Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Разное  /  4 класс  /  ՏՀՏ-ի կիրառումը սումնական գործընթացում

ՏՀՏ-ի կիրառումը սումնական գործընթացում

07.05.2020

Содержимое разработки

  1. Learningapps.com կայքը՝ որպես առցանց եղանակ կրթական ռեսուրսներ ստեղծելու գործիք

Learningapps.com կայքը գերմանական առցանց դասերի մեծ շտեմարան է, որը հնարավորություն է տալիս նոր դասեր ներբեռնել: Այս կայքը թույլ է տալիս ստեղծել ինտերակտիվ վարժություններ գիտելիքների ստուգման և ամրապնդման համար: Անընդհատ թարմացվում են ուսուցողական նյութերի ստեղծման համար նախատեսված ծառայությունները: Նրանք ցանկանում են կատարելագործել և ներկայացնել այն ծառայությունը, որ իրենց հաճախորդները ակտիվորեն օգտվում են դպրոցի միջավայրից: LearningApps-ն իր մեջ ներառում է 20 ինտերակտիվ վարժություններ (LearningApps-ում դրանք կոչվում են ծրագրեր, այսինքն՝ տեքստի մեջ այս տերմինները օգտագործվում են որպես հոմանիշներ) խաղի ձևաչափով: Այս ծրագրով աշխատելիս զգացվում է, որ առաջին հերթին ծառայությունը ստեղծվել է երեխաների հետ աշխատող մանկավարժների համար: Օրինակ, «Jumps» կամ «Find Couple»-ի խնդիրները հստակ վերցված են երեխաների խաղերից: Այն անվճար ծառայութուն է, ունի խաղերի խոշոր ընտրություն: Վարժությունների ստեղծման պարզ գործընթաց:

2. Smart Էլեկտրոնային գրատախտակ: Տեխնիկական բնութագրեր, աշխատանքային սկզբունքներ,անհրաժեշտ պայմաններ:ՈՒսումնական գործընթացում էլեկտրոնային գրատախտակի կիրառման առանձնահատկությունները:

Smart Էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակը սարքավորում է, որը նախատեսված է համակարգչի աշխատանքային սեղանի պատկերը պրոյեկտորի օգնությամբ էլեկտրոնային գրատախտակի մակերևույթին արտացոլելու համար, այսինքն՝ այն կիրառվում է համակարգչի և պրոյեկտորի հետ։

Համակարգչի և գրատախտակի կապը երկկողմանի է։ Մկնիկի փոխարեն օգտագործվում է մատը կամ գրչածայրը՝ ստիլուսը։ Առանց գրատախտակից հեռանալու մարկերի կամ մատի օգնությամբ կարելի է առանց զեկույցն ընդհատելու պատկերի հետ աշխատել, փոփոխել, գունավոր մարկերների օգնությամբ պատկերի վերևում նշումներ կատարել։ Բոլոր փոփոխությունները համակարգչում գրանցվում են համապատասխան ֆայլերում, որոնք հետագայում կարող են խմբագրվել կամ ձայնագրվել արտաքին կրիչների վրա։ Որոշ էլեկտրոնային գրատախտակներ կարողանում են միաժամանակ ճանաչել մատի կամ մարկերի մի քանի հպում։ Ցանկացած էլեկտրոնային գրատախտակ ունի իր ծրագրային ապահովումը, որի օգնությամբ կարելի է կատարել տարբեր աշխատանքներ՝ սկսած պարզ նկարելուց, վերջացրած՝ բազմաէջանոց դասերով և ներկայացումներով։ Անհրաժեշտության դեպքում պրոյեկտորը կարելի է փոխարինել փաստաթուղթ-խցիկով, որը հնարավորություն է տալիս ուսուցման գործընթացը դարձնել բազմաբնույթ, ստեղծել պատկերներ։

Էլեկտրամագնիսական տեխնոլոգիայով գրատախտակները հաղորդալարերով պետք է միացվեն համակարգչին և սնուցման աղբյուրին։ Նրանք աշխատում են հատուկ էլեկտրոնային մարկերով, որոնց դիրքը որոշվում է գրատախտակի մակերևույթի տվիչներով։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Activboard և Interwrite ինտերակտիվ գրատախտակներում։ Անալոգա-պաշտպանաշերտ տեխնոլոգիայով գրատախտակները նույնպես հաղորդալարերով պետք է միացվեն համակարգչին և սնուցման աղբյուրին։ Սրանք աշխատում են ոչ միայն հատուկ մարկերով, այլ նաև մատով։ Մակերևույթը բաղկացած է երկու շերտից, որոնց միջև դրված են տվիչներ։ Գրատախտակի աշխատանքային մակերևույթի վերին շերտը ցանկացած առարկայով սեղմելու ժամանակ տվիչները որոշում են հպման տեղը և համակարգչին տալիս են ինֆորմացիա։ Հիմնական թերությունն այն է, որ մակերևույթի վնասման դեպքում մեծանում է շարքից դուրս գալու հավանականությունը։ Այս տեխնոլոգիան իրականացվում է Smart и Polyvision արտադրության ինտերակտիվ գրատախտակներում։ Ուլտրաձայնային տեխնոլոգիայով գրատախտակներն աշխատում են միայն հատուկ մարկերով։ Մակերևույթին մարկերի հպման ժամանակ տրվում է ուլտրաձայնային ազդանշան, որը ֆիքսվում է տվիչներով։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Hitachi և Panasonic ինտերակտիվ գրատախտակներում։ Ինֆրակարմիր տեխնոլոգիայով գրատախտակներն աշխատում են հատուկ մարկերով։ Ինֆրակարմիր խցիկները «տեսնում են» մարկերի հպումը, որոշում են նրա կոորդինատները և փոխանցում համակարգչին։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Hitachi ընկերության FX Duo и FX Trioինտերակտիվ գրատախտակներում։ Ինֆրակարմիր և ուլտրաձայնային տեխնոլոգիաները հաճախ համակցում են։ Միկրոկետային տեխնոլոգիայով արտադրված գրատախտակները անհրաժեշտ չէ միացնել ցանցին կամ համակարգչին։ Նրանց հիմնական աշխատանքային գործիքը հանդիսանում է ստիլուսը, որը հաղորդում է բոլոր տվյալները համակարգչին Bluetooth հաղորդիչի օգնությամբ։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Eno սերիայի գրատախտակներում։ Լազերային տեխնոլոգիայով գրատախտակներն աշխատում են հատուկ էլեկտրոնային մարկերով։ Օպտիկական տեխնոլոգիայի հիմքում ընկած է երկու ինֆրակարմիր ճառագայթիչների և տվիչների կիրառումը, որոնք տեղադրված են գրատախտակի վերին եզրում։ Նրանք հետևում են մակերևույթին մարկերի կամ ցանկացած ուրիշ առարկայի, օրինակ՝ մատի, շարժմանը, որոշում են նրա կոորդինատները և հաղորդում համակարգչին։

3. imdproc.am, aniedu.am, learning.aniedu.am, youtube.com/user/Ruzaniko, informatika.am կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները

«ԻմԴպրոց» կայքը կրթական ինտերնետ-ռեսուրս է նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների և ծնողների համար: ԻմԴպրոցը (www.imdproc.am) Հայաստանյան կայք է, որը գործում է 2015 թվականից։ Համագործակցում է Ռուսաստանի «ЯКласс» կայքի (www.yaklass.ru) հետ, որը ներկայումս համարվում է լավագույն կրթական հարթակը տասնյակ հազարավոր դպրոցների համար: ԻմԴպրոցն օգնում է ուսուցիչներին դասավանդման գործընթացում։ Այն հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով աշակերտներին հանձնարարել  դասարանային ու տնային աշխատանքներ և ստուգել դրանք: Աշակերտների համար այն առաջադրանքների էլեկտրոնային շտեմարան է և անսահման վարժանքների հարթակ: ԻմԴպրոցի առաքելությունն է. ապահովել, որ երեխաները սովորեն արագ, հաճույքով ու ձեռք բերեն կայուն գիտելիքներ, ընդ որում՝ չկտրվելով իրենց համար հարազատ ու սիրելի վիրտուալ աշխարհից: 
Սա մի գործիք է, որն աշխատում է ի շահ աշակերտների և ծնողների: Այն հնարավորություն է տալիս բացառել կրկնուսույցների ծախսատար աշխատանքը, մոտիվացնել աշակերտներին, ինքնուրույնություն է ձևավորում նրանց մեջ, արդյունքում աշակերտը դառնում է ինքնավստահ, սովորում է հաճույքով, ինքնուրույն քայլեր է կատարում՝ մասնակցելով տարբեր մրցույթների: 

aniedu.am-ը կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքն է:

aniedu.am կայքի միջոցով տեղեկատվություն ենք ստանում ինչպես ԿԱԻ գործունեության, այնպես էլ կրթության համակարգի այլ կարևոր իրադարձությունների մասին:

Կայքում տեղակայված նյութերը համակարգի աշխատողներին օգնում են իրենց ամենօրյա աշխատանքը դարձնել ավելի դյուրին և արդյունավետ:

Մեր առաջարկություններն ու դիտողությունները նպաստում են ԿԱԻ-ի գործունեության կատարելագործմանը և մեր աշխատանքները դարձնում են ավելի թափանցիկ ու արդիական:

learning.aniedu.am-ը ԿԱԻ հեռավար ուսուցման հարթակ է: Այն բաց կոդով էլեկտրոնային ուսուցման միջավայր է, և հայտնի է որպես ուսուցման կառավարման Learning Management Systems համակարգ: ՈՒսուցիչ: ...

youtube.com/user/Ruzaniko-ն պատկանում է Կրթության ազգային ինստիտուտին, որտեղ ներկայացված են ուսուցողական տեսանյութեր: Ներկայացված տեսանյութերը հնարավորություն են տալիս ուսուցչին՝ վարպետորեն մատուցել, ուսուցանել դասանյութը:



-80%
Курсы повышения квалификации

Современные методы и технологии преподавания в начальной школе по ФГОС

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
ՏՀՏ-ի կիրառումը սումնական գործընթացում (22.1 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт