Меню
Разработки
Разработки  /  Информатика  /  Уроки  /  8 класс  /  Բաց դաս ՏՀՏ կիրառմամբ

Բաց դաս ՏՀՏ կիրառմամբ

Բաց դաս ՏՀՏ կիրառմամբ
14.05.2020

Содержимое разработки

Բաց դաս

ՏՀՏ կիրառմամբ



Առարկա - մաթեմատիկա

Դասարան – 2-րդ

Ամսաթիվը – 21.02.2020թ.





Թեմա.

Գիտելիքների ամրապնդում։ Գործողությունների կատարման կարգը

Բնույթը`

Ամփոփման դաս

Նպատակը.

1. Ամրապնդել թվերի գումարման, հանման, բազմապատկման և բաժանման առկայությամբ արտահայտությունների արժեքները գտնելու հաշվեկանոնները, հերթականությունը, գործողությունների կատարման կարգը, դրանց բաղադրիչների անվանումները, խոսք ներմուծված ՖԿ տերմինները։

2. Ձևավորել հաշվողական հմտություններ և խնդիրներ լուծելու կարողություններ։

3. Զարգացնել աշակերտների տրամաբանական մտածողությունը և խմբում համագործակցելու կարողություն։



ՈՒսումնական ակնկալվող արդյունք

1. Գիտենալ գործողությունների կատարման հերթականությունը և հաշվեկանոններ։

2. Կարողանալ այն կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։

Կահավորումը.

Համակարգիչ, պրոյեկտոր, մեծ էկրան, քարտեր առաջադրանքների կատարման համար։

Ընթացքը.

1. Բանավոր հաշիվ

2. Խմբային աշխատանքներ

ա.Վարժություններ

բ.Խնդիրների լուծում

3.Դասի ամփոփում և գնահատում

4. Տնային աշխատանքի հանձնարարում



1.Բանավոր հաշիվ.

Որ թվերն են կոչվում երկնիշ թվեր։

Ինչ կարգեր են պարունակում երկնիշ թվերը։

Ինչպես են կոչվում գումարման գործողության բաղադրիչները։

Ինչպես են կոչվում հանման գործողության բաղադրիչները։

Ինչպես են կոչվում բազմապատկման գործողության բաղադրիչները։

Ինչպես են կոչվում բածանման գործողության բաղադրիչները։

Որոնք են ամենափոքր և ամենամեծ երկնիշ թվերը։

Ինչ են հուշում կանխիկ, անկանխիկ բառերը։

Բացատրեք վճարում, բանկոմատ, գին, խնայողություն տերմինների իմաստը։



2.Խմբային աշխատանք.

ա․ Վարժություններ

Նյութի ամրապնդումն ուղեկցվում է սլայդների ցուցադրմամբ։ Տրված է արտահայտություն, պետք է նշել լուծման հերթականությունը, գտնել արժեքը և սահմանումը․

22+5x2= 20:2x5= 23-6:2=

Հաջորդ սլայդում ցույց է տրվում լուծման եղանակը ըստ հաշվեկանոնի։ Այնուհետև խմբերին բաժանվում են քարտեր, որոնց վրա գրված են առաջադրանքներ։

Առաջինն ավարտած խումբը ներկայացնում է աշխատանքը և հաջորդաբար մյուս խմբերը։ Էկրանին ցուցադրվում են ճիշտ պատասխանները։

40-15:3= 24-6x2= 9x2+50= 30:3+67=



Բացվում է հաջորդ սլայդը և օրինակներ: Պետք է նշել լուծման հերթականությունը, գտնել արժեքը և սահմանումը․

16+4-7= 6:2x4=

Այնուհետև ցույց է տրվում լուծման եղանակը ըստ հաշվեկանոնի։

խմբերին բաժանվում են քարտեր, որոնց վրա գրված են առաջադրանքներ։

36+10-6= 70-40+20= 20:2x3= 6x2:4=

Առաջինն ավարտած խումբը ներկայացնում է իր աշխատանքը և հաջորդաբար մյուս խմբերը։ Էկրանին ցուցադրվում են ճիշտ պատասխանները։

բ. Խնդիրների լուծում

Խնդիր 1.

Մայրիկը գնել է 3 տուփ ձու։ Հաշվիր քանի ձու է նա գնել, եթե յուրաքնչյուր տուփում կա 12 ձու։

Առաջինն ավարտած խումբը ներկայացնում է խնդրի լուծումն ու պատասխանը և հաջորդաբար մյուս խմբերը։ Էկրանին ցուցադրվում են ճիշտ պատասխանը։

Խնդիր 2.

Հայկն ունի 60 դրամ, որը 2 անգամ շատ է Մարիի ունեցած դրամից, որքան դրամ ունեն Հայկն ու Մարին միասին։

Առաջինն ավարտած խումբը ներկայացնում է խնդրի լուծումն ու պատասխանը և հաջորդաբար մյուս խմբերը։ Էկրանին ցուցադրվում են ճիշտ պատասխանը։



3.Դասի ամփոփում և գնահատում

Ամփոփել դասը՝ գնահատել ակտիվ, առավել աչքի ընկնող աշակերտներին։

4․ Տնային աշխատանքի հանձնարարում

Վարժ 451 ա, 452 ա, 454

2-ի և 3-ի բազմապատկման և բաժանման աղյուսակները։

-80%
Курсы дополнительного образования

Создание динамических веб-страниц с помощью PHP и MySQL

Продолжительность 72 часа
Документ: Cвидетельство о прохождении курса
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Բաց դաս ՏՀՏ կիրառմամբ (16.48 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт