ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՐԱՄԱՆ, ԹԵԼԱԴՐԱՆՔ,ԽՆԴՐԱՆՔ, ՀՈՐԴՈՐ։
ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
ՈՆԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԺԱՄԱՆԱԿ՝ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԱՊԱՌՆԻ, ՄԵԿ ԴԵՄՔ՝ ԵՐԿՐՈՐԴ
Գնա, երգիր, կարդա, երգ/եց/եք, խաղա, խաղացեք,կանգնիր, գրիր, նստիր, նստ/եց/եք, լռեք, հիշ/եց/եք, ,լցրու, մոտեցրու, պատմիր
Ե խոնարհման պարզ, կրավորական, բազմապատկական բայերի հրամայական եղանակի եզակին կազմվում է՝
Բայահիմք + իր վերջավորություն՝ խոս+իր, երգ+իր, հիշ+իր, վազ+իր, սիր+իր, պատմ+իր և այլն։
Ա խոնարհման պարզ բայերի հրամայականը կազմվում է՝
Բայարմատ + ա՝ կարդ +ա, խաղ +ա, զգ+ա, հոգ+ա, տենչ+ա, հազ+ա, զղջ+ա և այլն։
-Ան,- են ածանցների ն-ն ց + իր՝ բարձրանալ- բարձրացիր, մոտենալ-մոտեցիր, հեռանալ-հեռացիր
Ն և չ ածանցներն ընկնում են՝ փախչել-փախիր, թռչել-թռիր, գտնել-գտիր, հասնել-հասիր
-Ացն, -եցն, -ցն ածանցավոր բայերի եզակի հրամայականում ն ր և այդ բայերը ստանում են ու վերջավորությունը՝ մոտեցնել-մոտեցրու, հեռացնել-հեռացրու, բարձրացնել-բարձրացրու
Հոգնակի հրամայականը ա խոնարհման բայերի դեպքում կազմվում է բայարմատ+ ացեք՝ խաղ-ացեք, բարձր-ացեք, կարդ-ացեք և այլն,
ե խոնարհման բայերի դեպքում ՝բայարմատ+ եցեք՝ երգ/եց/եք, նստ/եց/եք, հիշ/եց/եք և այլն։
Հրամայականի հոգնակիի բուն վերջավորությունը եք է, իսկ աց և եց մասնիկները անցյալ կատարյալի հիմքի մասնիկներն են՝ անորոշ՝ երգել
անցյալ կատարյալի հիմք՝ երգեց
հրամայականի հոգնակի՝ երգեցեք


Բայ՝ հրամայական եղանակ (13.64 KB)

