ԽՆԴԻՐ 22.16
- 62կգ զանգվածով գերանը կիսով չափ ընկղմված՝ լողում է ջրի մակերևույթին:Ամենաշատը քանի՞ բադ կարող է կանգնել գերանին,որպեսզի գերանն ամբողջությամբ չսուզվի,եթե յուրաքանչյուր բադի զանգվածը 3կգ է:
- Տրված է
- m=62կգ Լուծում
- m 1 =3կգ
- ƿ=1000կգ/մ 3
- N=?
Առաջին քայլով կվորոշենք գերանի ծավալը՝
F Ա1 =F ծ1
F Ա1 = ƿ հ gV ը , V ը =V/2 , F Ա1 = ƿ հ g V/2
Այսպիսով կարող ենք գրել՝
F Ա1 = ƿ հ g V/2 , իսկ F ծ1 = m 1 g:
Եվ քանի որ F Ա1 =F ծ1 , ապա կարող ենք գրել
m 1 g= ƿ հ g V/2
որտեղից ՝ m 1 =ƿ V/2
V=2 m 1 / ƿ
Տեղադրելով թվային արժեքները,ծավալի համար ստանում ենք՝
V=0.124մ 3
Այժմ քանի որ մեզ հատնի է գերանի ծավալը,կարող ենք որոշել բադերի ընդհանուր զանգվածը,որոնք հնարավոր կլինի տեղավորել գերանի վրա,որպեսզի այն չսուզվի:
Իսկ գերանիը չի սուզվի,եթե մեզ հայտնի պայմանը գործի՝
F ծ2 = F Ա2
որտեղ F ծ2 = (m+ m 2 )g,
իսկ F Ա2 = ƿ հ gV
- Այսպիսով կարող ենք գրել՝
(m+ m 2 )g=ƿ հ gV
m+ m 2 =ƿ հ V
m 2 = ƿ հ V- m
Բադերի ընդհանուր զանգվածը կարող ենք հաշվել մեր ստացած հավասարումով,որտեղ
m 2 -ը բադերի ընդհանուր զանգվածն է:
m 2 = ƿ հ V- m հավասարման մեջ տեղադրելով թվային արժեքները,զանգվածի համար ստանում ենք՝
m 2 =62կգ
- Մենք հաշվեցինք ընդհանուր բադերի զանգվածը և մեզ հայտնի է,որ յուրաքանչյուր բադ կշռում է 3կգ:Նշանակում է, բադերի թիվը որոշելու համար,պետք է ընդհանուր զանգվածը բաժանել մեկ բադի զանգվածին.
ունենք՝ m 2 = N m 1
որտեղից՝N= m 2 /m 1
N=20 բադ
Պատ.՝ 20 բադ
Շնորհակալություն
Ք.Աբովյանի N2 հիմն. Դպրոց
Առարկա՝ ֆիզիկա
Դասարան՝ 7-րդ
Ուսուցիչ՝ Ա.Բաղդասարյան