10- րդ դասարան
Ատոմի կառուցվածքի վերաբերյալ տեսակետների զարգացումը
19-րդ դար
Ռեզերֆորդի փորձը
Ատոմի կառուցվածային մոդելը ՝ ըստ տարբեր գիտնականների
Ատոմը կազմված է միջուկից և նրա շուրջը պտտվող էլեկտրոններից
Ներատոմային մասնիկների բնութագրիչները
Մոլեկուլները բաժանելի մասնիկներ են, դրանք կազմված են ավելի փոքր մասնիկներից` ատոմներից:
Ատոմ հունարեն նշանակում է անբաժանելի. քիմիական ճանապարհով այն չի բաժանվում, սակայն ֆիզիկական ճանապարհով այն բաժանվում է առավել փոքր, այսպես կոչված տարրական մասնիկների:
Ատոմն ունի բարդ կառուցվածք, այն կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը գտնվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից:Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից` պրոտոններից և զանգվածով պրոտոնին մոտավորապես հավասար, բայց լիցք չունեցող մասնիկներից` նեյտրոններից: