Меню
Разработки
Разработки  /  Искуcство  /  Уроки  /  3 класс  /  Натюрморт преподавание в начальной школе

Натюрморт преподавание в начальной школе

11.05.2020

Содержимое разработки

ԱՆԴՐԱԴԱՐՁ

ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ

Նատյուրմորտ(ֆր. nature morte- մեռած բնություն ), կերպարվեստի ժանր, հիմնականում հաստոցային գեղանկարում, որտեղ պատկերվում է անշարժ, անշունչ առարկաներ՝ սովորաբար տնային կահկարասի, մրգեր, ծաղիկներ, ձկներ, խփված վայրի թռչուններ, որևէ մասնագիտության պիտույքներ։

Պատմություն

Նատյուրմորտի մոտիվները որպես մանրամասներ գոյություն են ունեցել դեռևս հին արևելյան, անտիկ, միջնադարյան, հին Չինական և Ճապոնական արվեստներում։
Նատյուրմորտը որպես ինքնուրույն ժանր սկզբնավորվել է նոր ժամանակի եվրոպական արվեստի կազմավորման զուգընթաց՝ հաստոցային նկարչության առանձնացումով և ժանրերի ճյուղավորված համակարգի առաջացումով։
Արդեն Վերածննդի շրջանի իտալական և նիդեռլանդական վարպետների աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձվել նյութական աշխարհի իրերի կոնկրետ- զգայական գեղեցկություններին

Նատյուրմորտը՝ որպես գեղանկարչության ժանր, սկզբնավորվել է իտալացի նկարիչ Յակոպո դե Բարբարիի «Նատյուրմորտ» (1504 թ.) աշխատանքով, սակայն առավել տարածվել է XVI դարի 2-րդ կեսին և XVII դարի սկզբին: Իտալական նատյուրմորտի զարգացմանը նպաստել են Կառավաջոյի նորարարական բարեփոխումները, որոնց ազդեցությունը նկատելի է նաև իսպանական նատյուրմորտներում: 

XVII դարի վերջին ֆրանսիական նատյուրմորտներում գերիշխել են պալատական արվեստի դեկորատիվ սկզբունքները: XVIII դարում այդ ժանրի ամենաակնառու ներկայացուցիչը Ժան-Բատիստ Սիմեոն Շարդենն է: XIX դարում նատյուրմորտի զարգացման ընթացքը նախանշել են տարբեր ժանրերով ստեղծագործող գեղանկարիչներ, իսկ վերելքը պայմանավորել են ուշ իմպրեսիոնիզմի վարպետները: Դարավերջին Վինսենտ վան Գոգն իր գործերով ընդարձակել է նատյուրմորտի սահմանները: 

Ժանրի զարգացմանը նպաստել են նաև XX դարի նկարիչները՝ Պաբլո Պիկասսոն (Ֆրանսիա), Ջորջո Մորանդին (Իտալիա), Դավիդ Սիկեյրոսը (Մեքսիկա), Կուզմա Պետրով-Վոդկինը (Ռուսաստան) և ուրիշներ:




Հայկական կերպարվեստում նատյուրմորտի մոտիվներն արտացոլվել են միջնադարյան մանրանկարչության մեջ: Առաջին նատյուրմորտների հեղինակը նկարիչ Մինասն է (XVII դար): Նատյուրմորտը՝ որպես ժանր, Հայաստանում վերջնականապես ձևավորվել է XIX դարի վերջին, որի նշանավոր ներկայացուցիչը Զաքար Զաքարյանն է: XX դարում նատյուրմորտներ են ստեղծել Վարդգես Սուրենյանցը, Հմայակ Հակոբյանը, Եղիշե Թադևոսյանը և ուրիշներ: Հայ նոր գեղանկարչության մեջ ազգային նատյուրմորտը սկզբնավորվել է Մարտիրոս Սարյանի գործերով: 

1920-ական թվականներին Թիֆլիսում ստեղծագործող Լևոն Ասլամազյանի, Երվանդ Քոչարի, Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո), Հովսեփ Կարալյանի և Հակոբջան Ղարիբջանյանի ինքնատիպ նատյուրմորտներում համադրված են դասական ու ազգային արվեստները: 1920–30-ական թվականներին Մ. Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Վրթանես Ախիկյանի, Վահրամ Գայֆեջյանի, Լևոն Թութունջյանի և ուրիշների ստեղծագործությունները հարստացրել ու առավել բազմազան են դարձրել ժանրը: 1940-ական թվականներից ուշագրավ նատյուրմորտներ են ստեղծել Մհեր Աբեղյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Հովհաննես Զարդարյանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Արարատ Ղարիբյանը և ուրիշներ: 




1950–70-ական թվականներին Հարություն Կալենցը, Գրիգոր Խանջյանը, Մինաս Ավետիսյանը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը, Վարոս Շահմուրադյանը, Ռուբեն Ադալյանը, Վաղինակ Սարգսյանը և ուրիշներ իրենց նատյուրմորտներում արծարծել են դեկորատիվ, հոգեբանական, կառուցվածքային և այլ խնդիրներ:







Նատյուրմորտի նշանավոր վարպետներ են նաև սփյուռքահայ Հովսեփ Փուշմանը, Գրիգոր Շլդյանը, Շարթը (Սարգիս Հարությունյան), Տիրիթը (Հարություն Տիրիթյան) և ուրիշներ: Ժամանակակից հայ գեղանկարիչներից նատյուրմորտներ են ստեղծում Հրանտ Մնացականյանը, Գագիկ Շահինյանը, Զարուհի Մանուկյանը, Վահրամ Հակոբյանը, Նինա Կարապետյանը, Սուրեն Համբարձումյանը և ուրիշներ:








Բնանկար 

(ֆրանսերեն՝ paysage, pays - երկիր, տեղանք), տեսարան կամ որևէ տեղանքի պատկեր է, գլխավորապես գեղանկարչության և գրաֆիկայի մեջ, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություն, որի պատկերման առարկան բնությունն է։ Շատ անգամ որպես ֆոն է ծառայում հարթաքանդակում, գեղանկարում և գրաֆիկայում։

Բնանկարը բնության ձևերի և երևույթների, լույսի, օդի, տարածության գեղարվեստական արտացոլումն է՝ պայմանավորված հեղինակի աշխարհայացքով, մտքերով և զգացմունքով։Բնանկարը կերպարվեստի ինքնուրույն ժանր է, ինչպես նաև կարևոր դեր ունի պատմական և ժանրային նկարներում։ Բնապատկերային գեղանկարչությունը բազմադարյան պատմություն ունի: բնանկարի տարրեր ենք հանդիպում Պոմպեյի որմնանկարներում։ Պատկերասրահում պահվում են միջնադարյան հիանալի մանրանկարներ, որոնցում բազմազան սյուժեներ ծավալվում են բնապատկերի համապատկերի վրա։ Վերածննդի դարաշրջանի նկարիչներն իրենց նկարներում հաճախ ներառել են այնպիսի բնապատկերներ, որոնք արտացոլում էին հստակ այս կամ այն տեղանքը։ «Մաքուր բնապատկեր» առաջին անգամ տեսնում ենք Լեոնարդո դա Վինչիի նկարներից մեկում։ Ավելի ուշ շատ նկարիչներ ամբողջությամբ նվիրվում են այդ ժանրին։

Բնանկարի զարգացման շրջանը բնորոշվում է նրանով, որ արվեստի ցանկացած ձևում և ժանրում արտահայտվում է մարդու և շրջապատող միջավայրի նկատմամբ եղած վերաբերմունքի ոչ միայն փորձը, այլ նաև մարդը դիտարկվում է որպես բնության մի մասնիկ, նրանում ունեցած իր տեղով ու դերով։ Կայացման այս շրջանում և բնանկարի հետագա զարգացումը կախված է նկարչի աշխարհայացքի ձևավորումից և ազգային առանձնահատկություններից, որը և թույլ է տալիս մեզ այդ շրջանը ներկայացնել երեք փոխկապակցված, բայց բավականին առանձնացված բաղադրատարրերի՝ արևմտաեվրոպական, արևելյան և հայ– ռուսական բնանկարչության տեսքով։ Տեղանքի պարզ նշանակության և միայն ֆոն հանդիսանալուց բացի, բնանկարը դարձավ գեղանկարչական ստեղծագործության գլխավոր գործոն՝ ձեռք բերելով հստակություն և արաշակիություն, բովանդակելով դարաշրջանի աշխարհայացքի փոփոխությունը։

Բնանկարի գեղանկարչության հաստոցային ձևերի ստեղծումը նպաստում է բնապատկերի՝ արպես ինքնուրույն ժանր, առանձնացմանը։ Իտալական գեղանկարչության դպրոցների շարքում 16–րդ դարում մեծ հաջողությունների է հասնում վենետիկյան դպրոցը նոր ժանրի ստեղծման գործում։ Ջորջոնեն և նրա հետևորդները մեծ ուշադրություն են դարձնում բնության թեմաներին՝ մեկնաբանելով այն բանաստեղծորեն և փիլիսոփայորեն։ Ստեղծվում են խոշոր ազգային դպրոցներ։ Բնանկարի համար դա բարձրագույն ծաղկունքի շրջան էր։ Շատ վարպետներ մասնագիտանում են գեղանկարչության այդ ժանրում։ Հոլանդական բնանկարիչները ստեղծում են բնության պատկերներ, որոնք տարբերվում են ժանրային անսովոր լայն ընդգրկումով։ Հոլանդացիները հպարտանում են իրենց երկրով․ մշակված անհամար դաշտերով, ջրանցքներով, անտառներով։











Լուսաստվերի դերը բնանկարում

Լույսը, որի ճառագայթն ընկնում է անթափանց մարմնի վրա, ընդգծում է նրա ծավալը և մեզ հնարավորություն է տալիս որոշելու առարկայի դիրքը տարածության մեջ՝ դիտարկելով այն եռաչափորեն։ Գոյություն ունի լույսի աղբյուրի երկու տեսակ՝ բնական և արհեստական։ Բնական լույսի ամենամեծ աղբյուրն արևն է։ լուսինը նույնպես լույս է տալիս, բայց այն միայն անդւադարձնում է արևի ճառագայթները։ Արհեստական լույսի աղբյուրներն են էլեկտրական լամպը, մոմը և այլն։ Բնական լույսը մեզ է հասնում շատ մեծ հեռավորությունից, իսկ արհեստական լույսի աղբյուրները միշտ մոտիկ են, և մենք կարող ենք ղեկավարել նրա լուսարձակման ուժն ու ուղղությունը։ Արևի լույսը նույնպես կանգուն չէ․ երկրի պտտվելու հետևանքով լուսավորվող առարկաների մոտ փոխվում են թե՛լույսերն ու ստվերները, թե՛ գույները։

Ստվերների ուսումնասիրություն

Որպեսզի արվեստի ստեղծագործություններն ավելի լավ դիտարկենք, մեզ հարկավոր է ոչ թե ուժեղ, այլ ցրված և մեղմ լույս։ Ուժեղ լույսի դեպքում ուժեղանում են նաև ստվերները, և ստեղծվում է գունային հակադրություն։

Հեռանկար։ Գունային հեռանկար

Հեռանկար ստեղծող ճառագայթների հատման կետը գտնվում է հորիզոնի գծի վրա, իսկ հորիզոնի գիծը միշտ գտնվում է մեր տեսողության մակարդակի վրա։ Գծանկարչության մեջ հեռանկար ստանում են գծերի միջոցով, իսկ գունանկարում՝ գույների։ Օդային միջավայրի ազդեցությունից առարկաները կորցնում են իրենց հստակությունը․ ինչքան առարկան հեռու է մեզանից, այնքան օդի ազդեցությունն ավելի շատ է նրա վրա


Բնանկարի հեղինակներ

  • Ջորջոնե

  • Տիցիան

  • Ալբրեխտ Դյուրեր

  • Կամիլ Կորո

  • Կլոդ Մոնե

  • Ֆրանցիսկո Գոյա



Ռեմբրանտ վան Ռեյն





Կամիլ Պիսսարո



Հ ովհաննես Այվազովսկի






Մարտիրոս Սարյան








-80%
Курсы повышения квалификации

Теория и методика преподавания учебной дисциплины «Культурология» в условиях реализации ФГОС

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Натюрморт преподавание в начальной школе (666.86 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт