Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Уроки  /  3 класс  /  ,, Գործողությունների կատարման քայլաշար,,

,, Գործողությունների կատարման քայլաշար,,

Դասի օրինակելի պլանավորում
07.05.2020

Содержимое разработки

Թեման: Գործողությունների կատարման քայլաշար

Թեմայի նպատակը և խնդիրները

  1. Գիտելիքների համակարգ։

  • Իմանա ինչ է գործողությունների կատարման քայլաշարը

  • Իմանա անհայտ բաղադրիչը գտնելը

  • Իմանա ինչ է մագական քառակուսին

  • Իմանա գումարման հատկությունները

  • Իմանա ինչ է խնդիրը, դրա լուծման քայլաշարը

  1. Կարողություններ և հմտություններ։

  • Կարողանա կազմել տարբեր գործողությունների քայլաշարեր

  • Կարողանա գտնել անհայտ բաղադրիչը

  • Կարողանա գումարել՝ կիրառելով տեղափոխական և զուգորդական հատկությունները համատեղ

  • Կարողանա մաթեմատիկական պնդումներին տալ բառային ձևակերպումներ

  • Կարողանա կազմել խնդրի լուծման քայլաշար և լուծել խնդիրը

  • Կարողանա ըստ տրված քայլաշարի կատարել գործողություններ

  • Կարողանա անել դատողություններ և եզրահանգումներ



Արժեքային համակարգ։

  • Գիտակցի քայլաշարերով աշխատելու առավելությունը

  • Կարևորի ուշադիր և կենտրոնացված աշխատանքը



Ուսումնական խնդրի առաջքաշում

  • Քանի որ այս դասի հիմնական նպատակն է ,որ աշակերտները հասկանան ինչ է գործողությունների կատարման քայլաշարը, կարևորեն դրանցով աշխատելու առավելությունը, ուստի կարելի է ձևակերպել այնպիսի հարցադրումներ, որոնց պատասխանը կենթադրի որոշակի գործողությունների քայլաշար:

  • Օրինակ՝ ներկայացնել ձեր հաջորդական քայլերը մինչև դպրոց գալը:



  • Արթնանալ, լվացվել, հագնվել…… ամեն մեկը ներկայացնում է իր օրվա սկիզբը: Հետո ուսուցիչը կարող է ասել, որ դրանք իրար հաջորդող գործողությունների քայլեր են, որ միասին կազմում են քայլաշար՝ որոշակի գործողությունների հաջորդականուոթյուն, տրված աշխատանքը կատարելու համար:





Առաջադրանք 190

  • Նախքան առաջադրանքին անցնելը պարզել, թե աշակերտները ինչպե՞ս են անցնում փողոցը լուսացույցի օգնությամբ:Հերթական քայլերը համարակալելով կարելի է գրել գրատախտակին, ապա առաջարկել կարդալ Այգի առաջարկած տարբերակները , համեմատել, սովորել նաև գործողությունները ոչ միայն նկարագրությամբ, այլև գծապատկերով ներկայացնելը:



  • Առաջադրանք 191

  • Նախ կրկնել ինչպես գտնել անհայտ գումարելին, նվազելին, հանելին: Առաջադրանքի նպատակն է ամրապնդել անհայտ բաղադրիչը գտնելու կարողությունները:

  • Առաջադրանք 192

  • Պահանջվում է ըստ գծապատկերով տրված քայլաշարի կազմել արտահայտություն և լրացնել աղյուսակը: Քննարկել, բացատրել, որ աղյուսակի առաջին տողում տրված են a -ի տարբեր արժեքներ, իսկ երկրորդ տողը լրացնելու համար անհրաժեշտ է հաշվել ըստ գծապատկերի տրված արտահայտությոն արժեքը a -ի յուրաքանչյուր արժեքի համար:

  • a

  • .3 a*3+15

  • +15

  • վերջ

    a

    5

    8

    10

    a.3+15

    30

    39

    45

  • Փորձել ներկայացնել քայլերը:

  • 5.3+15=30

  • 8*3+15=39

  • 10*3+15=45

  • Ապա ճիշտ նույն սկզբունքով կազմել արտահայտություն մյուս գծապատկերի համար և լրացնել աղյուսակը:

  • Առաջադրանք 193

  • Այս խնդրի նպատակն է, որ աշակերտները կարողանան լուծելու համար ներկայացնեն քայլաշարը: Դրա համար կատարում ենք վերլուծություն՝ ինչ պիտի գտնենք և ինչ ունենք: Որպեսզի գտնենք 2դասարաններում աշակերտների ընդհանուր թիվը, անհրաժեշտ է նախ գտնել 9-րդ և 10-րդ դասարաններում առանձին աշակերտների թիվը, իսկ դրա համար, առանձին աղջիկների թիվը յուրաքանչյուրում: Կազմենք քայլաշարը՝

  • 1/ Նախ հաշվել քանի աղջիկ է սովորում 9-րդ դասարանում՝ 12+4 =16 աղջիկ

  • 2/ Ապա հաշվել քանի աշակերտ է սովորում 9-րդ դասարանում՝12+16=28 աշակերտ

  • 3/ հաշվել քանի աղջիկ կա 10-րդ դասարանում՝ 17-5= 12 աղջիկ

  • 4/ Ապա հաշվել քանի աշակերտ է սովորում 10-րդ դասարանում՝17+12=29 աշակերտ

  • 5/ Հշվել 2 դասարաններում աշակերտների թիվը՝ 28+29=57աշակերտ ընդամենը

  • բ/ 9-րդ դաս. – 25 տնկի,որը 7-ով

  • 10-րդ դաս. - ? տնկի

  • Ընդամենը – 60 տնկի

  • Մնաց - ?տնկի

  • Նորից կատարում ենք վերլուծություն: Ինչ գիտենք և ինչ պիտի գտնենք: Կազմենք քայլաշարը՝

  • 1/ Նախ քանի տնկի են տնկել 10-րդ դասարանցիները՝ 25-7 =18 տնկի

  • 2/ Քանի տնկի են տնկել 2 դասարանները միասին՝ 25+18= 43 տնկի տնկել են

  • 3/ Քանի տնկի մնաց տնկելու՝ 60-43= 17 տնկի մնաց



-80%
Курсы повышения квалификации

Профилактика нарушения зрения у детей и подростков

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
,, Գործողությունների կատարման քայլաշար,, (23.29 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт