Меню
Разработки
Разработки  /  История  /  Уроки  /  6 класс  /  Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Թեմայի նպատակներն ու խնդիրները ա/Պարզաբանել Մագնեսիայի ճակատամարտից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: բ/Բնութագրել Արտաշեսին, Զարեհին և Միհրդատ Երվանդականին որպես նորաստեղծ հայկական պետությունների ղեկավարներ: գ/Բացատրել չորս հայկական պետությունների` Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի և Կոմմագենեի թագավորությունների կազմավորման դրական և բացասական գործոնները: դ/Քննարկել Արտաշես I-ի կողմից հայկական հողերի միավորման քաղաքականությունը: ե/ Վերլուծել Արտաշես I-ի արտաքին քաղաքականությունը:
12.05.2020

Содержимое разработки

Դասի պլան /6 դասարան/


Դասի թեման – Արտաշեսյան թագավորության կազմավորումը


Թեմայի նպատակներն ու խնդիրները

ա/Պարզաբանել Մագնեսիայի ճակատամարտից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:

բ/Բնութագրել Արտաշեսին, Զարեհին և Միհրդատ Երվանդականին որպես նորաստեղծ հայկական պետությունների ղեկավարներ:

գ/Բացատրել չորս հայկական պետությունների` Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի և Կոմմագենեի թագավորությունների կազմավորման դրական և բացասական գործոնները:

դ/Քննարկել Արտաշես I-ի կողմից հայկական հողերի միավորման քաղաքականությունը:

ե/ Վերլուծել Արտաշես I-ի արտաքին քաղաքականությունը:


Դասի տիպը - Նոր նյութի ուսումնասիրում, քննարկում, գործնական աշխատանք, կարողությունների ու հմտությունների մշակում:

Մեթոդներ, հնարներ-ԽԻԿ համակարգ, աշխատանք քարտեզի վրա, զրույց, աշխատանք դասագրքի հետ, սլայդների դիտում Սմարթ գրատախտակին:


Դասի կահավորումը - Քարտեզ «Հայաստանը Արտաշես I-ի օրոք», SMART էլեկտրոնային գրատախտակ, Գրատախտակ, գունավոր կավիճներ:


Միջառարկայական կապ – համաշխարհային պատմություն


Նոր բառեր ու բառակապակցություններ - Մագնեսիայի ճակատամարտ, Արտաշես, Զարեհ, Միհրդատ Երվանդական, Արտաշեսյան թագավորություն, չորս հայկական պետություններ`Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե, «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»:


Դասի հանգուցային հարցերը -

ա/Մագնեսիայի ճակատամարտի հետևանքները տարածաշրջանի և հայկական պետությունների վրա:

բ/Հայկական թագավորությունների կազմավորման գործընթացը:

գ/Արտաշես I-ի գործունեությունը հայկական հողերի միավորման ուղղությամբ:

դ/Հռոմեական գործոնը փոփոխված տարածաշրջանային գործընթացներում:

ե/Արտաշես I-ի վարած արտաքին քաղաքականությունն ու հակասելևկյան մարտավարությունը:


Կարողությունների ու հմտությունների ձևավորում-

ա/Աշակերտը պետք է կարողանա պարզաբանել միջազգային իրադարձությունների ազդեցությունը հայկական պետությունների վրա և դրանց անկախացման գործընթացը:

բ/Կարողանա ցույց տալ Հռոմը, Սելևկյան տերությունը և հայկական պետությունները քարտեզի վրա:

գ/Նկարագրի հայկական հողերի միավորումը Արտաշես I-ի կողմից, նշի դրանք և ցույց տա քարտեզի վրա:

դ/Մեկնաբանի Արտաշես I-ի վարած արտաքին քաղաքականությունը և դրա հեռահար նպատակները:


Դասի ընթացքը- Խթանում(7 րոպե): Հարցնել. Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո ի՞նչ մասերի բաժանվեց նրա աշխարհակալությունը, ո՞րն էր դրանցից սահմանակից հայկական պետություններին և ի՞նչ սպառնալիք էր ներկայացնում այն, ինչի՞ շնորհիվ էին հայկական թագավորությունները դիմակայում նրան, Ք.ա. III դարում հայկական ի՞նչ թագավորություններ կաին և ո՞րն էր դրանց անկման պատճառը:


Իմաստի ընկալում -(27 րոպե) Հարցերի պատասխաններից հետո դասարանը բաժանել երեք խմբի, հանձնարարել.

Ա խումբ. Հայկական թագավորությունների անկախացումը,

Բ խումբ. Արտաշես I-ը և հայկական հողերի միավորումը,

Գ խումբ. Արտաշես I-ի արտաքին քաղաքականությունը:

Խմբերն ընտրում են իրենց խոսնակ և սկսում են ուսումնասիրել իրենց թեման: Խմբի անդամները անհրաժեշտ գրառումներ են անում իրենց մոտ և միաժամանակ իրենց թեմայից պատրաստում են հարցեր այլ թիմերի տալու համար: Թեման ուսումնասիրելուց հետո խմբի խոսնակը Սմարթ գրատախտակի օգնությամբ (թեմային համապատասխան անիմացիաներով, քարտեզներով ու նկարներով) ներկայացնում է իր խմբի թեման, ավարտելուց հետո խմբի երկու անդամներ պատրաստած հարցերն ուղղում խմբերին, լսում են ճիշտ պատասխանը կամ ուղղում սխալը:


Կշռադատում- (9 րոպե): Հարցերով և Սմարթ գրատախտակի նյութերով ստուգել թե ինչ սովորեցին աշակերտները, պասիվ աշակերտներին հրավիրել էլ. քարտեզի մոտ հարցեր տալ, անհրաժեշտության դեպքում թեման յուրացրած աշակերտների օգնությամբ ստանալ հարցի պատասխանը:

ա/Ի՞նչ նշանակություն ունեցավ Մագնեսիայի ճակատամարտը հայկական պետությունների համար:

բ/Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի և Կոմմագենեի անկախ թագավորությունները:

գ/Ո՞ր երկրներից Արտաշես I-ը վերադարձրեց հայկական երկրամասերը և ինչու՞ էր հողերի վերամիավորումը համարվում կարևոր խնդիր:

դ/Ինչու՞է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես I-ին անվանում «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»:

ե/Արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ ձեռբերումներ ունեցավ Արտաշես I-ինը և ինչ հեռահար նպատակներ ուներ նա:

Հանձնարարել տնային աշխատանք` տետրում գրել, սովորել կարևոր թվականներն ու անվանումները, ուսումնասիրել «Հայաստանը Արտաշես I-ի օրոք» քարտեզը: Գնահատել:

Լրացուցիչ պարզաբանումներ(2 րոպե). Պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին, տալ հարցեր:




Ս . Հովսեփյան.







-75%
Курсы повышения квалификации

Архитектурные стили и направления: от древности до наших дней

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Արտաշեսյան թագավորության կազմավորումը (47.5 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт