Անրի Վերնոյ-100 Հեռավար դասղեկի ժամ Աբովյանի հ.2 հիմն. դպրոց 5Գ դասարան (դասղեկ՝ Մարգարիտա Հարությունյան)՝ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Ռ. և Մ. Սեմերջյանների անվան մեկօրյա հայկական դպրոցի սաների հետ համագործակցությամբ (ուսուցիչ՝ Տաթև Գևորգյան-Jussiaume)
Անրի Վերնոյ-100
Ֆրանկոֆոնիա - 50
Հայոց ցեղասպանություն -105
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր
իրադարձությունների 2020-2021թթ․
օրացույցում ընդգրկված
Անրի Վերնոյ- 100
միջոցառումների համատեքստում
1
Անրի Վերնոյ Աշոտ Մալաքյան
Անրի Վերնոյը (ֆր.՝ Henri Verneuil) ծնվել է 1920թ. հոկտեմբերի 15-ին Օսմանյան Կայսրության Ռոդոսթո քաղաքում,
մահացել է 2002 թ.-ի
հունվարի 11-ին Ֆրանսիայում :
Նա ֆրանսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր է։
1
1915 թ. Հայոց ցեղասպանության հետևանքով սպանվեցին 1,5 մլն հայեր, իսկ նրանք, որոնց հաջողվեց ինչ-որ հրաշքով ողջ մնալ, հաստատվեցին աշխարհի շատ երկրներում :
Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի ընտանիքը փրկվածներից մեկն էր:
1
Վեռնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է:
Ժակ Շիրակ
1
Մի որոշ ժամանակ Անրին աշխատել է «Հորիզոն» շաբաթաթերթում, որտեղ և հաճախ է անդրադարձել է Հայկական հարցին:
1949 թ. Վերնոյը տեղափոխվում է Փարիզ և խորասուզվում կինեմատոգրաֆի մեջ:
1
Ապրելու ապրիլ
1
Նրանց ընտանիքը 1924 թ. գաղթել է Հունաստան, և մի որոշ ժամանակ անց հաստատվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Փոքրիկ Անրին երգել է Մարսելի եկեղեցում և հաճախել է տեղի կաթոլիկ դպրոց, սովորել է կիրառական արվեստի, ինչպես նաև ֆինանսական դպրոցներում:
1
ֆիլմը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալ անցյալի ողբերգական դեպքերին:
Ֆիլիպ Դուստ Բլազ
Ֆրանսիացի պետական գործիչ
1
Վեռնոյն ավարտել է Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյը, այնուհետև ստացել բարձրագույն կրթություն, դարձել լրագրող: Ֆրանսիական մամուլում հոդվածաշար է տպագրել Հայկական հարցի վերաբերյալ, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին:
1
1948 թ-ից աշխատել է կինոյում. եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա` բեմադրող ռեժիսոր, նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկարներ:
1
Անրի Վերնոյի ֆիլմերը
- 1948 թ-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին):
1
Անրի Վերնոյի ֆիլմերը
- Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (La Table Aux Crevés ) կինոնկարով Վեռնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը:
1
- Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնտոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ:
1
- Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ 1991 թ. «Մայրիկ/Mayrig» և «Պարադի փողոց, տուն 588/588 rue Paradis» ֆիլմերում, որոնք համաշխարհային կինոյի արժանի նմուշներ են:
1
Անրի Վերնոյի ֆիլմերը
- Վեռնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն:
1
«Մայրիկը» մայրական սիրո, ջերմության, ընտանիքի, վաղվա օրվա հանդեպ հույսի, ցավի ու կորստի մասին է: Մայրիկը մի ողջ ազգի բնաջնջման և դրա հետևանքով պանդխտության ուղին բռնած մի ընտանիքի օրինակով ամբողջ ազգի ճակատագրի վառ ներկայացումն է, որի կողքով անտարբեր չի անցնում անգամ անսիրտ մարդը
1
- Ֆիլմն էկրանավորվել է համանուն գրքի հիման վրա. դրա հիմքում փոքրիկ Անրիի հիշողություններն են: Գրքի 40 տարբերակներից 1985 թ. հրատարակվում է միայն մեկը և տարածվում ավելի քան 200 000 օրինակով: Ավելի ուշ այն թարգմանվում է ավելի քան 10 լեզուներով:
1
- Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1921 թ. Մարսելում: Կենտրոնում Զաքարյանների գաղթական ընտանիքն է, որը փորձում է, մոռանալով ահասարսուռ անցյալը, ապրել ոչ այնքան գունեղ ներկայով:
1
1991 թ. Անրին հրավիրեց Կլաուդիա Կարդինալեին, Օմար Շարիֆին, Իզաբել Սադոյանին, Նատալի Ռուսելին և առաջարկեց նկարահանվել «Մայրիկում»: Իհարկե ֆիլմի հաջողության հարցում մեծ էր ճիշտ ընտրված դերասանական կազմի դերը: Շատերը չգիտեն, սակայն Օմար Շարիֆին արգելվել է մուտք գործել Թուրքիա, քանի որ վերջինս համաձայնվեց նկարահանվել ֆիլմում, այն էլ՝ գլխավոր դերում:
Բացի դերասանական կազմի ճիշտ ընտրությունից, Անրին մեծ կարևորություն տվեց ֆիլմի երաժշտության ընտրությանը: Նա դիմեց ֆրանսիացի հանճարեղ կոմպոզիտոր Ժան-Քլոդ Պետիի օգնությանը և արդյունքում ստեղծելով այս հրաշք երաժշտությունը:
Մեջբերումներ ֆիլմից
- ► Երբ մարդ վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որ արթնացնում են նրան:
1
Մեջբերումներ ֆիլմից
- ► Երբ կայծակը շատ մոտիկից է խփում, զարմանում ես, որ ողջ ես մնացել:
- ► Հեշտ է խաբել հույս որոնող արարածներին:
1
Մեջբերումներ ֆիլմից
- Լեզուներն իրենց գեղեցկությունը պահպանում են միմիայն չթարգմանված վիճակում:
1
1
- Հինգ հոգանոց ընտանիքում երբ չորս կտոր տորթ է լինում, մայրը միշտ հայտարարում է,որ քաղցած չէ:
1
Մեջբերումներ ֆիլմից
- ► «Թող բոլորը քաջ գիտենան, որ ազգերը չեն մեռնում»- Բենեդիկտոս 15-րդը այս կոչով դիմում էր նրանց, ովքեր սրի սայրով որոշել էին մի ամբողջ ժողովրդի ճակատագիր:
1
«Պարադի փողոց, տուն 588»-ը «Մայրիկի» շարունակությունն է: Իրադարձությունները տեղի են ունենում մեր ժամանակներում: Փոքրիկ Պիեռը մեծացել է. նա հաջողակ ռեժիսոր է: Թվում է, թե նրա կյանքում ամեն ինչ լավ է, սակայն անցյալից չես փախչի…
1
Վեռնոյն արժանացել է «Օսկար» («Այսպիսի տարբեր ճակատագրեր» ֆիլմի սցենարի համար, 1956 թ.), «Ոսկե արմավենու ճյուղ» («Հարյուր հազար դոլար արևի տակ», 1964 թ., Կանն), «Սեզար» (կինոյում ունեցած ներդրման համար, 1996 թ., Ֆրանսիա) մրցանակների:
Վեռնոյը Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ էր:
1
Հայրենիքից հեռու, սակայն հայրենիքի հանդեպ անսահման սերը սրտում Վերնոյը նկարահանեց նաև 1988 թ. Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան/Pour toi Arménie» երգի տեսահոլովակը:Երգի բառերի հեղինակն է Շառլ Ազնավուրը, իսկ երաժշտությունը գրել է Տիգրան Կառվարենցը:
1
Մեջբերումներ
- ► Զարմանալի բան է հիշողությունը. Տարիներ շարունակ գործում է ուղեղի խորքում և պահպանում է այն, ինչ հաճելի է իրեն:
1
1
Մեջբերումներ ֆիլմից
- ► Քնաբեր այդ խաղալիքների փոխարեն, որ հորինել են մեծերը փոքրիկների համար, ես գերադասում էի իմ սուրբ ժամապահների դեմքերը: Մայրիկ, Աննա և Գայանե: Սիրո երրորդություն, իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց, իրենց անկողիններում նստած, անքուն, համբերությամբ սպասում էին մինչև իմ քունը տանի: Աստիճանաբար այդ պատկերի ուրվագծերը մեղմացան, հետո անհետացան անուշ մի փափկության մեջ: Ես քնում էի ...
1
Մեջբերումներ ֆիլմից
- ► Մեծ վշտերի ժամանակ երբեմն մի քիչ դերասանություն ենք անում: Ինչ-որ բառեր ենք ասում ինքներս մեզ, բառերը դառնում են բովանդակություն, և մենք ականատես ենք լինում մեր ներքին, փոքրիկ թատրոնին, հետո դժբախտությունը օգնության է գալիս, արցունքները հոսում են, պարփակվում ենք այդ վշտի մեջ, մեծացնում և տարվում նրանով…
1
Շահինյան Սարգիս
1
Դավթյան Տարոն
1
Մարտիրոսյան Աշոտ
1
Սիմոնյան Լիանա
1
Հակոբյան Սիլվի
1
Մարտիրոսյան Մանվել
1
Ղուլյան Մարթա
1
Խաչատրյան Ալեն
1
Սիմոնյան Հայկազ
1
Դավթյան Հռիփսիմե
1
Ավագյան Սուրեն
1
Մանուչարյան Էլինա
1
Պողոսյան Միլենա
1
Մուրադյան Սուսաննա
1
Սիմոնյան Աննա
1
1