ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ
Միգրացիա բնակչության, մարդկանց տեղաշարժ կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ։
Միգրացիայի տեսակները
- Ամենօրյա
- Ժամանակավոր
- Սեզոնային
- Մշտական
Միգրացիայի պատճառները
- Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ - տնտեսական է (աղքատություն, գործազրկություն և այլն): Միգրացիա կարող է տեղի ունենալ նաև քաղաքական, ընտանեկան-կենցաղային, կրոնական, ազգային, էկոլոգիական և այլ պատճառներով:
Միգրացիան բնութագրող քանակական ցուցանիշներն են
- Միգրացիայի մնացորդը
- Միգրացիայի ծավալը
- Միգրացիայի ինտեսիվությունը
Միգրացիայի դասակարգումը
- Ըստ տարածքի ընդգրկման
- Ուղղության
- Տևողության
- Բնույթի
- Ձևի
Ըստ տարածքի ընդգրկման միգրացիաները լինում են
- Միջմայրցամաքային
- Միջերկրային
- Ներերկրային կամ միջշրջանային
- Ներշրջանային
Ըստ տևողության առանձնացնում են միգրացիայի 3 տեսակ
- Մշտական
- Սեզոնային
Ժամանակավոր
Ըստ բնույթի միգրացիան լինում է
- Կամավոր
- Հարկադիր
Ըստ ձևի միգրացիան լինում է
- Կազմակերպված
- Անկազմակերպված
Ըստ Ուղղության
- Արտաքին(միջմայցամաքային, միջերկրային) Արտաքին միգրացիաներ են արտագաղթը (էմիգրացիան) և ներգաղթը (իմիգրացիան),հետգաղթ( ռեմիգրացիա)
- Ներքին (միջշրջանային, ներշրջանային)


Բնակչության միգրացիա (267.59 KB)

