Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Тесты  /  9 класс  /  Սայաթ Նովայի կենսագրությունը

Սայաթ Նովայի կենսագրությունը

Սայաթ Նովայի կենսագրությունը
18.08.2020

Содержимое разработки

Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները տարբեր ուսումնասիրողների ուժերով հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից և հաճախ իրարամերժ են։

Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները[12]։ Երգչի առաջին կենսագիր Գևորգ Ախվերդյանն առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ՝ 1711-1726-ի սահմաններում: Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները[4]։

Մորուս Հասրաթյանը 1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1717-ն է։

Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել Պարույր Սևակը՝ առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին: Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ 1722 թվականը համարվում է ամենավստահելին[13]:

Ծննդավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի՝ միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը[13]: Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է[4]։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր[14]։

Հարիւր յիսուն տարի առաջ մէկ խեղճ աննշան հայ գալիս է Հալէպից, երեւի բախտ որսալու' Վրաստան ու բնակվում է Թիֆլիս քաղաքում, որտեղ պսակվում է մէկ հավլաբարցի աղջըկայ հետ...

- Գ․ Ախվերդյան

Հավանաբար աշուղի հայրը սկզբում տեղափոխվել է Սանահին, որտեղ պարտավոր էր գրանցվել Վրաստանի վերջին թագավոր Գիորգի 13-րդի ցուցակներում, որպես գլեխի՝ անձնական ազատությունից չզրկված, ժամանակավոր պարտադրված մի տեսակ կիսաճորտ։ Սրա մասին փաստում է Գիորգի 13-րդի որդի Թեյմուրազը իր հուշերում նաև Սայաթ-Նովան իր վրացերեն տաղերից մեկում՝ «ես գլեխի (ռամիկ) եմ, իշխան լինել չեմ ուզում»[4]։

Ըստ վրացի ակադեմիկոս Գեորգի Լեոնիձեի՝ Սայաթ-Նովան ծնվել է Սանահինում: Գևորգ Ասատուրը հերքել է այս տեսակետը, ենթադրելով, որ Սայաթ-Նովայի մայրը՝ Սառան, ծնվել է Հավլաբարում՝ Սանահինի հետ կապված լինելով իր ծնողների միջոցով և պանդուխտ Կարապետը բնակություն հաստատելով Թիֆլիսում և ամուսնանալով Սառայի հետ, ավատական Վրաստանի օրենքով, պետք է ճորտագրվեր նույն կալվածատիրոջ ցուցակում[13]:

Մականուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա (Սէյաթ Նէվա) գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի/ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ - որսորդ, նովա - երգ, մեղեդի)[4][14]։ Կա թարգմանության ավելի քիչ հավանական տարբերակ թուրքերենից՝ «Սայադի թոռ»։ Այս դեպքում հնարավոր է, որ երգչի պապի անունը Սայադ լինի, մի անուն, որը տարածված է եղել հայերի մեջ[4]։

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերենվրացերեն, իմացել է նաև արաբերենի այբուբենը։

12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգը և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել ՊարսկաստանումՀնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետ վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ։

Կուսակրոն կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1759 թվականի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։ 1759 թվականին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Բանդարե Անզալի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Թե երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766 թվականին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ «Աստվածաշնչի» հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768 թվականին մահացել է կինը՝ Մարմարը՝ թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ-Նովա Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778 թվականից, երբ վերաշինել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795 թվականի սեպտեմբերին՝ Աղա-Մահմեդ Խան Ղազարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղվել է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայաթ-Նովայի գերեզմանը

Սայաթ-Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Հարավային Կովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթի համաձայն՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Նա՝ գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները, դրանք վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։

Քանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում, կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

Տաղաչափական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։

Սայաթ-Նովայի հուշարձանը Գյումրիում, քանդակագործ՝ Արտուշ Պապոյան

Դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։

Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։

Սիրային երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ-Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։

Ստեղծագործել է սիրային, խոհախրատական և սոցիալական մոտիվներով։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանը

Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետ է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնվել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով 16-րդ դարը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության։ Անի Հակոբյան

Աշխարհումս ախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն, օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի, է'նենց սպանե՝ սուլթան ու խան իս ինձ ամա։



Սայաթնովայագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայաթ-Նովայի կյանքի ու գործունեության առաջին ուսումնասիրությունը հանրայնացրել է Գևորգ Ախվերդյանը 1852 թվականին Մոսկվայում լույս տեսած Սայաթ-Նովայի հայերեն խաղերի առաջին հրատարակությունում։ Նա Սայաթ-Նովայի Դավթարից վերծանել է երգերի տեքստերը, գրել աշուղի համառոտ կենսագրականը։ Սրանով հիմք է դրվել սայաթնովայագիտությանը։ Հետագա տարիներին Սայաթ-Նովայի կյանքի և գործի վերաբերյալ գրվել են հարյուրավոր աշխատություններ, կատարվել են բազմաթիվ ուսումնասիորւթյուններ։ Սայաթ-Նովայի կյանքին և գործունեությանը անդրադարձել են մշկույթի բազմաթիվ նշանավոր դեմքեր, որոնցից են՝ Հովհաննես ԹումանյանըՆիկոլ ԱղբալյանըՎալերի ԲրյուսովըԻոսիբ ԳրիշաշվիլինԳևորգ ԱսատուրըԳարեգին ԼևոնյանըՄորուս ՀասրաթյանըՊարույր Սևակը[13]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայաթ-Նովայի հուշաղբյուրը Երևանում, 1963, քանդակագործ՝ Արա Հարությունյան, ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան

Սայաթ-Նովայի կիսանդրին Երևանում

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տարի Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին կայանում է «Վարդատոնը», որը նշում են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ։ Այս տոնակատարության հիմքը դրել են Հովհաննես Թումանյանը և Գևորգ Բաշինջաղյանը 1914 թվականին։ Վերջին տարիներին տոնակատարությունը իրականանում է Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոնի»[15], «Վիրահայերի միությոան», Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի և Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ[16][17]։ Սայաթ-Նովայի տաղանդի երկրպագուները այդ օրը կրծքներին կրում են վառ կարմիր վարդեր։ Երկար տարիներ տոնակատարությանը ելույթ է ունենում Վրաստանի ժողովրդական արտիստ Մուկուչ Ղազարյանի գլխավորած «Սայաթ-Նովա» անսամբլը[18][19]։

Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայաթ-Նովայի պատկերով խորհրդային դրոշմանիշ

1944 թվականից Սայաթ-Նովայի անունը կրող երաժշտական դպրոցի հուշատախտակը

2005 թվականից սկսած՝ «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնը տոնը նշում է նաև Երևանում՝ Սայաթ-Նովա պողոտայով երթ անում, ծաղիկներ դնում Սայաթ-Նովայի հուշարձանին, բազմաթիվ աշուղներ անհատ երգիչների ու ասմունքողներ կատարում են նրա ստեղծագործությունները։ Տոնակատարության վերջում ելույթ են ունենում աշուղական երգի վաստակավոր անսամբլը և այլ գեղարվեստական խմբեր[18][19]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին «Երևան» հեռուստատեսության կինոխմբագրությունում ռեժիսոր Կիմ Արզումանյանը նկարահանել է սև-սպիտակ Սայաթ-Նովա ֆիլմը, որը պատմում է Սայաթ-Նովայի կյանքի և սիրո պատմությունը։ Սայաթ-Նովային կերպարանավորել է Բաբկեն Ներսիսյանը, իսկ երգերը կատարել է Նորայր Մնացականյանը[20]։

1963 թվականին՝ Սայաթ-Նովայի 250-ամյակի տոնակատարություններից առաջ, բանաստեղծի կենսագիր Պարույր Սևակը ռեժիսոր Գուրգեն Բալասանյանի հետ մեկտեղ ստեղծել է «Սայաթ-Նովա» ֆիլմ-քրոնիկոնը։

1967-1968 թվականներին Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Սայաթ-Նովա» կինոնկարը, որը ԽՍՀՄ պետկինոյի պաշտոնյաների պահանջով զգալի փոփոխությունների է ենթարկվել և 1970 թվականին էկրան է բարձրացել նոր՝ «Նռան գույնը» անունով։ Ֆիլմը նվիրված է բանաստեղծի հոգևոր կյանքին[21]։

2006 թվականին ռեժիսոր Լևոն Գրիգորյանը նկարել է «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» փաստագրական ֆիլմը, որտեղ կան Փարաջանովի կինոնկարում տեղ չգտած կադրերի նեգատիվները։ Կինոնկարը ցուցադրվել է երևանյան «Ոսկե ծիրան», «Վլադիկավկազ-2006» և «Ռոմասինեմաֆեստ» (հոկտեմբեր, 2006) կինոփառատոներում։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտատ[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանը Եղիշե ՉարենցիՀովհաննես Շիրազի և Հովհաննես Թումանյանի բանաստեղծության հիման վրա գրել է «Սայաթ-Նովա» կանտատը։

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը ստեղծել է «Սայաթ-Նովա» օպերան[22]։ Նույն թվականին բեմադրվել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում[23], 1973 թվականին բեմադրվել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում[24]։

Սայաթ-Նովայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին։

Վալերի Բրյուսով


Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից։



-75%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Սայաթ Նովայի կենսագրությունը (115.73 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт