Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Тесты  /  4 класс  /  Թեստային աշխատանք

Թեստային աշխատանք

Մայրենիի քննական թեստ` բաղկացած 2 մասից:Առաջին մասում առաջադրվում է ընթերցել տեքստն ում պատասխանել հարցերին, իսկ երկրորդ մասը վերաբերվում է քերականությանը:
13.05.2020

Содержимое разработки

ԹԵՍՏ 1


1-ին մաս

Կարդա´ տեքստը և պատասխանի´ր հարցերին:

Նախկինում, երբ դեռ ժամացույց գոյություն չուներ, մարդիկ չէին կարողանում որոշել օրվա ժամը:

Շատ ժամանակ անց ինչ-որ մեկը մի հրաշալի բան հորինեց: Երբ արևը փայլում էր, նա հարթ տարածության կենտրոնում մի փայտե ձող էր խրում և նշում, թե փայտի ստվերն ուր է ընկնում: Ստվերի դիրքը գետնի վրա փոխվում էր ճիշտ այնպես, ինչպես մեզ լավ ծանոթ ձեռքի ժամացույցի վրա սլաքն է տեղաշարժվում: Դրա օրինակով մարդիկ ստեղծեցին արևի ժամացույցը: Նրանք մի կլոր սկավառակի վրա թվեր էին նշում, իսկ կենտրոնում տեղադրում էին երկար ձող:Ձողի ստվերն ընկնում էր նշված թվի վրա` ցույց տալով ժամը:

Սակայն արևի ժամացույցը մի մեծ թերություն ուներ. այն անօգտագործելի էր ամպոտ օրերին և գիշերային ժամերին:

Տարիներ անց մարդիկ սկսեցին ժամը որոշել մոմի միջոցով:Մոմի վրա իրարից հավասար հեռավորության վրա գծեր էին անում և պատրույգը վառում: Մոմը այրվելով հաջորդ գծին էր հասնում որոշակի ժամանակում: Մոմի ժամացույցները նաև առաջին զարթուցիչներն էին: Կոշիկը ամրացվում էր մեխին, իսկ մեխը խրվում էր մոմի այն մասում, որ ժամին մարդը ցանկանում էր արթնանալ: Բնականաբար, երբ մոմը հալվելով հասնի մեխին, կոշիկը ցած կընկնի և մարդն այդ ձայնից կարթնանա:

Ավելի ուշ հորինվեց ջրի ժամացույցը: Մի անոթի մեջ, որի տակ շատ փոքրիկ անցք էր բացված, ջուր էր լցվում: Երբ անոթը դատարկվում էր, հայտնի էր դառնում, թե ինչքան ժամանակ է անցել: Ապա ջուրը փոխարինեցին ավազով: Ավազը, ի տարբերություն ջրի, ո´չ սառչում է, ո´չ էլ գոլորշիանում: Շատ նեղ անցքով իրար միացած երկու գնդաձև անոթներից մեկի մեջ ավազ էր լցվում: Հաշվարկն արվում էր այնպես, որ մեկ ժամվա ընթացքում ավազը մի անոթից մյուսը լցվի:

1



Նշի´ր երկու բան, որոնց դեպքում արևի ժամացույցը չէր կարող օգտագործվել:

Պատասխան`____________________________, _______________________________



Ինչո՞ւ էր ավազի ժամացույցը ավելի հարմար, քան ջրինը:

2

1) Ավազը ավելի ճիշտ է ցույց տալիս ժամը:

2) Ջուրը ավելի քիչ ժամեր կարող է ցույց տալ, քան ավազը:

3) Ջուրը կարող է սառչել կամ գոլորշիանալ, իսկ ավազը` ոչ:

4) Ավազի ժամացույցը նաև զարթուցիչ է:

3

Ուշադի´ր կարդա բոլոր ժամացույցների նկարագրությունը և պատասխանի´ր տրված հարցերին:

ա. Հին ժամացույցներից ո՞ր երկուսն են աշխատում նույն սկզբունքով:

1) արևի և ջրի
2) մոմի և ավազի
3) արևի և մոմի
4) ջրի և ավազի

բ. Նկարագրի´ր դրանց աշխատանքի սկզբունքը:
Պատասխան` ________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________


4

Ժամը որոշելու հին միջոցներից ո՞րը տեսքով նմանություն ունի այսօրվա ժամացույց-ներին: Նկարագրի´ր դրանց նմանությունը:

Պատասխան` ________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________



5

ա. Հին ժամացույցներից ո՞րը կարող էր օգտագործվել միայն մեկ անգամ և ինչո՞ւ:


Պատասխան` ________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

բ. Ի՞նչ լրացուցիչ հատկություն ուներ այդ ժամացույցը:


Պատասխան` ________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________





2-րդ մաս

Կատարի´ր տրված առաջադրանքները:

6

Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է: Արտագրի´ր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը:

եր—անիկ մանկություն, համար—ակ տղա, անապատի ու—տ, հատակը սր—ել

Պատասխան` _____________________, ________________________

______________________, ________________________

7

Ո՞ր բառի իմաստն է` լամպի կամ մոմի մեջ դրվող դյուրավառ թել:

1) սկավառակ
2) անոթ
3) ձող
4) պատրույգ

8

Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության:

1) արագաշարժություն – բարդածանցավոր
2) հախճապակի – հոդակապով բառ
3) մարզաձև – բարդ բառ
4) լեռնային – վերջածանցավոր բառ

9

Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
1) դպրոց – իր ցույց տվող գոյական
2) այգի – ածական
3) թեև – շաղկապ
4) երեսուն – թվական

10

Ո՞րն է տրված նախադասության այն լրացումը, որը պատասխանում է ինչպիսի՞ հարցին:
Մի ճերմակ ծաղիկ նազանքով ու տխրությամբ օրորում էր գլխիկը:

Պատասխան` ____________________________




-80%
Курсы повышения квалификации

Продуктивность учебной деятельности младших школьников общеобразовательного учреждения в рамках реализации ФГОС НОО

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Թեստային աշխատանք (19.04 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели