Меню
Разработки
Разработки  /  Математика  /  Уроки  /  4 класс  /  Կոտորակ / Ամփոփում

Կոտորակ / Ամփոփում

16.05.2020

Содержимое разработки

Առարկա- Մաթեմատիկա
Դասարան-IV
Դասի թեման-Ճանապարհ: Ժամանակ:Արագություն
(թեմայի ամփոփում)

Դ ասի նպատակները
Չափորոշչային պահանջ
Կարողանալ արագություն-ժամանակ-ճանապարհ փոխկապակցվա-
ծությունում երկու հայտնիների միջոցով գտնել երրորդը:
Ակադեմիական նպատակը
Ամրապնդել արագություն-ժամանակ-ճանապարհ փոխկապակցվա-
ծության կանոնների իմացությունը և կիրառությունը խնդիրների լուծ-
ման ժամանակ:
Կարողությունների և հմտությունների զարգացման նպատակ-
ները
Աշակերտները՝
● կձևավորեն և կզարգացնեն կիրառական խնդիրներ լուծելու կարողու-
թյուններ
●կկարողանան սովորած կանոնները կիրառել գործնական իրադրու-
թյուններում
● կձևավորեն դիտարկելու, կռահելու,եզրակացություններ անելու և
խմբում համագործակցելով աշխատելու կարողություններ
Սոցիալական հմտությունների ձևավորման նպատակները
խմբում աշխատելու ժամանակ կձևավորեն հանդուրժողականու-
թյուն, նպատակասլացություն և համբերություն
● կձևավորեն միմյանց լսելու, կարծիքը հաշվի առնելու կարողություն




Դ ասի կահավորումը՝
Տեսասահիկ, առաջադրանքներով քարտեր
Դասի ընթացքը
Խթանում (
10ր)
Տեսասահիկի դիտում. «Գործնական մաթեմատիկա»
Խնդիրների կազմում և լուծում, կանոնների կրկնություն.
Խնդիր 1.
Երկու տարբեր կետերից իրար ընդառաջ շարժվեցին երկու հեծանը-
վորդ:Երբ նրանք հանդիպեցին,պարզվեց, որ նրանցից մեկն անցել էր
9 մետր ճանապարհ, իսկ մյուսը՝ առաջինից 5 մետրով ավելի: Որքա՞ն
էր այդ պահին նրանց միջև եղած հեռավորությունը: Ո՞ր ընկերն էր
ավելի արագ վազում:
Լուծում
1) 9 + 5 = 14(մ)
2) 9 + 14 = 23(մ)
Պատ.՝ 23 մետր

Խնդիր 2.
Ասյան անվաչմուշկով 9 վայրկյանում անցնում է 7մ 20սմ ճանապարհ,իսկ Գոհարիկը այդ նույն ճանապարհը հակառակ ուղղությամբ անցնում է 3 վայրկյան ուշ: Նրանցից ու՞մ արագությունն է
ավելի մեծ և որքանո՞վ: Լուծում
7մ 20սմ=720սմ
1) 720: 9 = 80(սմ/վ)
2)9 + 3 =12(վ)
3)720 : 12= 60(սմ/վ)
4) 80 – 60 = 20(սմ/վ)
Պատ.՝ Ասյայի արագությունը՝20սմ/վ-ով:
Խնդիր 3.
Միևնույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ վազեցին երկու ընկեր:Որոշ ժամանակ անց երկրորդը անցել էր 19 մետր,որը առաջինից պակաս էր 3 մետրով: Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև եղած հեռա-
վորությունը:Ո՞ր ընկերն էր ավելի արագ վազում:
Լուծում
1) 19 + 3 = 22 (մ)
2)22 – 19 = 3(մ)
Պատ.՝3 մետր, առաջին ընկերը:
Շարունակել կանոնները.
Մարմնի շարժման արագությունը միավոր ժամանակահատվածում...
(նրա անցած ճանապարհն է):

Մարմնի շարժման արագությունը հաշվելու համար ...(պետք է նրա անցած ճանապարհը բաժանել ծախսած ժամանակի վրա):

Մարմնի անցած ճանապարհը հաշվելու համար...(պետք է նրա շարժման արագությունը բազմապատկել ծախսած ժամանակով):

Մարմնի ծախսած ժամանակը հաշվելու համար...( պետք է նրա անցած ճանապարհը բաժանել շարժման արագությանը):
Ի մաստի ընկալում ( 23րոպե)
Դասարանը բաժանել խմբերի և տալ առաջադրանքներ թերթիկների
վրա:Մտածելու համար տալ ժամանակ (8ր):
I խումբ
Ջերմանավի հրամանատարը հանձնարարություն ստացավ 16 ժ-ում անցնել 540կմ: 180կմ-ը նա անցավ 30կմ/ժ արագությամբ:Ի՞նչ արագու-
թյամբ պետք է անցնի ջերմանավը մնացած հեռավորությունը,որ հանձնա-
րարությունը կատարի սահմանված ժամանակում:

Լուծում
1) 180 : 30 = 6(ժ)
2) 16 – 6 = 10(ժ)
3)540 – 180 =360(կմ)
4) 360 : 10 = 36(կմ/ժ)
Պատ.՝ 36կմ/ժ արագությամբ:
II խումբ
175կմ հեռավորության վրա գտնվող A և B քաղաքներից միաժամա-
նակ հակառակ ուղղություններով դուրս եկան երկու գնացքներ:Նրան-
ցից մեկը գնում էր 50կմ/ժ արագությամբ, մյուսը՝ 60կմ/ժ:Շարժման
սկզբից 6ժ հետո միմյանցից ի՞նչ հեռավորության վրա կլինեն այդ
գնացքները: Լուծում
1) 6 · 60 = 360(կմ)
2) 6· 50 = 300 (կմ)
3) 175+ 360+300=835(կմ)
Պատ.՝ 835 կմ :
III խումբ
Բեռնատար մեքենան 200 կիլոմետրն անցավ 5 ժամում, որից հետո
նրան մնաց անցնելու 100կմ:Որքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի
մեքենան անցնի մնացած ճանապարհը, եթե արագությունը ավելացնի
10կմ/ժ-ով: Լուծում
1) 200 : 5 =40(կմ/ժ)
2)40 + 10 =50(կմ/ժ)
3) 100: 50 =2(ժ)
Պատ.՝2 ժամ:





I V խումբ
Կազմե՛լ խնդիր ըստ տրված արտահայտության և լուծե՛լ.
( 61 + 58 ) · 3


V խումբ
Նկար-խնդիր
Ո՞ր ճանապարհը պետք է ընտրի հեծանվորդը, որպեսզի ամենակարճ
ժամանակում A քաղաքից հասնի B քաղաք:
Լսե՛լ խմբերի պատասխանները ( 15ր)
Կշռադատում
Լրացնե՛լ խաչբառը ( 7ր)


Գնահատե՛լ խմբերի աշխատանքը և հանձնարարե՛լ տնային աշխա-
տանք: (5ր)


Տնային հանձնարարություն
Կազմե՛լ շարժման վերաբերյալ խնդիրներ ըստ տրված արտահայտու-
թյունների և լուծե՛լ:
I խումբ ( 17+26)·4
II խումբ 108 :(12+15)
III խումբ 108:4 -12
IV խումբ 780-5·90
V խումբ ( 70 - 65)·3




























Կազմե՛լ շարժման վերաբերյալ խնդիր ըստ տրված արտահայտության և լուծե՛լ:
I խումբ ( 17+26)·4
Կազմե՛լ շարժման վերաբերյալ խնդիր ըստ տրված արտահայտության և լուծե՛լ:
II խումբ 108 :(12+15)

Կազմե՛լ շարժման վերաբերյալ խնդիր ըստ տրված արտահայտության և լուծե՛լ:
III խումբ 108:4 -12

Կազմե՛լ շարժման վերաբերյալ խնդիր ըստ տրված արտահայտության և լուծե՛լ:
IV խումբ 780-5·90


Կազմե՛լ շարժման վերաբերյալ խնդիր ըստ տրված արտահայտության և լուծե՛լ:
V խումբ ( 70 - 65)·3



I խումբ
Ջերմանավի հրամանատարը հանձնարարություն ստացավ 16 ժ-ում անցնել 540կմ: 180կմ-ը նա անցավ 30կմ/ժ արագությամբ:Ի՞նչ արագու-
թյամբ պետք է անցնի ջերմանավը մնացած հեռավորությունը,որ հանձնա-
րարությունը կատարի սահմանված ժամանակում:



II խումբ
175կմ հեռավորության վրա գտնվող A և B քաղաքներից միաժամա-
նակ հակառակ ուղղություններով դուրս եկան երկու գնացքներ:Նրան-
ցից մեկը գնում էր 50կմ/ժ արագությամբ, մյուսը՝ 60կմ/ժ:Շարժման
սկզբից 6ժ հետո միմյանցից ի՞նչ հեռավորության վրա կլինեն այդ
գնացքները:

III խումբ
Բեռնատար մեքենան 200 կիլոմետրն անցավ 5 ժամում, որից հետո
նրան մնաց անցնելու 100կմ:Որքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի
մեքենան անցնի մնացած ճանապարհը, եթե արագությունը ավելացնի
10կմ/ժ-ով:
IV խումբ
Կազմե՛լ խնդիր ըստ տրված արտահայտության և լուծե՛լ.
( 61 + 58 ) · 3






-75%
Курсы повышения квалификации

Развитие пространственных представлений школьников в обучении математике в условиях реализации ФГОС

Продолжительность 36 часов
Документ: Удостоверение о повышении квалификации
3000 руб.
750 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Կոտորակ / Ամփոփում (85.98 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели