Երգ՝«Միասին» Վլադիմիր Արզումանյան
I
Դու և ես մի մասնիկն ենք այս աշխարհի,
Ես տամ քեզ ձեռքը իմ, դու ինձ հետ արի:
Դե արի, վազենք դեպի լուսավոր ապագան,
Թող օրերը վատ հեռանան ու էլ հետ չգան:
Սուրբ իմ հող, քոնն է իմ հոգին պատանի,
Կլինեմ իմ հայրենիքին պիտանի,
Սիրտը իմ արի պապերից եմ իմ ժառանգել,
Թե նման ես ինձ, միացիր, դարձիր ինձ ընկեր:
«Կրկներգ»
Միասին, մեր երկիրն ենք կերտելու,
Միասին մեր ճամփան ենք հարթելու,
Դեպի լեռն Արարատ, դեպի Վան, Մուշ ու Անի,
Մենք ենք հույսն ու ապագան մեր Հայաստանի:
Միասին, մեր երկիրն ենք կերտելու,
Միասին մեր ճամփան ենք հարթելու,
Ու աշխարհը արար խոսելու է մեր մասին,
Սփյուռք, Արցախ, Հայաստան, մենք պիտի լինենք միշտ միասին:
II
Երազանք ես ունեմ մի արտասովոր,
Երգը այս Մասիսի գագաթին մի օր, ես պիտի երգեմ,
Ու թող թշնամին իմանա՛
Որ իմ բազուկի հարվածին չի դիմանա:
«Կրկներգ»