Բայի սեռը
- Բայն ունի երեք սեռ՝ ներգործական, կրավորական չեզոք:
Ներգործական սեռ
- Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս ենթակայի կատարած այնպիսի գործողություն,
- որի համար պահանջվում է կրող առարկա:
- Ներգործական սեռի բայերը պատասխանում են ո՞ւմ, ի՞նչ հարցերին, որոնց պատասխանը լինում է հայցական հոլովով դրված լրացում:
- Այդ լրացումը կոչվում է ուղիղ խնդիր:
- Օրինակ՝
- Երեխան կոտրեց բաժակը: Նա ճանաչեց իր վաղեմի ընկերոջը:
- Այս նախադասություններում բաժակը, ընկերոջը բառերն ուղիղ խնդիրներ են:
Մտապահել
- Բոլոր պատճառական բայերը ներգործական սեռի են:
- Ներգործական սեռի բայերից վ ածանցով կազմվում են կրավորականներ:
Կրավորական սեռ
- Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որը ենթական կրում է իր վրա մի ուրիշ առարկայից:
- Կրավորական սեռի բայերը պատասխանում են ինչի՞ց, ումի՞ց, ո՞ւմ կողմից հարցերին, որոնց պատասխանը լինում է բացառական հոլովով դրված կամ կողմից բառով կազմված լրացումը:
- Այդ լրացումը կոչվում է ներգործող խնդիր:
Վ ածանցը
- Կրավորական սեռի բայերը կազմվում են ներգործական սեռի բայերից վ ածանցով:
- Ուշադրություն
- Վ ածանցով ոչ բոլոր բայերն են կրավորական սեռի:
Չեզոք սեռ
- Եթե ենթական ինքն է կատարում գործողությունը, այլ ոչ թե կրում է մի ուրիշ առարկայից, ապա չեզոք սեռի է: Այսինքն՝ վ ածանց ունեցող բայի կրավորական լինելը կամ չլինելը կախված է նախադասության իմաստից:
- Օրինակ
- Երկնքում ամպեր են կուտակվել:
- Այս նախադասության մեջ կուտակվել բայը կրավորական սեռի չէ: Այդպիսի բայերը կոչվում են կրավորակերպ չեզոք :
Սյունիքի մարզ
Աճանանի միջնակարգ դպրոց
Նարեկ Առաքելյան