Меню
Разработки
Разработки  /  История  /  Уроки  /  6 класс  /  Արշակունիների թագավորությունը .

Արշակունիների թագավորությունը .

Արշակունիների թագավորությունը.
23.05.2020

Содержимое разработки

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Արշակունիների թագավորություն ,  Մեծ Հայքի  3 թագավորական հարստություններից  Արշակունիների դինաստիայի հիմնած պետությունը  Հայկական լեռնաշխարհի  տարածքում։ Գոյատևել է շուրջ 4 դար՝  52  /  66  -  428 ։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ ( Արտաշես Գ -ի գահակալման տարիներին), առավելագույնը՝ 320 000 քառ. կմ՝  Տրդատ Մեծի օրոք։ Մայրաքաղաքը  ի սկզբանե  Արտաշատ  քաղաքն էր, որ կառուցել էր  Արտաշես Բարեպաշտը   մ.թ.ա. 185  թվականին։ Ապա Վաղարշ Ա -ն ( 117 - 140 ) կառուցել է  Վաղարշապատ , իսկ  Խոսրով Գ Կոտակը  ( 330 - 338 )՝  Դվին  մայրաքաղաքները։
  • Արշակունիների թագավորություն ,  Մեծ Հայքի  3 թագավորական հարստություններից  Արշակունիների դինաստիայի հիմնած պետությունը  Հայկական լեռնաշխարհի  տարածքում։ Գոյատևել է շուրջ 4 դար՝  52  /  66  -  428 ։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ ( Արտաշես Գ -ի գահակալման տարիներին), առավելագույնը՝ 320 000 քառ. կմ՝  Տրդատ Մեծի օրոք։
  • Մայրաքաղաքը  ի սկզբանե  Արտաշատ  քաղաքն էր, որ կառուցել էր  Արտաշես Բարեպաշտը   մ.թ.ա. 185  թվականին։ Ապա Վաղարշ Ա -ն ( 117 - 140 ) կառուցել է  Վաղարշապատ , իսկ  Խոսրով Գ Կոտակը  ( 330 - 338 )՝  Դվին  մայրաքաղաքները։
 ԹԱԳԱՎՈՐ   Ավատատիրական  իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող։ Նրանք ենթակա էին  թագավորին , սակայն իրենց տիրույթներում ունեին գրեթե անսահմանափակ իշխանություն։ Խոշոր ավատատերերն ունեին իրենց ենթակա մանր ազատների խավը, որը նրանցից հող էր ստանում զինվորական ծառայության դիմաց։ Նախարարի զորաջոկատը պատերազմի էր դուրս գալիս արքունի բանակի կազմում՝ նրա առաջնորդությամբ և դրոշի ներքո։ Թագավորը ևս ուներ ենթակա մանր ազնվականներ, որոնք կոչվում էին  ոստանիկներ։

ԹԱԳԱՎՈՐ

  • Ավատատիրական  իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող։ Նրանք ենթակա էին  թագավորին , սակայն իրենց տիրույթներում ունեին գրեթե անսահմանափակ իշխանություն։ Խոշոր ավատատերերն ունեին իրենց ենթակա մանր ազատների խավը, որը նրանցից հող էր ստանում զինվորական ծառայության դիմաց։ Նախարարի զորաջոկատը պատերազմի էր դուրս գալիս արքունի բանակի կազմում՝ նրա առաջնորդությամբ և դրոշի ներքո։ Թագավորը ևս ուներ ենթակա մանր ազնվականներ, որոնք կոչվում էին  ոստանիկներ։
Ավատատիրությունն իր էությամբ ծնում էր երկպառակություններ, կենտրոնախույս ձգտումներ, որոնք հաճախ հրահրվում էին հարևան  Հռոմեական կայսրության  կամ Պարսկաստանի  կողմից։ Արքունիքն էլ իր հերթին կամ դաժանորեն ճնշում էր նման փորձերը կամ էլ աշխատում սիրաշահել դժգոհ նախարարներին։ Արքունիքը մերթ կալվածքներ ու պաշտոններ էր բաժանում նրանց, մերթ էլ, իրեն ուժեղ զգալով, սանձահարում ըմբոստ նախարարներին՝ պահպանելով թագավորական իշխանության հեղինակությունն ու երկրի միասնությունը։ Մեծ Հայքի թագավորությունն ավատատիրության դարաշրջան թևակոխեց՝ ունենալով բազմաթիվ մարդաշատ ու վաճառաշահ քաղաքներ։ Երկրի խոշոր քաղաքներից էին  Վաղարշապատը ,  Արտաշատը ,  Երվանդաշատը ,  Տիգրանակերտը ,  Վանը ,  Զարիշատը , Բագարանը ,  Զարեհավանը ,  Արմավիրը  և այլն։ Առևտրական կապերի թուլացումը մահացու էր քաղաքների համար, որոնք թագավորական իշխանության հենարանն էին։ Եվ երբ  4-րդ դարի  կեսերին Հայաստանի քաղաքային բնակչության նշանակալից մասը բռնագաղթեցվեց Պարսկաստան, իսկ շատ քաղաքներ վերածվեցին գյուղերի, թագավորական իշխանությանը ծանր և անդառնալի հարված հասցվեց։
  • Ավատատիրությունն իր էությամբ ծնում էր երկպառակություններ, կենտրոնախույս ձգտումներ, որոնք հաճախ հրահրվում էին հարևան  Հռոմեական կայսրության  կամ Պարսկաստանի  կողմից։ Արքունիքն էլ իր հերթին կամ դաժանորեն ճնշում էր նման փորձերը կամ էլ աշխատում սիրաշահել դժգոհ նախարարներին։ Արքունիքը մերթ կալվածքներ ու պաշտոններ էր բաժանում նրանց, մերթ էլ, իրեն ուժեղ զգալով, սանձահարում ըմբոստ նախարարներին՝ պահպանելով թագավորական իշխանության հեղինակությունն ու երկրի միասնությունը։
  • Մեծ Հայքի թագավորությունն ավատատիրության դարաշրջան թևակոխեց՝ ունենալով բազմաթիվ մարդաշատ ու վաճառաշահ քաղաքներ։ Երկրի խոշոր քաղաքներից էին  Վաղարշապատը ,  Արտաշատը ,  Երվանդաշատը ,  Տիգրանակերտը ,  Վանը ,  Զարիշատը , Բագարանը ,  Զարեհավանը ,  Արմավիրը  և այլն։ Առևտրական կապերի թուլացումը մահացու էր քաղաքների համար, որոնք թագավորական իշխանության հենարանն էին։ Եվ երբ  4-րդ դարի  կեսերին Հայաստանի քաղաքային բնակչության նշանակալից մասը բռնագաղթեցվեց Պարսկաստան, իսկ շատ քաղաքներ վերածվեցին գյուղերի, թագավորական իշխանությանը ծանր և անդառնալի հարված հասցվեց։
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԴՐՈՇԸ

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԴՐՈՇԸ

Ավատատիրությունն իր էությամբ ծնում էր երկպառակություններ, կենտրոնախույս ձգտումներ, որոնք հաճախ հրահրվում էին հարևան  Հռոմեական կայսրության  կամ Պարսկաստանի  կողմից։ Արքունիքն էլ իր հերթին կամ դաժանորեն ճնշում էր նման փորձերը կամ էլ աշխատում սիրաշահել դժգոհ նախարարներին։ Արքունիքը մերթ կալվածքներ ու պաշտոններ էր բաժանում նրանց, մերթ էլ, իրեն ուժեղ զգալով, սանձահարում ըմբոստ նախարարներին՝ պահպանելով թագավորական իշխանության հեղինակությունն ու երկրի միասնությունը։ Մեծ Հայքի թագավորությունն ավատատիրության դարաշրջան թևակոխեց՝ ունենալով բազմաթիվ մարդաշատ ու վաճառաշահ քաղաքներ։ Երկրի խոշոր քաղաքներից էին  Վաղարշապատը ,  Արտաշատը ,  Երվանդաշատը ,  Տիգրանակերտը ,  Վանը ,  Զարիշատը , Բագարանը ,  Զարեհավանը ,  Արմավիրը  և այլն։ Առևտրական կապերի թուլացումը մահացու էր քաղաքների համար, որոնք թագավորական իշխանության հենարանն էին։ Եվ երբ  4-րդ դարի  կեսերին Հայաստանի քաղաքային բնակչության նշանակալից մասը բռնագաղթեցվեց Պարսկաստան, իսկ շատ քաղաքներ վերածվեցին գյուղերի, թագավորական իշխանությանը ծանր և անդառնալի հարված հասցվեց։
  • Ավատատիրությունն իր էությամբ ծնում էր երկպառակություններ, կենտրոնախույս ձգտումներ, որոնք հաճախ հրահրվում էին հարևան  Հռոմեական կայսրության  կամ Պարսկաստանի  կողմից։ Արքունիքն էլ իր հերթին կամ դաժանորեն ճնշում էր նման փորձերը կամ էլ աշխատում սիրաշահել դժգոհ նախարարներին։ Արքունիքը մերթ կալվածքներ ու պաշտոններ էր բաժանում նրանց, մերթ էլ, իրեն ուժեղ զգալով, սանձահարում ըմբոստ նախարարներին՝ պահպանելով թագավորական իշխանության հեղինակությունն ու երկրի միասնությունը։
  • Մեծ Հայքի թագավորությունն ավատատիրության դարաշրջան թևակոխեց՝ ունենալով բազմաթիվ մարդաշատ ու վաճառաշահ քաղաքներ։ Երկրի խոշոր քաղաքներից էին  Վաղարշապատը ,  Արտաշատը ,  Երվանդաշատը ,  Տիգրանակերտը ,  Վանը ,  Զարիշատը , Բագարանը ,  Զարեհավանը ,  Արմավիրը  և այլն։ Առևտրական կապերի թուլացումը մահացու էր քաղաքների համար, որոնք թագավորական իշխանության հենարանն էին։ Եվ երբ  4-րդ դարի  կեսերին Հայաստանի քաղաքային բնակչության նշանակալից մասը բռնագաղթեցվեց Պարսկաստան, իսկ շատ քաղաքներ վերածվեցին գյուղերի, թագավորական իշխանությանը ծանր և անդառնալի հարված հասցվեց։
Ա ՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Ա ՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

  • «Պարգևականք» անվանվում էին այն կալվածքները, որոնք որպես ուտեստ հանձնվում էին պետական պաշտոնյաներին կամ զինվորներին։ Ծառայությունը դադարեցնելու դեպքում արքունիքը դրանք հետ էր վերցնում։ Սակայն խոշոր ավատատերերին հանձնված այդ հողերը միտում ունեին վերածվելու հայրենիք-ի։ «Գանձագին» էին համարվում այն հողերը, որոնք գնվել էին աշխարհիկ իշխանների կամ մեծահարուստ եկեղեցականների կողմից։ Սրանք ըստ էության չէին տարբերվում հայրենիք-ից։ Կուսակրոնություն մտցնելուց հետո բարձրաստիճան հոգևորականներին պատկանող հողերը դարձան եկեղեցու սեփականություն։
  • Հայոց թագավորի տիրույթները հայրենիք էին, իսկ թագավորը երկրի թիվ մեկ ավատատերն էր։ Նրա տիրույթները, որ միաժամանակ պետական հողեր էին, ժառանգաբար անցնում էին հորից որդուն։ Չնայած դրանք համարվում էին անօտարելի սեփականություն՝ գնալով կրճատվում էին մինչև այն պահը, երբ արքունիքն սկսեց ամեն գնով դրանք հարքունիս գրավել։
  • Արքունական հողերը չէին բաժանվում արքունի սեպուհներին։ Նրանց որպես բնակության վայր հանձնվում էին  Հաշտյանք ,  Աղիովիտ և  Առբերանի  գավառները։  Այրարատում , որտեղ գտնվում էր արքունի տիրույթների նշանակալից մասը, կարող էին ապրել միայն թագավորն ու թագաժառանգը։
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ   Թագավորական արքունիքը մի շարք գործակալությունների ցանց էր, որոնք իրականացնում էին վարչական, զինվորական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներ։ Հազարապետությունը  սահմանում էր պետական հարկերը, հսկում դրանց հավաքումը, ղեկավարում պետական նշանակություն ունեցող աշխատանքները՝ նոր քաղաքների ու ամրոցների կառուցում, ճանապարհների ու ջրանցքների անցկացում և այլն։ Հազարապետությանն էին ենթարկվում հարկահավաք պաշտոնյաները։ Այս պաշտոնն սկզբում զբաղեցնում էին  Գնունիները , ապա  Ամատունիները ։ Սպարապետության  գլուխ կանգնած էր սպարապետը, որի հրամանատարության տակ էին գտնվում արքունի և նախարարական ինչպես հեծյալ, այնպես էլ հետևակ ուժերը։ Նա անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, որը համարվում էր երկրի զորքերի գլխավոր հրամանատարը։ IV-V դդ. այս գործակալությունը Մամիկոնյան  տան ժառանգական իրավունքն էր։ Սպարապետին էին ենթարկվում չորս բդեշխները և երկրի նախարարական զորաջոկատներն ըստ թևերի ղեկավարող չորս սպարապետները։

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Թագավորական արքունիքը մի շարք գործակալությունների ցանց էր, որոնք իրականացնում էին վարչական, զինվորական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներ։
  • Հազարապետությունը  սահմանում էր պետական հարկերը, հսկում դրանց հավաքումը, ղեկավարում պետական նշանակություն ունեցող աշխատանքները՝ նոր քաղաքների ու ամրոցների կառուցում, ճանապարհների ու ջրանցքների անցկացում և այլն։ Հազարապետությանն էին ենթարկվում հարկահավաք պաշտոնյաները։ Այս պաշտոնն սկզբում զբաղեցնում էին  Գնունիները , ապա  Ամատունիները ։
  • Սպարապետության  գլուխ կանգնած էր սպարապետը, որի հրամանատարության տակ էին գտնվում արքունի և նախարարական ինչպես հեծյալ, այնպես էլ հետևակ ուժերը։ Նա անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, որը համարվում էր երկրի զորքերի գլխավոր հրամանատարը։ IV-V դդ. այս գործակալությունը Մամիկոնյան  տան ժառանգական իրավունքն էր։ Սպարապետին էին ենթարկվում չորս բդեշխները և երկրի նախարարական զորաջոկատներն ըստ թևերի ղեկավարող չորս սպարապետները։
Մարդպետություն  գործակալությունը վերահսկում էր արքունի տիրույթները, պահպանում էր արքունի գանձերը և ապահովում երկրի ներքին կարգ ու կանոնը։ Նա արքունի կանանոցի վերակացուն էր, արքայաժառանգի դայակը և թագավորի խորհրդատուն։ Գործակալը, որ կրում էր հայր-մարդպետ տիտղոսը, նշանակվում էր ներքինիներից։ Մաղխազությունը  իրականացնում էր արքունական պահակազորի պարտականությունը։ Գործակալը՝ մաղխազը, թագավորի 10 հազար մարտիկներից բաղկացած թիկնապահ գնդի հրամանատարն էր։ Մաղխազությունը  Խորխոռունիների  տան ժառանգական պաշտոնն էր։ Թագադիր ասպետություն  գործակալությունը ղեկավարում էին  Բագրատունիները , որոնց պարտականությունն էր խստիվ հետևել արքունիքում պալատական արարողակարգի կատարմանը, նախարարների զբաղեցրած գահերի հերթականությանը և ունեցած պատվանշաններին։ Մեծ դատավարությունը  ղեկավարում էր  կաթողիկոսը , որը եկեղեցական ժողովների միջոցով կանոններ և օրենքներ էր սահմանում, հետևում դրանց անշեղ կատարմանը, լուծում էր նախարարների միջև ծագած վեճերը և միջնորդի դեր էր կատարում թագավոր-նախարարներ հարաբերություններում։
  • Մարդպետություն  գործակալությունը վերահսկում էր արքունի տիրույթները, պահպանում էր արքունի գանձերը և ապահովում երկրի ներքին կարգ ու կանոնը։ Նա արքունի կանանոցի վերակացուն էր, արքայաժառանգի դայակը և թագավորի խորհրդատուն։ Գործակալը, որ կրում էր հայր-մարդպետ տիտղոսը, նշանակվում էր ներքինիներից։
  • Մաղխազությունը  իրականացնում էր արքունական պահակազորի պարտականությունը։ Գործակալը՝ մաղխազը, թագավորի 10 հազար մարտիկներից բաղկացած թիկնապահ գնդի հրամանատարն էր։ Մաղխազությունը  Խորխոռունիների  տան ժառանգական պաշտոնն էր։
  • Թագադիր ասպետություն  գործակալությունը ղեկավարում էին  Բագրատունիները , որոնց պարտականությունն էր խստիվ հետևել արքունիքում պալատական արարողակարգի կատարմանը, նախարարների զբաղեցրած գահերի հերթականությանը և ունեցած պատվանշաններին։
  • Մեծ դատավարությունը  ղեկավարում էր  կաթողիկոսը , որը եկեղեցական ժողովների միջոցով կանոններ և օրենքներ էր սահմանում, հետևում դրանց անշեղ կատարմանը, լուծում էր նախարարների միջև ծագած վեճերը և միջնորդի դեր էր կատարում թագավոր-նախարարներ հարաբերություններում։
Մ ԵԾ ՀԱՅՔԸ ԸՍՏ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ

Մ ԵԾ ՀԱՅՔԸ ԸՍՏ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ

ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ   Հայ խոշորագույն գիտնական  Անանիա Շիրակացու  ( 610 - 685 )  «Աշխարհացույց» -ում մանրամասն նկարագրված են Մեծ Հայքը,  Վիրքը  և  Աղվանքը ՝ իրենց վարչատարածքային բաժանումներով։ Հեղինակը, ձեռքի տակ ունենալով տարբեր ժամանակաշրջանների «աշխարհագիրների» տվյալները՝ հատկապես հայ Արշակունիների թագավորության և մարզպանական ժամանակաշրջաններից, հնարավորություն է ունեցել տալ Մեծ Հայքի այդ ժամանակաշրջանի վարչատերիտորիալ բաժանման սպառիչ պատկերը, երբ այն քաղաքականապես ներկայացնում էր մի ամբողջություն (Մեծ Հայքի թագավորության սահմանները  363 - 385 )։

ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ

  • Հայ խոշորագույն գիտնական  Անանիա Շիրակացու  ( 610 - 685 )  «Աշխարհացույց» -ում մանրամասն նկարագրված են Մեծ Հայքը,  Վիրքը  և  Աղվանքը ՝ իրենց վարչատարածքային բաժանումներով։ Հեղինակը, ձեռքի տակ ունենալով տարբեր ժամանակաշրջանների «աշխարհագիրների» տվյալները՝ հատկապես հայ Արշակունիների թագավորության և մարզպանական ժամանակաշրջաններից, հնարավորություն է ունեցել տալ Մեծ Հայքի այդ ժամանակաշրջանի վարչատերիտորիալ բաժանման սպառիչ պատկերը, երբ այն քաղաքականապես ներկայացնում էր մի ամբողջություն (Մեծ Հայքի թագավորության սահմանները  363 - 385 )։
Տրվում են նաև սահմանների հետագա փոփոխությունները, որ տեղի են ունեցել  Հայաստանի բաժանումով Սասանյան  Իրանի  և Բյուզանդական կայսրության միջև։ Հիմք ընդունելով Մեծ Հայքի տարածքային բաժանումը 15 աշխարհների (նահանգների) և դրանց ստորաբաժանումների (գավառների)՝ հնարավոր է դառնում կազմել Մեծ Հայքի վարչատարածքային բաժանման քարտեզն ըստ «Աշխարհացույց»-ի։ Այժմյան քարտեզագրական հիմքի վրա հնարավորություն կա վերակազմելու Անանիա Շիրակացու կազմած՝ Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի քարտեզը, որը մեզ չի հասել։
  • Տրվում են նաև սահմանների հետագա փոփոխությունները, որ տեղի են ունեցել  Հայաստանի բաժանումով Սասանյան  Իրանի  և Բյուզանդական կայսրության միջև։ Հիմք ընդունելով Մեծ Հայքի տարածքային բաժանումը 15 աշխարհների (նահանգների) և դրանց ստորաբաժանումների (գավառների)՝ հնարավոր է դառնում կազմել Մեծ Հայքի վարչատարածքային բաժանման քարտեզն ըստ «Աշխարհացույց»-ի։ Այժմյան քարտեզագրական հիմքի վրա հնարավորություն կա վերակազմելու Անանիա Շիրակացու կազմած՝ Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի քարտեզը, որը մեզ չի հասել։
ԲԱՆԱԿ

ԲԱՆԱԿ

Հայկական բանակը Արշակունիների օրոք բաղկացած էր 120 հազար մարտիկներից։ Դրանցից 4 հազար արքունական էին, ղեկավարվում էին բդեշխների կողմից և պաշտպանում երկրի սահմանները բոլոր չորս ուղղություններով։ Բանակի մաս էին կազմում մարդպետական 15 հազարանոց գունդը և մաղխազական 10 հազարանոց գունդը, որով արքունական զորուժի ընդհանուր քանակը հասնում էր 65 հազարի։ Մնացած 55 հազար մարտիկները ներկայացնում էին նախարարական զորաջոկատները։ Բանակի հիմնական հարվածային ուժն այրուձին էր։ Մեծ ուժ էին ազատներից կազմված հետևակային զորամասերը, ինչպես նաև պատերազմի ժամանակ հավաքագրվող ժողովրդական աշխարհազորը։
  • Հայկական բանակը Արշակունիների օրոք բաղկացած էր 120 հազար մարտիկներից։ Դրանցից 4 հազար արքունական էին, ղեկավարվում էին բդեշխների կողմից և պաշտպանում երկրի սահմանները բոլոր չորս ուղղություններով։ Բանակի մաս էին կազմում մարդպետական 15 հազարանոց գունդը և մաղխազական 10 հազարանոց գունդը, որով արքունական զորուժի ընդհանուր քանակը հասնում էր 65 հազարի։ Մնացած 55 հազար մարտիկները ներկայացնում էին նախարարական զորաջոկատները։ Բանակի հիմնական հարվածային ուժն այրուձին էր։ Մեծ ուժ էին ազատներից կազմված հետևակային զորամասերը, ինչպես նաև պատերազմի ժամանակ հավաքագրվող ժողովրդական աշխարհազորը։
Ինչպես հավաստում է  «Զորանամակ» -ը, հայկական բանակն ուներ 120 000 մարտիկ, որից 40 000-ը արքունական զորքերն էին, որոնք բդեշխների գլխավորությամբ իրականացնում էին երկրի սահմանների պաշտպանությունը։ Հայոց բանակը ռազմակալող զորամասեր ուներ հարևան Վիրքի և Աղվանքի թագավորություններում։ Իշխանական զորաջոկատները մարտի դաշտում առաջնորդվում էին չորս սպարապետների կողմից, որոնք ենթարկվում էին ընդհանուր  սպարապետին ։ Բանակը զինված էր ժամանակի բոլոր տեսակի զենքերով՝ նետ ու աղեղ, նիզակ, պարսատիկ, տեգ, սուր, վահան, սակր և այլն։ Քաղաքների պարիսպներն ավերելու համար օգտագործում էին բաբան և այլ պարսպակործան մեքենաներ։ Մեծ նշանակություն էր տրվում քարանետ գործիքներին։ Բանակն ուներ հետախուզական և սակրավորական զորամասեր, որոնցից վերջինը զբաղվում էր կռվի ժամանակ ճանապարհների անցկացումով, գետանցների ապահովումով և պարիսպների խորտակումով։
  • Ինչպես հավաստում է  «Զորանամակ» -ը, հայկական բանակն ուներ 120 000 մարտիկ, որից 40 000-ը արքունական զորքերն էին, որոնք բդեշխների գլխավորությամբ իրականացնում էին երկրի սահմանների պաշտպանությունը։ Հայոց բանակը ռազմակալող զորամասեր ուներ հարևան Վիրքի և Աղվանքի թագավորություններում։ Իշխանական զորաջոկատները մարտի դաշտում առաջնորդվում էին չորս սպարապետների կողմից, որոնք ենթարկվում էին ընդհանուր  սպարապետին ։
  • Բանակը զինված էր ժամանակի բոլոր տեսակի զենքերով՝ նետ ու աղեղ, նիզակ, պարսատիկ, տեգ, սուր, վահան, սակր և այլն։ Քաղաքների պարիսպներն ավերելու համար օգտագործում էին բաբան և այլ պարսպակործան մեքենաներ։ Մեծ նշանակություն էր տրվում քարանետ գործիքներին։ Բանակն ուներ հետախուզական և սակրավորական զորամասեր, որոնցից վերջինը զբաղվում էր կռվի ժամանակ ճանապարհների անցկացումով, գետանցների ապահովումով և պարիսպների խորտակումով։
ԱՎԱՏԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ   3 - 5-րդ դարերը  համաշխարհային պատմության մեջ մեծ և հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին։  Ստրկատիրական հարաբերությունները  քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր  ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին ։  Հին Հռոմում  և  Հին Հունաստանում ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել, մինչդեռ  Հայաստանում  անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ։

ԱՎԱՏԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  • 3 - 5-րդ դարերը  համաշխարհային պատմության մեջ մեծ և հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին։  Ստրկատիրական հարաբերությունները  քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր  ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին ։  Հին Հռոմում  և  Հին Հունաստանում ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել, մինչդեռ  Հայաստանում  անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ։
Ավատատիրության հաղթանակի հետևանքով  4-րդ դարի  սկզբներից կարևոր վերափոխություններ են կատարվում տնտեսության  և  կրոնի  ու պետական կառուցվածքի մեջ։ Ավատականացման հետևանքով ձևավորվեցին  ազատների և անազատների դասերը ։ Եթե մինչ այդ գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների։ Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ)։ Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների։ Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին։ Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը։ Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց  անազատների դասը։
  • Ավատատիրության հաղթանակի հետևանքով  4-րդ դարի  սկզբներից կարևոր վերափոխություններ են կատարվում տնտեսության  և  կրոնի  ու պետական կառուցվածքի մեջ։ Ավատականացման հետևանքով ձևավորվեցին  ազատների և անազատների դասերը ։ Եթե մինչ այդ գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների։ Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ)։ Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների։ Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին։ Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը։ Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց  անազատների դասը։
Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց  ազատների դասը։  Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք։ Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել զբաղեցրած պաշտոնները ։
  • Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց  ազատների դասը։  Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք։ Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել զբաղեցրած պաշտոնները ։
Պաշտոնների հորից որդուն անցնելու հետևանքով ազատների դասն աստիճանաբար ենթակայության տակ առավ իր կառավարչությանը հանձնված հողերը, որոնք նրան էին տրված կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով։ Ձևավորվեց ավատատերերի խավը։ Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն։ ժամանակի ընթացքում արքունիքը ճանաչեց ավատատերերի մեծ մասի ժառանգական իրավունքը նրանց ենթակայության տակ գտնվող հողերի նկատմամբ։ Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր։ Ավատատիրության խորացման հետևանքով նախարարները հաճախ ընդվզում էին արքունական իշխանության դեմ՝ փորձելով չենթարկվել։ Որպես պատասխան, հայոց թագավորներն արյան մեջ էին խեղդում անհնազանդության բոլոր փորձերը՝ հաճախ բնաջնջելով նախարարական ամբողջ ընտանիքներ։
  • Պաշտոնների հորից որդուն անցնելու հետևանքով ազատների դասն աստիճանաբար ենթակայության տակ առավ իր կառավարչությանը հանձնված հողերը, որոնք նրան էին տրված կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով։ Ձևավորվեց ավատատերերի խավը։ Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն։ ժամանակի ընթացքում արքունիքը ճանաչեց ավատատերերի մեծ մասի ժառանգական իրավունքը նրանց ենթակայության տակ գտնվող հողերի նկատմամբ։ Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր։ Ավատատիրության խորացման հետևանքով նախարարները հաճախ ընդվզում էին արքունական իշխանության դեմ՝ փորձելով չենթարկվել։ Որպես պատասխան, հայոց թագավորներն արյան մեջ էին խեղդում անհնազանդության բոլոր փորձերը՝ հաճախ բնաջնջելով նախարարական ամբողջ ընտանիքներ։
Քրիստոնեական եկեղեցին  արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը։ Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց։
  • Քրիստոնեական եկեղեցին  արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը։ Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց։
ԽՈՐ ՎԻՐԱՊ

ԽՈՐ ՎԻՐԱՊ

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԳԱՀԻՆ   1-ին դարի  կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։  Պարթևաստանում  գահ բարձրացած  Վաղարշ Ա  Արշակունին ( 51 - 80 ) ծրագրել էր Մեծ Հայքում թագավոր հռչակել իր եղբորը՝  Տրդատին , ինչը համընկնում էր հռոմեական ծավալապաշտ քաղաքականությանը դիմակայող հայ ավագանու նկրտումներին։  52  թվականին Վաղարշն ու Տրդատը պարթևական զորքով մտնելով Մեծ Հայք, օգնում են  հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված  Հռադամիզդին , ով շուտով փախնում է  Վիրք ՝ հոր մոտ։

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԳԱՀԻՆ

  • 1-ին դարի  կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։  Պարթևաստանում  գահ բարձրացած  Վաղարշ Ա  Արշակունին ( 51 - 80 ) ծրագրել էր Մեծ Հայքում թագավոր հռչակել իր եղբորը՝  Տրդատին , ինչը համընկնում էր հռոմեական ծավալապաշտ քաղաքականությանը դիմակայող հայ ավագանու նկրտումներին։  52  թվականին Վաղարշն ու Տրդատը պարթևական զորքով մտնելով Մեծ Հայք, օգնում են  հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված  Հռադամիզդին , ով շուտով փախնում է  Վիրք ՝ հոր մոտ։
Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր, սակայն  Հռոմեական կայսրությունը  չհապաղեց ճանաչել նրան որպես թագավոր և սկսեց պատերազմական գործողություններ  Պարթևաստանի  և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի ( 54 - 64 )։ Հռոմեական  Ներոն  կայսրը Արևելք է ուղարկում  Կորբուլոն  զորավարին։ Այդ նույն ժամանակ  Միջին Ասիայի  ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Այդ պատճառով, երբ հռոմեացիները  58  թվականին ներխուժեցին Մեծ Հայք, նրանց լուրջ դիմադրություն ցույց չտրվեց և նրանք անարգել հասան  Արտաշատ , գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է  Ատրպատական , որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։  59  թվականին  Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի  Տիգրանակերտ  և հռոմեացիները գրավում են այն ։
  • Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր, սակայն  Հռոմեական կայսրությունը  չհապաղեց ճանաչել նրան որպես թագավոր և սկսեց պատերազմական գործողություններ  Պարթևաստանի  և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի ( 54 - 64 )։ Հռոմեական  Ներոն  կայսրը Արևելք է ուղարկում  Կորբուլոն  զորավարին։ Այդ նույն ժամանակ  Միջին Ասիայի  ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Այդ պատճառով, երբ հռոմեացիները  58  թվականին ներխուժեցին Մեծ Հայք, նրանց լուրջ դիմադրություն ցույց չտրվեց և նրանք անարգել հասան  Արտաշատ , գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է  Ատրպատական , որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։  59  թվականին  Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի  Տիգրանակերտ  և հռոմեացիները գրավում են այն ։
Ներոնը  59  թվականին հայոց գահին է բազմեցնում  Կապադովկիայի  թագավորական ընտանիքից  Տիգրան Զ -ին, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով, համոզված լինելով, որ պատերազմը հաղթած է, Կորբուլոնը թողնելով Մեծ Հայքում 5 000-անոց զորք հեռանում է  Սիրիա ։ Սակայն շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։
  • Ներոնը  59  թվականին հայոց գահին է բազմեցնում  Կապադովկիայի  թագավորական ընտանիքից  Տիգրան Զ -ին, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով, համոզված լինելով, որ պատերազմը հաղթած է, Կորբուլոնը թողնելով Մեծ Հայքում 5 000-անոց զորք հեռանում է  Սիրիա ։ Սակայն շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։
61  թվականին  Կորբուլոնն  անկարող լինելով կոտրել հայ-պարթևական միացյալ բանակի դիմադրությունը խնդրում է կայսրին փոխարինել իրեն։ Մինչ այդ Կորբուլոնը  Մծբին  քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Սակայն կայսրը հրաժարվում է հաշտություն կնքել և  Կորբուլոնին  փոխարինում է Պետոս  զորավարով։ 61  թվականի  աշնանը  հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն  հայերի  համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել  Հռանդեա  կոչվող վայրում՝  Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։  62 թվականի  գարնանը  տեղի է ունենում  Հռանդեայի ճակատամարտը , որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով։
  • 61  թվականին  Կորբուլոնն  անկարող լինելով կոտրել հայ-պարթևական միացյալ բանակի դիմադրությունը խնդրում է կայսրին փոխարինել իրեն։ Մինչ այդ Կորբուլոնը  Մծբին  քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Սակայն կայսրը հրաժարվում է հաշտություն կնքել և  Կորբուլոնին  փոխարինում է Պետոս  զորավարով։
  • 61  թվականի  աշնանը  հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն  հայերի  համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել  Հռանդեա  կոչվող վայրում՝  Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։  62 թվականի  գարնանը  տեղի է ունենում  Հռանդեայի ճակատամարտը , որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով։
Ներոն  կայսրը, Հռոմի հեղինակությունը փրկելու համար թագ է առաջարկում Տրդատին, սակայն եթե նա ժամանի Հռոմ  և անձամբ ստանա այն։ Տրդատը համաձայնվում է և  Հռանդեայում հաշտության պայմանագիր  կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բաի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված  Արտաշատի  վերականգնման համար։  66  թվականին  Տրդատ Ա -ն վերադառնում է Մեծ Հայք։ Տրդատ Ա Տրդատ Ա -ի գահակալման ընթացքում ( 66 - 88 ), միջազգային ասպարեզում Մեծ Հայքի վիճակը կայունանում է։ Վերադառնալով Հայաստան՝ հայոց արքան զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ 
  • Ներոն  կայսրը, Հռոմի հեղինակությունը փրկելու համար թագ է առաջարկում Տրդատին, սակայն եթե նա ժամանի Հռոմ  և անձամբ ստանա այն։ Տրդատը համաձայնվում է և  Հռանդեայում հաշտության պայմանագիր  կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բաի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված  Արտաշատի  վերականգնման համար։  66  թվականին  Տրդատ Ա -ն վերադառնում է Մեծ Հայք։
  • Տրդատ Ա
  • Տրդատ Ա -ի գահակալման ընթացքում ( 66 - 88 ), միջազգային ասպարեզում Մեծ Հայքի վիճակը կայունանում է։ Վերադառնալով Հայաստան՝ հայոց արքան զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ 
Վերականգնվում է  Արտաշատ  մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»։ Արտաշատից ոչ հեռու՝  Ազատ գետի  հոսանքով դեպի վեր, շինարարություն է ընթանում  Գառնիում ։ Այնտեղ կառուցվում է հզոր բերդ, որի մնացորդները մինչ այժմ կան, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Բազմիցս վերակառուցվել և նախկին տեսքի է բերվել  Գառնիի հեթանոսական տաճարը , որը նվիրված էր արևի աստված  Հելիոս - Միհրին ։ Այն կառուցվել էր  77 թվականին՝  Հռոմի   Կոլիզեյից  3 տարի առաջ։ Տրդատ թագավորը 2 անգամ՝  72  և  75  թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած  ալանական  ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։ Տրդատին հաջորդում է որդին՝  Սանատրուկ  Արշակունին ( 88 - 110 )։ Սանատրուկն հիմնադրում է դարձնում  Մծուրք  քաղաքը՝ Արածանիի  ափին,  Մշո դաշտում ։ Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։  Սանատրուկի  գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում։
  • Վերականգնվում է  Արտաշատ  մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»։
  • Արտաշատից ոչ հեռու՝  Ազատ գետի  հոսանքով դեպի վեր, շինարարություն է ընթանում  Գառնիում ։ Այնտեղ կառուցվում է հզոր բերդ, որի մնացորդները մինչ այժմ կան, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Բազմիցս վերակառուցվել և նախկին տեսքի է բերվել  Գառնիի հեթանոսական տաճարը , որը նվիրված էր արևի աստված  Հելիոս - Միհրին ։ Այն կառուցվել էր  77 թվականին՝  Հռոմի   Կոլիզեյից  3 տարի առաջ։
  • Տրդատ թագավորը 2 անգամ՝  72  և  75  թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած  ալանական  ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։
  • Տրդատին հաջորդում է որդին՝  Սանատրուկ  Արշակունին ( 88 - 110 )։ Սանատրուկն հիմնադրում է դարձնում  Մծուրք  քաղաքը՝ Արածանիի  ափին,  Մշո դաշտում ։ Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։  Սանատրուկի  գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում։
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ   Հայ ժողովրդի պատմության  մեջ  301  թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն.  Տրդատ III Մեծ Արշակունին  ( 298 - 330 ) քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն ։

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

  • Հայ ժողովրդի պատմության  մեջ  301  թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն.  Տրդատ III Մեծ Արշակունին  ( 298 - 330 ) քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն ։
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել  սուրբ Թադեոս  (քարոզչության տարիները՝  35 - 43 ) և  սուրբ Բարդուղիմեոս  ( 44 - 60 ) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավ-արևելյան կողմերում գտնվող Արտազի ( Մակու ) և Աղբակի ( Բաշկալե ) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց Եկեղեցին, սովորաբար, ազգային անվանումն է գործածել և վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել։ Նա գոհանում է պարզապես Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ կոչումներով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածում է լոկ որպես պատվանուն։ Առաքելականության կնիքը, որը Հայոց Եկեղեցին յուրացրել է և պաշտոնական գրագրության մեջ համարձակորեն գործածում է, մի կողմից հաստատում է նրա սկզբնական ու նախնական ծագումը, և մյուս կողմից հավաստում է նրա ուղղակի և ինքնուրույն սկզբնավորությունը՝ առանց ուրիշ հնագույն եկեղեցու հետ առնչելու։
  • Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել  սուրբ Թադեոս  (քարոզչության տարիները՝  35 - 43 ) և  սուրբ Բարդուղիմեոս  ( 44 - 60 ) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավ-արևելյան կողմերում գտնվող Արտազի ( Մակու ) և Աղբակի ( Բաշկալե ) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց Եկեղեցին, սովորաբար, ազգային անվանումն է գործածել և վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել։ Նա գոհանում է պարզապես Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ կոչումներով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածում է լոկ որպես պատվանուն։ Առաքելականության կնիքը, որը Հայոց Եկեղեցին յուրացրել է և պաշտոնական գրագրության մեջ համարձակորեն գործածում է, մի կողմից հաստատում է նրա սկզբնական ու նախնական ծագումը, և մյուս կողմից հավաստում է նրա ուղղակի և ինքնուրույն սկզբնավորությունը՝ առանց ուրիշ հնագույն եկեղեցու հետ առնչելու։
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

Հայաստանի եկեղեցու   1 - 3-րդ դարերի  պատմությունը թաղված է խավարի և խորհրդավորության մեջ։ Շատերը հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ։ Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք խոսում են այդ Եկեղեցու, Հայաստանի հնագույն եպիսկոպոսական աթոռների գոյության մասին։ Պահպանվել է դեռևս Քրիստոսից հետո առաջին դարում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Պահպանվել է նաև Արտազի Աթոռի հնագույն գավազանագիրքը՝ կազմված  649  թվականին, ըստ որի. «Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։ Ասվում է, թե այս Զաքարիան նահատակվել է հայոց Երվանդ թագավորի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո։
  • Հայաստանի եկեղեցու   1 - 3-րդ դարերի  պատմությունը թաղված է խավարի և խորհրդավորության մեջ։ Շատերը հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ։ Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք խոսում են այդ Եկեղեցու, Հայաստանի հնագույն եպիսկոպոսական աթոռների գոյության մասին։ Պահպանվել է դեռևս Քրիստոսից հետո առաջին դարում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Պահպանվել է նաև Արտազի Աթոռի հնագույն գավազանագիրքը՝ կազմված  649  թվականին, ըստ որի. «Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։ Ասվում է, թե այս Զաքարիան նահատակվել է հայոց Երվանդ թագավորի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո։
Ս ՈՒՐԲ ԹԱԴԵՈՍԻ ՎԱՆՔԸ

Ս ՈՒՐԲ ԹԱԴԵՈՍԻ ՎԱՆՔԸ

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի մայրաքաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա  Աշտիշատ ։ Արտազը եղել է հայոց արքունիքի ամառանոցը միայն, և այդ է պատճառը, որ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է Արտազում։  4-րդ դարի սկզբին, երբ  սուրբ Գրիգոր Լուսավորիչը  ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք  Վաղարշապատում , այլ Աշտիշատում։ Այս փաստը բացատրում են նրանով, որ Աշտիշատում գոյություն է ունեցել մի հին եպիսկոպոսական Աթոռ։
  • Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի մայրաքաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա  Աշտիշատ ։ Արտազը եղել է հայոց արքունիքի ամառանոցը միայն, և այդ է պատճառը, որ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է Արտազում։  4-րդ դարի սկզբին, երբ  սուրբ Գրիգոր Լուսավորիչը  ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք  Վաղարշապատում , այլ Աշտիշատում։ Այս փաստը բացատրում են նրանով, որ Աշտիշատում գոյություն է ունեցել մի հին եպիսկոպոսական Աթոռ։
  • 5-րդ դարի  հայ պատմագրության համաձայն, երբ  287  թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի  Երիզա  ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ  աստվածուհու մեհյանին։ Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել։ Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հորը՝ Խոսրովին, սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երևույթը սերտորեն կապում է  Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Ըստ այդ ավանդության սրանք հռոմեացի կույսեր էին, որ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա  Եդեսիայի  վրայով անցնում  Հայաստան , հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը, հմայված  Հռիփսիմե  կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Այս դեպքը տեղի է ունենում  300  թվականին։
ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Կույսերի  և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։  5-րդ դարում տարածված ժողովրդական զրույցը այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ և Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ։ Թագավորի քույր Խոսրովդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորությամբ ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի անթաղ մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակում պետական կրոն։
  • Կույսերի  և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։  5-րդ դարում տարածված ժողովրդական զրույցը այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ և Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ։ Թագավորի քույր Խոսրովդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորությամբ ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի անթաղ մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակում պետական կրոն։
  • Նորահիմն քրիստոնեությունը, սակայն, պետք է իր հովիվներն ու հովվապետերը ունենար։ Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է իր կրթավայրը՝  Կապադովկիայի   Կեսարիա , եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու։ Կեսարիայի եպիսկոպոս Ղևոնդը, Կապադովկիայի բազմաթիվ այլ եպիսկոպոսների հետ միասին, Գրիգոր Լուսավորչին ձեռնադրում է Հայաստանի եպիսկոպոս։ Ղևոնդ եպիսկոպոսը, ներկա բոլոր եպիսկոպոսների հավանությամբ, հանձնարարում է Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսին ընկերանալ Գրիգոր Լուսավորչին և վերջինիս գահակալության արարողությունը կատարել Հայաստանում։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ Գրիգոր Լուսավորիչը վերադառնում է Կեսարիայից, թագավորը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Նա Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է Հայաստանի պետական վարչական կառուցվածքի համաձայն. յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս է ձեռնադրում, որոնք ենթակա էին իրեն, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Այսպիսով, Գրիգոր Լուսավորիչը հաստատում է թվով 36 եպիսկոպոսություններ, որոնց գահակալներից 18-ը նստում էին նրանից աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում  Գառնիի հեթանոսական տաճարը  և  Նեմրութ լեռան դիցապաշտարանը ։
Գրիգոր Լուսավորչին հաջորդեցին իր որդիները, նախ կրտսերը՝ կուսակրոն  Արիստակեսը  ( 325 - 333 ), հետո ավագ որդին՝  Վրթանեսը  ( 333 - 341 )։  353  թվականին հայոց մեծամեծերի միանվագ համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռ  Ներսես իշխանը , որն իր կրթությունը ստացել էր Կեսարիայում։  28 եպիսկոպոսների և մեծամեծ նախարարների ուղեկցությամբ նա ուղարկվում է  Կեսարիա , ձեռնադրություն ստանալու։ Տրդատ Մեծ թագավորը ,  Աշխեն թագուհին  և  թագավորի քույր Խոսրովդուխտը 287  թվականին, երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու՝ նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ  Գրիգորը ՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։  Պարսկաստանի  դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել  Անահիտ  դիցուհուն։
  • Գրիգոր Լուսավորչին հաջորդեցին իր որդիները, նախ կրտսերը՝ կուսակրոն  Արիստակեսը  ( 325 - 333 ), հետո ավագ որդին՝  Վրթանեսը  ( 333 - 341 )։  353  թվականին հայոց մեծամեծերի միանվագ համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռ  Ներսես իշխանը , որն իր կրթությունը ստացել էր Կեսարիայում։  28 եպիսկոպոսների և մեծամեծ նախարարների ուղեկցությամբ նա ուղարկվում է  Կեսարիա , ձեռնադրություն ստանալու։
  • Տրդատ Մեծ թագավորը ,  Աշխեն թագուհին  և  թագավորի քույր Խոսրովդուխտը
  • 287  թվականին, երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու՝ նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ  Գրիգորը ՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։  Պարսկաստանի  դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել  Անահիտ  դիցուհուն։
Ագաթանգեղոս " width="640"
  • Գրիգորը, ով  Կեսարիայում   քրիստոնեական  կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել  Արտաշատի  զնդանը ( Խոր Վիրապ ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Գրիգորին բանտարկելուց հետո  Տրդատ Մեծը  հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։
  • Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ.  Ագաթանգեղոսը գրում է.

Ագաթանգեղոս

Շուտով Տրդատի քույրը՝  Խոսրովիդուխտը , երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են  Վաղարշապատ ։ Արքունիքը մեծ պատվով է դիմավորում  Գրիգորին ։ Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա  5-օրյա պահք է սահմանում  և աղոթքով ապաքինում արքային։ Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ  Էջմիածնի Մայր Տաճարի  կառուցման վայրը։ Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։
  • Շուտով Տրդատի քույրը՝  Խոսրովիդուխտը , երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են  Վաղարշապատ ։ Արքունիքը մեծ պատվով է դիմավորում  Գրիգորին ։ Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա  5-օրյա պահք է սահմանում  և աղոթքով ապաքինում արքային։ Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ  Էջմիածնի Մայր Տաճարի  կառուցման վայրը։ Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։
Հետագայում  Տրդատ Մեծը  ավագանու որոշմամբ  Գրիգոր Լուսավորչին  ուղարկում է  Կեսարիա ՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը  Արածանի  գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում  Էջմիածնի Մայր Տաճարի  կառուցմանը։ Տրդատ Գ Մեծի հրովարտակով  301  թվականին  քրիստոնեությունը  հռչակվում է  Մեծ Հայքի պետական կրոն ։ Տրդատ Մեծի իշխանության վերջին տարիների վերաբերյալ պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Հաստատված է, որ  311 թվականին նա ջախջախում է  Մաքսիմիանոս Դայա  կայսեր Մեծ Հայք ներխուժած բանակները, որոնք փորձում էին ետ բերել Մեծ Հայքում  հեթանոսությունը ։
  • Հետագայում  Տրդատ Մեծը  ավագանու որոշմամբ  Գրիգոր Լուսավորչին  ուղարկում է  Կեսարիա ՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը  Արածանի  գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում  Էջմիածնի Մայր Տաճարի  կառուցմանը։
  • Տրդատ Գ Մեծի հրովարտակով  301  թվականին  քրիստոնեությունը  հռչակվում է  Մեծ Հայքի պետական կրոն ։
  • Տրդատ Մեծի իշխանության վերջին տարիների վերաբերյալ պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Հաստատված է, որ  311 թվականին նա ջախջախում է  Մաքսիմիանոս Դայա  կայսեր Մեծ Հայք ներխուժած բանակները, որոնք փորձում էին ետ բերել Մեծ Հայքում  հեթանոսությունը ։
Տրդատ Գ Մեծի օրոք թագավորական իշխանությունն ամրապնդվեց։ Քրիստոնեության ընդունումով թագավորական իշխանությունը համարվում էր Աստծուց տրված և ոչ թե կայսրից ստացված։  Տրդատ Գ Մեծը  կարողացավ իր գերիշխանությունը հաստատել նաև հարևան  Վիրքում  և  Աղվանքում ։ Շուտով Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը ձեռնադրվեց Հայոց Արևելից կողմերի և Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոս։ Գրիգորիսի քարոզչության շնորհիվ Մեծ Հայքի ազդեցությունը տարածվեց մինչև Մեծ  Կովկասյան  լեռները։ Տրդատ Գ Մեծը  մահացավ  330  թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ՝  325  թվականին, Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր  Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ։
  • Տրդատ Գ Մեծի օրոք թագավորական իշխանությունն ամրապնդվեց։ Քրիստոնեության ընդունումով թագավորական իշխանությունը համարվում էր Աստծուց տրված և ոչ թե կայսրից ստացված։  Տրդատ Գ Մեծը  կարողացավ իր գերիշխանությունը հաստատել նաև հարևան  Վիրքում  և  Աղվանքում ։ Շուտով Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը ձեռնադրվեց Հայոց Արևելից կողմերի և Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոս։ Գրիգորիսի քարոզչության շնորհիվ Մեծ Հայքի ազդեցությունը տարածվեց մինչև Մեծ  Կովկասյան  լեռները։
  • Տրդատ Գ Մեծը  մահացավ  330  թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ՝  325  թվականին, Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր  Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ։
ՏՐԴԱՏ Ա   Տրդատ Ա  (ծննդյան թվականն անհայտ –  88 ),  Մեծ Հայքի   Արշակունի  թագավոր  52  թվականից։ Պարթևաց Արշակունի արքա  Վոնոն Բ–ի  որդին,  Պարթևաստանի  թագավոր  Վաղարշ Ա –ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

ՏՐԴԱՏ Ա

  • Տրդատ Ա  (ծննդյան թվականն անհայտ –  88 ),  Մեծ Հայքի   Արշակունի  թագավոր  52  թվականից։ Պարթևաց Արշակունի արքա  Վոնոն Բ–ի  որդին,  Պարթևաստանի  թագավոր  Վաղարշ Ա –ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։
Տրդատ Ա " width="640"
  • Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է  Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է  «Ներոնեա»։
  • Մայրաքաղաքից ոչ հեռու՝  Ազատ գետի  հոսանքով դեպի վեր՝  Գառնիում , կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։  Գառնիի հեթանոսական տաճարը  կառուցվել էր  77  թվականին՝  Հռոմի   Կոլիզեյից  3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված  Հելիոս - Միհրին ։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին  [2] ։ Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը
  • Հելիոս (արև) Տիրիդատես թագավոր Մեծ Հայքի, թագվորելով իբրև դեսպոտ կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում իր թագավորության Տրդատ Ա
Գառնիի ամրոցի կառույցը ստեղծվել էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավ-արևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը
  • Գառնիի ամրոցի կառույցը ստեղծվել էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավ-արևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը
Գառնիի սյունազարդ տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից։ Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը եղել է տաք ջրի լողասենյակը։
  • Գառնիի սյունազարդ տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից։ Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը եղել է տաք ջրի լողասենյակը։
Ամրոցի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավ-արևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։
  • Ամրոցի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավ-արևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։
Տրդատ թագավորը 2 անգամ՝  72  և  75  թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած  ալանական  ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։ Տրդատին հաջորդում է որդին՝  Սանատրուկ  Արշակունին ( 88 - 110 )։ Սանատրուկն հիմնադրում է դարձնում  Մծուրք  քաղաքը՝  Արածանիի  ափին,  Մշո դաշտում ։ Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։  Սանատրուկի  գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում։
  • Տրդատ թագավորը 2 անգամ՝  72  և  75  թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած  ալանական  ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։
  • Տրդատին հաջորդում է որդին՝  Սանատրուկ  Արշակունին ( 88 - 110 )։ Սանատրուկն հիմնադրում է դարձնում  Մծուրք  քաղաքը՝  Արածանիի  ափին,  Մշո դաշտում ։ Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։  Սանատրուկի  գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում։
ՍԱՆԱՏՐՈՒԿ   Սանատրուկ  (ծն.թ.անհայտ–մոտ 110), Հայոց  Արշակունի  թագավոր 88-110 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա  արքային։

ՍԱՆԱՏՐՈՒԿ

  • Սանատրուկ  (ծն.թ.անհայտ–մոտ 110), Հայոց  Արշակունի  թագավոր 88-110 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա  արքային։
Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։ Ըստ  Մովսես Խորենացու , Սանատրուկը  91  թվականին արշավել է Աբգար VI թագավորի ( 71 - 91 ) դեմ և գրավել ու Մեծ Հայքին  է միավորել  Օսրոյենե –Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին ։
  • Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։
  • Ըստ  Մովսես Խորենացու , Սանատրուկը  91  թվականին արշավել է Աբգար VI թագավորի ( 71 - 91 ) դեմ և գրավել ու Մեծ Հայքին  է միավորել  Օսրոյենե –Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին ։
Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես  Պարթևական թագավորության , այնպես էլ Հռոմեական կայսրության  հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։  Տարոն  գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի  և  Մեղրագետի  միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ  Մծուրք  քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր  Սանդուխտ  դստեր և  Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։ Ըստ  Փավստոս Բյուզանդի ,  4-րդ դարի  2-րդ կեսին, երբ  Սասանյան   Շապուհ II   արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։
  • Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես  Պարթևական թագավորության , այնպես էլ Հռոմեական կայսրության  հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։  Տարոն  գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի  և  Մեղրագետի  միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ  Մծուրք  քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։
  • Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր  Սանդուխտ  դստեր և  Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։
  • Ըստ  Փավստոս Բյուզանդի ,  4-րդ դարի  2-րդ կեսին, երբ  Սասանյան   Շապուհ II   արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։
ԱՇԽԱԴԱՐ    Աշխադար  (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր՝ 110-113–ին։ Հաջորդը՝  Տրդատ Ա –ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113–ին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին ։ Այս փոփոխությունը դիտելով պայմանախախտություն՝ Տրայանոս կայսրը 114–ին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։

ԱՇԽԱԴԱՐ

  • Աշխադար  (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր՝ 110-113–ին։ Հաջորդը՝  Տրդատ Ա –ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113–ին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին ։ Այս փոփոխությունը դիտելով պայմանախախտություն՝ Տրայանոս կայսրը 114–ին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։
ՊԱՐԹԱՄԱՍԻՐ   Պարթամասիր ը կառավարել է 113-114 թթ.: Պարթև Արշակունի արքա  Բակուր II   որդին։ Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր  Աշխադարին ։ Հռոմի  Տրայանոս  կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խախտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 114–ին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է  Մեծ Հայք  և շարժվել է դեպի  Արտաշատ ։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ։ Սակայն Տրայանոսը նրան հայտարարել է գահընկեց և Հայաստանը հռչակել նվաճված նահանգ։ Պարթամասիրը, որը ազատ է արձակվել՝ Հայաստանից հեռանալու պայմանով, փորձել է խույս տալ իրեն ուղեկցող հռոմեական հեծելազորից, սակայն ձերբակալվել և գլխատվել է Տրայանոսի հրամանով։

ՊԱՐԹԱՄԱՍԻՐ

  • Պարթամասիր ը կառավարել է 113-114 թթ.: Պարթև Արշակունի արքա  Բակուր II   որդին։
  • Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր  Աշխադարին ։ Հռոմի  Տրայանոս  կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խախտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 114–ին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է  Մեծ Հայք  և շարժվել է դեպի  Արտաշատ ։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ։ Սակայն Տրայանոսը նրան հայտարարել է գահընկեց և Հայաստանը հռչակել նվաճված նահանգ։ Պարթամասիրը, որը ազատ է արձակվել՝ Հայաստանից հեռանալու պայմանով, փորձել է խույս տալ իրեն ուղեկցող հռոմեական հեծելազորից, սակայն ձերբակալվել և գլխատվել է Տրայանոսի հրամանով։
ՎԱՂԱՐՇ Ա   Վաղարշ Ա  (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր  117 - 140 –ին։  Սանատրուկ  թագավորի որդին։ 116 –ի ամռանը, գլխավորելով  հռոմեական  նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց  Խոսրով Ա  արքայի աջակցությամբ հռչակվել  Մեծ Հայքի  թագավոր։  Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և  140  թ. նրա մահից հետո, նոր կայսր  Հադրիանոսը հարկադրված է եղել  Մեծ Հայքից  դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ  Մովսես Խորենացու , Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել  Վաղարշապատ  քաղաքը, այժմ՝ Էջմիածին ։ Վաղարշակին գահընկեց է արել Հռոմի  Անտոնիոս Պիոս  կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին ։

ՎԱՂԱՐՇ Ա

  • Վաղարշ Ա  (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր  117 - 140 –ին։  Սանատրուկ  թագավորի որդին։ 116 –ի ամռանը, գլխավորելով  հռոմեական  նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց  Խոսրով Ա  արքայի աջակցությամբ հռչակվել  Մեծ Հայքի  թագավոր։  Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և  140  թ. նրա մահից հետո, նոր կայսր  Հադրիանոսը հարկադրված է եղել  Մեծ Հայքից  դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ  Մովսես Խորենացու , Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել  Վաղարշապատ  քաղաքը, այժմ՝ Էջմիածին ։ Վաղարշակին գահընկեց է արել Հռոմի  Անտոնիոս Պիոս  կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին ։
ՍՈՀԵՄՈՍ   Հայոց գահը ստավել է  Անտոնինոս Պիոսից ՝ հաջորդելով գահընկեց  Վաղարշ Ա –ին։ Սոհեմոսի գահակալումը դիտելով  Հռանդեայի պայմանագրի  խախտում,  161  թ–ին  Անտոնինոս Պիոսի  մահից հետո պարթևական զորքերը մտել են  Մեծ Հայք , տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել  Բակուր Ա  Արշակունուն։ Սոհեմոսը ապաստանել է Հռոմում , այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։  163 –ի ամռանը հռոմեական լեգիոները՝ Ստատիոս Պրիսկոսի հրամանատարությամբ, ներխուժել են  Մեծ Հայք , ավերել  Արտաշատը  և ձերբակալել  Բակուր Ա –ին։  Մարկոս Ավրելիոս  կայսրը ( 161 - 180 ) փորձել է  Մեծ Հայքը  վերածել հռոմեական նահանգի, բայց հայ իշխան Տրդատի գլխավորությամբ բռնկված ապստամբությունը ստիպել է  Մեծ Հայքը  ճանաչել «դաշնակից» թագավորություն։ 164 –ին Հայոց գահը վերստին հանձնվել է Սոհեմոսին, որն ավերված  Արտաշատի  փոխարեն մայրաքաղաք է հռչակել  Վաղարշապատը ։ Սոհեմոսը հովանավորել է հելլենիստական մշակութը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին, որը, ինչպես ենթադրվում է, այստեղ է «Բաբելոնականք» երկսիրությունը։

ՍՈՀԵՄՈՍ

  • Հայոց գահը ստավել է  Անտոնինոս Պիոսից ՝ հաջորդելով գահընկեց  Վաղարշ Ա –ին։ Սոհեմոսի գահակալումը դիտելով  Հռանդեայի պայմանագրի  խախտում,  161  թ–ին  Անտոնինոս Պիոսի  մահից հետո պարթևական զորքերը մտել են  Մեծ Հայք , տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել  Բակուր Ա  Արշակունուն։ Սոհեմոսը ապաստանել է Հռոմում , այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։  163 –ի ամռանը հռոմեական լեգիոները՝ Ստատիոս Պրիսկոսի հրամանատարությամբ, ներխուժել են  Մեծ Հայք , ավերել  Արտաշատը  և ձերբակալել  Բակուր Ա –ին։  Մարկոս Ավրելիոս  կայսրը ( 161 - 180 ) փորձել է  Մեծ Հայքը  վերածել հռոմեական նահանգի, բայց հայ իշխան Տրդատի գլխավորությամբ բռնկված ապստամբությունը ստիպել է  Մեծ Հայքը  ճանաչել «դաշնակից» թագավորություն։ 164 –ին Հայոց գահը վերստին հանձնվել է Սոհեմոսին, որն ավերված  Արտաշատի  փոխարեն մայրաքաղաք է հռչակել  Վաղարշապատը ։ Սոհեմոսը հովանավորել է հելլենիստական մշակութը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին, որը, ինչպես ենթադրվում է, այստեղ է «Բաբելոնականք» երկսիրությունը։
ԲԱԿՈՒՐ Ա Բակուր Ա  (ծն. և մահ.թթ. անհայտ)  Մեծ Հայքի   Արշակունի  թագավոր 161-162-ին։ Գահ է բարձրացել Պարթևաց  Վաղարշ III   թագավորի աջակցությամ, հռոմեական դրածո  Սոհեմոս  թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հռոմեական զորավար  Ստատիոս Պրիսկոսը  համառ կռիվնեերով գրավել է  Արտաշատը  և ձերբակալել Բակուրին։ Տրդատ իշխանի գլխավորությամբ հայոց ապստամբությունը Հռոմին հարկադրել է հրաժարվել Մեծ Հայքը Հռոմեական նահանգ դարձնելու մտադրությունից։  Մարկոս Ավրելիոս  կայսրը հայկական գահը կրկին հանձնել է Սոհեմոսին։ Բակուրը եղբոր՝ Միհրդատի հետ տարվել է  Հռոմ  և որդեգրվել Ավրելյան տոհմում։ Բակուրը ձևականորեն շարունակել է կրել «Թագավոր Հայոց Մեծաց» տիտղոսը և համարվել հայկական գահի հավակնորդ ։

ԲԱԿՈՒՐ Ա

  • Բակուր Ա  (ծն. և մահ.թթ. անհայտ)  Մեծ Հայքի   Արշակունի  թագավոր 161-162-ին։
  • Գահ է բարձրացել Պարթևաց  Վաղարշ III   թագավորի աջակցությամ, հռոմեական դրածո  Սոհեմոս  թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հռոմեական զորավար  Ստատիոս Պրիսկոսը  համառ կռիվնեերով գրավել է  Արտաշատը  և ձերբակալել Բակուրին։
  • Տրդատ իշխանի գլխավորությամբ հայոց ապստամբությունը Հռոմին հարկադրել է հրաժարվել Մեծ Հայքը Հռոմեական նահանգ դարձնելու մտադրությունից։  Մարկոս Ավրելիոս  կայսրը հայկական գահը կրկին հանձնել է Սոհեմոսին։ Բակուրը եղբոր՝ Միհրդատի հետ տարվել է  Հռոմ  և որդեգրվել Ավրելյան տոհմում։ Բակուրը ձևականորեն շարունակել է կրել «Թագավոր Հայոց Մեծաց» տիտղոսը և համարվել հայկական գահի հավակնորդ ։

ՎԱՂԱՐՇ Բ

  • Վաղարշ Բ  (ծն. թ. անհայտ – մոտ  198 ), Հայոց Արշակունի թագավոր  186 –ից։ Ենթադրվում է, որ  Վաղարշ Ա –ի սերնդից էր։
  • Հռոմի դրածո  Սոհեմոսի  մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել  Մեծ Հայքի  թագավոր։  193 –ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել  Հռոմի  արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել  Սեպտիմիոս Սևերոս  կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։  Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի,  Մեծ Հայքից  դուրս են բերվել հռոմեական զորքերը,  Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝  կովկասյան  լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է  Մեծ Հայքի  անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ  Արշակունիների  ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է  Կովկասի  լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
ԽՈՍՐՈՎ Ա

ԽՈՍՐՈՎ Ա

  • Խոսրով Ա  Մեծ, Քաջ (ծն.թ. անհայտ–  252 ),  Մեծ Հայքի  Արշակունի թագավոր  211  թ.-ից։ Հաջորդել է հորը՝  Վաղարշ Բ -ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովն անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։  215  թ.-ին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա  կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216 թ.-ին Խոսրով ը պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։
  • Իրանում պարթև  Արշակունիների  դեմ  Սասանյանների  մղած գահակալական կռիվների ժամանակ Խոսրովը պաշտպանել է  Արտավան V Արշակունուն ։ Արտավանի պարտությունից հետո Խոսրովը գլխավորել է հակասասանյան ուժերի պայքարը Արտաշիր I- ի դեմ։ Աքեմենյան աշխարհակալությունը վերականգնելու մտադրությամբ 230  թ.-ին պարսկական բանակը մտել է  Հայոց Միջագետք  և հռոմեացվոց  Ասորիք ՝ պատերազմ սկսելով  Հայաստանի  և  Հռոմի  դեմ։ Խոսրովը Հռոմի կայսր  Ալեքսանդր Սևերոսի  դաշնակցությամբ  232  թ.-ի գարնանը հաղթել է պարսկական զորքերին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ Ըստ ավանդական պատմության, Արտաշիրի դեմ հաղթական պատերազմի առթիվ Խոսրով  Ատրպատականում  հիմնել է  Դավրեժ  (այժմ՝  Թավրիզ ) քաղաքը։ Այնուհետև շուրջ 10 տարի ( 234  -  245 ) կռվել է Սասանյանների դեմ ե պաշտպանել երկրի սահմանները։ Խոսրովը զոհ է դարձել պարսից (հավանորեն Արտաշիր I- ի որդու՝ Հայոց դրածո թագավոր Որմիզդ-Արտաշիրի) կազմակերպած դավադրության։
ՏՐԴԱՏ Բ   Տրդատ Բ , Հայոց  Արշակունի  թագավոր, ով թագավորել է  217 - 252  թվականներին։ Չդիմանալով հզորացող  Սասանյանների  հարձակումներին՝ հեռացել է  Հռոմեական կայսրություն ։

ՏՐԴԱՏ Բ

  • Տրդատ Բ , Հայոց  Արշակունի  թագավոր, ով թագավորել է  217 - 252  թվականներին։ Չդիմանալով հզորացող  Սասանյանների  հարձակումներին՝ հեռացել է  Հռոմեական կայսրություն ։
ԱՐՏԱՎԱԶԴ Ե   Արտավազդ Ե  (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մոտ  252 ,  253 - 272  թթ–ին։ Արտավազդի մասին տեղեկությունները շատ կցկտուր են։ Գահակալել է  Շապուհ I – ի օգնությամբ, երբ  Մեծ Հայքը  ենթարկվել էր Սասանյան   Իրանի  գերիշխությունը։  Հռոմեական  պատմիչ  Տրեբելոս Պոլիոնոսը  հաղորդում է, որ  260  թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են  Եդեսիայում   Վալերիանոս  կայսեր զորքերի դեմ  Շապուհ I – ի շահած ճակատամարտին։ Արտավազդը Շապուհից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը թշնամացել է նաև  Մեծ Հայքի  հետ։  272 –273 –ին Ավրելիանոս կայսեր օգնությամբ  Մեծ Հայքի  նոր թագավոր է հռչակվել  Խոսրով Բ   Արշակունին ։

ԱՐՏԱՎԱԶԴ Ե

  • Արտավազդ Ե  (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մոտ  252 ,  253 - 272  թթ–ին։ Արտավազդի մասին տեղեկությունները շատ կցկտուր են։ Գահակալել է  Շապուհ I – ի օգնությամբ, երբ  Մեծ Հայքը  ենթարկվել էր Սասանյան   Իրանի  գերիշխությունը։  Հռոմեական  պատմիչ  Տրեբելոս Պոլիոնոսը  հաղորդում է, որ  260  թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են  Եդեսիայում   Վալերիանոս  կայսեր զորքերի դեմ  Շապուհ I – ի շահած ճակատամարտին։ Արտավազդը Շապուհից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը թշնամացել է նաև  Մեծ Հայքի  հետ։  272 –273 –ին Ավրելիանոս կայսեր օգնությամբ  Մեծ Հայքի  նոր թագավոր է հռչակվել  Խոսրով Բ   Արշակունին ։
ԽՈՍՐՈՎ Բ   Խոսրով Բ , հայոց  Արշակունի  թագավոր (279-287) ] ։ Սպանվել է  287  թվականին`պարթև  Անակի  կողմից։ Հ այտնի է, որ հոր հետ մանսակցել է  Արտաշիր Ս նոջ անունը չի պահպանվել։ Ունեցել է երկու զավակ`  Տրդատ  և  Խոսրովիդուխտ ։ ասանյանի  դեմ արշավանքներին։ Սպանվել է 287 թվականին` պարթև Անակի կողմից`  Վաղարշապատում ։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ  Գրիգորից ։

ԽՈՍՐՈՎ Բ

  • Խոսրով Բ , հայոց  Արշակունի  թագավոր (279-287) ] ։ Սպանվել է  287  թվականին`պարթև  Անակի  կողմից։
  • Հ այտնի է, որ հոր հետ մանսակցել է  Արտաշիր Ս նոջ անունը չի պահպանվել։
  • Ունեցել է երկու զավակ`  Տրդատ  և  Խոսրովիդուխտ ։ ասանյանի  դեմ արշավանքներին։
  • Սպանվել է 287 թվականին` պարթև Անակի կողմից`  Վաղարշապատում ։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ  Գրիգորից ։
ՏՐԴԱՏ Գ

ՏՐԴԱՏ Գ

Տրդատ Գ Մեծ  ( 250 -ական թվականներ –  330 ),  Մեծ Հայքի   Արշակունի  թագավոր  287  թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ  Արշակունու ( 272 - 287 ) որդին։ Կրթվել և դաստիարակվել է  հռոմեական արքունիքում ։ Ըստ պատմիչներ  Ագաթանգեղոսի  և  Մովսես Խորենացու , տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով  Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով,  297 թվականին  հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված  298 թվականին   Մծբինում  հաշտության պայմանագիր կնքեց։
  • Տրդատ Գ Մեծ  ( 250 -ական թվականներ –  330 ),  Մեծ Հայքի   Արշակունի  թագավոր  287  թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ  Արշակունու ( 272 - 287 ) որդին։
  • Կրթվել և դաստիարակվել է  հռոմեական արքունիքում ։ Ըստ պատմիչներ  Ագաթանգեղոսի  և  Մովսես Խորենացու , տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։
  • Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով  Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով,  297 թվականին  հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված  298 թվականին   Մծբինում  հաշտության պայմանագիր կնքեց։
ՏՐԴԱՏ Գ-Ի ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՏՐԴԱՏ Գ-Ի ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ԽՈՍՐՈՎ ԿՈՏԱԿ

ԽՈՍՐՈՎ ԿՈՏԱԿ

Խոսրով Գ  (ծն.թ. անհայտ – վ.  338 ),  Մեծ Հայքի  Արշակունի թագավոր մոտ  330 –ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը :
  • Խոսրով Գ  (ծն.թ. անհայտ – վ.  338 ),  Մեծ Հայքի  Արշակունի թագավոր մոտ  330 –ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը :
ՏԻՐԱՆ Տիրան  (ծն.թ.անհայտ–մոտ 358), Հայոց թագավոր 338–350–ին։ Հաջորդել է հորը՝  Խոսրով Բ  Կոտակին, քաղաքական անբարենպաստ ու խառնակ պայմաններում։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա  Շապուհ II– ի  զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս  Վրթանես Ա Պարթևի  հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։

ՏԻՐԱՆ

  • Տիրան  (ծն.թ.անհայտ–մոտ 358), Հայոց թագավոր 338–350–ին։ Հաջորդել է հորը՝  Խոսրով Բ  Կոտակին, քաղաքական անբարենպաստ ու խառնակ պայմաններում։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա  Շապուհ II– ի  զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս  Վրթանես Ա Պարթևի  հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։
ԱՐՇԱԿ Բ   Արշակ Բ  (ծննդյան թվականն անհայտ – մոտ  368  թվական), Հայոց  Արշակունի  թագավոր  350  թվականից։  Տիրան թագավորի որդին և հաջորդը։ Արշակ Բ-ի գահակալության առաջին տարիներն անցնում են խաղաղությամբ։ Հարաբերական այս խաղաղությունը հետևանք էր, առաջին հերթին, պարսից արքունիքի և Հռոմի կայսրության միջև տեղի ունեցած պատերազմների ժամանակավոր դադարի, իսկ Հայաստանը, որ կռվախնձոր էր այդ երկու պետությունների միջև, օգտվում է ստեղծված խաղաղությունից։ Կարճատև այդ խաղաղ շրջանն օգտակար էր երկրի ռազմական ուժերը հավաքելու, տնտեսությունը վերականգնելու և շինարարական նոր աշխատանքներ ծավալելու համար։

ԱՐՇԱԿ Բ

  • Արշակ Բ  (ծննդյան թվականն անհայտ – մոտ  368  թվական), Հայոց  Արշակունի  թագավոր  350  թվականից։  Տիրան թագավորի որդին և հաջորդը։
  • Արշակ Բ-ի գահակալության առաջին տարիներն անցնում են խաղաղությամբ։ Հարաբերական այս խաղաղությունը հետևանք էր, առաջին հերթին, պարսից արքունիքի և Հռոմի կայսրության միջև տեղի ունեցած պատերազմների ժամանակավոր դադարի, իսկ Հայաստանը, որ կռվախնձոր էր այդ երկու պետությունների միջև, օգտվում է ստեղծված խաղաղությունից։ Կարճատև այդ խաղաղ շրջանն օգտակար էր երկրի ռազմական ուժերը հավաքելու, տնտեսությունը վերականգնելու և շինարարական նոր աշխատանքներ ծավալելու համար։
ՓԱՌԱՆՁԵՄ

ՓԱՌԱՆՁԵՄ

Փառանձեմ , IV դարի Հայոց թագուհի («Հայոց տիկին»),  Արշակ Բ -ի կինը,  Պապ թագավորի  մայրը։  Սյունյաց նախարարների տոհմից ` Անդովկ Սյունու [1]  դուստրն է։ Նախքան Արշակի հետ ամուսնանալը վերջինիս եղբորորդու` Գնելի կինն էր։ Արշակի կողմից Գնելի սպանությունից հետո դուր է եկել արքային և կնության վերցվել։ Հայոց պատմիչ  Փավստոս Բյուզանդի  հաղորդմամբ՝ հետագայում, երբ Արշակը քաղաքական նկատառումով ամուսնացել է  Բյուզանդիայից  բերված  Օլիմպիայի  հետ, դրդել է արքունական պալատի երեց ոմն Մրջյունիկին թունավորել թագուհուն։ Արշակ Բ -ի գերությունից հետո Պապի բացակայության պայմաններում տասներեք ամիս հերոսաբար պաշտպանել է  Արտագերս  ամրոցը Հայաստան արշաված Շապուհ Բ պարսկական զորքերից։ Ամրոցի գրավումից հետո գերի է վերցվել և պարսից արքայի հրամանով անարգվել զորքերի կողմից։
  • Փառանձեմ , IV դարի Հայոց թագուհի («Հայոց տիկին»),  Արշակ Բ -ի կինը,  Պապ թագավորի  մայրը։  Սյունյաց նախարարների տոհմից ` Անդովկ Սյունու [1]  դուստրն է։ Նախքան Արշակի հետ ամուսնանալը վերջինիս եղբորորդու` Գնելի կինն էր։ Արշակի կողմից Գնելի սպանությունից հետո դուր է եկել արքային և կնության վերցվել։
  • Հայոց պատմիչ  Փավստոս Բյուզանդի  հաղորդմամբ՝ հետագայում, երբ Արշակը քաղաքական նկատառումով ամուսնացել է  Բյուզանդիայից  բերված  Օլիմպիայի  հետ, դրդել է արքունական պալատի երեց ոմն Մրջյունիկին թունավորել թագուհուն։
  • Արշակ Բ -ի գերությունից հետո Պապի բացակայության պայմաններում տասներեք ամիս հերոսաբար պաշտպանել է  Արտագերս  ամրոցը Հայաստան արշաված Շապուհ Բ պարսկական զորքերից։ Ամրոցի գրավումից հետո գերի է վերցվել և պարսից արքայի հրամանով անարգվել զորքերի կողմից։
ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ

Պապ  (մոտ  353 - 374 ), հայոց  Արշակունի  թագավոր  370  թվականից [Ն 1]  ։ 17 տարեկանում հաջորդել է հորը՝ հայոց արքա  Արշակ Բ –ին։ Մայրն էր  Սյունյաց Անդոկ  մեծ իշխանի դուստրը՝  Փառանձեմ  թագուհին։ Պապը գահին հաստատվել է  Հռոմեական կայսրության  օժանդակությամբ։ Գործակցելով սպարապետ  Մուշեղ Մամիկոնյանի հետ՝  371  թվականին  Ձիրավի ճակատամարտում  պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։ Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000- ի ։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել է զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։   Տրայանոս զորավարը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։ 
  • Պապ  (մոտ  353 - 374 ), հայոց  Արշակունի  թագավոր  370  թվականից [Ն 1]  ։ 17 տարեկանում հաջորդել է հորը՝ հայոց արքա  Արշակ Բ –ին։ Մայրն էր  Սյունյաց Անդոկ  մեծ իշխանի դուստրը՝  Փառանձեմ  թագուհին։ Պապը գահին հաստատվել է  Հռոմեական կայսրության  օժանդակությամբ։ Գործակցելով սպարապետ  Մուշեղ Մամիկոնյանի հետ՝  371  թվականին  Ձիրավի ճակատամարտում  պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։
  • Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։
  • Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000- ի ։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել է զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։
  •   Տրայանոս զորավարը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։ 
ՎԱՐԱԶԴԱՏ

ՎԱՐԱԶԴԱՏ

  • Վարազդատ  (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 374-378–ին։ Հաջորդել է հորեղբորը՝  Պապ թագավորին ։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է  Բաթ Սահառունին ։ Պատանեկության տարներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել  Մուշեղ Մամիկոնյանը , որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը  հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների  թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բաթ Սահառունուն։ 377–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված  Մանվել Մամիկոնյանը  Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բաթ Սահառունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի  Արշակ Գ –ն։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։

ԱՐՇԱԿ Գ

  • Արշակ Գ  (ծն.թ. անհայտ– մոտ  390 ), Հայոց թագավոր  378 –ից։  Պապի  որդին և հաջորդը։
  • Մանվել Մամիկոնյան  սպարապետը, գահընկեց անելով  Վարազդատ  թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր  Վաղարշակը  դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից  Շապուհ II   արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել  Հայաստանի  և  Հռոմի  մերձեցումը։ Նա  Հայաստան  է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զորաբանակը դուրս է վանել երկրից։ Այնուհետև առժամանակ Հայաստանում տիրել է համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Սակայն  384 –ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։  Փավստոս Բյուզանդի  վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը  384 –ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։  385 –ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով  Եկեղյաց գավառում ։ Դրանից հետո Շապուհ III   Հայոց գահը հանձնել է  Խոսրով Դ  Արշակունուն։  387 –ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է Արշակը, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող  Հայաստանում ։
ԽՈՍՐՈՎ Դ   Խոսրով Դ  (ծն. թ. անհտ. - մոտ 415), Մեծ Հայքի Արշակունի թագավոր  385  -  388  թվականներինին և  414  թ.-ից։ Արշակ Գ  թագավորի խնամակալ  Մանվել Մամիկոնյանի  մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III   արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։ Արշակ Գ  դիմեց կայսր  Թեոդոսիոս I Մեծի  օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը  Հայաստանը բաժանեցին  ( 387 ) միմյանց միջև. պարսկական մասում (ըստ Պրոկոպիոս Կեսարացու՝ մոտ 80%-ը) իշխեց Խոսրովը, , հռոմեականում (մոտ 20%-ը)՝  Արշակ Գ ։  Շապուհ III - ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց  Տիզբոն  և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց  Անհուշ բերդում ։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց  կաթողիկոս  Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։

ԽՈՍՐՈՎ Դ

  • Խոսրով Դ  (ծն. թ. անհտ. - մոտ 415), Մեծ Հայքի Արշակունի թագավոր  385  -  388  թվականներինին և  414  թ.-ից։ Արշակ Գ  թագավորի խնամակալ  Մանվել Մամիկոնյանի  մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III   արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։
  • Արշակ Գ  դիմեց կայսր  Թեոդոսիոս I Մեծի  օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը  Հայաստանը բաժանեցին  ( 387 ) միմյանց միջև. պարսկական մասում (ըստ Պրոկոպիոս Կեսարացու՝ մոտ 80%-ը) իշխեց Խոսրովը, , հռոմեականում (մոտ 20%-ը)՝  Արշակ Գ ։  Շապուհ III - ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց  Տիզբոն  և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց  Անհուշ բերդում ։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց  կաթողիկոս  Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։
ՎՌԱՄՇԱՊՈՒՀ   Վռամշապուհ  (ծննդյան թվականը՝ անհայտ – մահվան թվականը՝ 414), Հայոց Արշակունի տոհմի թագավոր 389-ից կամ 400-ից։ Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ 404–ից ոչ վաղ մեկնել է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգավորել պարսկա-հռոմեական վեճերը։ Այնտեղ էլ նա հայ և ասորի մտավորականներից տեղեկացել է հայկական հին նշանագրերի մասին, որը կարևոր դեր է խաղացել հայ նոր գրերի ստեղծման գործում։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։

ՎՌԱՄՇԱՊՈՒՀ

  • Վռամշապուհ  (ծննդյան թվականը՝ անհայտ – մահվան թվականը՝ 414), Հայոց Արշակունի տոհմի թագավոր 389-ից կամ 400-ից։
  • Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ 404–ից ոչ վաղ մեկնել է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգավորել պարսկա-հռոմեական վեճերը։ Այնտեղ էլ նա հայ և ասորի մտավորականներից տեղեկացել է հայկական հին նշանագրերի մասին, որը կարևոր դեր է խաղացել հայ նոր գրերի ստեղծման գործում։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։
ՀԱՅ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ԱՆԿՈՒՄԸ Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով պարսից արքունիքը կրկին Հայոց թագավոր է հաստատւմ Խոսրով չորրորդին, սակայն ութ ամիս անց նա մահանում է: Պարսից արքան հայոց գահին է բազմեցնում իր որդի Շապուհին, որն առաջացնում է հայ ժողովրդի դժգոհությունը: Հայ նախարարները ջախջախում են Հայաստան մտած պարսից զորագունդը: Հայուց գահին հաստատվում է Վռամշապուհի որդին՝ Արտաշեսը /422-428թթ./: Մեծ Հայքի թագավորության գահին եղավ հայ Արշակունի վերջին արքան:428 թվականին Արշակունյաց թագավորությունն անկում է ապրում :

ՀԱՅ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ԱՆԿՈՒՄԸ

  • Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով պարսից արքունիքը կրկին Հայոց թագավոր է հաստատւմ Խոսրով չորրորդին, սակայն ութ ամիս անց նա մահանում է: Պարսից արքան հայոց գահին է բազմեցնում իր որդի Շապուհին, որն առաջացնում է հայ ժողովրդի դժգոհությունը: Հայ նախարարները ջախջախում են Հայաստան մտած պարսից զորագունդը: Հայուց գահին հաստատվում է Վռամշապուհի որդին՝ Արտաշեսը /422-428թթ./: Մեծ Հայքի թագավորության գահին եղավ հայ Արշակունի վերջին արքան:428 թվականին Արշակունյաց թագավորությունն անկում է ապրում :
ԱՌԱՐԿԱՅԻՑ ԱՃԱՆԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ " width="640"

Պ ԱՏՐԱՍՏԵՑ՝ ԱՆԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ԱՌԱՐԿԱՅԻՑ ԱՃԱՆԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

-80%
Курсы повышения квалификации

Современные педагогические технологии в образовательном процессе

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Արշակունիների թագավորությունը . (2.34 MB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт