Դասապլան 14.11.2016թ.
Դասարան ՝ - IԱ
Դասվար՝- Ս. Սահակյան
Առարկան՝ - Մայրենի
Թեման՝ -Ն հնչյուն-տառի ուսուցում:
Նպատակը՝ Կսովորեն Ն հնչյուն-տառը:
Կզարգացնեն նախադասությունները քերականորեն
Ճիշտ կառուցելու կարողություններ՝վերարտադրելով թեմատիկ նկարի բովանդակությունը:
Բազմաբնույթ աշխատանքներ կկատարեն
անձնանունների շուրջ: Կկազմեն էջում տրված բառերի վանկային և հնչյունային գծապատկերները:
Դասի կահավորումը՝ Smart Notebook 11 գրատախտակ:Գունավոր պլաստիրին, ներ յուրաքանչյուր աշակերտի համար:
Դասի ընթացքը՝ -Ուսուցչուհի՝ - Սիրով ողջունում ենք մեր հյուրերին և սկսում մեր դասը:Երեխանե՛ր , մեր այսօրվա դասը մի փոքր այլ ընթացք է ստացել, մենք այսօր գտնվում ենք էլեկտրոնային գրատախտակով հագեցած դասարանում: Կարծում եմ, որ դասի այս տեսակը ձեզ շատ դուր կգա և դուք անհամբեր կսպասեք նորանոր այսպիսի դասերի: Մեր դասի նպատակը նոր տառի ուսուցումն է, իսկ թե ո՞ր տառի , կգուշակեք ինքներրդ դՈվ կներկայացնի ի՞նչ օր է այսօր:
Աշակերտ - Այսօր նոյեմբերի 14-ն է, օրը՝ երկուշաբթի:
Ուսուցչուհի- Իսկ երկուշաբթին շաբաթվա ո՞րերորդ օրն է:
Աշակերտ - Երկուշաբթին շաբաթվա առաջին օրն է:
Ուսուցչուհի –Իսկ նոյեմբերը տարվա ո՞ր եղանակի ամիսներից է:
Աշակերտ – Նոյեմբերը աշնան ամիսներից է:
Ուսուցչուհի- Ասացեք խնդրեմ աշնան ամիսները:
Աշակերտ- Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր:
Ուսուցչուհի –Իսկ ի՞նչ է լինում աշնանը:
Աշակերտ-Աշնանը անձրևներ են տեղում, թռչունները չվում են տաք երկրներ, տերևները գունաթափվում են, արևը քիչ է ջերմացնում:
Ուսուցչուհի- Այո, ճիշտ եք , արևը քիչ է ջերմացնում:Սիրելի՛ փոքրիկներ , դուք իմ փոքրիկ արևներն եք , եկեք մեր արևներով ջերմացնենք մեր այսօրվա դասը:(երգ ):
_Իսկ հիմա կրկնենք մեր անցած տառերը:Քանի՞ տառ ենք անցել մինչ օրս:
Աշակերտ- Մինչ օրս անցել ենք 5 տառ:
Ուսուցչուհի- Որից քանի՞սն են ձայնավոր, քանիսը՝ բաղաձայն: Ձայնավորները բաղաձայներից որքանո՞վ են քիչ:Յուրաքանչյուր տառ անցնելիս մենք ծանոթացել են Հայաստանի լեռների ու լճերից մի քանիսին, ապա եկեք հիշենք:
Աշակերտ- Արարատ լեռ, Արայի լեռ, Արագած լեռ, Սևանա լիճ, Երևանյան լիճ և այլն:
Ուսուցչուհի- Լավ երեխաներ, ասացե՛ք խնդրեմ , իսկ մենք հայերս ծով ունե՞նք:
Աշակերտ- Ոչ, մենք ծով չունենք:
Խթանման փուլ
Ուսուցչուհի_Ճիշտ է մենք ծով չունենք, մեր ունեցած միակ հարստությունը մեր Սևանա լիճն է, բայց ես ձեզ ուզում եմ պատմել մեր անծով Հայաստանի ծովային արկածների մասին:
Հայր և որդի Բալայանները Կիլիկիա նավով ճանապարհորդել են շուրջ 9 ծով , 1 օվկիանոս, 25 երկիր և կայանել 63 երկրներում: Նրանք իրենց հերոսական քայլով բոլորին ապացուցել են, որ հայերն ապրել են ապրում են և կապրեն հավետ:Կարծում եմ, որ դուք էլ նրանց նման հերոս կմեծանաք, իսկ այդ ամենին հասնելու համար առաջին հերթին պետք է լավ սովորել, այնպես չէ.
Խումբ –Ա-յո՜:
Ուսուցչուհի- Երեխանե՛ր, ուզու՞մ եք մենք էլ ճամփորդենք նավով:
Խումբ –Ա-յո՜:
Ուսուցչուհի- Դե ամուր փակեք ձեր աչքերը, ես կհաշվեմ մինչև երեքը և մենք կհայտնվենք ծովում:
Մենք պետք է գուշակենք հանելուկների պատասխանները, որպեսզի կախարդի գերությունից ազատենք մեր տառին:
Առաջադրանքները կատարելուց հետո երեխաները կգուշակեն նապաստակ, նավ, նուռ բառերը ո՞ր տառով են սկսվում:
ՀԱՂ_ԹԱ_ՆԱ՜Կ, մենք գտանք տառը:
Իմաստի ընկալում
Գրատախտակին բացվում է գրքի մեծադիր նկարը:Երեխաները կասեն ինչ են տեսնում նկարում:Նկարից կառանձնացնեն ն-ով սկսվող բառերը: Կկարդան բառաշարքը: Կծանոթանան տառի տպագիր և ձեռագիր գրելաձևին:Կգրեն -ների մեջ: Պլաստիրինով կծեփեն ն տառը:
Կշռադատման փուլ
Ուսուցչուհի- Երեխանե՛ր, ո՞ր տառը սովորեցինք մենք այսօր:Մեր նպատակը նոր տառի ուսուցումն էր, ինչ եք կարծում հասանք մենք մեր նպատակին:
Խումբ –Ա-յո՜:
Ուսուցչուհի – Ձեզ դուր եկա՞վ դասը: Կցանկանաք էլի նմանատիպ դաս ունենալ:
Խումբ –Ա-յո՜:
Ուսուցչուհի- Շնորհակալություն, ես նկատի կունենամ ձեր ցանկությունը և մետ օրերս ենք էլի կայցելենք այս դասարան:

Գրաճանաչության ուսուցման փուլերը այբբենական շրջանում (18.57 KB)

