Меню
Разработки
Разработки  /  Обществознание  /  Планирование  /  6 класс  /  Բարոյական արատներ եւ առաքինություններ

Բարոյական արատներ եւ առաքինություններ

Բարոյական արատներ եւ առաքինություններ
20.05.2020

Содержимое разработки

Բարոյական արատներ եւ առաքինություններ

«Այս կյանքի փառքն ու մարմնական վայելքները նախքան ստացվելը
քաղցր են թվում, բայց ստացվելուց հետո մարդու ախորժակը դառնացնում են:
Իսկ գիտությունն ու առաքինությունը, որոնք մտքի ու հոգու վայելք են,
հակառակն են գործում. նախքան ստացվելը դառն ու դժվարին են թվում,բայց ստացվելուց հետո հոգին քաղցրացնում են»:
(Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցի)

Հին փլիսոփաների մեծ մասը բաժանում է կատարել բարոյական արատների եւ առաքինությունների միջեւ: Սակայն այս խնդրում եւս քրիստոնեական իմաստությունը գերազանցում է մարդկանց իմաստությանը:

Քրիստոնեական կրոնի մեջ սրանք հայտնի են նաեւ մահացու մեղքեր անունով, որոնք թվով յոթն են, որովհետեւ սրանք այն գլխավոր մեղքերն են, որոնք մնալով մարդու մեջ եւ ապաշխարությամբ չմաքրվելով` մարդու հավիտենական մահվան պատճառ կարող են հանդիսանալ: Այս յոթ մահացու մեղքերը ծնողն են մյուս բոլոր մեղքերի: Այս գլխավոր մեղքերից առաջին երեքը` հպարտությունը, նախանձը եւ բարկությունը, հոգեկան մեղքեր են համարվում, իսկ մնացած չորսը` ծուլությունը, ագահությունը, որկրամալությունն ու բղջախոհությունը` մարմնական մեղքեր:

Հպարտություն

Կյանքի տարբեր հանգրվաններում հպարտությունը մարդուն առաջնորդում է առավել չարաղետ հետեւանքների. նա իր ոճրային հարձակումներն ուղղում է մինչեւ իսկ Աստծո դեմ: Հպարտությունն էր, որ սատանան իրեն իբրեւ մեծ մեկը կարծեց եւ նախանձելով Աստուծո մեծ փառքին` ցանկացավ նրան հավասարվել: Հպարտությունն էր, որ սայթաքեցրեց Ադամին, հպարտությունն էր, որ բարձրացրեց Բաբելոնի աշտարակը ու կործանեց Բաբելոնը եւ այլն:

Եթե փորձենք պատկերավոր ձեւով ներկայացնել հպարտ մարդուն, կարող ենք նմանեցնել ցլաջլից պատրաստված մտրակի, որը երբ ուժի գործադրության տակ թեքվում է, երկու ծայրերն էլ խոնարհվում ու դեպի միմյանց են գալիս, իսկ երբ ձեռքից բաց է թողնվում, այդ ծայրերը, իսկույն գլուխները բարձրացնելով, նախկին ձեւն են ստանում: Այսպես եւ հպարտները, երբ նեղությունների մեջ են ընկնում, ակամա կորանում ու խոնարհվում են, բայց երբ ազատվում են, դարձյալ հպարտանում են` մոռանալով իրենց նախկին վիճակը:

Հպարտությունը, դիվական ախտ լինելով, Աստծուն ատելի է եւ մարդկանց այնքան գարշելի, որ իրենք իսկ` հպարտները, հանձն չեն առնում խոստովանել, թե հպարտ են: Իսկ ինչո՞ւ են հպարտանում: Պարզ է, որ չեն զգում իրենց հպարտանալը, որովհետեւ մտքով կույր են:

Հպարտության տարատեսակներն են փառասիրությունը, սնափառությունը, ինքնահավանությունը, ինքնագովությունը, մեծամտությունը, պատվասիրությունը, կեղծավորությունը, ցուցադրամոլությունը, հանդգնությունը, անհնազանդությունը եւ այլն:
Հպարտության հակադիր առաքինությունը խոնարհությունն է:

Նախանձ

Ինչպես որ ստվերն է առաջ գալիս մարմնի վրա արեւ ընկնելուց, այդպես եւ նախանձը ծնվում է առաքինի մարդու բարի գործերի հաջողումից: Ով ցանկանում է նախանձոտ մարդու ատամները եւ մեջքը կոտրել, թող ջանա ավելի մեծ առաքինությունների մեջ հաստատվել եւ ամենքի մեջ բարի համբավ ձեռք բերել, որովհետեւ առաքինի մարդու բարի համբավը նախանձոտ մարդու կյանքի դահիճն է:

Նախանձոտ մարդը գուցե չգիտի, թե որքան չար է ուրիշների հաջողություններից իր տրտմելն ու նրանց դժբախտության վրա ուրախանալը: Բայց երբ մեկ այլ նախանձոտ մարդ անում է նրան նույնը, ինչ նա արել է ուրիշների նկատմամբ, այնժամ ճանաչում է դառնությունն այն չարիքների, որ սովոր էր ինքն անել ուրիշների հանդեպ:

Երբ նախանձոտ մարդն ուրախանում է քո ձախորդությունների ու անհաջողությունների վրա, դու մի՛ տրտմիր, կգա ժամանակ, երբ դու կուրախանաս, եւ նա կտրտմի, որովհետեւ ինչ չափով որ չափում է մեկը, նույնով կչափվի նրա համար:

Նախանձից ծնվում են ոխակալությունը, ատելությունը, հիշաչարությունը, արհամարհանքը, թշնամանքը, ծաղրը, ուրիշների հետ սեփական անձը համեմատելիս իրեն ավելին կարծելը եւ այլն:
Նախանձի հակադիր առաքինությունը եղբայրասիրությունն է:

Բարկություն

Բարկությունը հոգու կիրք է, որի պատճառը սրտի շուրջ արյան եռքն է, որի չափը երբ անցնում է, մարդու մեջ զանազան վնասներ են լինում, մինչեւ իսկ երակները պայթելու եւ տարաժամ մահվան հասնելու աստիճան: Այս է պատճառը, որ բժիշկները մարդկանց խորհուրդ են տալիս սաստիկ բարկությունից զգուշանալ, որովհետեւ դրանից առողջը հիվանդանում է, եւ հիվանդը` մեռնում:

Ըստ էության, բարկացողը ոչ միայն իրեն է վնասում, այլեւ այն ընկերոջը, ում վրա բարկանում է, որովհետեւ նման է խախուտ որմի, որը փլչելիս ոչ միայն ինքն է փշրվում, այլեւ խորտակում եւ փշրում է նրանց, ում վրա ընկնում է:

Հաճախ բարկացկոտն այնքան է խելագարվում, որ ինքն իր վրա է հարձակվում ու իրեն կորստյան մատնում: Այն գինով արբեցության պես կորցնել է տալիս մարդու բանականությունը, այն աստիճան, որ բարկացողը չի հասկանում, թե ինչ է խոսում կամ լսում, վնասից չի խուսափում, իրեն նետում է կրակի մեջ ու սրի վրա եւ միեւնույն ժամանակ կորցնում է թե՛ մարմինը, թե՛ հոգին: Բոլոր բարկացողները փոքրոգի են, որովհետեւ մարդ բարկանում է այն բանի վրա, ինչին անկարող է տոկալ:

Արյունը, որ վառվել էր սրտի շուրջ, բարկության կրքի թափից եռալով, տարածվում է երակներով եւ ողջ մարմինը ջերմացնում. ուստի բարկացածի դեմքն արյան գույն է ստանում եւ կրակի կայծեր են թափվում նրա աչքերից: Եվ սիրտը, արյան պակասելու պատճառով, զրկվում է իր բնական ջերմությունից եւ սկսում է դողալ. ուստիեւ աշխարհաբար հայերենով բարկանալը կոչվում է սրդողել, այսինքն` սրտդողել, որից առաջանում է նաեւ ձեռքերի, ոտքերի եւ ողջ մարմնի դողդոջյուն:

Բարկության տարատեսակներն են ցասումը, կատաղությունը, վիրավորելը, հարվածելը, վեճեր ստեղծելը, հակառակվելը, բազում տրտունջներն ու բողոքները, հայհոյանքը եւ այլն:
Բարկության հակադիր առաքինությունը հեզությունն է:

Ծուլություն

Ծուլությամբ մարդը չի կարող փրկվել:
Մարդ կա, որին ժամանակը չի բավարարում բարիք գործելու, մարդ էլ կա, ում համար ժամանակը ավելանում է: Ժրաջան եւ աշխատասեր մարդիկ կամենում են, որ օրը երկարի, որպեսզի կարողանան որեւէ օգտակար եւ բարի գործ կատարել, իսկ ծույլերը ցանկանում են, որ օրը կարճանա, տրտնջում են, թե ցերեկը երկարեց, եւ չգիտեն, թե օրն ինչպես անցկացնեն, որովհետեւ ժամանակն ավելորդ բան ու ձանձրույթի պատճառ է նրանց թվում:

Աշխատասեր մարդն ավելի մեծ բաղձանք չունի, քան երկար ապրելը, որպեսզի կարողանա բազում բարի եւ առաքինի գործեր կատարել: Ուստիեւ բարի մարդիկ փորձում են չկորցնել ժամանակը, եւ ուրիշ ոչ մի բանի կորուստն այնքան ցավ չէ նրանց համար, որքան ժամանակինը, ինչը անգործներն անմտորեն կորցնում են եւ հաճախ էլ այդ ժամանակը չարիքների համար վատնում:

Ժամանակը ` իբրեւ սրընթաց գետ, անդուլ հոսում է` իր հետ տանելով նաեւ մեր կյանքը, եւ ով մի անգամ գնում է, այլեւս չի վերադառնում. սակայն մենք երազ տեսնողի պես քնած գնում ենք` դա չիմանալով, եւ կարծում, թե տակավին նույն տեղում ենք: Ժամանակի մեծագույն հարգն ու արժողությունը ննջեցյալներն են քաջ ճանաչում: Ավա�ղ, մենք շատ ժամանակ ենք ապարդյուն վատնում ի վնաս մեր փրկության եւ միայն մահվանից հետո կարող ենք ճանաչել մեր սխալները, բայց արդեն անօգուտ կլինի, որովհետեւ ժամանակը` ինչպես աղեղից արձակված նետ, այլեւս ետ չի դառնա:
Ծուլության տարատեսակներից են ձանձրույթը, քնկոտությունը, դատարկակեցությունը, շատախոսությունն ու բամբասանքը, հեշտասիրությունը, աղոթելու, եկեղեցի հաճախելու, Աստվածաշունչ ընթերցելու, ուսման եւ այլ պարտականությունների մեջ թերանալը:
Ծուլության հակադիր առաքինությունը աշխատասիրությունն է:

Ագահություն

Ագահության ախտը կարճեցնում է մարդու կյանքը, որովհետեւ ագահը մտքով տանջվում է, թե ինչպես ունեցվածք ձեռք բերի, ինչպես պահպանի ունեցածը եւ այս մտքերով էլ միշտ հյուծվում ու մաշվում է: Հստակ է, որ դրամ ձեռք բերելն աշխատանքով է, պահելը` երկյուղով, եւ կորցնելը` ցավելով:

Ագահ մարդիկ չեն ցանկանում երկինք բարձրանալ, որովհետեւ գիտեն, որ այնտեղ ոսկի չկա, սակայն ցանկանում են իջնել դժոխք, որովհետեւ մտածում են, թե այնտեղ ոսկի կարող են գտնել: Նրանք, եթե իրենց սրտում գանձեր չունեն, նշանակում է, գանձերն են իրենց մեջ շղթայել նրանց սրտերը, ուստի երբ գանձերը կորչում են, կորչում են եւ նրանց սրտերը ու անկենդան դառնում, որովհետեւ ագահների կյանքը իրենց գանձերն են: Հետեւաբար, յուրաքանչյուրս պետք է պահենք այնքան հարստություն, որքան անհրաժեշտ է մեզ համար, իսկ մնացածը ողորմություն տանք` հավիտենական պաշար ժողովելով, որովհետեւ ամեն ինչ թողնելու ենք աշխարհում եւ մերկ հեռանալու գերեզման: Իսկ ով կենդանության ժամանակ ոսկին սիրով է հավաքում, չի կարող մահվան ժամանակ առանց ցավի թողնել:

Ագահության տարատեսակներն են փողասիրությունը, առեւտրում կամ դրամական այլ հաշվարկներում խարդախությունը, գողությունը, զրկողությունը, աղքատների, թշվառների նկատմամբ ատելությունը, ժլատությունը եւ այլն:
Ագահության հակադիր առաքինությունը ողորմածությունն է:

Որկրամոլություն

Որկրամոլություն նշանակում է կերակրափողի (որկորի) հաճույքին չափից ավելի տուրք տալը: Պատահական չէ, որ հաճախ մարդկանց մոտ առաջացած հիվանդությունների պատճառը դառնում է սխալ կենցաղավարությունը:

Որկրամոլները տեսակ-տեսակ քաղցրաճաշակ կերակուրներով թմրեցնում են իրենց բնական ախորժակը, բայց քաղցն արթուն է մնում եւ միշտ կերակրի կարիք զգում:

Եվ քանի որ ամեն տեսակ կերակուրներից ձանձրանում է, նոր տեսակներ է հնարում, սրանից էլ հագեցած` փնտրում ուրիշները եւ այսպես շարունակ տանջվում: Հետեւաբար, եթե յուրաքանչյուր մարդ կամենում է ախորժակով ուտել, պետք է պարզ կերակուր ուտի եւ դա էլ չափավոր, ոչ թե ագահաբար: Եվ եթե կամենում է առողջ ապրել, ժամանակ առ ժամանակ թող ծոմ եւ պահք պահի կամ էլ անոթի մնա, որպեսզի կերակուրների մնացորդները մաքրվեն ստամոքսից, որովհետեւ անոթությունը դեղ է եւ առողջության պահապան, եթե պատշաճ ժամանակ կիրառվի` ինչպես հայտնի է փորձով:

Որկրամոլության տարատեսակներից են անհագ ուտելը, առանց ժամ ու ժամանակի կերակրվելը, պահքն արհամարհելը, հարբեցողությունը եւ այլն:Որկրամոլության հակադիր առաքինությունը չափավորությունն է:

Բղջախոհություն

Ողջախոհությունը ախտավոր ցանկությունը կիզող հուր է ամեն տարիքի համար, որովհետեւ ինչպես կրակը բոցակիզում է ոչ միայն չոր փայտը, այլեւ դալար փայտը, այսօրինակ ցանկությունը ոչ միայն երիտասարդներին կարող է այրել, այլեւ հասուն տղամարդկանց:

Եվ ինչպես կրակը, մոտենալով չայրվող նյութերին, գոնե տաքացնում է դրանք, այդպես էլ ցանկությունը, թեկուզ չկարողանա այրել հասուն մարդկանց, բայց զերծ չի թողնում ծխամած կրքերից: Հետեւաբար, ամեն մարդ պետք է փախչի ախտավոր ցանկության պատճառից, որպեսզի կարողանա անփորձանք կենցաղավարել:

Ոչ մի ուրիշ մահաբեր ախտ այնքան անողորմաբար չի տանջում երիտասարդներին, որքան մոլեկան սիրո ախտը: Մոլեկան ցանկությունը ոչ միայն միտքն է խանգարում, այլեւ մաշում ու նիհարեցնում է մարմինը: Հետեւաբար, եթե փայտը վերցնենք կրակի միջից, այլեւս չի այրվի, եթե մտքից վերցնենք ցանկությունը, այլեւս ցանկություն չի այրի:

Չարժե, որ երիտասարդներն այցելեն այն վայրերը, որ կասկածելի է, թե ցանկության խայթոցից չեն կարող ձերբազատվել, որովհետեւ ով արտաքուստ շարժվում է առարկայից եւ ներքուստ էլ մղվում բնական կրքից, շատ հեշտությամբ կարող է կործանվել, եթե անգամ հոգեւոր կյանքով է ապրում: Հետեւաբար, եթե մեկը հեռու մնա այդպիսի առարկաներ տեսնելուց, որոնք միայն ամբոխում ու հոգու տհաճ բաներ են խորհել տալիս, այնքան ավելի կվայելի հոգու խաղաղությունն ու երջանիկ կլինի:

Բղջախոհության հակադիր առաքինությունը ողջախոհությունն է:
Մարդու մեջ բնության կողմից դրված այս կրքերն ըստ էության չար չեն, բայց յուրաքանչյուր մարդ չարի ազդեցությամբ եւ իր հոժարակամությամբ դրանք մեղք է դարձնում: Այսինքն, եթե պետք է հպարտանալ, ապա միայն մեր Աստծով: Եթե պետք է նախանձենք, ապա միայն բարուն եւ առաքինությանը` մեր կյանքն առավել առաքինի դարձնելու եւ ոչ թե ուրիշներին վնասելու համար: Եթե պետք է բարկանանք, ապա միայն չարի եւ նրա սպասավորների վրա եւ փափագենք Աստծո օգնությամբ հաղթանակ տանել նրանց դեմ:

Եթե պետք է ծուլանանք, ապա միայն չարիք գործելու մեջ: Եթե պետք է ագահ լինենք, ապա միայն Աստծո փառքը փնտրելիս: Իսկ սնվելը մարդուն տրվել է իր մարմինը կենդանի պահելու համար, սակայն մենք մեր անժուժկալության պատճառով այն վերածում ենք որկրամոլության: Եվ, ի վերջո, փոխարեն Աստծո եւ մարդկանց նկատմամբ մաքուր սիրով լցվելու, բղջախոհությամբ դառնում ենք ցանկասեր ու մարմնասեր, մինչդեռ մարմնի սեռական ցանկությունն Աստված դրել է նրա մեջ սերնդագործության համար:



-75%
Курсы повышения квалификации

Теоретические аспекты и методика преподавания курса «История российского государства и права»

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Բարոյական արատներ եւ առաքինություններ (78.5 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт