ԲԱՑ ԴԱՍԻ ՊԼԱՆ
02.03.2018 թ.
6-րդ դասարան
Առարկա- Հայոց եկեղեցու պատմություն
Ուսուցիչ` Նարինե Ոսկանյան
Աշակերտների թիվը- 11 աշակերտ / 8 տղա, 3 աղջիկ /
Դասի թեման- Հայոց եկեղեցու տոները. Սուրբ Հարություն կամ Զատիկ
Դասի նպատակները
ա/ Ակադեմիական
Իմանա՝ տոնի իմաստը
Կարողանա` ներկայացնել տոնի եկեղեցական բովանդակությունը
բ/ Սոցիալական
Կարողանա տարբերել տոնի շարժական կամ անշարժ լինելը
գ/ Կիրառական
Կառուցողական մտածողության ձևավորում
Կարողանա բացատրել Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի հասկացությունները
դ/ Զարգացնող
Նպաստել աշակերտների՝ բացատրական ընթերցանության, բանավոր և գրավոր խոսքի, ինքնուրույն մտածողության, հիշողության, ուշադրության ու կամային որակների զարգացմանը։
ե/ Դաստիարակչական
Ձևավորել սեր և հարգանք ազգային-եկեղեցական տոների, ավանդույթների և արժեքների նկատմամբ:
Կահավորանքը` Հայոց եկեղեցու տոներին նվիրված պաստառ, Մանուկների Աստվածաշունչ
Անհրաժեշտ պարագաներ Դասագիրք, տետր, գրիչ
Ցուցադրական նյութեր – Ս. Զատիկի նկարներ
Հիմնական հասկացություններ- Մեծ Պահք, Զատիկ
Մեթոդներ Մտագրոհ, Փոփոխված հերթականություն Միջառարկայական կապեր- Երաժշտություն, մայրենի
Դասի տիպը – համագործակցային
Դասի ընթացքը՝
ա/ Դասը սկսել աղոթքով
բ/ Հին դասի` հարցում, ամփոփում, ամրապնդում
1.Ինչու է տոնը կոչվում Ծաղկազարդ:
2.Երբ է նշվում Ծաղկազարդը, որ տոնից առաջ:
3.Ինչպես է ժողովուրդը նշում Ծաղկազարդը:
Խթանման փուլ /5րոպե/ վարժություն բառով
Իմաստի ընկալման փուլ /20 րոպե/
Ինչ է տոնը:
Քանի խմբի են բաժանվում Հայոց եկեղեցու տոները:
Ինչով են տարբերվում շարժական և անշարժ տոները:
Որ տոներն են կոչվում տաղավար:
Ինչ է եկեղեցական տոնացույցը:
բ/ Սուրբ Հարության կամ Զատկի նախորդող երեկոյան եկեղեցիներում կատարվում է ճրագալույցի պատարագ : Այդ երեկո և հաջորդ օրերին մարդիկ հանդիպելով իրար, միմյանց են փոխանցում Հարության ավետիսը` ասելով` Քրիստոս հարյավ ի մեռելոց: Այս խոսքերին հետևում է Օրհնյալ է հարությունը Քրիստոսի պատասխանը:
Կշռադատման փուլ /15 րոպե/
ա/Կատարել վարժությունը թեմայով:
բ/Հարցերով ամրապնդել.
Ինչու է Սուրբ Հարության տոնը ՀԵ-ու ամենակարևոր տոնը:
Ուրիշ ինչպես է կոչվում Ս. Հարությունը:
Երբ և ինչպես է սկսվում Զատկի տոնակատարությունը:
Ինչպես են մարդիկ իրար ողջունում այդ օրը:
գ/ Լրացուցիչ նյութի ընթերցանություն
Կատարել գնահատում։
Հանձնարարել դասը սովորել պատմել, կատարել բառային աշխատանք, նկարել Զատկի հավկիթ:
3