Меню
Разработки
Разработки  /  Технология  /  Разное  /  10 класс  /  Տեխնոլոգիա և ձեռնարկատիրության

Տեխնոլոգիա և ձեռնարկատիրության

06.07.2020

Содержимое разработки









991-Ա/ 2 31 08 2017


ԱՌԱՐԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՎՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ /10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ/ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության գերակա խնդիրների 105-րդ կետի պահանջը՝


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ `


  1. Հաստատել

  1. Տեխնոլոգիա առարկայի փորձնական ծրագիրը ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրմամբ՝ 2017-2018 ուսումնական տարվա համար՝ համաձայն հավելված N 1-ի.

  2. Ձեռնարկատիրություն /10-րդ դասարան/ առարկայի փորձնական ծրագիրը 2017-2018 ուսումնական տարվա համար՝ համաձայն հավելված N 2-ի.

  3. Ձեռնարկատիրություն /10-րդ դասարան/ փորձնական առարկան ներդնել հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` 2017-2018 ուսումնական տարում՝ համաձայն հավելված N 3-ի:

  1. Սահմանել, որ

  1. ձեռնարկատիրական տարրեր ինտեգրած փորձնական առարկան կներդրվի հանրապետության բոլոր դպրոցների մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում.

  2. փորձնական ֆինանսական կրթության տարրեր ինտեգրած և առարկաները պետք է դասավանդեն ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից վերապատրաստում անցած և համապատասխան վկայական ունեցող ուսուցիչները:

  1. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:



ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ
























ՀԱՎԵԼՎԱԾ N 1


ՀՀ կրթության և գիտության նախարարի

2017 թ. ---------- N ----- հրամանի







ՓՈՐՁՆԱԿԱՆ

ՉԱՓՈՐՈՇԻՉ ԵՎ ԾՐԱԳԻՐ

ԱՌԱՐԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՎՈՂ
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ









Սույն փաստաթուղթը ներկայացնում է Տեխնոլոգիա առարկայի առարկայական ծրագրում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության չափորոշիչը և ծրագիրը:


Փաստաթուղթը մշակող աշխատանքային խումբ.

Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպություն,

Կարինե Պապիկյան, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ դոցենտ


Հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպություն, Անահիտ Մանուկյանին.






ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ


Բացատրագիր ………………………………………………………………………………………………

Հայեցակարգ ………………………………………………………………………………………………

  1. Համատեքստը ………………………………………………………………………………………

  2. Առկա իրավիճակը ………………………………………………………………………………….

  3. Նպատակը …………………………………………………………………………………………..

Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի բովանդակությունը ……………………………….

Ինտեգրման սկզբունքները և մեթոդները ………………………………………………………………

Չափորոշչային պահանջներ ………………………………………………………………………………

Թեմատիկ պլաններ (PROFORMA) …………………………………… …………………………………

Գործնական, հետազոտական և նախագծային աշխատանքների նմուշօրինակներ …………

Գրականության և ռեսուրսների ցանկ …………………………………………………………………..














Բ Ա Ց Ա Տ Ր Ա Գ Ի Ր

Ձեռնարկատիրական կրթության չափորոշչի մշակման համար հիմք են ծառայել 2016 թվականի N1080 Կառավարության գործունեության ծրագիրը:


Փաստաթուղթը նախատեսված է հանրակրթական ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական կրթություն իրականացնող բոլոր շահառու կողմերի համար, հատկապես տեխնոլոգիայի առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակողների, ուսումնական և օժանդակ ձեռնարկներ պատրաստողների, դասավանդող ուսուցիչների, մանկավարժներ պատրաստող բուհերի, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ վարող մասնագետների, ինչպես նաև դասագրքաստեղծ խմբի համար:

Փաստաթուղթը սույն բացատրագրի հետ մեկտեղ ներառում է՝

  • հայեցակարգը, որում նկարագրվում է առկա իրավիճակը, ներկայացվում են այն հարցադրումներն ու հիմնադրույթները, որոնք կողմնորոշիչ դեր ունեն Տեխնոլոգիա ուսումնական բնագավառում ձեռնարկատիրական կրթության բաղադիրչի ինտեգրման նպատակները, կրթության բովանդակությունը և դրանց իրականացումն ապահովող սկզբունքներն ու մեթոդները որոշելու համար,

  • չափորոշչային պահանջները, որոնցով ներկայացվում են այն հիմնական կոմպետենցիաները, որոնք որպես ուսումնառության ակնկալվող արդյունքներ, ըստ կրթական աստիճանների, նախատեսվում են սովորողների տարիքային տարբեր խմբերի համար, ընդ որում՝ մատնանշվում են նաև յուրաքանչյուր կոմպետենցիայի ձևավորման ընթացքում միավորվող (ինտեգրվող) ձեռներեցական, գործարարական և առարկայի բաղադրիչները,

  • թեմատիկ պլանները, որոնցում յուրաքանչյուր դասարանի համար ներկայացվում են նախատեսվող թեմաները, ժամաքանակը, ուսուցման ակնկալվող արդյունքները, թեմաներից յուրաքանչյուրին վերաբերող գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքը, ուսուցման միջոցներն ու գործիքները, գնահատման ենթակա ցուցանիշը, ընդ որում՝ նախատեսված ժամաքանակը պայմանական է, իսկ թեմաների՝ ըստ դասարանների բաշխումը կատարված է գործող ծրագրին համապատասխան, ինչը կարող է տեղաշարժումներ ունենալ տեխնոլոգիայի առարկայական ծրագրի փոփոխությունների դեպքում,

  • գնահատման սկզբունքները, որոնց միջոցով կանոնակարգվում և պարզաբանվում են առարկայի ուսուցման գործընթացում ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի առկայության դեպքում սովորողների ընթացիկ և ամփոփիչ գնահատումների հետ կապված խնդիրներն ու հարցերը,

  • գրականության և ռեսուրսների ցանկը, որում ամփոփված են այն աղբյուրները, որոնք գործածվել են փաստաթղթի մշակման ընթացքում, և որոնք պարունակում են անհրաժեշտ տեղեկատվություն ծրագրի իրականացման տարբեր հարցերի վերաբերյալ:


Փաստաթղթի գործնական-կիրառական նշանակությունը մեծացնելու նպատակով նրանում սովորողների տարիքային տարբեր խմբերի համար ներկայացված են նաև գործնական և հետազոտական-նախագծային աշխատանքների, հարցաշարերի նմուշօրինակներ:

Դրանց միջոցով ցուցադրվում են տեխնելոգիա առարկայի բովանդակության մեջ ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրման այն կիրառական մոտեցումները, որոնց վերաբերող հիմնադրույթներն արտացոլված են հայեցակարգում, չափորոշչային պահանջներում և թեմատիկ պլաններում:


ՀԱՅԵՑԱԿԱՐԳ



Արագ փոփոխվող աշխարհը, վերափոխվող հասարակական և սոցիալական պայմանները թելադրում են վերանայել հանրակրթական դպրոցի ուսուցման բովանդակությունը, վերանայել գործող չափորոշիչներն ու ծրագրերը և այն ներդաշնակեցնել ժամանակակից պահանջներին:

Ամբողջ աշխարհում տնտեսական աճի տեմպերի նվազման և գործազրկության մակարդակի բարձրացման պայմաններում տնտեսական աճի ապահովումը և նոր աշխատատեղերի ստեղծումը դարձել են առաջնահերթ խնդիրներ: Այս խնդիրների լուծման կարևորագույն ուղիներից մեկը ձեռներեցության խթանումն է, որը կնպաստի ոչ միայն տնտեսական աճի ապահովմանը, այլև նոր աշխատատեղերի ստեղծմանը, հետևաբար` գործազրկության մակարդակի հետագա նվազեցմանը: Ձեռներեցության զարգացումը կարող է մեծապես խթանել նաև երկրում սոցիալական հավասարության հաստատմանը, նորարարության զարգացմանը և, վերջին հաշվով, քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ապահովմանը:

ՀՀ հանրակրթության նպատակներից մեկը աշխատանքային պատրաստվածություն ունեցող անձի ձևավորումն է: Գործարար ոլորտը` որպես գործատու, հաճախ է դժգոհում, որ դպրոցն ավարտած շատ շրջանավարտներ, որոնք ընդունվում են վարձու աշխատանքի, չեն տիրապետում աշխատանքային այնպիսի հիմնական պարզագույն գործառույթներին ու հմտություններին, ինչպիսիք են, օրինակ, աշխատանքի ընթացքում որևէ խնդիր լուծելը, աշխատանքը պլանավորելը, ժամանակը ճիշտ կառավարելը, թիմային աշխատանքներում ներգրավվելը, զգացմունքները կառավարելը և այլն: Հաճախ ձեռնարկությունները ստիպված իրենք են կազմակերպում դասընթացներ՝ այդպիսի պարզագույն հմտությունները նրանց սովորեցնելու համար: Մինչդեռ այդ հմտությունները, գործարար ոլորտի կարծիքով, նրանք պետք է ձեռք բերեին հանարկրթության տարիներին: Տեխնոլոգիա առարկայում ձեռնարկատիրական կրթության բաղադրիչն ինտեգրելու արդյունքում սովորողների մոտ կձևավորվեն այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն առավելագույնս կյանքի կոչել այդ ամենը: Ձևավորված կոմպետենցիաները նրանք կկարողանան կիրառել ողջ կյանքի ընթացքում, ամենուր՝ անկախ իրենց ընտրած մասնագիտությունից և դիմակայել շուկայական հարաբերություններին: Ձեռնարկատիրական կրթությունը հենց այն գործիքն է, որը հնարավորություն կտա սեփական գործ ստեղծել և ձեռներեցությամբ զբաղվել:

Տեխնոլոգիա առարկայի գործող չափորոշիչներում նշված է.՝ Տեխնոլոգիա հանրակրթական առարկայի հիմնական առաքելությունն է` սովորողներին նա­­­խապատրաստել ժամանակակից տեղեկատվական արդյու­նաբերական հասարակարգում ինք­­նուրույն աշխատանքային կյանքին և դաստիարակել կիրթ, ստեղծագործ, նախաձեռնող և ակ­­­տիվ անձնավորություն: Տեխնոլոգիան դպրոցում ինտեգրացնող կրթական ոլորտ է, որը համադրում է գիտելիքներ հանրակրթական այլ առարկաներից, նաև տնտեսագիտությունից, ցույց է տալիս դրանց օգտագործումը մարդու գործունեության մեջ:



Առկա իրավիճակը


Տեխնոլոգիա առարկայի բովանդակության մեջ ձեռնարկատիրական կրթության որոշակի կառուցատարրեր գործող չափորոշիչներում ու ծրագրերում արդեն ներառված են: Տեխնոլոգիա առարկայի նպատակի, բովանդակության մեջ նշված է՝

  • ձևավորել նոր սոցիալ-տնտեսական իրավի­ճակ­նե­րում ստեղծագործաբար մտածող, ակ­տիվ գործող և արագ կողմ­նո­րոշվող անհատներ, որոնք կկարողանան որոշել ար­տա­­դրանքի պահանջարկը, քանակը և իրաց­ման ուղիները: Դրա համար սովորողները պետք է ունակ լինեն որոշել այս կամ այն ար­տա­դրանքի կամ ծառայությունների ծա­վա­լ­ի քանակը, գտնել և օգտագործել անհրաժեշտ տեղեկատվությունը, առաջ քաշել նոր մտքեր այս կամ այն ծագող խնդիրների լուծման համար (կոնս­տրուկ­ցիայի մշա­կում և տեխնոլոգիաների ընտրություն), պլանավորել, կազմակերպել և կատարել աշ­խա­­տանք (մեխանիզմների կարգավորում, օպերատորական գործու­նե­ու­թյուն), գնա­հա­­տել նրա արդյունքները յուրաքանչյուր փուլում, կարգավորել իր գոր­ծու­նեությունը և բա­­ցահայտել արտադրանքի իրացման պայմանները,

  • ձևավորել գիտելիքներ և հմտություններ միջոցների, նյու­թերի, էներգիայի և տե­ղե­կատ­վու­­թյան նպատակային օգտագործման համար,

  • ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում որակական և ստեղ­ծա­գոր­ծա­­կան մո­տե­ցում:

Տեխնոլոգիա առարկայի 1- 4 դասարանների սովորողներին ներկայացվող չափորոշչային պահանջներում նշված է՝

  • Ունենա նախնական պատ­կե­րա­ցում աշխա­տան­քային գործընթացի կազ­մա­կերպ­ման, աշ­­խա­տան­քի բաժան­ման, աշխա­տան­քի որակի, ռիթմի, աշխա­տան­քային գոր­ծու­նե­ու­թյան ոլորտ­ների մա­սին:

  • Կարողանա համեմատել անհատա­կան և խմբա­յին աշ­խա­տանքի ար­դյու­նա­վե­տությունը:

  • Կարողանա պլանավորել աշխա­տանքի պրո­ցե­սի կազմա­կեր­պումը` կախ­ված նրա բնույթից (ան­հա­­տա­կան կամ խմ­բա­յին): Կարողանա բարե-

լավել աշխատանքի ար­դյու­նավետությունը:

  • Կարողանա առա­ջա­դրան­քին հա­մա­պա­տաս­խան որո­շել նպա­տա­կահար­մար նյութը, հիմնա­­վո­րել ընտրու­թյունը:

  • Կարողանա կազմել շինվածքի պատրաստման հրա­հանգ­­չական քարտ և բա­ցատրել տեխնոլո­գիա­կան օպե­րացիայի հա­­ջոր­դա­կան քայլերը:

  • Կարողանա պլանավորել սեփական աշխատանքը և ստուգել գործ­նա­կան աշխատանքի արդ­յունքը:




Նպատակը

առարկայի դասընթացում ձեռներեցական կրթության միասնացումը կնպաստի հետևյալ կարողությունների զարգացմանը՝

  • մտքեր, մտահղացումներ, բիզնես գաղափարներ ստեղծելու և դրանք ներկայացնելու կարողություն,

  • նորարարությունները հասկանալու և գնահատելու, ինչպես նաև նորարարություններ մտածելու կարողություն,

  • բիզնես պլան, ինչպես նաև ցանկացած գործողությունների պլան կազմելու կարողություն,

  • տեխնիկական և տեխնոլոգիական նորամուծությունները գնահատելու և դրանք կիրառելու կարողություն,

  • անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները բացահայտելու կարողություն,

  • շուկայական հետազոտություններ կատարելու կարողություն,

  • ժամանակը ճիշտ կառավարելու և իրատեսական պլաններ կազմելու,

  • ստեղծագործաբար և քննադատաբար մտածելու կարողություն,

  • կառավարչական հմտություններ զարգացնելու և այլ կարողություններ:




ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ


Տեխնոլոգիա առարկայւմ ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրումը նպաստում է սովորողի այնպիսի որակների ձևավորմանը, որոնց շնորհիվ նա կկարողանա իր գիտելիքներն ու հմտությունները կիրառել հետևյալ վեց թեմաներով.

  1. Ձեռներեցություն:

  1. Բիզնես գաղափար և բիզնես պլան:

  2. Շուկայի հետազոտություն և վերլուծություն:

  3. Ինչպես ստեղծել կազմակերպություն. բիզնեսը որպես իրավական միավոր:

  4. Բիզնես էթիկա, աշխատանքային էթիկա:

  5. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն:

առարկայի բովանդակության մեջ ներառվող ձեռնարկատիրական կրթության գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի տարրերը, առարկայական ծրագրերի կառուցվածքային էական փոփոխություններ չեն պահանջում:

Տեխնոլոգիայի առարկայական ծրագրերում ոչ թե առանձին թեմաներ և դասաժամեր են հատկացվելու ձեռներեցական գիտելիքների համար, այլ տեխնոլոգիայի նյութի ուսուցմանը զուգընթաց սահմանվելու է նաև ձեռներեցական կարողությունների ձևավորման նպատակ: Իսկ վերջինիս իրականացման համար ծրագրվում է դիտարկել գործարար ոլորտի այնպիսի իրավիճակներ, օրինակներ, առաջադրանքներ, խաղեր, որոնց իրականացումը և կատարումը անմիջական առնչություն ունեն ուսուցանվող նյութի բովանդակության և կիրառության հետ:


ԻՆՏԵՐԳՐՄԱՆ ՍԿԶԲՈւՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ


Ձեռնարկատիրական կրթության տարրեր նախատեսվում է ներդնել Տեխնոլոգիա առարկայի միջոցով՝ ուսումնական պլանով նախատեսված ընդհանուր ժամաքանակի շրջանակներում`

  1. Տարրական դպրոցի 2-4 դասարաններում

  2. Հիմնական դպրոցի 5-7 դասարաններում



Տեխնոլոգիա առարկայի արդյունավետ ուսուցման համար նախատեսված ուսումնական գործունեության տեսակներն ու մեթոդները կիրառելի են ձեռնարկատիրական կրթության ուսուցման համար: Քանի որ ծրագրային թեմաների էական փոփոխություններ չեն նախատեսվում, ուստի Տեխնոլոգիա առարկայի բովանդակության մեջ ձեռնարկատիրական կրթությանը վերաբերող նյութը ուսուցման գործընթացում պետք է ներկայացվի ու մատուցվի այնպես սահուն ու ներդաշնակ, որ այն չդիտվի որպես առանձին բաղադրիչ, այլ տարալուծվի առարկայի բովանդակության մեջ և միասնացվի:



Տեխնոլոգիայի ուսուցման գործընթացում ձեռնարկատիրական կրթության ինտեգրումը՝

  1. չպետք է ավելորդ ծանրաբեռնվածություն առաջացնի սովորողների համար,

  2. դասավանդման տեսանկյունից պետք է լինի հետաքրքիր և դյուրըմբռնելի,

  3. ձեռներեցության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է մատուցվի փոքր չափաբաժիններով, ներկայացվի պարզ, մատչելի և գրավիչ ձևերով՝ խուսափելով տվյալ տարիքի երեխայի կյանքին չառնչվող տեղեկատվություն հաղորդելու գայթակղությունից,

  4. պետք է կրի ինտերակտիվ բնույթ՝ հենվելով աշակերտակենտրոն ուսուցման առավելությունների վրա,

  5. ինտեգրվող և հիմնական նյութը պետք է փոխլրացնեն միմյանց՝ կազմելով ամբողջական միավոր, առանց ձախողելու դասի նպատակը:


Ձեռնարկատիրական կրթությունը պետք է դիտարկել իբրև հասարակության և պետության կողմից պատվեր՝ ուղղված հանրակրթությանը: Դրա իրականացման համար անհրաժեշտ է մշակել համապատասխան մեթոդիկա, ուսումնական ձեռնարկներ, դիդակտիկ նյութեր և այլ պարագաներ:



Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրումը առարկայի բովանդակության մեջ


Ձեռնարկատիրական կրթությունը սովորողներին պետք է ապահովի հետևյալ հիմնական կոմպետենցիաներով.

  1. տեսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նոր կազմակերպություն կամ ստարտափ հիմնելու և այն գործարկելու համար,

  2. իրավիճակները քննարկելու, դրանք հասկանալու, ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու կարողություն,

  3. նախաձեռնողականություն և հնարավորությունները բացահայտելու և գնահատելու կարողություն,

  4. մտքեր, մտահղացումներ, բիզնես գաղափարներ ստեղծելու և դրանք ներկայացնելու կարողություն,

  5. նորարարությունները հասկանալու և գնահատելու, ինչպես նաև նորարարություններ մտածելու կարողություն,

  6. բիզնես պլան, ինչպես նաև ցանկացած գործողությունների պլան կազմելու կարողություն,

  7. տեխնիկական և տեխնոլոգիական նորամուծությունները գնահատելու և դրանք կիրառելու կարողություն,

  8. անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները բացահայտելու կարողություն,

  9. շուկայական հետազոտություններ կատարելու կարողություն,

  10. փող վաստակելու հնարավորությունները հասականալու կարողություն,

  11. վաստակած շահույթը ճիշտ օգտագործելու կարողություն,

  12. ժամանակը ճիշտ կառավարելու և իրատեսական պլաններ կազմելու կարողություն,

  13. գրավոր և բանավոր արդյունավետ հաղորդակցվելու, ժողովներ և հանդիպումներ կազմակերպելու կարողություն,

  14. ստեղծագործաբար և քննադատաբար մտածելու կարողություն,

  15. կառավարչական հմտություններ զարգացնելու կարողություն:


Ձեռնարկատիրական կրթության արդյունքում սովորողը պետք է կարողանա՝

  1. պատկերացնել, թե ողջ նախագծի իրականացումը ինչպիսի առաջադրանքների կատարում է պահանջում,

  2. որոշել այդ առաջադրանքների կատարման իրական ժամկետները և պատասխանատուներին, հասկանալ ռիսկային գործոնները և ակնկալվող արդյունքները,

  3. վերլուծել ստացված տեղեկատվությունը և ըստ անհրաժեշտության կիրառել այն,

  4. պատկերացնել` ինչպես են ստեղծվում ստարտափները` սկսնակ կազմակերպությունները, կամ այլ տեսակի կազմակերպությունները և կրթական ծրագրի շրջանակներում ստեղծել սեփական կազմակերպությունը:

  5. բացահայտել և հասկանալ հաջողակ ձեռներեցների և ներդրողների գործունեությունը, ինչպես նաև պատկերացնել, թե ինչպես են նրանք արժեք ստեղծում իրենց և այլոց համար,

  6. թվարկել բիզնես և աշխատանքային էթիկայի հիմնական նորմերը և բացատրել դրանց պահպանման անհրաժեշտությունը հաջողված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար,

  7. էթիկայի հիմնական նորմերը կիրառել իր շրջապատում,

  8. նկարագրել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և այդ սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ:




ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՉԱՓՈՐՈՇՉԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

2-րդ դասարան

Ձեռներեց և ձեռներեցություն

Բարիք, ապրանքներ և ծառայություններ

Ինչ է ձեռներեցությունը

Ինչպիսին պետք է լինի ձեռներեցը և ինչ հատկանիշներ պետք է նա ունենա


Ակնկալվող արդյունք.

Իմանա՝ ով է ձեռներեցը, նկարագրի ձեռներեցին, ինչ է բարիքը,

կարողանա՝ նկարագրել ձեռներեցին բնութագրող հատկանիշները, տարբերակել ապրանքները և ծառայությունները, բացատրել փողի դերը բարիքներ ձեռք բերելու համար,

Գիտակցի՝ փող վաստակելու նպատակով աշխատանքի, սեփական գործ նախաձեռնելու և կազմակերպելու կարևորությունը:


Բիզնես գաղափար

Մտահղացման ձևակերպում


Ակնկալվող արդյունք.

Իմանա՝ ինչ է միտքը, գաղափարը,

կարողանա՝ ձևակերպել պարզագույն մտքեր, գաղափարներ, հասկանալ միտքը և այն վերարտադրել:

Գիտակցի՝ սեփական մտահղացման, գաղափարի, ինչպես նաև այլոց մտահղացումերի կարևորությունը:


Գաղափարի, մտահղացման պլանավորում

Աշխատանքային պլանի կազմում

Ակնկալվող արդյունք.

Իմանա՝ ինչ է նշանակում կազմել աշխատանքի պլան և ինչու է այն անհրաժեշտ,

կարողանա՝ կազմել պարզագույն աշխատանքի պլան, նկարագրել աշխատանքի քայլաշարը,

Գիտակցի՝ աշխատանքի պլանավորման, գործողությունների այգորիթմի կարևորությունը:


Տեխնոլոգիական կրթության բաղադրիչը.
Ընդհանուր աշխատանքային գիտելիքներ, աշխատանք բնական և արհեստական նյու­թերով, ծաղիկների և դեկորատիվ բույսերի աճեցում, աշխատանք թղթով և ստվա­րաթղթով, տեխնիկայի տարրեր, աշխատանք մանածագործական նյութերով, կենցաղ:


ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆՆԵՐ (PROFORMA)



Թեմա՝ ԱՇԽԱՏԱՆՔ ԹՂԹՈՎ ԵՎ ՍՏՎԱՐԱԹՂԹՈՎ

Ինտեգրվող թեման՝ Ձեռներեց և ձեռներեցություն

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 2-րդ

Ժամաքանակը` 3

Ակնկալվող արդյունքները՝ Ձևավորել պատկերացումներ ձեռներեցի և ձեռներեցության դերի, ձեռներեցին բնութագրող հատկանիշների, ապրելու համար անհրաժեշտ բարիքի ստեղծման կարևորության և այդ բարիքները ձեռք բերելու համար փողի դերը բացատրելու կարողության մասին

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ

Առաջարկվող հնարավոր գործողությունները

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք

/Վարքագիծ

իմանա՝

-ով է ձեռներեցը,

-նկարագրի ձեռներեցին,

-ինչ է բարիքը



Կարողանա՝

-նկարագրել ձեռներեցին բնութագրող հատկանիշները,

-տարբերակել ապրանքներն ու ծառայությունները,

-բացատրել փողի դերը բարիքներ ձեռք բերելու համար


Գիտակցի՝

-փող վաստա­կելու նպատա­կով աշխատան­քի, սեփական գործ նախաձեռ­նե­լու և կազմակերպելու կարևորությունը




Աշխատանք թղթով և ստվարաթղթով

-Մասնագիտություն

ներ, որոնք կապ ունեն թղթի արտադրության, մշակման, ձևավորման հետ:

-Թղթից պատրաստվող շինվածքներ:


Իմանա՝

-ինչ է բարիքը,

-ով է ձեռներեցը,

-նկարագրել ձեռներեցին:

Կարողանա՝

-տարբերակել ապրանքներն ու ծառայությունները,

-բնութագրել ձեռներեցին,

Գիտակցի՝

Աշխատանքի, սեփական գործ նախաձեռնելու կարևորությունը:










  • Խաղ` Սովորում ենք ձեռներեցություն բանաստեղծությունների միջոցով


Անհրաժեշտ է ունենալ Ով աշխատի, նա կուտի բանաստեղծության նմուշ- օրինակը:

Անհրաժեշտ նյութեր. գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, գունավոր մատիտներ:

Տևողությունը՝

ԸՆԹԱՑՔԸ

-Կարդալ բանաստեղծությունը և այս բանաստեղծությունը վերլուծելու միջոցով աշակերտներին ծանոթացնել մի քանի ձեռներեցական հասկացությունների հետ:



  • Աշակերտներին շրջանում կազմակերպել քննարկում:

  • Աշակերտներին բացատրել, որ այս բանաստեղծության մեջ հավ մայրիկը հենց մեր նկարագրած ձեռներեցն է, որը ցանկանում է բարիք ստեղծել:

  • Աշակերտներին բացատրել, որ իրենք պետք է բեմականացնեն բանաստեղծությունը: Նախ պետք է ստվարաթղթից պատրաստել բանաստեղծության հերոսներին:

  • Սկզբում պետք է պատրաստել հավ մայրիկին և իր ճուտիկներին. ստվարաթղթի վրա նկարել հավ մայրիկին և ճուտիկներին, ներկել և կտրահանել դրանք:



  • Բանաստեղծության գլխավոր հերոսը իր ճուտիկների հետ արդեն պատրաստ է:

  • Այսպես կարելի է պատրաստել նաև մյուս հերոսներին` սագիկին և բադիկին:



Ահա սագիկը




Ահա բադիկը:




Գնահատմանչափանիշներ` Ձեռներեցին, ձեռներեցի աշխատանքը, ձեռներեցին բնութագրող հատկանիշները, բարիքի և փողի դերը բացատրելու կարողությունը

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի



Թեմա՝ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ

Ինտեգրվող թեման՝ Բիզնես գաղափար

Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 2-րդ

Ժամաքանակը` 3

Ակնկալվող արդյունքները. Ձևավորել միտքը հասկանալու և այն կարևորելու կարողություն:

Ուսուցման նպատակները

Բովանդակու

թյուն

Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ

Առաջարկվող հնարավոր գործողությունները

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք

/Վարքագիծ

իմանա՝

-ինչ է միտքը, գաղափարը





Կարողանա՝

- ձևակերպել պարզագույն մտքեր, գաղափարներ-հասկանալ միտքը և այն վերարտադրել

Գիտակցի՝

-սեփական մտահղացման, գաղափարի, իչպես նաև այլոց մտա­հը­ղա­­ցումների կարևորությունը




- Աշխա-

տանք մանածագործական նյյութերով

-Պատ

րաստվածքներ թե­լերից ու գործվածքից:


Բիզնես գաղափար


-ինչ է միտքը, գաղափարը,

-Ինչպես եք կարևորում Ձեր առաջ քաշած միտքը, գաղափարը:



  • Վարժություն` Միտք, մտահղացում

  • Նպատակը. Մտահղացման, գաղափարի կարևորում:

Անդրադառնալով բանաստեղծությանը` աշակերտներին բացատրել, որ մեկ գարու հատիկը ցանելը և դրա միջոցով գարու հասկ, այսինքն շատ գարու հատիկներ ստանալը ձեռներեցական միտք է:



Գնահատմանչափանիշներ` Միտքը հասկանալու և այն կարևորելու կարողությունը::

Կապը այլ առարկաների հետ` Մայրենի



Թեմա՝ ԿԵՆՑԱՂ

Ինտեգրվող թեման՝ Գաղափարի, մտահղացման պլանավորում:


Առարկա`Տեխնոլոգիա

Դասարան` 2-րդ

Ժամաքանակը` 2

Ակնկալվող արդյունքները. Գիտակցի, որ ցանկացած աշխատանքային գործընթաց պետք է պլանավորել

Ուսուցման նպատակները

Բովանդակություն

Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ

Առաջարկվող հնարավոր գործողություններ

Գիտելիք

Հմտություններ

Վերաբերմունք

/Վարքագիծ

իմանա՝

-ինչ է նշանակում կազմել աշխատանքի պլան



Կարողանա՝

- կազմել պարզագույն աշխատանքի պլան,նկարագրել աշխատանքի քայլաշարը:

Գիտակցի՝

-աշխատանքի պլանավորման, գործողությունների ալգորիթմի կարևորությունը:




Կենցաղ

-Պարզագույն կերակրատեսակներ:

-Ինչու է անհրաժեշտ պլանավորել սեփական աշխատանքը:

-Ինչ է նշանակում կազմել աշխատանքի պլան,

-Աշխատանքային գործընթացի քայլաշարի կազմում:


  • Վարժություն 1.

Մշակել թեյի սեղանի սպասքադրման քայլաշար

Քայլ 1. Սփռոցի ընտրություն

Քայլ 2. Սպասքի ճիշտ ընտրություն:

Քայլ 3. Պարզագույն սպասքադրման կանոնների պահպանում

Քայլ 4. Թեյախմության համար անհրաժեշտ լրացուցիչ պարագաների ընտրություն;


Սեփական նախաձեռնությամբ և ընտրությամբ երեխաները կարող են նաև մշակել սուրճի սեղանի սպասքադրման քայլաշար:



  • Վարժություն 2 Կազմում ենք գործողությունների պլան

Դարձյալ անդրադառնալ Ով աշխատի նա կուտի բանաստեղծությանը:


Հարց ուղղել աշակերտներին` ինչ արեց հավ մայրիկը գարու մեկ հատիկից մեկ հասկ գարի

ստանալու համար: Հանձնարարել աշակերտներին թվարկել այդ աշխատանքի քայլերը և նշել նրանց հաջորդականությունը:

  1. Ցանել գարու հատիկը

  2. Ջրել այն

  3. Քաղել այն

  4. Օգնության կանչել


  • Աշակերտներին բացատրել, որ գարու հատիկից գարու հասկ ստանալու համար պետք է կատարել աշխատանք, որը կազմված է այդ երեք քայլերից և այդ քայլերը այդպես են հաջորդում միմյանց:

  • Աշակերտներին հանձնարարել ստվարաթղթի վրա նկարել գարու հատիկ և գարու հասկ, ներկել դրանք և մկրատով կտրել:















  • Քննարկել աշակերտների հետ, թե ինչ կարելի է հետո անել գարու հատիկների հետ: Համարակալել նոր քայլերը և գրել այսպես.

3. Աղալ գարու հատիները և այլյուր պատրաստել:

4. Ալյուրից գարեհաց թխել:

Աշակերտներին ևս մեկ անգամ հիշեցրեք, որ 3-րդ և 4-րդ քայլերը նոր մտքեր և մտահղացումներ են:



Գնահատմանչափանիշներ` Աշխատանքը պլանավորելու, գործողությունների քայլաշար կազմելու կարողություն::


Կապը այլ առարկաների հետ` Մայրենի, Ես և շրջակա աշխարհը










ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՑԱՆԿ
  1. Entrepreneurship Education, A Guide For Educators, European Commision, Brussels, 2013

  2. JA It’s My Business, https://www.juniorachievement.org/web/ja-usa/ja-programs?p_p_id=56_INSTANCE_abcd&p_p_state=maximized&_56_INSTANCE_abcd_groupId=14516&_56_INSTANCE_abcd_articleId=19436


  1. JA More Than Money, https://www.juniorachievement.org/web/ja-usa/ja-programs?p_p_id=56_INSTANCE_abcd&p_p_state=maximized&_56_INSTANCE_abcd_groupId=14516&_56_INSTANCE_abcd_articleId=19316,

  2. JA Company Program, http://www.janorthalberta.org/programs/company-program/

  3. JA Be Entrepreneurial, https://www.juniorachievement.org/documents/283534/417838/JA+Be+Entrepreneurial+Program+Brief.pdf/b53f0f65-55ce-45bb-ac06-cf977e905f0e

  4. Entrepreneurship education: Relationship between education and entrepreneurial activity, Psicothema 2011, Vol 23, pp 453 – 457, www.psicothema.com

  5. Resource Centre, Teaching Kids Business, http://teachingkidsbusiness.com/resource-centre-attitude.html

  6. The Aflatoun, Series, Book 1, Book 2, Book 3, published by Aflatoun, Child Savings International, Forth Edition, June 2009

  7. Աֆլաթին, ֆինանսական և սոցիալական կրթության ձեռնարկ

  8. Տեխնոլոգիա առարկայի չափորոշիչ և ծրագիր, Երևան, 2012 https://cloud.mail.ru/public/N9kG/bwmJS5Xzg

  9. Ս. Հովսեփյան և ուրիշներ, Տեխնոլոգիայի դասագիրք, 2-րդ դասարան, Երևան, Տիգրան Մեծ, 2017:

  10. Կ. Պապիկյան., Տեխնոլոգիայի դասավանդման մեթոդիկա, Երևան, հեղ. Հրատ, 2013թ.,

  11. 10 ideas for 21st centuary education, Innovation unit, Authors: Martha Hampson, Alec Patton, Leonie Shanks

  12. http://www.jumpstart.com/parents/activities/activities-7-year-old



















ՀԱՎԵԼՎԱԾ N 2


ՀՀ կրթության և գիտության նախարարի

2017 թ. ---------- N ----- հրամանի





ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ


ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

(68 ԺԱՄ)



Գործարարության հիմունքներ(22 ժամ)


Բաժին 1. ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

  1. Ձեռնարկատիրական գործունեություն

  2. Բիզնեսի կառուցվածքը

  3. Բիզնեսի չափը

  4. Բիզնեսի նպատակները

  5. Շահառու կողմերը բիզնեսում

  6. Արտաքին ազդեցությունները բիզնեսի գործունեության վրա

  7. Արտաքին տնտեսական ազդեցությունները բիզնես վարքագծիվրա

Գործնական աշխատանք (8 ժամ)

Աշակերտական գործարար ընկերության /ԱԳԸ/ հիմնադրում: Բիզնես գաղափարի մշակում: Նորարարություն:



ՄԱՐԴԻԿԵՎԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (12 ժամ)

  1. Կառավարում և առաջնորդում

  2. Մոտիվացիա

  3. Մարդկայինռեսուրսներիկառավարում

  4. Կազմակերպությանկառուցվածքը

  5. Գործարարհաղորդակցություն







Բաժին 3. ՄԱՐՔԵԹԻՆԳ (14 ժամ)

  1. Ի՞նչ է մարքեթինգը

  2. Շուկայի հետազոտում

  3. Մարքեթինգ, արտադրանք և գին

  4. Մարքեթինգ, խթանում և վայր

  5. Մարքեթինգի պլանավորում

  6. Բիզնես և աշխատանքային էթիկա

  7. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն


Գործնական աշխատանք (12 ժամ)

Շուկայի հետազոտություն: Բիզնես պլանի կազմում: Բաժնետոմսեր բաժնետոմսերի վաճառք: Արտադրության կազմակերպում: Մարքեթինգ և գովազդ: Վաճառահանում: Ֆինանսական փաստաթղթերի կազմում. Եկամտի հաշվետվություն: Աշակերտական գործարար ընկերության լուծարում: ԿՍՊ-ի իրականացում:






















ՀԱՎԵԼՎԱԾ N 3


ՀՀ կրթության և գիտության նախարարի

2017 թ. ---------- N ----- հրամանի




ԱՆՎԱՆԱՑԱԿ

/10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ/ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԴՊՐՈՑՆԵՐԻ


Արագածոտնի մարզ – 19 դպրոց





ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Աշնակ մ/դ

Մարտիրոսյան Վահրամ

2

Արագածավան 1 մ/դ

Սահակյան Մկրտիչ

3

Արտենի 1մ/դ

Նունե Շատոյան

4

Կաթնաղբյուր մ/դ

Ներսիսյան Արայիկ

5

Կաքավաձոր մ/դ

Զվարթ Խաչատրյան

6

Աշտարակի թ.5 ա/դ

Լիգիա Մելքումյան

7

Բյուրական մ/դ

Ելենա Մարտիրոսյան

8

Լեռնարոտ մ/դ

Հերմինե Տոնոյան

9

Կոշ մ/դ

Մանյա Խաչատրյան

10

Ուջանի մ/դ

Լամարա Պետրոսյան

11

Նոր Եդեսիա մ/դ

Արտյոմ Ազատյան

12

Ագարակ մ/դ

Անահիտ Մուրադյան

13

Ապարանի թ.3 ա/դ

Արտակ Դավթյան

14

Արագածի թ.1 մ/դ

Ռուզաննա Խուրշուդյան

15

Ծաղկաշեն մ/դ

Արթուր Զաքարյան

16

Հարթավան մ/դ

Էլյանորա Միրզոյան

17

Շենավան մ/դ

Ազատյան Ազատ

18

Վարդենիս մ/դ

Ավետիսյան Ավետիք

19

Վարդենուտ մ/դ

Արամ Եղիազարյան



Երևան – 12 դպրոց





ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Երևանի թիվ 16

Ժենյա Վարդանյան

2

Երևանի թիվ 42

Նունե Ալավերդյան

3

Երևանի թիվ 83

Լիլիա Վարդանյան

4

Երևանի թիվ 105

Հասմիկ Մանուչարյան

5

Երևանի թիվ 115

Սանդուխտ Աղեկյան

6

Երևանի թիվ 114

Լուսինե Մարանգոզյան

7

Երևանի թիվ 127

Արմինե Խաչատրյան

8

Երևանի թիվ 149

Աղավնի Կարապետյան

9

Երևանի թիվ 159

Ռուզաննա Սարիբեկյան

10

Երևանի թիվ 184

Արև Միքայելյան

11

Երևանի ՀՊԲՀ Հերացու ավագ դպ.

Հրանուշ Վարդանյան

12

Երևանի Շահինյան անվան ֆիզմաթ դպ.

Անուշ Մանուկյան



Արմավիրի մարզ – 28 դպրոց





ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Բագարանի մ/դ

Նարինե Խշոյան

2

Երվանդաշատի մ/դ

Ալվարդ Խաչունց

3

Արմավիրի թ.1 ա/դ

Սարգիս Իսկանդարյան

4

Արմավիրի թ.4 ա/դ

Ամալյա Գևորգյան

5

Արազափ մ/դ

Լիաննա Գալստյան

6

Եղեգնուտ մ/դ

Հովհաննես Մարգարյան

7

Երասխահուն մ/դ

Արմենուհի Ներսիսյան

8

Մարգարա մ/դ

Նելլի Մուրադյան

9

Մրգաշատ թ.1 մ/դ

Հայարփի Խաչատրյան

10

Ջանֆիդա մ/դ

Մարինա Զաքարյան

11

Վաղարշապատի թ.5 ա/դ

Նաիրա Ղազարյան,

12

Վաղարշապատի թ.2 ա/դ

Աիդա Գևորգյան

13

Վաղարշապատի թ․10 ա/դ

Հասմիկ Թոսունյան

14

Ակնալիճ մ/դ

Քիշմիշ Հակոբյան

15

Ակնաշեն մ/դ

Լիլիթ Բադալյան

16

Այգեշատ մ/դ

Եպրաքսյա Մխիթարյան

17

Ապագա մ/դ

Շուշան Խոստեխյան

18

Արաքս մ/դ

Արմինե Ղազարյան

19

Արշալույս մ/դ

Լիլիկ Մուրադյան

20

Արտիմետ մ/դ

Սեդա Բադիշյան

21

Մեծամոր մ/դ

Ռուզաննա Հակոբյան

22

Մուսալեռ մ/դ

Գոհար Մարտիրոսյան

23

Հայթաղ մ/դ

Գայանե Գրիգորյան

24

Պտղունք մ/դ

Վարդիթեր Մաթևոսյան

25

Ջրառատ մ/դ

Ասլանյան Մայրանուշ

26

Գեղակերտ մ/դ

Լուսինե Ալավերդյան

27

Մայիսյան մ/դ

Ամատունի Կիրակոսյան

28

Ջրարբի

Պետրոսյան Էդիկ


Լոռու մարզ – 27 դպրոց

ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Վանաձորի №11 ավագ

Սուսաննա Ավագյան

2

Վանաձորի №13 ավագ

Գագիկ Էմինյան

3

Վանաձորի№24 միջնակարգ

Նարինե Գալստյան

4

ՀԱՊՀ Վանաձ. մասն. ավագ

Մարթա Գալստյան

5

Գուգարքի №1 ավագ

Արևիկ Աղաջանյան

6

Բազումի միջնակարգ

Լուսինե Սահակյան

7

Դարպասի միջնակարգ

Ազնիվ Շեկոյան

8

Լեռնապատի մրջնակարգ

Քրիստինե Պապոյան

9

Մարգահովիտի միջնակարգ

Կարինե Հարությունյան

10

Արևաշողի միջնակարգ

Անահիտ Ադամյան

11

Ալավերդու №5 ավագ

Անահիտ Սմբատյան

12

Ալավերդու №8 ավագ

Սուսաննա Ծատուրյան

13

Արևածագի միջնակարգ

Հրայր Հովհաննիսյան

14

Աքորու միջնակարգ

Գնել Թաթոյան

15

Մեծ Այրումի միջնակարգ

Ռայա Մելքոմյան

16

Ստեփանավանի ավագ

Ալվարդ Ասլանյան

17

Ստեփանավանի №6 միջնակ.

Նառա Միկոյան

18

Ստեփ. ճգնաժ. Կառավ. Քոլեջ

Անահիտ Ջիլավյան

19

Լոռու տարածաշ. պետակ. քոլ.

Գայանե Արաբաչյան

20

Գարգառի միջնակարգ

Սոնա Մուրադյան

21

Գյուլագարակի միջնակարգ

Սիրուշ Հակոբյան

22

Վարդաբլուրի միջնակարգ

Ալվարդ Դավոյան

23

Լեջանի միջնակարգ

Սուրեն Բաղդասարյան

24

Կուրթանի միջնակարգ

Անուշ Ավագյան

25

Ուռուտի միջնակարգ

Հրաչուհի Այվազյան

26

Հոբարձու միջնակարգ

Կարինե Գալստյան

27

ՎՊՄԻ վարժարան

Սոնա Մալումյան


Շիրակի մարզ – 24 դպրոց

ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Գյունրու թիվ 1 ավագ

Շուշան Պալյան

2

Գյումրու թիվ 2 ավագ

Գոհար Ղոչոյան

3

Գյումրու թիվ 8 միջն.

Գուրգեն Տարախչյան

4

Գյումրու թիվ 18 միջն.

Անի Նալչաջյան

5

Գյումրու թիվ 27 միջն.

Հասմիկ Մալխասյան

6

Գումրու թիվ 37 ավագ

Անահիտ Մալխասյան

7

Գյումրու թիվ 42 ավագ

Աիդա Խաչատրյան

8

Գյումրու թիվ 45 միջն

Գոհար Սիմոնյան

9

Ֆոտոն վարժարան

Արա Սուքիասյան

10

ՀՊՃՀ Գ/մ ավագ դպրոց

Հասմիկ Մանուկյան

11

ՀՊՏՀ Գ/մ հենակետային վարժ

Ռոզա Կուրղինյան

12

ՇՊՀ ավագ դպրոց

Ալվարդ Հարությունյան

13

Ազատանի միջն.

Սիրանուշ Տոնոյան

14

Գետքի միջն.

Գոհար Գևորգյան

15

Կառնուտի միջն.

Հայկուհի Հովհաննիսյան

16

Վահրամաբերդի միջն.

Վարսենիկ Սառիկյան

17

Նոր Կյանքի միջն.

Զավեն Պետրոսյան

18

Աշոցքի միջն.

Մարգարիտա Դանիելյան

19

Բասենի միջն.

Սուսաննա Սիմոնյան

20

Քեթիի միջն.

Լիանա Հարությունյան

21

Մարալիկի թիվ. 1 միջն.

Շուշան Հովհաննիսյան

22

ՇՊՏՔ

Քրիստինա Սարգսյան

23

Ախուրյանի Ն. Աղբալյանի

Հասմիկ Չաբյան

24

Ամասիայի միջն.

Աննա Արսենյան


Վայոց ձորի մարզ – 26 դպրոց

ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

ԵՊՏՔ ա/դ

Սուսաննա Հակոբյան

2

Եղեգնաձորի վարճարան ա/դ

Վահան Աբրահամյան

3

Վայքի վարժարան ա/դ

Համեստ Մնացականյան

4

Եղեգնաձորի ա/դ

Ոսկինար Կարապետյան

5

Վայքի ա/դ

Թարո Հակոբյան

6

Ջերմուկի կրթահամալիր

Համեստ Արսենյան

7

Բարձրունիի մ/դ

Անդրանիկ Մարգարյան

8

Խաչիկի մ/դ

Սոնա Մակարյան

9

Արփիի մ/դ

Լուսինե Մկրտչյան

10

Աղավնաձորի մ/դ

Թամարա Գևորգյան

11

Արենիի մ/դ

Աննա Ղազարյան

12

Վերնաշենի մ/դ

Արմինե Գասպարյան

13

Գլաձորի մ/դ

Սոֆիկ Գալստյան

14

Շատինի մ/դ

Բաբիկ Մարգարյան

15

Մարտիրոսի մ/դ

Տաթևիկ Հակոբյան

16

Ելփինի մ/դ

Մարտիկ Խուդոյան

17

Ջերմուկի թիվ 3 մ/դ

Արփիկ Գևորգյան

18

Մալիշկա 2 մ/դ

Ծովինար Սարգսյան

19

Զաիթափի մ/դ

Ֆաթիմա Աբգարյան

20

Արտաբույնքի մ/դ

Արուս Քարամյան

21

Գնդեվազի մ/դ

Մհեր Եղոյան

22

Գոմքի մ/դ

Զվարթ Խաչատրյան

23

Խնձորուտի մ/դ

Երազիկ Գրիգորյան

24

Չիվա մ/դ

Սեդա Հարությունյան

25

Ազատեկի մ/դ

Կարինե Մինասյան

26

Ռինդի մ/դ

Հասմիկ Թադևոսյան


Սյունիքի մարզ – 26 դպրոց

ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Գորայքի մ/դ

Ցողիկ Արշավիրյան

2

Գորիսի Ա.Բակունցի անվ.1ա/դ

Ծաղիկ Բաղդասարյան

3

Վերիշենի մ/դ

Գայանե Շալունց

4

Խոտի մ/դ

Վիտալի Բագրատյան

5

Հալիձորի մ/դ

Ժաննա Բարսեղյան

6

Խնձորեսկի մ/դ

Նազելի Առաքելյան

7

Կապանի թիվ 3 մ/դ

Մարինա Ղազարյան

8

Կապանի թիվ 4 մ/դ

Ինգա Թևանյան

9

Կապանի թիվ 9 ա/դ

Անահիտ Քոչարյան

10

Կապանի թիվ 3 հտ/կթհ

Ծովինար Գրիգորյան

11

Քաջարանի թիվ 2 մ/դ

Արուս Ստեփանյան

12

Քաջարանի թիվ 5 մ/դ

Արմեն Ավագյան

13

Գեղանուշի մ/դ

Աննա Պետրոսյան

14

Ծավի մ/դ

Մարգարիտա Գալստյան

15

Ձագեձորի մ/դ

Թամարա Գևորգյան

16

Աճանանի մ/դ

Սոնա Հովհաննիսյան

17

Դավիթ Բեկի մ/դ

Անտիկա Անտիկս

18

Եղվարդի մ/դ

Հենրիկ Միրզոյան

19

Եղեգի մ/դ

Մերի Գանդալյան

20

Սյունիքի մ/դ

Լիլիթ Առաքելյան

21

Մեղրու թիվ 2 մ/դ

Շուշան Սարգսյան

22

Ագարակի մ/դ

Էռնա Բարխուդարյան

23

Վարդանիձորի մ/դ

Հայկ Հայրապետյան

24

Ալվանքի մ/դ

Վերա Սևումյան

25

Շվանիձորի մ/դ

Ալեն Ավետիսյան

26

Նռնաձորի մ/դ

Թաթուլ Մելյան





Տավուշի մարզ – 26 ուսուցիչներ





ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Բերդի թիվ 2 ա/դ

Գեղեցիկ Զաքինյան

2

գ. Այգեպար մ/դ

Մարինե Գյուրջինյան

3

գ. Չինարի մ/դ

Հասմիկ Ծաղկյան

4

գ. Տավուշ մ/դ

Գևորգ Մաճկալյան

5

գ. Վ. Ծաղկավան մ/դ

Անահիտ Խաչատրյան

6

գ. Վարագավան մ/դ

Սիրուշ Ղազարյան

7

գ. Մովսես մ/դ

Վահե Դարբինյան

8

Նոյեմբերյանի թիվ 1 ա/դ

Անուշ Աբազյան

9

Կողբի թիվ 1 մ/դ

Լիլիթ Վրացյան

10

Կողբի թիվ 2 մ/դ

Հերմինե Ազատյան

11

Կոթիի մ/դ

Արծրուն Սիրադեղյան

12

Ոսկեպարի մ/դ

Իրինա Աղամյան

13

Բաղանիսի մ/դ

Ալիկ Եդիգարյան

14

Իջևանի թիվ 2 ա/դ

Հասմիկ Ասիրյան

15

Դիլիջանի թիվ 1 ա/դ

Հասմիկ Սերգոյան

16

Դիլիջանի թիվ 5 մ/դ

Լուսինե Գասպարյան

17

Գանձաքարի մ/դ

Ժորա Շահնազարյան

18

Այգեհովիտի մ/դ

Արև Չոբանյան

19

Սևքարի մ/դ

Կարինե Ծովանյան

20

Սարիգյուղի մ/դ

Արսեն Էլլարյան

21

Գետահովիտի մ/դ

Շողեր Ղազարյան

22

Ենոքավանի մ/դ

Գևորգ Օրդինյան

23

Խաշթառակի մ/դ

Կարինե Ռևազյան

24

Ազատամուտի մ/դ

Լարիսա Հակոբյան

25

Իջևանի վարժարան

Աննա Հակոբյան

26

Հաղարծինի մ/դ

Սոնա Աղաջանյան


Գեղարքունիքի մարզ – 22 ուսուցիչներ

ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Վարդենիկի կրթահամալիր

Բադալյան Կամո

2

Մարտունու ա/դ

Ալեքսանյան Սուսաննա

3

Գավառի ա/դ

Ղուլոյան Նունե

4

Ճամբարակի ա/դ

Հարությունյան Հրածին

5

Ձորագյուղի ա/դ

Գրիգորյան Մելանյա

6

Խաչաղբյուրի մ/դ

Սաֆարյան Ռիտա

7

Ակունքի մ/դ

Յավրյան Աննա

8

Մ.Մասրիկ Մ/դ

Հունանյան Ռուզաննա

9

Փամբակ-Դարանակի մ/դ

Խլոյան Հասմիկ

10

Լուսակունքի մ/դ

Աբրահամյան Էմիլյա

11

Ծովինարի մ/դ

Սմբատյան Հակոբ

12

Զոլաքարի մ/դ

Ֆրղոյան Գևորգ

13

Վաղաշենի մ/դ

Վարդանյան Արթուր

14

Ն.Գետաշենի թ.1 մ/դ

Հարությունյան Լարիսա

15

Ն.Գետաշենի թ.2 մ/դ

Թաթոյան Գարիկ

16

Լիճքի մ/դ

Հակոբյան Համլետ

17

Մադինայի մ/դ

Մեսրոպյան Վախթանգ

18

Վ.Գետաշենի մ/դ

Պետրոսյան Լուսիա

19

Ծովագյուղի Մ/դ

Մարգարյան Վարդան

20

Լճավանի մ/դ

Ղազարյան Նորայր

21

Վարդաձորի մ/դ

Ավետիսյան Մուշեղ

22

Գեղհովիտի թ.2 մ/դ

Մելիքյան Գնել



Արարատի մարզ – 25 դպրոց



ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Բաղրամյան

Վարդանյան Լուսինե

2

Գետազատ

Հովհաննիսյան Ռուզաննա

3

Ներքին Դվին

Հովհաննիսյան Վարսիկ

4

Դիմիտրով

Արզումանյան Կարինե

5

Մասիս գյուղ

Եղիազարյան Անահիտ

6

Նշավան

Գրիգորյան Արսեն

7

Նորաշեն

Սարգսյան Հասմիկ

8

Փոքր Վեդի

Մուրադյան Գոհար

9

Մրգավան

Ազիզյան Անահիտ

10

Վ.Դվին

Անուշ Թորոսյան

11

Քաղցրաշեն

Ասատրյան Արմենուհի

12

Այնթապ թ.2

Մորիկյան Սաթենիկ

13

Հայանիստ

Խաչատրյան Լիաննա

14

Ղուկասավան

Հարությունյան Լուսինե

15

Նորամարգ

Աղալարյան Կարինե

16

Ռանչպար

Գրիգորյան Արաքսյա

17

ք.Վեդու ավագ

Ասատրյան Տաթև

18

գ.Արարատ թ.2

Մկրտչյան Հայկ

19

գ.Արարատ թ.3

Ղազարյան Ալիկ

20

ք.Արարատթ.5

Մկրտչյան Արև

21

Եղեգնավան

Արամյան Թագուհի

22

Վանաշեն

Մանուկյան Սյուզաննա

23

Տափերական

Սեդրակյան Գոհար

24

Լուսառատ

Տերտերյան Մասիս

25

Սուրենավան

Զեյնալյան Նաիրա



Կոտայքի մարզ – 24 դպրոց





ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Աբովյանի թիվ 1

Ավագյան Արմեն

2

Աբովյանի թիվ 1 արհեստագործական

Եփրեյան Լիլիթ

3

Աբովյանի թիվ 4

Հայրապետյան Իրինա

4

Աբովյանի թիվ 11

Ղալեչյան Լիանա

5

Մայակովսկի

Մարգարյան Հասմիկ

6

Արամուս

Առաքելյան Սոֆյա

7

Ակունք

Մովսիսյան Սուսաննա

8

Կամարիս

Եղիազարյան Նաիրա

9

Զովք

Առաքելյան Լուսինե

10

Գառնի թիվ 2 ավագ

Լևոնյան Գոհար

11

Ջրաբեր

Մադաթյան Անահիտ

12

Առինջ

Հակոբյան Սուսաննա

13

Բալահովիտ

Մանուկյան Հայկուհի

14

Գեղաշեն

Տերյան Լիանա

15

Կոտայք

Բաբայան Ժաննա

16

Ձորաղբյուր

Զաքարյան Թամարա

17

Ջրվեժ

Կարախանյան Գայանե

18

Կապուտան

Առուստամյան Նարինե

19

Ողջաբերդ

Հարությունյան Լուսինե

20

Նոր Հաճնի թիվ 2 ավագ

Երանոսյան Ֆլորա

21

Բյուրեղավանի թիվ 1 ավագ

Ուզունյան Նազիկ

22

Նոր Գեղիի թիվ 2 միջնակարգ

Պարույրյան Հրանուշ

23

Ջրառատ

Հերմինե Ղազարյան

24

Բջնիի միջնակարգ

Գրիգորյան Արևիկ




Ընդամենը` 259 դպրոց և ուսուցիչ



-11 –րդ դասարան-գործնական ծրագիր


Լոռու մարզ – 4 դպրոց

ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

ՀԱՊՀ Վանաձ. մասն. ավագ

Մարթա Գալստյան

2

Բազումի միջնակարգ

Լուսինե Սահակյան

3

Լեռնապատի մրջնակարգ

Քրիստինե Պապոյան

4

Գյուլագարակի միջնակարգ

Սիրուշ Հակոբյան



Շիրակի մարզ – 4 դպրոց

ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Գյումրու թիվ 18 միջն.

Անի Նալչաջյան

2

Գյումրու թիվ 27 միջն.

Հասմիկ Մալխասյան

3

ՀՊՏՀ Գյումրու ակադեմիական

Անի Պողոսյան

4

Բասենի միջն.

Սուսաննա Սիմոնյան



Սյունիքի մարզ – 8 դպրոց

ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Կապանի թիվ 4 մ/դ

Ինգա Թևանյան

2

Կապանի թիվ 9 ա/դ

Գայանե Ալավերդյան

3

Գեղանուշի մ/դ

Աննա Պետրոսյան

4

Աճանանի մ/դ

Սոնա Հովհաննիսյան

5

Սյունիքի մ/դ

Լիլիթ Առաքելյան

6

Մեղրու թիվ 1

Մարիամ Միյայելյան

7

Մեղրու թիվ 2 մ/դ

Շուշան Սարգսյան

8

Ագարակի մ/դ

Էռնա Բարխուդարյան




Տավուշի մարզ – 3 ուսուցիչներ





ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը



1

Նոյեմբերյանի թիվ 1 ա/դ

Անուշ Աբազյան

2

Կողբի թիվ 1 մ/դ

Լիլիթ Վրացյան

3

Դիլիջանի թիվ 5 մ/դ

Լուսինե Գասպարյան



Գեղարքունիքի մարզ – 5 ուսուցիչներ

ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Վարդենիկի կրթահամալիր

Բադալյան Կամո

2

Մարտունու ա/դ

Ալեքսանյան Սուսաննա

3

Ակունքի մ/դ

Յավրյան Աննա

4

Ն.Գետաշենի թ.2 մ/դ

Թաթոյան Գարիկ

5

Մադինայի մ/դ

Մեսրոպյան Վախթանգ



Կոտայքի մարզ – 2 դպրոց





ՆՆ

Դպրոցը

Ուսուցչի անուն/ ազգանունը

1

Արամուս

Առաքելյան Սոֆյա

2

Ջրաբեր

Մադաթյան Անահիտ


Ընդամենը` 26 դպրոց և ուսուցիչ


12


-75%
Курсы повышения квалификации

Теория и методика преподавания технологии в условиях реализации ФГОС ОО

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Տեխնոլոգիա և ձեռնարկատիրության (809.5 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт