Դ.Վարուժանի «Ձոն» բանաստեղծության դասավանդման մեթոդիկա
Առարկա ՝ Գրականություն
Դասաան ՝ IX
Թեմա ՝ Դ.Վարուժանի « Ձոն » բանաստեղծությունը
Նպատակը ՝ Խորացնել Վարուժանի մասին սովորողների գիտելիքները , զարգացնել աշակերտների պատկերավոր մտածողությունը :
Ընկալել , ճանաչել «Ձոն»-ը ՝ իբրև մեր հայրենիքի փառավոր անցյալին,
ողբերգական ներկային և լուսեղեն ապագային նվիրված հայրենասիրական երգ :
Աշակերտներին մղել գիտակցելու ,որ իրենք են արևմտահայ լեզվի ժառանգները :
Դասի ընթացքը (ԽԻԿ համակարգ)
Գրատախտակին ամրացնում ենք 2 պաստառ ՝ Վարուժանի հետևյալ խոսքերով .
«1904-1907 շրջանն էր ,երբ հայությունը կըխեղդվեր ,ու ես չուզեցի տեղ տալ իմ անհատական ցավերուս , գրեթե լռեցուցի իմ սրտիս ու նախընտրցի երգել ցեղին սիրտը ,որոն բաբախումները կզգայի իմ մեջս,իմ սեփական արյունիս խորը : Հայութունը կուլա ու կըմռնչա մեջս …»
Դանիել Վարուժան
Այս շրջանում հայրենիքի նկատմամբ սերը դառնում է գերակշռող նրա պոեզիայում :
1909թ. Լույս է տեսնում «Ցեղին սիրտը» ժողովածուն : Աշակերտները կարճ ներկայացնում են ժողովածուի կառուցվածքը ,բնաբանը ՝«Ընդ եղեգան փող բոց ելաներ …»:
Անդրադառնալով երկրորդ պաստառին ՝ «Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը ,որ հայրենիքը ինծի պես արարած մը ծնած ըլլալուն գոնե չզղջան …» ,աշակերտները նշում են , որ ահա հենց այդպիսի բանաստեղծություններից մեկն է «Ձոնը», որով սկսվում է «Ցեղին սիրտը» ժողովածուն:
Ձևավովում են աշխատանքային խմբեր :Ըստ նախասիրությունների ՝ դասարանը բաժանվում է 5 խմբի ՝համապատասխան բանստեղծության 5 տների :
Կիրառվում է «Երեք բանալի և մեկ կողպեք մեթոդը»:
Դուրս են գրվում բանալի բառերը ,կապ են ստեղծում այդ բառերի միջև ՝վերլուծելով բանաստեղծական տունը:
Գաղափարը ներկայացնում են նախադասությամբ :
1-ին խումբը ներկայացնում է հին հայրենիքի պատկերը .
«Երբ մեր եղեգնյա գրիչը մեր փառքն է երգում ,
Մեր եղեգան փողից լույս է ելնում »,
Իսկ փառք երգող գրիչը կտրել է «Սոսյաց անտառեն »
2)«Երբ մեր գրիչը կարոտ է երգում ,
Մեր եղեգան փողից ողբ է ելնում »,
Իսկ գրիչը տարհաշխարհիկ բույսի ծղոտ է :
3)«Երբ մեր գրիչը արյուն է երգում ,
Մեր եղեգան փողից սիրտն է ելնում »,
Իսկ արյուն երգելիս գրիչը զոհերի մոխիրների մեջ էր ծնվել :
4)Երբ գրիչը որբ տունն է երգում ,մեր եղեգան փողից ծուխ է ելնում ,
Որբ տունը երգելիս գրիչը կտրում է ցամքացաց աղբյուրեն :
5)Երբ մեր գրիչը վրեժ է երգում , մեր եղեգնյա փողից բոց է ելնում :
Իսկ գրիչը նման է անթրոցի ,որ մարտիկների սրտի կրակն է խառնում ,վրեժը բորբոքում :
Կշռադատման փուլում բացահայտում են այս բանալի բառերի իմաստային կապը :
Փառքկարոտարյունորբ տուն վրեժ
և այդ բոլոր բառերի կապը «բոց» բառի հետ:
Սա հայրենասիրության բոցն է , որ բոցկլտում է բոլորի սրտում և պայքարի մղում նրանց :
Օգտագործում ենք քառաբաժան մեթոդը
Ի ՞նչ տեսա Ի ՞նչ լսեցի
Ի ՞նչ զգացի Ի ՞նչ իմացա
Տնային հանձնարարություն.
Գրել շարադրություն «Ձոն հայրենիքին» թեմայով ,մեր սովորած արևմտահայերեն բառերը օգտագործել խոսքում ,գրել արևմտահյերեն 10 բառ ՝ դիմացը գրելով արևելահայերեն տարբերակները