Меню
Разработки
Разработки  /  Информатика  /  Уроки  /  6 класс  /  Համակարգչի կառուցվածքը

Համակարգչի կառուցվածքը

Ինչ կառուցվածք ունի համակարգիչը
29.07.2020

Содержимое разработки

Համակարգչի կառուցվածքը


Ինչից է կազմված ժամանակակից համակարգիչը:


   
  Ժամանակակից համակարգիչը ունիվերսալ տեխնիկական սարք է : Ըստ կարիքի նրա կոնֆիգուրացիան կարելի է շատ ճկուն ձևով փոխել: Այնուամենայնիվ գոյություն ունի բազային կոնֆիգուրացիա հասկացություն:
 Նրա մեջ մտնում են 4 հիմնական սարքեր:

  1. Համակարգային բլոկ
  2. Մոնիտոր
  3. Ստեղնաշար
  4. Մուկ




 Համակարգային բլոկ
 


  Համակարգային բլոկը իրենից ներկայացնում է համակարգչի հիմնական հանգույցը , որտեղ գտնվում են առավել կարևոր հանգույցները:

 
  Համակարգային բլոկի մեջ գտնվող սարքերը անվանում են ներքին սարքեր:

Ինչից է կազմված համակարգային բլոկը





  Համակարգային բլոկը կազմված է հիմնական 5 սարքերից:

 1. Սնուցման բլոկ
 2. Մայր պլատա
 3. Պրոցեսոր
 4. Օպերատիվ հիշողության պլատա
 5. Կոշտ սկավառակ




Սնուցման բլոկ
 


  Սնուցման բլոկները հիմնականում վաճառվում են համակարգային բլոկի հետ միասին:



  Սնուցման բլոկները լինում են տարբեր հզորությունների և տիպերի : Համակարգիչների վրա տեղադրվում են ելնելով համամակարգիչի հզորությունից:
  Բոլոր տիպի սնուցման բլոկները կատարում են նույն ֆունկցիան , ապահովում են 3վ , 5վ, 12վ - լարում : Տարբեր տիպերի մեջ հիմնական տարբերությունն այն է , որ մի մասը երկար է աշխատում մի մասը շատ արագ շարքից դուրս է գալիս : Գների մեջ կա բավականին մեծ տարբերություն : Սնուցման բլոկների վրա որպես կանոն ամենաշուտը փչանում է օդմղիչը , սկսում է բարձր ձայն գալ և որոշ ժամանակ այդպես աշխատելուց հետո ընդհանրապես չի աշխատում :
   Թանկ գին ունեցող սնուցման բլոկների վրա դրված է մեծ չափի , դանդաղ պտտվող օդմղիչներ :


   Նրանք բավականին երկար ժամանակ են աշխատում և ամենակարևորը աշխատանքի ժամանակ բարձր ձայն չի գալիս :



 Մայր պլատա
 


  Մայր պլատան համարվում է համակարգչի հիմնական պլատան: Ներքին բոլոր սարքերը , օրինակ վիդեոքարտը , ձայնային պլատան ... միանում են նրան : Վերջերս արտադրված բոլոր մայր պլատաների վրա կա ձայնային պլատա :  Լինում են մայր պլատաներ , որոնց վրա կա վիդեոքարտ , որոնք հիմնականում լինում են թույլ պարամետրերով :



  Մայր պլատաները ըստ համակարգիչի արտադրման տարեթվի և համակարգիչի հզորության լինում են տարբեր:

Նայել մանրամասն

 



 Պրոցեսոր
 


  Կենտրոնական պրոցեսորը համակարգչի հիմնական պրոցեսորն է :


  Կենտրոնական պրոցեսորի արագությունով և հզորությունով են որոշում համակարգիչի հզորությունը , արագությունը և գինը :
  Այսօր աշխարհում կա պրոցեսոր արտադրող հիմնական 2 ֆիրմա (Intel) և (AMD) :
  Քանի որ կենտրոնական պրոցեսորը կարելի է համարել համակարգիչի սիրտը , և ամեն ինչը կախված է նրանից , ինչ ֆիրմայի արտադրած նոթբուք կամ համակարգիչ գնելու լինեք , ամեն դեպքում գնում եք նրանցից մեկը :
  Քանի որ այն աշխատեու ընթացքում այն տաքանում է , նրա վրա դրվում է օգմղիչ:

 



Նայել մանրամասն




 Օպերատիվ հիշողության պլատա
 


 Օպերատիվ հիշողության պլատան կարելի է անվանել նաև ժամանակավոր հիշողության պլատա:

 


  Օպերատիվ հիշողության պլատաները ըստ իրենց կոնստրուկցիայի և աշխատանքի արագության լինում են տարբեր և մեկը մյուսին չի փոխարինում: Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են DDR , DDR2 , DDR3 տիպի օպերատիվ հիշողության պլատաներ :



 Եթե հարկ լինի համակարգչի վրա ավելի մեծ հիշողություն ունեցող օպերատիվ հիշողության պլատա դնել , հարկավոր է լինել ուշադիր:



 Կոշտ սկավառակ
 


 Կոշտ սկավառակը համակարգիչի մեջ մեծ քանակի տվյալները երկարաժամկետ պահելու միակ սարքն է:



 Կոշտ սկավառակները լինում են 3 տեսակի .
 Պտտվող մագնիսական սկավառակով (ATA) և  (SATA) : Որոնք իրենց հերթին լինում են տարբեր արագությունների ըստ սկավառակի պտտման արագության : Որքան սկավառակը արագ է պտտվում այնքան արագ է աշխատում :

  Եվ կրիստալների հիման վրա աշխատող (SSD) : Վերջիններս աշխատում են 15 - 20 անգամ արագ , բայց ունեն որոշ թերություններ , շատ թանկ են և ունեն աշխատանքի որոշոկի ժամանակ , որից հետո փչանում են : Տեխնոլոգիաների զարգացման հետ հնարավոր է , որ ապագայում այդ թերությունները վերանան :

   Նայել ՄԱՆՐԱՄԱՍԸ



 Մոնիտոր , մուկ , ստեղնաշար
 


   Մոնիտորը , մուկը և ստեղնաշարը   համակարգիչի ոչ մի պարամետրի հետ կապ չունեն :   Ցանկացած մոնիտոր , մուկ կամ ստեղնաշար կարելի է տեղադրել ցանկացած պարամետրերով համակարգիչի վրա :

Մուկ

   Ըստ համակարգչին միանալու ձևի մկները լինում են 2 տիպի - Pc/2 և Usb բնիկներին միացող։
   Մուկը ունի 3 սեղմակ։
   Ձախ սեղմակով նշում էնք էլեմենտները, բացում, տեղափոխում նրանց։

    Մկի աջ սեղմակը կատարում է միայն 1 ֆունկցիա - բացում է մենյու, որտեղ կան այն կետերը, թե այդ պահին նշված էլեմենտի հետ ինչ կարող եք անել Ձեր համակարգչով։

   Մկի սլաքի տեսքը, շարժման արագությունը և ուրիշ այլ պարամետրեր կարող եք փոխել Панель управления բաժնում։

Ստեղնաշար

   Ստեղնաշարը նախատեսված է համակարգչի մեջ ինֆորմացիա ներմուծելու համար։    Ըստ համակարգչին միանալու ձևի ստեղնաշարերը լինում են 2 տիպի - Pc/2 և Usb բնիկներին միացող։
   Լինում են 2 հիմնական ստանդարտի՝ 101-104 սեղմակ ունեցող և 86 սեղմակ ունեցող (հիմնականում նոթբուքների վրա է օգտագործվում)։

   Ստեղնաշարի բոլոր ստեղները ունեն իրենց համապատասխան կոդը, այսինքն՝ A տառին սեղմելուց համակարգիչը հասկանում է, որ սեղմվել է ոչ թե A տառը, այլ 97 համարի սեղմակը։ Ու կախված նրանից թե ինչ ծրագիր է այդ պահին բաց, կատարում է տարբեր հրամաններ, օրինակ եթե բաց է ինչ որ տեքստային խմբագիր կգրի A տառը, եթե ինչ որ խաղ է բաց, կաորղ է էկրանը թեքի ձախ և այլն։




-75%
Курсы повышения квалификации

Исследовательская деятельность учащихся

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Համակարգչի կառուցվածքը (516.01 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт