Меню
Разработки
Разработки  /  География  /  Уроки  /  7 класс  /  Աշխարհի բնակչության թվաքանակի շարժընթացը

Աշխարհի բնակչության թվաքանակի շարժընթացը

02.08.2020

Содержимое разработки

Աշխարհի բնակչության թվաքանակի շարժընթացը

Բնակչություն (ազգաբնակչություն): Բնակչության վերարտադրություն: Բնական աճ: Ծնելիության և մահացության գործակիցներ

Որևէ տարածքի կամ երկրի բնակչությունը (ազգաբնակչությունը) տվյալ տարածքի բնակիչների ամբողջությունն է, որի թիվը փոփոխվում է բնական (սերնդափոխություն) կամ մեխանիկական (միգրացիաներ, գաղթ) շարժերի միջոցով:

Բնակչությունը նյութական բարիքների գլխավոր ստեղծողն է և սպառողը:
Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 81 մլրդ մարդ, իսկ մահացել՝ 74 մլրդ: Հետաքրքիր է, որ երկու հազար տարի առաջ երկրագնդի վրա ապրում էր մոտ 230 մլն մարդ:

 

Աշխարհի բնակչությունն այսօր կազմում է ավելի քան 7 մլրդ մարդ: Այժմ բնակչությունն աճում  է տարեկան 80−100 մլն –ով: Աշխարհի բնակչության թիվը 1 մլրդ-ի է հասել 1830թ.-ին, 1930 թ.-ին՝  2 մլրդ, 1960 թ.-ին՝ 3 մլրդ, 1975 թ.-ին՝ 4 լրդ, 1987թ.-ին՝ 5 մլրդ, 1999 թ.-ին՝ 6 մլրդ, 2011 թ.-ին՝ 7 մլրդ, 2016 թ.-ին7.5 մլրդ: Ինչպես երևում է գծագրից, աճի ներկայիս տեմպերի պահպանման դեպքում (տարեկան մոտ 1.1) 2025 թ.-ին աշխարհի բնակչությունը կհասնի 8 մլրդ, իսկ 2050 թ.-ին՝ կգերազանցի 9 մլրդ-ը: Բնակչության ամենամեծ հարաբերական աճը դիտվել է 1960-ական թթ.-ին, որի ընթացքում յուրաքանչյուր տարի հավելաճը կազմում էր մոտ 85 մլն մարդ, ինչը այն ժամանակվա 3 մլրդ բնակչության հաշվարկով ավելի քան կրկնակի մեծ աճ էր, քան ներկայիս բնական աճը: Հենց այդ պատճառով էլ 1960-ական թթ. դիտվել է «ժողովրդագրական պայթյուն»:

  

Աշխարհի բնակչության թվաքանակի փոփոխության գծակարգի միջոցով կարելի է տեսնել, որ աշխարհի բնակչությունը կտրուկ աճել է 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած:

 

 

Բնակչության թիվն իմանալու համար պարբերաբար (5−10 տարին մեկ) կատարվում են մարդահամարներ: Նախկինում, երբ բացակայել են մարդահամարների տվյալները, աշխարհի բնակչության մոտավոր թիվը  որոշելու համար օգտագործում էին կողմնակի տվյալներ, օր.՝ հարկատուների, զորքերի թիվը և այլն:

Ծնելիության և մահացության հետևանքնով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացն անվանում են բնակչության վերարտադրություն:

Բնակչության բնական աճը ծնելիության և մահացության ցուցանիշների տարբերությունն է:

Այն չափում են %-ներով յուրաքանչյուր 100 մարդու հաշվով և - ներով (պրոմիլ)՝ 1000 մարդու հաշվով:

Ծնելիության մակարդակը (մահացության մակարդակը) տարվա ընթացքում տվյալ տարածքում ծնվածների (մահացածների) թիվն է յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով (‰) կամ 100 մարդու հաշվով (%):

Աշխարհի բնակչության թվի փոփոխության կորը ցույց է տալիս, որ կանխատեսումների համաձայն այն կգերազանցի 10 մլրդ-ը 2100 թ.-ին: 

 

 

Աշխարհի բնակչության թիվն այժմ հասել է  7.5 մլրդ:

 






-80%
Курсы повышения квалификации

Использование ИКТ на уроках географии в условиях реализации ФГОС

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Աշխարհի բնակչության թվաքանակի շարժընթացը (125.56 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт