Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Уроки  /  4 класс  /  Թոստային աշխատանք մայրենիից 4

Թոստային աշխատանք մայրենիից 4

30.07.2020

Содержимое разработки

Երևանի հ. 152 հիմնական դպրոց

Գիտելիքների ստուգման թեստ
2018-2019 ուստարի



____

/Ազգանուն, անուն, հայրանուն/ /ամիս, ամսաթիվ/


_________________ ____

/առարկան/ /դասարան/


Տարբերակ 3
1-ին մաս

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին։

Մայր նապաստակը թփի տակ կերակրեց իր նոր ծնված չորս ձագերին և ասաց.
-Դե՛, մնա՛ք բարով, բալիկնե՛ր, ես ձեզ էլ չեմ տեսնի…
Ձագերը լաց եղան, մայրիկի սիրտն էլ մղկտաց, բայց որոշումը փոխել չէր կարող:
-Ես մնալ չեմ կարող, զավակներ՛ս: Եթե օրական մի քանի անգամ գնամ սնունդի ու գամ ձեզ կերակրելու, իմ հետքերով շատ թշնամիներ կգան ու ձեզ կուտեն:
-Ո՞վ, ո՞վ կուտի մեզ:
-Այ, օրինակ, ազվեսը:
-Իսկ նա մեր տեղը ինչպե՞ս պիտի գտնի:
-Կգտնի, իմ թաթերի տակ մերկ է, հոտը մնում է հողի վրա: Իսկ անողորմ աղվեսը սուր հոտառություն ունի: Դուք էլ ձեր տողում մնացեք, ոչ մի տեղ չգնաք, որ հետք չթողնեք: Եթե չշարժվեք, ձեզ ոչ ոք չի նկատի… Դե՛, մնա՛ք բարով…
Դրանից հետո ձագերն այլևս իրենց մորը չտեսան: Քաղցից ու կարոտից տանջվում էին, երբ մի անծանոթ մայրիկ հայտնվեց.
-Քաղցա՞ծ եք, հա՞… Դե լա՛վ, կերե՛ք, ես շտապում եմ:
Ասաց ու երկյուղից ականջները դես ու դեն թեքելով՝ ձագերին կաթ տվեց:
Մի քանի օր անց երևաց փարթամ մի այլ մայրիկ: Հևում էր, դես ու դեն էր նայում. երևի փախել էր իրեն հալածողներից:
-Շուտ, շուտ…
Միայն այսքանն ասաց: Արագ-արագ կերակրեց և անհետացավ խոտերի մեջ: Այսպես նապաստակի ձագերը մի տասն օրվա ընթացքում ունեցան մի քանի անծանոթ մայրեր:
Կարճ ժամանակում ձագերը մեծացան, ցրվեցին, իրանց ուտելիքն իրենք ճարեցին և սովորեցին պաշտպանվել թշնամիներից: Պառկում էին գետնին և մնում անշարժ: Իսկ ցուրտ ժամանակ արևկող էին անում իրենց մորթու գույն ունեցող որևէ քարի վրա, ննջում էին աչքերը միշտ բաց, մեծ-մեծ ականջները ցցած:
Այսպես է բնության կարգը: Շլդիկների մայրերը բաժանվում են իրենց որդիներից, որ սրանք զոհ չդառնան գիշատիչներին:



1․ Ի՞նչ խորհուրդ տվեց մայր նապաստակը ձագերին հրաժեշտ տալուց առաջ:

Պատասխան՝——————————————————————————————————————————————————————————————————————

2․Ինչ որոշում կայացրեց նայր նապաստակը ձագերին կերակրելուց հետո:

1) Որոշ ժամանակով մենակ թողնել ձագերին
2) Անընդհատ ձագերի կողքին լինել
3) Ամբողջովին մենակ թողնել ձագերին
4) Ձագերին իր հետ տանել

3․ա. Մայր նապաստակը հեշտությա՞մբ իրականացրեց այդ որոշումը:

  1. Այո

  2. Ոչ



բ․ Տեքստից դուրս գրի՛ր այն բառակապակցությունը, որն օգնեց քեզ պատասխանելու այս հարցին

Պատասխան ՝ ————————————————————————————————




4․ Ինչպե՞ս էին սնվում ձագերը։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————



5․ա․ Տեքստի « Իսկ անողորմ աղվեսը սուր հոտառություն ունի:» նախադասության մեջ անողորմ բառը ո՞ր բառով կփոխարինեիր:

  1. Դաժան

  2. Անօգնական

  3. Խորամանք

  4. Բարի

բ․ Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————



2-րդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

6․ Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է։
Արտագրի՛ր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողնված տառը կամ տառակապակցությունը։

երկրոր— դասարան, հ—թալի պտուղ,
վայր—ջք կատարել, շա—աթ օր

Պատասխան ՝ ——————————, ————————————,

——————————, —————————————



7. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

  1. աշխարհամաս- հոդակապով բարդ բառ

  2. զարմանալի- վերջածանցավոր բառ

  3. ջրհոր- անհոդակապ բառ

  4. մատիտ- ածանցավոր բառ

8․ Հետևյալ բառակապակցություններից ո՞րը դարձվածք չէ։

1)բերանի ջրերը գնալ
2)ժամանակը թռչել
3)հաճելի ճզզոց լսվել
4)խոսքը կտրել

9․ Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության։

1) համեղ-պարզ բառ
2) անիմաստ-նախածանցավոր բառ
3) հորեղբայր-բարդ բառ
4) ճաշասենյակ-հոդակապով բառ

10․ Տրված նախադասություններից դու՛րս գրիր այն լրացումը, որը պատասխանում է ինչպիսի՞ հարցին։

Աղջկա ձայնը լսելով՝ ծառի մոտ հայտնվում է այն ծերունին, որը ճերմակ մորուք ուներ։

Պատասխան ՝ ——————————



3


-75%
Курсы повышения квалификации

Система работы с высокомотивированными и одаренными учащимися по учебному предмету

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Թոստային աշխատանք մայրենիից 4 (23.7 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт