Մեդիագրագիտություն Հարցաշար
Անուն, ազգանուն _____Ս. Հովսեփյան________________________________________________
-
Լուրի հատկանիշներն են.
ա) արդիականությունը,
բ) գեղեցիկ բառերը,
գ) լսարանի համար կարևորությունը,
դ) աղբյուրի գաղտնիությունը:
-
Մեդիայի նկատմամբ քննադատական մտածողություն ունենալ նշանակում է
-
ա) քննադատել ամեն ինչ, նկատել միայն վատը,
-
բ) փորձել վերլուծել տեղեկությունը` հաշվի առնելով բոլոր գործոնները,
-
գ) ոչնչի չհավատալ եւ չվստահել,
-
դ) ստուգել տեղեկությունը մի քանի աղբյուրից:
-
-
Հեռուստատեսային գովազդը չպիտի
ա) տեղադրված լինի հեռուստալուրերի հաղորդման ընթացքում,
բ) պարունակի ակնհայտ սուտ տեղեկություն,
գ) օգտագործի հայտնի մարդկանց կերպարներ,
դ) 20 վայրկյանից երկար լինի:
-
Ո՞ր հաղորդման ընթացքում է նպատակահարմար տեղադրել մանկական նոր խաղի գովազդը:
ա) Ֆուտբոլային խաղի,
բ) Ծնողների ակումբի,
գ) Մուլտերի աշխարհի,
դ) Տնտեսական վերլուծական հաղորդման:
-
Որո՞նք են ինտերնետի յուրահատկությունները՝ այլ մեդիաների համեմատ:
-
ա) Ինտերնետում տեղեկությունները հասանելի են ցանկացած պահի:
-
բ) Ինտերնետը ավելի վստահելի է:
-
գ) Ինտերնետում լսարանը ավելի հեշտ կարող է արձագանքել նյութերին:
-
դ) Ինտերնետը կախվածություն է առաջացնում:
-
-
Ինտերնետում տեղեկությունը վստահելի է, եթե
-
ա) տեղադրված է հեղինակավոր կայքում կամ հայտնի, վստահելի մարդու կողմից,
-
բ) նշված են տեղեկության աղբյուրները,
-
գ) տեղեկությունը ունի մեծ թվով մեկնաբանություններ,
-
դ) տեղեկությունը սկանդալային է:
-
-
Սոցիալական ցանցերում անվտանգ շփման համար հարկավոր է
ա) հետևել գաղտնիության կարգավորումներին,
բ) ջնջել բոլոր նկարները,
գ) չկեղծել եւ չվստահել կեղծանունով անծանոթներին,
դ) թաքցնել իրական անուն, ազգանունը:
-
Եթե լրատվամիջոցը տարածել է սուտ կամ վիրավորական տեղեկություն, ի՞նչ է պետք անել:
-
ա) Նամակ գրել տվյալ լրատվամիջոցին՝ պահանջելով հերքել ապատեղեկատվությունը կամ ներողություն խնդրել:
-
բ) Բողոք ներկայացնել Լրատվամիջոցների դիտորդ մարմնին:
-
գ) Նամակ գրել երկրի նախագահին, խնդրելով պատժել լրատվամիջոցին:
-
դ) Սպառնալ եւ վախեցնել տեղեկությունը տարածած լրագրողին: