Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Уроки  /  2 класс  /  Թեստային աշխատանքմայրենիից 4

Թեստային աշխատանքմայրենիից 4

30.07.2020

Содержимое разработки


Երևանի հ. 152 հիմնական դպրոց

Գիտելիքների ստուգման թեստ
2018-2019 ուստարի



____

/Ազգանուն, անուն, հայրանուն/ /ամիս, ամսաթիվ/


_________________ ____

/առարկան/ /դասարան/


Տարբերակ 1
1-ին մաս

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին։

Ձմեռ էր: Սառն էր օդը, և ուժեղ քամի էր փչում: Հողի ու ձյան տակ պարուրված իր սոխարմատի մեջ, ծվարել էր մի ծաղիկ: Այստեղ տաք էր:
Մի օր էլ անձրև եկավ: Ջուրը ձյան ծածկոցի միջով անցավ հողի մեջ ու հասավ ծաղկին: Շուտով ձյան միջով եկավ նաև արևի մի շող:
-Նե՛րս եկ,- ասաց ծաղիկը:
-Չեմ կարող,- ասաց արևի շողը,- ես դեռ ուժ չունեմ: Ամառը կգա, և ես կզորեղանամ:
-Ե՞րբ է գալու ամառը,- հարցրեց ծաղիկը և կրկնում էր իր հարցը ամեն անգամ, երբ արևի մի շող իրեն էր հասնում:
Բայց ձյունը դեռ շատ բարձր էր կանգնած երկրի վրա, իսկ ջրերը դեռ ծածկված էին սառույցով:
-Ի՜նչ երկար է տևում, ի՜նչ տաղտկալի է սպասումը,- մտածում էր ծաղիկը,- ես արդեն ուզում եմ արևին «բարի լույս» ասել:
Վերջապես եկան արևի զորեղ շողերը:
-Դու՛րս եկ, ծաղի՛կ, բարի՛ գալուստ,- երգում էր ամեն մի շող, և ծաղիկը սկսեց աճել ու ձյան միջով դուրս եկավ լույս աշխարհ: Նրա գլխիկը ձյան պես սպիտակ էր՝ կանաչ գծիկներով զարդարված:
-Հրաշալի՜ ծաղիկ,- երգում էին շողերը,- դու առաջինն ես, դու պետք է գարուն բերես դաշտ ու անտառին, սիրելի՛ ծաղիկ, մի սիրուն գարուն: Ձյունը կհալվի, և ամենուրեք կանաչ կլինի:
Ու կանգնեց ծաղիկը՝ կանաչ գծիկներով իր սպիտակ զգեստը հագին, քնքուշ ու դալուկ, բայց զորեղ իր պատանեկան գեղեցկությամբ:
Նա ամառ էր երազում: Բայց դեռ հեռու էր ամառը: Արևը հաճախ չէր շողում, սառը քամիներ էին փչում:
-Դու վաղ ես եկել,- շշնջում էին քամին ու անձրևը,- քո ժամանակը դեռ չի եկել:
Սառնամանիք էր: Արևի ոչ մի շող չկար: Բայց ծաղիկը ավելի ուժեղ էր, քան ինքը նույնիսկ կարծում էր: Նա հավատում էր ամռան գալուն: Ամառը պետք է գար: Ձնծաղիկն իր գեղեցիկ զգեստով կանգնել էր սպիտակ ձյան մեջ ու սպասում էր նրան:
Երկնքից ձյան փաթիլներ էին իջնում, ու սառը քամիներ փչում:
-Դու կկոտրվես,- ասում էին նրանք:
Մի բարի օր էլ պարտեզ եկան մանուկները: Նրանք տեսան ծաղիկն ու գոչեցին.
-Այստեղ մի ձնծաղի՜կ է բուսել: Ինչ լա՜վն է առաջին ծաղիկը:
Այս խոսքերը շատ դուր եկան ծաղկին: Նրանք կարծես արևի ջերմ շողեր լինեին: Մի փոքրիկ մանկական ձեռք շոյեց նրան, ու կարմիր մանկական շուրթերը համբուրեցին ձնծաղիկին: Շուտով արդեն նա կանգնած էր ջրի մեջ՝ մի տաք սենյակում: Մանկական սիրուն աչիկները հիացած նրան էին նայում:
Եվ ձնծաղիկը մտածեց. «Ամառը եկավ»:



1. Գրի՛ր՝ ինչպիսինն էր ձնծաղիկը.

ա) հողի ու ձյան տակ
——————————————————————————————————————————————————————————————————————————————

բ) հողից դուրս գալուց հետո
——————————————————————————————————————————————————————————————————————————————

2. Գրի՛ր՝ գարնան որ ամիսն է նկարագրվում ստեղծագործության մեջ: Պատասխանդ հիմնավորի՛ր բնագրի համապատասխան տողերով:
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

3. Նշի՛ր՝ ինչու՞ ձնծաղիկին թվաց թե ամառը եկավ:
1) Սենյակում շատ տաք էր
2) Երեխաների խոսքերը նման էին արևի ջերմ շողերի
3) Արևը հաճախ չէր շողում
4) Մանկական մի ձեռք շոյեց նրան

4. Ինչպե՞ս է տեքստում նկարագրվում ձնծաղիկի «զգեստը»:

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————
5․ ա) Տեքստի ո՞ր միտքն էր քեզ համար ամենազարմանալին։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————
բ) Ինչու՞ դա քեզ զարմանալի թվաց։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————



2-րդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

6․ Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է։
Արտագրի՛ր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողնված տառը կամ տառակապակցությունը։

փոքրիկ ձա—ուկ, տար—րինակ արարք
ջերմ ող—ույն, զվար— տրամադրություն

Պատասխան ՝ ——————————, ————————————,

——————————, ————————————:

7. Ո՞ր բառի իմաստն է՝ փորելով գետնի տակից որևէ հին բան հանել:

  1. պեղել 3) նշմարել

  2. զննել 4) կերտել



8․ Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության։

1)հսկայական-վերջածանցավոր
2) գործարան-հոդակապով բառ
3) ծիծաղելի-ածանցավոր բառ
4) շաբաթ-պարզ բառ

9․ Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է։ Ո՞ր տարբերակում է սխալ նշված։

1)զվարճալի-ածական
2) մայրաքաղաք-հատուկ գոյական
3) եթե-շաղկապ
4) յոթերորդ- թվական

10․ Ո՞րն է տրված նախադասության ստորոգյալը:

Տղան օճառե փուչիկներ էր բաց թողնում:

Պատասխան ՝ ———————————————



4


-75%
Курсы повышения квалификации

Эффективные формы и методы организации образовательно-воспитательного процесса в детском доме

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Թեստային աշխատանքմայրենիից 4 (51 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт