանիկ հայերեն նշանակում է «առաջնեկ»։ Նրա հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից վաղ 18-րդ դարում և բնակություն հաստատել Շապին Գարահիսարում թուրքերի հետապնդումներից խուսափելու համար։ Նրա նախնիները Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրի անունով։‌

Օսմանյան Կայսրությունում Հայերի համար իրավիճակը վատթարացել է Աբդուլ Համիդի (Կարմիր Սուլթան) օրոք, որը ձգտում էր միավորել բոլոր մուսուլմաններին իր իշխանության տակ։ 1882 թ.-ին Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թ.- ին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Անդրանիկը Պոլսում մնաց մինչև 1886 թ ., որտեղ աշխատում էր որպես ատաղձագործ։ Նա սկսել է իր հեղափոխական գործունեությունը 1888 թվականից Սիվաս գավառից։ 1891 միացել է Հնչակյան կուսակցությանը։ 1892 թվականին ձերբակալվել է Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյ սպանությանը մասնակցելու համար, ով հայտնի էր իր հակահայկականությանով։ Անդրանիկը ևս մեկ անգամ փախել է բանտից։

Օսմանյան Կայսրությունում Հայերի համար իրավիճակը վատթարացել է Աբդուլ Համիդի (Կարմիր Սուլթան) օրոք, որը ձգտում էր միավորել բոլոր մուսուլմաններին իր իշխանության տակ։ 1882 թ.-ին Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թ.- ին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Անդրանիկը Պոլսում մնաց մինչև 1886 թ ., որտեղ աշխատում էր որպես ատաղձագործ։ Նա սկսել է իր հեղափոխական գործունեությունը 1888 թվականից Սիվաս գավառից։ 1891 միացել է Հնչակյան կուսակցությանը։ 1892 թվականին ձերբակալվել է Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյ սպանությանը մասնակցելու համար, ով հայտնի էր իր հակահայկականությանով։ Անդրանիկը ևս մեկ անգամ փախել է բանտից։

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄՏՔԵՐԻՑ

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄՏՔԵՐԻՑ

Նիկոլ դուման 1867-1914

Նիկոլ դուման

1867-1914

• Ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը ( 1887 )։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894 - 1896 թթ .՝ Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894 - 1896 թվականների Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։

• Ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում։

Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը ( 1887 )։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894 - 1896 թթ .՝ Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894 - 1896 թվականների Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։

1905-1906 թթ . հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող հայկական ինքնապաշտպանական ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ 1910 թվականին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Նիկոլ Դումանը դեմ է արտահայտվել 1906 թվականին ՀՅԴ Խորհրդի ընդունած և ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի վավերացումը ստացած «կովկասյան նախագծին»։ Նա գտնում էր, որ հայերը չպետք է տարվեն համառուսական հովերով։ Նա դեմ է արտահայտվել նաև Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայկական կամավորական գնդերի ստեղծման գաղափարին։

1905-1906 թթ . հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող հայկական ինքնապաշտպանական ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ 1910 թվականին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Նիկոլ Դումանը դեմ է արտահայտվել 1906 թվականին ՀՅԴ Խորհրդի ընդունած և ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի վավերացումը ստացած «կովկասյան նախագծին»։ Նա գտնում էր, որ հայերը չպետք է տարվեն համառուսական հովերով։ Նա դեմ է արտահայտվել նաև Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայկական կամավորական գնդերի ստեղծման գաղափարին։

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ՄՏՔԵՐԻՑ

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ՄՏՔԵՐԻՑ

ՎԱՐԴԱՆ (ՍԱՐԳԻՍ ՄԵՀՐԱԲՅԱՆ)

ՎԱՐԴԱՆ (ՍԱՐԳԻՍ ՄԵՀՐԱԲՅԱՆ)

Ծնվել է 1870 թ. Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թ. Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ 1895 թ. մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ • Ծնվել է 1870 թ. Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թ . Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ 1895 թ. մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից անցնում է Վան: 1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։

Ծնվել է 1870 թ. Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թ. Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ 1895 թ. մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։

• Ծնվել է 1870 թ. Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։

1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թ . Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ 1895 թ. մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից անցնում է Վան: 1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։

 Հայաստանի Հանրապետության շրջանում (1918-1920 թթ.) զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ՝ հեռու մնալով քաղաքական կյանքից։ Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում` լինելով օրինապահ քաղաքացի: Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին , Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։

Հայաստանի Հանրապետության շրջանում (1918-1920 թթ.) զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ՝ հեռու մնալով քաղաքական կյանքից։ Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում` լինելով օրինապահ քաղաքացի: Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին , Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։

ՎԱՐԴԱՆԸ ԻՐ ԹՈՌՆԻԿՆԵՐԻ ՀԵՏ

ՎԱՐԴԱՆԸ ԻՐ ԹՈՌՆԻԿՆԵՐԻ ՀԵՏ

 ԻՇԽԱՆ (ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆ)

ԻՇԽԱՆ (ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆ)

• Ծնվել է 1863 թվին Լոռվա աշխարհի Սանահին գյուղում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան Վարժարանում, որն ավարտել է 1884 թվին ։ Ուսուցչական աշխատանք է տարել Ջալալօղլիի և Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889-ին անցել է Արևմտյան Հայաստան, որտեղ հեղափոխական աշխատանքներ է կատարել համագործակցելով Արաբոյի հետ ։ 1890-ին անցել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև:

• Ծնվել է 1863 թվին Լոռվա աշխարհի Սանահին գյուղում։

Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան Վարժարանում, որն ավարտել է 1884 թվին ։ Ուսուցչական աշխատանք է տարել Ջալալօղլիի և Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889-ին անցել է Արևմտյան Հայաստան, որտեղ հեղափոխական աշխատանքներ է կատարել համագործակցելով Արաբոյի հետ ։ 1890-ին անցել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև:

Խանասորի հաղթանակին նվիրված «Մենք անկեղծ զինվոր ենք» երգի հետևյալ տողերով՝ Իշխան Հովսեփ Արղությանը անմահացվել է Աշուղ Ֆահրադի կողմից.

Խանասորի հաղթանակին նվիրված «Մենք անկեղծ զինվոր ենք» երգի հետևյալ տողերով՝ Իշխան Հովսեփ Արղությանը անմահացվել է Աշուղ Ֆահրադի կողմից. "Կոտուրից դէպի Վան անցնել շտապով Աջից Վարդանը, Ձախից Իշխանը..."

Մարգար Վարժապետի մարտական խումբը

Մարգար Վարժապետի մարտական խումբը

ՄԱՐԳԱՐ ՎԱՐԺԱՊԵՏ Ծնվել է 1858 թվականին , գ. Վարդենիսու մ  (Մուշի գավառ ) Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայում, ապա, 7 տարի սովորելով Մուշի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում, վերադարձել է ծննդավայր, հիմնել դպրոց և աշակերտներին դաստիարակել հայրենասիրության ոգով։ Դպրոցի շենքի կառուցման համար միջոցներ հայթայթելու նպատակով եղել է Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում, ծանոթացել Գրիգոր Արծրունու, Րաֆֆու, Մկրտիչ Խրիմյանի հետ։ Վերադառնալով գյուղ՝ Մարգար Վարժապետը ժողովրդին հորդորել է զինվել և 1880-ական թվականներին գլխավորել է վարդենիսցիների ինքնապաշտպանությունը թուրք-քրդական ուժերի դեմ։

ՄԱՐԳԱՐ ՎԱՐԺԱՊԵՏ

Ծնվել է 1858 թվականին , գ. Վարդենիսու մ  (Մուշի գավառ )

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայում, ապա, 7 տարի սովորելով Մուշի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում, վերադարձել է ծննդավայր, հիմնել դպրոց և աշակերտներին դաստիարակել հայրենասիրության ոգով։ Դպրոցի շենքի կառուցման համար միջոցներ հայթայթելու նպատակով եղել է Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում, ծանոթացել Գրիգոր Արծրունու, Րաֆֆու, Մկրտիչ Խրիմյանի հետ։

Վերադառնալով գյուղ՝ Մարգար Վարժապետը ժողովրդին հորդորել է զինվել և 1880-ական թվականներին գլխավորել է վարդենիսցիների ինքնապաշտպանությունը թուրք-քրդական ուժերի դեմ։

1892-ին թուրք ոստիկանապետի սպանության կեղծ մեղադրանքով ձերբակալվել և բանտարկվել է։ Դատի ժամանակ մերկացրել է թուրքական իշխանությունների հայահալած քաղաքականությունը, չի հրաժարվել, որ պայքարել է թուրքական բռնատիրության դեմ։ Թուրքական իշխանությունները Մարգար Վարժապետին մեկ տարի բանտում պահելուց հետո կախաղան են բարձրացրել։ Մահից առաջ դիմել է ժողովրդին՝ կոչ անելով չվհատվել և շարունակել պայքարը։ Մարգար Վարժապետի գերեզմանը դարձել է ուխտատեղի։

1892-ին թուրք ոստիկանապետի սպանության կեղծ մեղադրանքով ձերբակալվել և բանտարկվել է։ Դատի ժամանակ մերկացրել է թուրքական իշխանությունների հայահալած քաղաքականությունը, չի հրաժարվել, որ պայքարել է թուրքական բռնատիրության դեմ։ Թուրքական իշխանությունները Մարգար Վարժապետին մեկ տարի բանտում պահելուց հետո կախաղան են բարձրացրել։ Մահից առաջ դիմել է ժողովրդին՝ կոչ անելով չվհատվել և շարունակել պայքարը։ Մարգար Վարժապետի գերեզմանը դարձել է ուխտատեղի։

Սպաղանաց Մակար Ծնվել է Սասուն գավառի Սպաղանք գյուղում Մակարը Սպաղանքի ռեսն էր։ 1890-ականների սկզբից , տեսնելով Օսմանյան իշխանությունների՝ Սասունը սասունցիներից դատարկելու ցանկությունը, Շենիկցի Գրգոյի նման Սպաղանքում ստեղծում է զինված և միշտ ընդհարման պատրաստ խումբ, որը քանիցս պաշտպանում է Սպաղանքը թուրքական արյունահեղությունից։ 1892 թվականին  թուրքական իշխանությունները զորքեր է ուղարկում Սպաղանք՝ հարկեր գանձելու, բայց Մակարն իմանալով, որ որոշ հայկական գյուղեր հարկեր չեն վճարել, գյուղացիների հետ զինված դիմադրություն է ցույց տալիս զորքերին։  Հայերի ըմբոստությունը կառավարության դեմ  հանգեցնում է Սասունի  1894 թ․ ապստամբությանը։

Սպաղանաց Մակար

Ծնվել է Սասուն գավառի Սպաղանք գյուղում

Մակարը Սպաղանքի ռեսն էր։ 1890-ականների սկզբից , տեսնելով Օսմանյան իշխանությունների՝ Սասունը սասունցիներից դատարկելու ցանկությունը, Շենիկցի Գրգոյի նման Սպաղանքում ստեղծում է զինված և միշտ ընդհարման պատրաստ խումբ, որը քանիցս պաշտպանում է Սպաղանքը թուրքական արյունահեղությունից։ 1892 թվականին  թուրքական իշխանությունները զորքեր է ուղարկում Սպաղանք՝ հարկեր գանձելու, բայց Մակարն իմանալով, որ որոշ հայկական գյուղեր հարկեր չեն վճարել, գյուղացիների հետ զինված դիմադրություն է ցույց տալիս զորքերին։

Հայերի ըմբոստությունը կառավարության դեմ

հանգեցնում է Սասունի

1894 թ․ ապստամբությանը։

Որպես Սասունի առանցքային դեմքերից մեկը՝ Մակարը նույնպես մասնակցեց ապստամբությանը և ստանձնեց Տալվորիկի պաշտպանությունը։ Ապստամբության անհաջող ավարտից հետո էլ Մակարը մնում է ֆիդայական շարժման նվիրյալներից, և, արհամարհելով իշխանություններից սպասվող վտանգը, միշտ ապաստան է տալիս և պատվում իր գյուղում հյուրընկալված ֆիդայիներին։ Սպաղանքում էին պատսպարվում Գուրգենը, Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, որոնք Մակարի առաջարկով զինավարժություն էին սովորեցնում գյուղի երիտասարդներին։ Հետզհետե փոքրիկ այդ գյուղը դառնում էր կառավարության աչքի փուշը, ուստի վերջինս միջոցներ սկսեց մտածել՝ գյուղը վերացնելու և Մակարին սպանելու համար։ 1900 թվականին  Գևորգ Չաուշի, Անդրանիկի և 26 այլ ֆիդայիների հետ Մառնիկի կիրճում ի վերջո Մակարը վրեժ է լուծում իր գյուղը կործանած Բշարե Խալիլից, որը գլխատվում է Անդրանիկի կողմից։  1904 թվականին Մակարը դարձյալ Սասունի ապստամբության ղեկավար դեմքերից էր։ Նա կռվում էր Հրայր Դժոխքի հրամանատարության տակ՝ պաշտպանելով Չայի շրջանը։ Ռազմամթերքի սպառման պայմաններում թշնամուն ամենաերկար դիմադրությունը հենց նա ցույց տվեց՝ նահանջելով ամենավերջինը: Մակարը իր կյանքի գնով սրբորեն կազմակերպեց Գևորգ Չաուշի ընտանիքի փրկությունը։ Գևորգին նվիրված լինելու մյուս ապացույցն այն էր, որ Մակարը, գուշակելով իր մահը, ֆիդայիներին խնդրել էր մարմինն ամփոփել Գևորգ Չաուշի շիրմի կողքին։ Մակարի ցանկությունը, սակայն, չիրականացավ: Նրան թաղեցին Տարոն գավառի մյուս երկու տիտանների՝ Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի կողքին՝ Գելիեգուզանի եկեղեցու բակում։

Գայլ Վահան

Գայլ Վահան

Գայլ Վահան 1887-1888 թվականներին գնացել է Կոստանդնուպոլիս, ուր անդամագրվել է հնչակյան կուսակցությանը։ Այնուհետև անցել է Բուլղարիա, այնտեղից էլ՝ Ամերիկա, որտեղ դարձել է ՀՅԴ կուսակցության անդամ։ 1902 թվականին եկել է Կովկաս, հաստատվել սահմանամերձ մի գյուղում, որտեղ զբաղվել է Արևմտյան Հայաստան զինված խմբեր ու զինամթերք փոխադրելու գործով։ 1904 թվականին 60 հոգուց կազմված «Մասիս» զինված խումբը Գայլ Վահանի հրամանատարությամբ հարձակվել է Մոսունի և  Քորունի  թուրքական պահականոցների վրա և ավերել դրանք։ Դեպքի վայր ժամանած թուրքական բազմաքանակ ուժերի հետ տեղի ունեցած կռվում Գայլ Վահանը նահատակվել է։

Գայլ Վահան

1887-1888 թվականներին գնացել է Կոստանդնուպոլիս, ուր անդամագրվել է հնչակյան կուսակցությանը։ Այնուհետև անցել է Բուլղարիա, այնտեղից էլ՝ Ամերիկա, որտեղ դարձել է ՀՅԴ կուսակցության անդամ։

1902 թվականին եկել է Կովկաս, հաստատվել սահմանամերձ մի գյուղում, որտեղ զբաղվել է Արևմտյան Հայաստան զինված խմբեր ու զինամթերք փոխադրելու գործով։

1904 թվականին 60 հոգուց կազմված «Մասիս» զինված խումբը Գայլ Վահանի հրամանատարությամբ հարձակվել է Մոսունի և  Քորունի  թուրքական պահականոցների վրա և ավերել դրանք։ Դեպքի վայր ժամանած թուրքական բազմաքանակ ուժերի հետ տեղի ունեցած կռվում Գայլ Վահանը նահատակվել է։

Սարգիս Կուկունյան Սարգիս Կուկունյանը (Ավետիսյան) ծնվել է 1863 թվականի հունվարի 23–ին Նուխի գավառի Նիժ գյուղում (այժմ՝ ԱդրբեջանիԿուտակաշենի շրջանում), Նախնական կրթությունը ստացել է գյուղի տեր–թոդիկյան դպրոցում, ապա  1877 թվականին ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Ուշիմ ու աչքաբաց Սարգիսին վիճակված չէր ավարտել ճեմարանական դասընթացը:  1883 թվականին տեղի ունեցած աշակերտական խռովությունների պատճառով ճեմարաանից հեռացվեցին շուրջ 80 աշակերտ, որոնց թվում էր 6–րդ դասարանցի Սարգիսը, ով դեռ կրում էր  Ավետիսյան ազգանունը: Էջմիածնից Սարգիսը  գնում է Երևան,  փորձում մտնել Ուսուցչական սեմինարիա,  բայց չի հաջողվում: Հորեղբոր աջակցությամբ նա տեղափոխվում է   Թիֆլիս, մտնում զինվորական դպրոց:

Սարգիս Կուկունյան

Սարգիս Կուկունյանը (Ավետիսյան) ծնվել է 1863 թվականի հունվարի 23–ին Նուխի գավառի Նիժ գյուղում (այժմ՝ ԱդրբեջանիԿուտակաշենի շրջանում),

Նախնական կրթությունը ստացել է գյուղի տեր–թոդիկյան դպրոցում, ապա  1877 թվականին ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Ուշիմ ու աչքաբաց Սարգիսին վիճակված չէր ավարտել ճեմարանական դասընթացը:  1883 թվականին տեղի ունեցած աշակերտական խռովությունների պատճառով ճեմարաանից հեռացվեցին շուրջ 80 աշակերտ, որոնց թվում էր 6–րդ դասարանցի Սարգիսը, ով դեռ կրում էր

Ավետիսյան ազգանունը: Էջմիածնից Սարգիսը

գնում է Երևան,

փորձում մտնել Ուսուցչական սեմինարիա,

բայց չի հաջողվում:

Հորեղբոր աջակցությամբ նա տեղափոխվում է

  Թիֆլիս, մտնում զինվորական դպրոց:

Սարգիս Կուկունյանի ու նրա համախոհների գործունեության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում և իր աջակցությունը հայտնում Կարապետ Եզյանը, որը խիստ պահպանողական գործչի համբավ ուներ: Սարգիս Կուկունյանը օգնել է Կարապետ Եզյանին՝ կազմել «Պետրոս Մեծին հարաբերությունները հայ ազգին հետ» (1898թ.) վավերագրական ժողովածուն։ Կարապետ Եզյանը Սարգիս Կուկունյանին առաջարկում է գնալ Պարսկաստան, այնտեղ անցնել ծառայության, ստանալ խանի տիտղոս, իր` Եզեանի աջակցությամբ հաստատվել թուրք–պարսկական սահմանների մոտ, և, բավականաչափ ուժ հավաքելուց հետո կազմակերպել շարժումներ Վասպուրականում: Բայց Կարապետ Եզյանի ծրագրի կենսագործումը երկարատև ժամանակ էր պահանջում, իսկ Սարգիս Կուկունյանը շտապում էր օր առաջ նետվել պայքարի ասպարեզ: Եվ, ահա,  1890 թվականի  մայիսին մի քանի երիտասարդների գլուխ անցնելով, Սարգիս Կուկունյանը գալիս է Թիֆլիս: Այստեղ Կոջոր ամառանոցում նա հանդիպում է «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ: Վերջինս նրան խորհուրդ է տալիս հրաժարվել Կարապետ Եզյանի առաջարկած ծրագրից, որը երկար ժամանակ էր պահանջում: Փոխարենը Գրիգոր Արծրունին առաջարկում է Կովկասում կազմավորել խումբ, տեղափոխվել Արևմտյան Հայաստան և «Հայկական դատին» միջազգային ճանաչում տալու համար կատարել մի քանի հարձակումներ: 

ԹԵՄԻՍՏՈԿԼԵՍ

ԹԵՄԻՍՏՈԿԼԵՍ

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊՈԼԻՍԻ Ո'Չ ՊԱՏԵՐՆ ԵՆ, Ո'Չ ՏԱՃԱՐՆԵՐԸ, Ո'Չ ԷԼ ԱՆԳԱՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՕՐԵՆՔՆԵՐԸ

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊՈԼԻՍԻ Ո'Չ ՊԱՏԵՐՆ ԵՆ, Ո'Չ ՏԱՃԱՐՆԵՐԸ, Ո'Չ ԷԼ ԱՆԳԱՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՕՐԵՆՔՆԵՐԸ

-75%
Курсы повышения квалификации

Интерактивные методы в практике школьного образования

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Ես ձեր զավակն եմ (4.69 MB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели