Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Уроки  /  7 класс  /  Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյան

Դասի պլան
09.05.2020

Содержимое разработки

Մ.Գալշոյանիպատմվածքի​ ուսուցումը

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Լիլիթ Օհանյան

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Հրազդանի համար 6 հիմնական դպրոց

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​

Գրականությունը մարդագիտության արվեստ է,և առարկայի դասավան-դումը հիմնական դպրոցում դժվարին ու պատասխանատու գործ է,որովհետև այդ շրջանում են ձևավորվում երեխայի բարոյական և հոգեբանական արժեքները:

Ցանկացած զարգացած մարդ կարող է կարդալ և ընկալել գեղարվեստական բարձրարժեք գործերի գաղափարական խորքն ու գեղեցկությունը,բայց չափազանց դժվար գործ է այդ գե---ղեցկությունը սովորողի հոգուն հասցնելը ,նրան հուզելն ու նույն զգացումներով տոգորելը:

Դա ուսուցչից պահանջում է տքնաջան ու ստեղծագործ աշխատանք,երկարատև պրպտում-ներ,գրական և պատմական զանազան աղբյուրների ուսումնասիրություն,մինչև որ վերջնա---կանապես​ ճշգրտվեն դասի նպատակն ու մանկավարժական մեթոդներն ու հնարները:

Մենք կփորձենք ներկայացնել Մ.Գալշոյանի պատմվածքի ամփոփիչ դասի ուսուցումը 7-րդ դասարանում:

Մեր փորձով համոզվել ենք,որ ամփոփիչ դասերը հետաքրքիր են անցնում խմբային աշխա-տանքների միջոցով,ուստի Մ.Գալշոյանի կյանքն ու ստեղծագործությունը ամփոփելու հա---մար ընտրել ենք համագործակցական տիպի դաս՝փոքր-ինչ անհատական մոտեցմամբ:

Մ.Գալշոյանը խորքի գրող է.հեշտ չէ մի ժամում ամփոփել նրա կյանքն ու ստեղծագործությու-նը ամբողջությամբ,ուստի վերջին դասին ավելի նպատակահարմար ենք համարում գնահա—տել նրա տեղն ու դերը մեր գրականության մեջ,դաստիարակել հայրենասիրական​ ​ ​ ​ գաղա--- ​ ​ ​ փարներ,վերհանել պատմվածքի առանցքային կողմերը,որոնք խիստ այժմեական են ահագ---նացող արտագաղթի և մայրենի լեզվի հանդեպ աններելի անփութության պայմաններում:

Դասարանը նախապես բաժանում ենք 4 խմբի և հանձնարարում թեմային հարմար անուններ ընտրել խմբերի համար:Իհարկե,միշտ էլ ցանկալի է խելացի ու պրպտող աշակերտներին նա-խապես հանձնարարություններ տալ,որը և՛ կհարստացնի նրանց գիտելիքները,և՛ կօգնի,որ դասը հարուստ ու բովանդակալից ընթացք ունենա:

Առաջին խումբը ընտրում է անունը,որովհետև նրան է հանձ—նարարվել ներկայացնել Գալշոյան գրողի և մարդու դիմանկարը:Դիմանկարը կերտելու համար հանձնարարվել է գրականություն,որից օգտվելով՝ երեխաները կարողանում են ,մեկը մյուսին լրացնելով,ներկայացնել Գալշոյան մարդու և գրողի հմայիչ կերպարը.

Տեսքով կապույտ ու շեկ,բնավորությամբ կրակ ու ձյուն.կրակն անհաշտ ձյանը,ձյունը անհաշտ կրակին:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Հովհ.Մելքոնյան

Հրացայտ կապույտ աչքեր ,նմանը​ չունեցող ծիծաղ, ,շիտակից շիտակ էր և շիտակությունն էր նրա​ Աստվածը:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Ղուկաս Սիրունյան

երգի պես առնական և խաչքարի պես քնքուշ ու ազնիվ:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Վ.Դավթյան

Այստեղ ուսուցիչը​ պատմում է երգի պատմությունը.​ ​ գրող-ներ հայտնաբերելու և նրանց հովանավորելու հատուկ կիրք ու ձիրք ուներ,մի կապուտաչյա,​ ​ խարտիշահեր​ երիտասարդի հետ մտավխմբագրություն:Ասաց ,թե նա մի զարմանալի​ ու հիանալի երգ գիտի,Սասնա մի հին երգ :Երիտասարդը մաքրեց կոկորդն ու մեղմ ու խուլ ձայնով սկսեց երգել:Եվ որքան առաջ էր գնում երգը,կապուտաչյա,խարտյաշ երիտասարդի ձայնն ​ այնքան առնականանում ու մետաղի զրնգոց էր ստանում:

/Վ.Դավթյան /

Աշակերտները երգում են երգը:

ՄԻ տեղ ռանչպար,մի տեղ մաքուր ազնվական,մի տեղ,բայց միշտ անսահման ազնիվ, անկեղծ մարդ:​ ​ Հ.Սահյան

Ինքը շեկ,ճակատի մաշկը հունցած կավի գույնի,հոնքերը՝ցորենի քիստերի նման կարմրի վրա շեկ,վար թողած կոպերի թարթիչները՝ածուխի շլլացող կրակի պես կարմիր:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Նա ջինջ աչքերում,

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Ի հուշ ամենի,

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Մի պայծառ երկրի

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Առասպել տարավ:Հ.Թամրազյան

Քանի որ երկրորդ խումբն ​ իրեն անվանել է,առաջարկում ենք,,մտովի գնալ այդ աշխարհը,հյուսել Գալշոյանի ստեղծած կարմիր-կանաչ այդ աշխարհի առասպելը:

Աշակերտներից մեկին հանձնարարված էր ներկայացնել Սասնա աշխարհի պատմական և աշխարհագրական տեղեկություններ:Երկրորդ աշակերտը ներկայացնում է այդ աշխարհի գեղարվեստական պատկերը՝ըստ​ ​ Գալշոյանի.

Կապույտ ու փափուկ մի առավոտ կար,կապույտ աշխարհ,Մարութա սարը կապույտ քողն ի դեմքին,ձորերն ու կիրճերը կապույտ երկնքով լցված,ծերպերին ու ձորաբերաններին թառած գյուղերի շունչը կապույտ է,սանձը կտրած Տալվորիկի հևքից ձորը լցված կապույտը քլթքլթում էր…

Ուսուցիչ-Այո՛,կար այդ կապույտ աշխարհը,գարուն էր այդ աշխարհում,և տղա ու աղջիկ Ծո-վասարի փեշերին անուշ կերգեին.

Աշակերտները բեմադրում են պարերգը.

Կանաչ վարոց հոտաղներ,հոյ Նուբար,

Նախշուն գոգնոց աղջիկներ,հոյ Նուբար,

Հոյ Նուբար,Նուբար,Նուբար,հոյ Նուբար

Գարնան կելնեն Ծովասար,հոյ Նուբար,

Սասնա սարեր քար ու բար,հոյ Նուբար,

Հոյ Նուբար,Նուբար,Նուբար,հոյ Նուբար…

Ուսուցիչ-Երգը Գալշոյանի պատմվածքներում ինքնանպատակ չէ,երգը ստվերի պես հետևում է նրա պատմվածքների հերոսներից յուրաքանչյուրին:Հերոսների համար երգը աշխարհն ըն-կալելու յուրօրինակ ձև է.այն հաստատում է արևոտ էրգրի գոյությունը:Երգը պատմություն ունի:
Աշակերտ-Եթե Մահարին իր ստեղծագործություններով Վանը փրկեց,Գալշոյանը՝Սասունը՝​ հյուսելով իր դյուցազնավեպը:

Ուսուցիչ-Այո՛,Գալշոյանը իր երկրի տարեգիրն էր,կարոտի փող հնչեցնողը:Մենք էլ ​ ​ ​ հնչեց—նենք ծիրանափողը,և թող մեր աչքերի առջև ծովանա Սասնա աշխարհը:/Աշակերտը դուդուկ է նվագում:/

Երրորդ և չորրորդ խմբերը ​ պետք է կատարեն​ ​ ​ ​ ​ հետազոտական ​ աշխատանք տեքստի վրա:

Երրորդ խմբին հանձնարարվում է շրջագայել տեքստի էջերով,գտնել հանգուցային հարցերը,​ ​ ​ ​ ​ ​ ​ կազմել պլան:Եւ քանի որ Սասնա աշխարհի բառ ու բանն էլ​ անուշ է,գրել օրինակներ,որոնց միջոցով գրողը ստեղծել է այդ աշխարհի լեզվամտածողական կոլորիտը:Գալշոյանը իր​ ​ հե---րոսներին խոսեցնում է Սասունի բարբառով,որն էլ ավելի գունեղ ու կենդանի է դարձնում խոսքը:

Աշակերտները դուրս են գրում հետևյալ բառերն ու արտահայտությունները/ձգուկ,աղբրակ,​ ​ աչաց,ջուխտակ,շարուկ,պստիկ,կցվնոնք ու հատոնք,մեկիկ-մեկիկ ցուցամատե,մեր արև մի​ ​ ​ ծրարե,սարից կիջվարեն,քիչիկ կերթա,ճոթ կտա…/և նշում հատկապես​ ​ ​ ​ փոքրացուցիչ-փա-ղաքշական ակ-իկ-ուկ ածանցների առատությունը այդ բարբառում,որից այն դառնում է երգե-ցիկ ու մտերմիկ:Բեմադրում են մի հատված:

Աշակերտները տեքստը բաժանում են 2 մասի և վերնագրում՝

1.այբուբեն

2.Վերհուշ

Ուսուցիչ-Ինչու՞ այբուբեն:

Աշակերտ-Մամփրեի սովորած այբուբենը այդպիսին չէր.ինքը այսօրվա պես հիշում էր վար—ժապետ տեր Հարությունին և նրա սովորեցրած այբուբենը:Այնտեղ տառերը ներդաշնակված էին​ ռանչպարների աշխատանքային կանչերին:Բարձրագոչ ու բարձրաձայն կանչերն էին դրանք,երկրի,բնության,Մեհրեաղբյուրի,Սասնա աշխարհի կանչերը:

Չորրորդ խմբի հետազոտողները նույնպես 2 մասի են բաժանում իրենց հանձնարարված հատվածը և վերնագրում՝

1.Հայոց տառերի խորհուրդը

2.Վրեժ

Աշակերտները առանձնացնում են հայոց տառերի մասին հատվածները և անգիր արտասանում.

Հայոց տառերը կարմիր են,քանզի սուրբ Մաշտոցը իր սրտից է հանել ի լույս:

Եւ կարմիր են,քանզի թրծվել են արդար Արեգակով:

Եւ կարմիր են,քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել:

Ուսուցիչ-Գալշոյանը այսպիսի պատկերավոր միտք էլ է արտահայտել.​ գրերից մի քանիսները լեռներ են.Մեսրոպը նայել է,և լեռը նրա աչքին երևութացել,դարձել է մի նշանագիր,Վանա լիճն է տեսել,ու ահա քեզ մի գիր:Մի​ ​ ​ ժայռ,մի ջրվեժ,մի…Երկնքում,աստղալից երկնքում երևութացել են գրերը:

Այս խմբի աշակերտներին հանձնարարված էր նաև լրացնել T-ձև աղյուսակը՝մեկնաբանելով​ ​ ​ հետևյալ առանցքային մտքերը:Առաջին միտքը հայերեն տառերով գրված առաջին նախադա-սությունն է,իսկ երկրորդը՝Մամփրեի՝երկարատև տքնանքից ծնված եզրահանգումը.

Ճանաչել զիմաստություն և զխրատ,իմանալ

զբանս հանճարոյ

Մամփրեն արքա է,իսկ սուրբ Մաշտոցի

գրերը զինվորներ են

1.Արժևորել իմաստությունը

1.Տեր կանգնել արժեքներին

2.Կարևորել խորհուրդն ու խրատը

2.Զինվորի պես աչալուրջ հսկել,պաշտպանել հայրենիքը,մշակույթը,արդարությունը

3.Գնահատել հանճարներին

3.Լինել արքա և ճիշտ հրամաններ տալ

4.Սովորել նրանցից

Ուսուցչիօգնությամբաշակերտներըեզրակացնումեն,որտառերինսխալհրամաններչպիտիտալ.ամենհացակերհայոցգրերիգլխինհարկչէ,որարքադառնա:Պատմությանմեջհարկավորէզինվորլինելևգործելզինվորիպես,այլապեսդժվարէարևիտակսեփականտեղնունենալ,-սաէԳալշոյանիպատգամըմեզ:Մամփրենզորացավայնժամանակ,երբսովորեցհայոցգիրը,ինչպեսէպոսիհերոսներըկռվիցառաջզորանում ​ էինԿաթնաղբյուրիջրով:Մամփրեիձեռքինոչթեգրիչ,այլԴավթիհրեղենթուրնէր,​ որովէլիրվրեժըվերջապեսլուծումէ՝գրելովնամակըթալանչիՕսմանին:

Ուսուցիչ-Մամփրենարքայանումէ,ևնրագրածնամակըդառնումէկտակ՝ուղղվածսերունդ-ներին:Իրենքենայնզինվորները,ովքերպետքէկենդանիպահենՄեհրեաղբյուրիառասպելը, մինչևայնդառնաիրողություն:

Վերջումկատարվումէաշխատանքիարդյունքներիգնահատում՝նախապեսմշակվածչափո-րոշիչներով:Գնահատելիսհաշվիենառնվումգրագետխոսքը,լրացուցիչաղբյուրներիցօգտվելուկարողությունը,նյութնանկաշկանդուարտահայտիչներկայացնելուհմտությունը:

Այսպիսով՝դասաժամիընթացքումապահովվեցգեղարվեստականայսբարձրարժեքստեղծա

գործությանզգայական-գեղագիտականընկալումը:Սովորողներիմեջձևավորվեցդեպքերիհաջորդականությանորոշման,խոսքըտրամաբանորենզարգացնելուկարողություն:

Աշակերտներըսովորեցին,թեինչպեսկարելիէգեղարվեստականգործըհամադրելարվեստիայլճյուղերի՝երաժշտության,թատերականփոքրիկներկայացումներիհետ,որիշնորհիվզարգացաննրանցստեղծագործականերևակայությունը,գեղարվեստականճաշակը:

Աշակերտներըսովորեցինբնութագրելհեղինակին,պատմվածքիհերոսներին,ճիշտգնահատելմարդկայինարարքները,սովորեցինինքնարտահայտվել:Կարողացանճիշտընկալելևմեկնաբանելգլխավորհերոսի՝Մամփրեիարարքներիհոգեբանականշարժառիթները:Եւ, ամենակարևորը,նրանցմեջդաստիարակվեցինայնպիսիբարոյական

արժեքներ,ինչպիսիք են ճշմարիտ հայրենասիրությունը,ճշմարտասիրությունը,նպատակա-

սլացությունը,արդարության համար պայքարելու ձգտումը:Ընդլայնվեց և խորացավ սովորողի

աշխարհընկալումը:



-75%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Մուշեղ Գալշոյան (20.77 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели