Меню
Разработки
Разработки  /  Французский язык  /  Презентации  /  5 класс  /  Բանավոր խոսքի ուսուցումը որպես հաղորդակցման միջոց

Բանավոր խոսքի ուսուցումը որպես հաղորդակցման միջոց

Օտար լեզուների դասավանդման արդի մեթոդիկայի կարևորագույն խնդիրներից մեկը բանավոր խոսքի տիրապետումն է: Դա շատ բնական է և հասկանալի, որովհետև լեզու ասելով` մենք նախ և առաջ հասկանում ենք բանավոր խոսք, որի գերազանց, հասարակական դերն անվիճելի է: Սակայն այս միտքը չպետք է աղավաղել` վերածելով օտար լեզվի ուսուցումը սոսկ մեքենայական հարց ու պատասխանի, բանավոր խոսքի մակերեսային և միակողմանի տիրապետմանը: Այն ուսուցանվում է բազմակողմանիորեն, թե' տեսական և թե' գործնական տեսանկյուններով:
09.05.2020

Содержимое разработки

ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԻՋՈՑ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ









Օտար լեզուների դասավանդման արդի մեթոդիկայի կարևորագույն խնդիրներից մեկը բանավոր խոսքի տիրապետումն է: Դա շատ բնական է և հասկանալի, որովհետև լեզու ասելով` մենք նախ և առաջ հասկանում ենք բանավոր խոսք, որի գերազանց, հասարակական դերն անվիճելի է: Սակայն այս միտքը չպետք է աղավաղել` վերածելով օտար լեզվի ուսուցումը սոսկ մեքենայական հարց ու պատասխանի, բանավոր խոսքի մակերեսային և միակողմանի տիրապետմանը: Այն ուսուցանվում է բազմակողմանիորեն, թե' տեսական և թե' գործնական տեսանկյուններով:













-1-

Օտար լեզվի բանավոր խոսքի ձևավորումը համակարգված և աստիճանական աշխատանք է պահանջում: Դպրոցում հատուկ ուշադրություն պետք է դարձնել բանավոր խոսքի ունակությունների զարգացմանը, որը սերտորեն կապված է ընթերցանության տեխնիկայի հետ և պետք է ընթանա վերջինիս զուգահեռ: Քանի որ աշակերտը միայն ուսուցչից է լսում օտար լեզվով խոսքը, ուստի դասը պետք է վարել միայն օտար լեզվով: Սա բանավոր խոսքի ուսուցման առաջին պայմանն է: Առաջին անգամ լսելով օտար լեզուն, աշակերտը միշտ ձգտում է կարդացած և լսած բոլոր նախադասություններն ու բառերը թարգմանել մայրենի լեզվով: Ուստի մեր նպատակն է օտար լեզուն դասավանդել այնպես, որ սովորողներն աստիճանաբար ազատվելով մայրենի լեզվի շարժառիթ ազդեցությունից`օտար լեզվով կարդացածն ու լսածը հասկանան առանց անպայմանորեն թարգմանելու այն: ''Օտար լեզվով խոսելիս պետք է մի պահ մոռացության տալ մայրենին'': /Կ. Մարքս/ Իսկ դա կլինի այն ժամանակ, երբ աշակերտը կունենա բավականաչափ բառապաշար և կկարողանա այն օգտագործել: Բանավոր խոսքի զարգացումը պետք է սկսել հենց երրորդ դասարանից: Երրորդ դասարանում օտար լեզվի առաջին դասերը ծրագրով հատկացված են բանավոր խոսքին: Այս դասաժամերի ընթացքում բանավոր խոսքը պետք է գերակշռի: Այն մենք սկսում ենք ոչ թե բառերով, այլ`նախադասություններով: Օտար լզվի ուսուցման հիմնական նպատակը սովորողների բանավոր խոսքի ունակությունների և հմտությունների զարգացումն է, այսինքն` ուրիշի խոսքը հասկանալու և իր մտքերն արտահայտելու ունակության մշակումը: Ուստի, ինչպե՞ս առավելագույն չափով բարձրացնել դասի արդյունավետությունը`գործնական արդյունքների հասնելու համար: Ինչպե՞ս պահպանել և ուժեղացնել սովորողների հետաքրքրությունը օտար լեզվի ուսուցման հանդեպ: Ինչպե՞ս հասնել ուսումնական պրոցեսի ակտիվացմանը: Ակտիվացումն ինքնին չի համարվում ինչ-որ նոր բան, սակայն օտար լեզվի համար այս խնդիրն ունի առանձնահատուկ նշանակություն: Հայտնի է, որ առարկայի նկատմամբ հետաքրքրասիրությունը նպաստում է ուսուցման արդյունավետությանը: Այս նպատակով էլ ես ձգտում եմ ֆրանսերեն լեզվի նկատմամբ սովորողների մոտ սեր և հետաքրքրություն առաջացնել երրորդ դասարանում` հենց առաջին դասից, և այս բանը զարգացնել ու պահպանել նաև հետագա տարիներին` տարբեր միջոցներով, հետաքրքիր նյութերի ընտրությամբ: Ուսումնական առաջին ամսվա ընթացքում երրորդ դասարանցիների դասերին հրավիրում եմ 2-3 բարձր դասարանցիների, որպեսզի նրանք երրորդ դասարանի դասագրքից ընթերցեն ցանկացած տեքստ, երգեն երգեր, որոնք սովորել են նախորդ տարիների ընթացքում, արտասանեն բանաստեղծություններ,նկարագրեն նկարներ, մասնակցեն երկխոսությանը: Այսպիսով, երրորդ դասարանցիները տեսնում են կոնկրետ արդյունքներ, որոնց կարելի է հասնել միայն ջանադիր, ակտիվ աշխատանքով: - Բանավոր խոսքը բաղկացած է երկու օղակներից` ունկնդրումից և խոսելուց:

-2-

Ունկնդրումը (լսելով հասկանալը) խոսելու հետ միասին կազմում է խոսքի բաղկացուցիչ մասը: Միայն խոսելը դեռ չի նշանակում բանավոր խոսքի յուրացում: Ունկնդրումն ու խոսելը սերտորեն կապված են միմյանց, նպաստում են մեկը մյուսի զարգացմանը: Եթե խոսելը հանդիսանում է ռեպրոդուկտիվ, այսինքն` վերարտադրական գործունեություն, ապա ունկնդրումը` ռեցեպտիվ, այսինքն` ընկալական գործունեություն: Չնայած ունկնդրումն արտաքինից թվում է պասիվ գործունեություն, սակայն այն հենվում է սովորողների ճանաչողության վրա, որը և ակտիվ, բարդ գործընթաց է: Լսածի հասկանալն ապահովելու համար անհրաժեշտ են բազմաթիվ վարժություններ, որոնք կզարգացնեն սովորողների լսողական և տրամաբանական հիշողությունը: Սակայն նախքան վարժություններին անցնելը, ուսուցիչը պետք է քաջատեղյակ լինի այն դժվարություններին, որոնք հանդես են գալիս ունկնդրման ընթացքում: Ունկնդրման հետ կապված դժվարությունները լինում են տարբեր բնույթի. 1. Հոգեբանական` կապված լսվող խոսքի ընկալման և հասկանալու ընթացքի հետ: 2. Լեզվական` կապված տվյալ լեզվի առանձնահատկությունների հետ, ի տարբերություն մայրենի լեզվի: 3. Կառուցվածքային` կապված հաղորդման բովանդակության հետ: - Հոգեբանական բնույթի վարժությունների մեջ է մտնում ընկալման անդարձելիությունը, այսինքն` լսելը և հասկանալը ներքին մտային գործունեություն է, այն արտաքնապես ոչ մի կերպ չի արտահայտվում: -Լեզվական բնույթի դժվարություններն են` ա) Հնչյունաբանական (երկար և կարճ ձայնավորներ, բաղաձայններ, խլացում, շեշտ, հնչերանգ): բ) բառային (լեքսիկական) - (նույնահունչ բառեր, բազմիմաստ բառեր, հոմանիշներ): Ուսուցման սկզբնական շրջանում հնչյունների ընկալումը և վերարտադրումը դժվարություննոր են ներկայացնում, քանի որ սովորողների հնչյունային լսողությունը զարգացած չէ: Ֆրանսերենում, խոսքի շղթայում, բառերը միաձուլվում և փոփոխության են ենթարկվում: Այդ փոփոխությունները տեղի են ունենում liaison- ի (կապակցություն) և enchainement-ի (շղթայակցում) ազդեցության տակ:

-Les enfants vont à l'école. Կամ` dix բառը կարող է հնչել [dis, diz, di]: Enchainement-ը ավելի քիչ է փոխում բառի հնչյունական պատկերը, որովհետև նոր հնչյուններ չեն առաջանում: 3)Կառուցվածքային բնույթի դժվարություններ, նկարագրական տեքստեր: Աշակերտը պետք է կարողանա. 1.Լսել պատմվածքը և կազմել նրա պլանը:

-3-

2.Լսել պատմվածքը և որոշել նրա հիմնական բովանդակությունը: 3.Լսել տեքստը և պատասխանել ուսուցչի հարցերին: 4.Ինքնուրույն վերնագրել լսած տեքստը: 5.Լսել տեքստը և համառոտակի վերնագրել այն: 6.Գտնել տեքստի գլխավոր միտքը: 7.Լսել տեքստը երկու տարբերակով, ուշադրությաւն դարձնել երկուսի միջև եղած ընդհանուրի և տարբերությունների վրա: Տեքստը լսելով հասկանալն ստուգելու համար միջոց է հանդիսանում տեքստի շուրջ տարվող զրույցը, որի ընթացքում ի հայտ են գալիս բովանդակության ճիշտ և խորը հասկանալը, իրադարձությունների փոխադարձ կապը: Զրույցի ընթացքում երևան են գալիս տարբեր բնույթի դժվարություններ: Նման դեպքերում պետք է բացատրել, թե ինչպես ունկնդրել տեքստը, ինչի՞ն ուշադրություն դարձնել և ինչպե՞սգտնել գլխավոր միտքը: Սովորողների մոտ ֆրանսերեն լեզվի հանդեպ ծագած հետաքրքրությունը ես մշտապես ձգտում եմ պահպանել աշխատանքի տարբեր եղանակներով ու ձևերով: Օրինակ` զույգերով աշխատանքը, որը կատարվում է տարբեր տեքստերի ընթերցանությունից հետո, շղթայական աշխատանքը, որը սովորաբար նախորդում է զույգերով աշխատանքին և անցկացվում է արագ տեմպերով, երկկողմանի թարգմանությունը, նկարներով աշխատանքը: Նկարների շուրջ տարվող աշխատանքը բանավոր զարգացման համար կարելի է համարել արդյունավետ, երբ արտահայտությունները միմյանց հետ տրամաբանորեն կապված են: Օրինակ` ցուցադրելով թեմային վերաբերող մի նկար, ասենք` ''Խոհանոց'', որտեղ մայրիկը լվանում է ափսեները, աղջիկը սրբում և դասավորում է դրանք: Մեկական նախադասությամբ աշակերտները վերարտադրում են նկարի բովանդակությունը: Նկարները պետք է օգտագործել սովորողի գիտակցության մեջ համապատասխան իրադրություն ստեղծելու և նրանց խոսեցնելու համար: Այնուհետև դասարանին առաջարկում եմ. –Ասացեք, դուք ինչպե՞ս եք օգնում ձեր ծնողներին: Պատասխանները լինում են ` -Ճաշի ժամին սեղանին դնում եմ ափսեներ, պատառաքաղներ, գդալներ և դանակներ: -Ճաշից հետո հավաքում եմ ափսեները: -Խոհանոցում մեծ քույրս լվանում է ափսեները, իսկ ես սրբում եմ դրանք: -Հայրիկս նույնպես օգնում է մայրիկին: -Քույրս հարադարում է անկողիններն ու կարգի բերում սենյակները: Այս նախադասություններն աշակերտները կազմում են ելնելով ոչ թե նկարի բովանդակությունից, այլ յուրաքանչյուրն իր փորձից, իր կյանքից: Այդ պատճառով էլ այդ նախադասությունների հաղորդակցական արժեքը մեծանում է: Երբ աշակերտները սպառում են իրենց ասելիքը տվյալ թեմայի շուրջ, ի մի եմ բերում

-4-

նրանց ասածը` տրամաբանական հաջորդականությամբ կապելով միմյանց: Հաճախ կարելի է օգտագործել նաև ուրիշ նկարներ: Օրինակ` նկար, որտեղ վարարտադրված է ծննդյան օր: - Հասմիկի ծննդյան օրն է: Ներս են մտնում Անահիտն ու Աշոտը: Անահիտը նվիրում է մի գիրք, իսկ Աշոտը` ծաղիկներ: Օգտագործելով նկարի միջոցով աշակերտի գիտակցության մեջ ստեղծված իրադրությունը` աշակերտներին առաջարկում եմ խոսքային գործունեության մղող խնդիրներ, ինչպես օրինակ` -Ենթադրենք առաջիկա կիրակի ձեր մայրիկի (քրոջ, եղբոր, ընկերոջ) ծննդյան օրն է: Ասացեք, ի՞նչ եք պատրաստվում անել ձեր մայրիկի համար: Պատասխանում են. – Մայրիկիս նվիրելու եմ ծաղիկներ: Նա շատ է սիրում վարդեր: Աշակերտների գիտակցության մեջ պետք է առաջացնել ծննդյան օրվա տոնակատարության իրադրություն և նրանց տեղափոխել այդ իրադրության մեջ: Ծննդյան օրվա իրադրության կապակցությամբ իմ առաջադրած խնդրին` աշակերտի պատասխանը պետք է լինի. –Մեր մայրիկը շատ է սիրում արտասանել ու երգել: Նա շատ է ուրախանում,երբ ես ու եղբայրս արտասանում ու երգում ենք: Ես կարտասանեմ, իսկ եղբայրս դաշնամուր կնվագի եւ կերգի մայրիկի համար: Մենք ուզում ենք, որ մեր մայրիկը շատ ուրախ լինի րի ծննդյան օրը: Աշխատանքն անցնում է աշխույժ ու հետաքրքիր մթնոլորտում: Երեխաները ոգևորված միմյանց հարցեր են տալիս, պատասխանում են դրանց, կազմում են փոքրիկ պատմվածքներ: Այն երեխաներին, ովքեր այս աշխատանքում ցուցաբերում են երևակայություն, աշխատում են ստեղծագործաբար, ես նրանց խրախուսում եմ: Ֆրանսերեն լեզվի ուսուցման ամբողջ ընթացքում ես ուշադրություն եմ դարձնում աշակերտների արտասանությանը: Այդ նպատակով գրեթե բոլոր դասարաններում, յուրաքանչյուր դասին ես կատարել եմ տալիս արտասանական վարժություններ: Օգտագործում եմ հատվածներ տեքստերից, բանաստեղծություններ, երգեր, շուտասելուկներ, բայերի խոնարհումը հիշողության մեջ պահելու համար խոսակցական կենդանի լեզվով գրված փոքրիկ ոտանավորներ: Օրինակ` շատ հեշտ հիշվող, կենդանի լեզվով գրված մի բանաստեղծություն`բայի խոնարհումը հիշողության մեջ պահելու համար.

Je joue du piano, Tu joues aux dominos, Il joue à la balle, Elle joue dans la salle. Nous jouons du violon, Chaque jour à la maison.

-5-

Vous jouez tous les jours Au jardin et dans la cour. Elles jouent à la marelle Avec Lise et Marcelle. Այս ձևով երեխաները բայերն ամրապնդում են ոչ թե մեկուսացած, այլ խոսքային գործունեության պրոցեսում: Սովորաբար աշակերտները հաճույքով են կատարում այն աշխատանքը, որի կատարման ձևն իրենց արդեն հայտնի է: Դասագրքերում շատ կան այնպիսի տեքստեր, որոնք զուտ խոսակցական բնույթ են կրում. «Au téléphone», «Nous sommes copains», «A la veille de la fete», «Les frères cochons», «Les achats». Նման տեքստերը կարելի է մեծ հաջողությամբ բեմականացնել`բաժանելով դրանք խոսակցությանը մասնակցող անձանց, համապատասխան թվով աշակերտների միջև: Այս աշխատանքը կատարվում է այն ժամանակ, երբ աշակերտներն արդեն ծանոթացել են տեքստի բովանդակությանը, բանավոր խոսքում շատ լավ մշակվել է ուսումնական նյութը: Այս դեպքում միայն սովորողներն սկսում են կատարել իրեն դերերը` ցուցաբերելով իրենց ողջ երևակայությունը: -Բանավոր խոսքի զարգացումը զգալիորեն նպաստում է երգերի ուսուցումը: Սա հիանալի միջոց է լավ արտասանության մշակման համար: Աշակերտները մեծ սիրով են երգում: Երգերը պետք է լինեն կարճատև, որից հետո դասը պետք է վարել ամենայն լրջությամբ: -Խաղերը նույնպես նպաստում են բանավոր խոսքի զարգացմանը, օգնում են իմանալու, թե աշակերտները որչափ են յուրացրել անցած բառապաշարը և ինչպես են կարողանում այն օգտագործել: Նախապես պատրաստելով երեք քարտ, երեք աշակերտների կանչում եմ գրատախտակի մոտ, ներկայացնում եմ նրանց իրադրությունը. նրանցից մեկը խաղում է մեր երկրի ներկայացուցչի դերը, մյուսը`Ֆրանսիայի, իսկ երրորդը` թարգմանչի դերը: Առաջին աշակերտը ստանում է քարտ`հայերեն լեզվով գրված տեքստով, երկրորդը` ֆրանսերեն լեզվով գրված քարտ, իսկ երրորդը ստանում է մաքուր քարտ` անհրաժեշտության դեպքում գրառումներ կատարելու համար, որպես թարգմանիչ: Մեր երկրի ներկայացուցիչը, ցավոք, ֆրանսերեն չգիտի, իսկ Ֆրանսիայի ներկայացուցիչը հայերեն չգիտի: Այս տեսանկյունից էլ կարևորվում է թարգմանչի դերը: Այս խաղը կարելի է անցկացնել նաև առանց քարտերի և առանց նախօրոք պատրաստվածության: Այս մեթոդը աշակերտներին թույլ է տալիս վարժվել ֆրանսերեն լեզվով խոսելուն: -Բանավոր խոսքի զարգացմանը մեծապես նպաստում են տեխնիկական միջոցները: Դիաֆիլմերի ցուցադրումը աշակերտին հնարավորություն է տալիս լսելու ֆրանսերեն լեզուն, սովորել նոր բառեր, արտահայտություններ, ավելի լավ է ծանոթանում այդ լեզվի արտասանությանը: Խոսքային գործունեության զարգացման համար հիանալի միջոց է հանդիսանում ձայնագրությունների ունկնդրումը: Որքան էլ

-6-

կատարյալ լինի ուսուցչի խոսքը, այնուամենայնիվ նա կարիք ունի տեխնիկական միջոցների օգնության: Ձայնագրությունների համակարգված ունկնդրումը նպաստում է խոսքային գործունեության բոլոր տեսակների զարգացմանը: Աշակերտի բանավոր խոսքը պետք է զարգացնել հիմնականում դասարանում: Չէ՞ որ նա ուրիշ ոչ մի տեղ օտար լեզվով չի խոսում, և միջավայրում կամ տանը այդ օգնությունը չի ստանում: Ֆրանսերեն լեզվի դասերին կատարում եմ բանավոր խոսքի զարգացման հետևյալ վարժությունները. 1. Մենախոսություն և երկխոսություն - առանձին նմուշների կրկնություն ուսուցչից հետո` անցած և նոր բառային միավորներով: 2. Տվյալ խոսքային նմուշների ընդլայնում: 3. Համանմանության միջոցով կազմել մենախոսություն և երկխոսություն: 4. Անգիր սովորել բանաստեղծություն կամ հատվածներ տեքստերից: 5. Կազմել երկխոսություն` թեմային համապատասխան: 6. Կազմել երկխոսություն` տվյալ իրադրությանը համապատասխան: 7. Նկարագրել նկարներ: 8. Պատասխանել հարցերին. ա) մեկը հարց տա բոլորին բ) բոլորը հարց տան մեկին գ) մեկը մյուսին հարց տան (շարքերով) 9. Հարցադրում - հարցեր տալու կարողությունը զարգացնելը նույնպես օտար լեզվի զարգացման կարևոր վարժություններից է: 10. Հաղորդում թեմայի վերաբերյալ: Աշակերտը համադրական ընթերցանության որոշակի ժամանակահատվածում պետք է կարողանա հասկանալ տեքստի կամ տեքստի մի որևէ հատվածի բովանդակությունը և կարողանա վերարտադրել կամ պատասխանել հարցերին: 11. Կազմակերպել զրույց տրված թեմայով: 12. Տեքստը վերարտադրել կրճատումով կամ պլանի, բանալի բառերի օգնությամբ: Մեծ տեղ եմ հատկացնում հարց ու պատասխանին: Ժամանակի ընթացքում այն վերածվում է կապակցված խոսքի: Զրույցի նպատակը պետք է լինի բանավոր խոսքի կայուն հմտություններ ստեղծելով հանդերձ` զուգընթացաբար նպաստել տեքստի բառապաշարի և քերականական նյութի մշակմանը: Զրույցի համար սովորողների հետ կարելի է ստեղծել որևէ ուսումնական իրավիճակ: Օրինակ»La conversation avec une vendeuse» թեմայով: Այն կարող է տևել 10 րոպե: 1) Maitre: -Je voudrais acheter un joli chapeau. Et toi, Pierre, qu'est-ce que tu voudrais acheter? 2) Maitre: Regardez, ce chapeau va bien à cette fille. Il n'est ni grand ni petit. Ce costume ne va pas bien à ce garçon. Il est trop grand pour lui.

-7-

3) Maitre: Ta robe te va bien, Marie. Elle n'est ni courte ni longue.

Ton costume te va bien, Serge. Il n'est ni large ni étroit etc. Նյութին ծանոթանալուց հետո ուսուցիչը բաժանում է դերերը: Ոմանց հանձնարարվում է վաճառողուհու դերը, մյուսներին`գնորդի դերը: Երկխոսությունը վարելու համար սովորողները նախապատրաստվում են 2-3 րոպե: Երկխոսություն վարելու նպատակով ուսուցիչը կարող է ընտրել դասագրքի նյութը կամ աշխատանք տանել տվյալ նյութի համապատասխան նկարներով: Maitre: Nina, demande à Marie ce qu'on peut acheter aux grands magasins; Michel, demande à Nadine si elle va souvent aux grands magasins pour acheter quelque chose; Lili, demande à Pierre ce qu'il achète aux grands magasins; Aline, demande à Lucie ce qu'on fait avant d'acheter quelque chose etc. Երկխոսության միջոցով աշակերտին սովորեցնում ենք այս կամ այն իրադրության շուրջ զրույց վարել` օգտագործելով տարբեր պատասխաններ (ռեպլիկներ): Երկխոսության ուսուցման պրակտիկայում դիտում ենք մի շարք թերություններ: Օրինակ` ծավալուն երկխոսություններն ընթերցելն ու անգիր սովորելը արդյունավետ չեն, քանի որ սովորողների համար դժվար է առանձնացնել այն բառակապակցություններն ու արտահայտությունները, որոնք նրանց համար պետք են գալու նոր իրադրությունում: -Երկխոսության կարողությունները հիմնականում զարգացնում եք հարց ու պատասխանի ձևով, սակայն սա չի նշանակում, թե մասնակիցներից մեկը պետք է միայն հարցեր տա, իսկ մյուսը` պատասխանի: Երկու զրուցակիցներն էլ պետք է մտքեր փոխանակեն: Օրինակ` «Les grandes vacances» թեմայով զրույց անցկացնելիս տրվում են բանալի բառեր, կարելի է նաև շարադրություն գրել տալ, կազմել տալ փոքրիկ տեքստ: «Les saisons de l'année» (Տարվա եղանակները) թեմայով ցուցադրում եմ դիաֆիլմ, նկարագրում եմ կադրերը, այնուհետև աշակերտներն իրենք են նկարագրում տարվա չորս եղանակները: Մենախոսության ոլորտում պահանջվում է, որ սովորողը կարողանա բանավոր արտահայտել իր մտքերը, խոսել մեր երկրի, իր աշխատանքային օրվա, դպրոցական առօրյայի, սպորտի և նման այլ թեմաների շուրջ: Մենախոսությունը սովորաբար լինում է նախապատրաստված, որովհետև պլանավորվում է: Մենախոսության ընթացքում խոսողն ինքն է որոշում արտահայտության բնույթը և ծավալը: Ի տարբերություն երկխոսության հակիրճ նախադասությունների, մենախոսությունը բնորոշվում է ծավալուն նախադասություններով: Մտքերը շարադրելիս սովորողը պետք է նախապես իմանա, թե ինչի մասին է խոսելու: Իմ շարադրանքի ընթացքում անցկացնում եմ նաև ուսուցողական խաղեր, որոնք նպաստում են լեզվական հմտությունների ու կարողություննորի զարգացմանը: Ուսումնական խաղերը գնահատվում են այն առումով, որ խաղում կան կանոններ, որոնք պետք է կատարել, իսկ սա իր հերթին դաստիարակում է կարգապահություն և

-8-

բնավորություն: Հաղթելու համար պետք է հաղթահարել դժվարությունները, խոչընդոտները, ցուցաբերել հնարամտություն, հիշողություն, ուշադրություն: Ոտանավորների, քառյակների, երգերի անգիր սովորելը նկատելիորեն նպաստում է արտասանության բարելավմանը, բառապաշարի ակտիվացմանն ու օժանդակում հնչերանգի յուրացմանը:































-9-



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈւն



Ելնելով իմ փորձից` պետք է ասեմ, որ օտար լեզվի տիրապետման հաջողությունը կախված է այն բանից, թե ինչպես սովորեցնել ինքնուրույն ըմբռնել բառաքերականական նյութը և այն օգտագործել բանավոր խոսքում ու ընթերցանության մեջ: Ես կարծում եմ, որ դասի որակը մեծ մասամբ կախված է ուսուցչի ինտենսիվ աշխատանքից, ուսուցման ուսուցողական և զարգացման բնույթից: Քանի որ բանավոր խոսքը օտար լեզուների ուսուցման կենտրոնական օղակներից մեկն է, պետք է ձգտել հասնել այն բանին, որ յուրաքանչյուր դպրոցավարտ, իր յուրացրած բառապաշարի սահմաններում կարողանա խոսել առօրյա հարցերի շուրջ, հասկանալ ուրիշի ասածը և ուղեկցել որևէ ֆրանսիացի հյուրի (կամ զբոսաշրջիկի):













-10-





ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ







1. Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր: /Երևան 2007/

2. Մ.Գ. Աստվածատրյան

''Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա''

/Երևան 1985/

3. ''Иностранные языки в школе'' /1984 г./























-11-

-80%
Курсы повышения квалификации

Порядок организации и проведения деловых переговоров как условие успешной коммуникации

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Բանավոր խոսքի ուսուցումը որպես հաղորդակցման միջոց (41.06 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт