Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Уроки  /  4 класс  /  ԱՈՒՊ- ի լրացման կարգ

ԱՈՒՊ- ի լրացման կարգ

30.07.2020

Содержимое разработки

1. ՍՈՎՈՐՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ազգանուն, անուն, հայրանուն

Ծննդյան վայրը.

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

Սեռը.

արական

Քաղաքացիությունը. ՀՀ

Բնակության հասցեն Արմավիր գ. Գետաշեն 12 փ. 11տ.

Ուսումնական հաստատությունը Գետաշենի միջնակարգ դպրոց

Դասարանը (նշել ուսումնական տարին)

Ծնողների (օրինական ներկայացուցիչների)

անուններն ու հեռախոսահամարները

Արտակարգ իրավիճակների դեպքում կապի միջոց` աշխատանքային և բնակարանի հեռախոսահամարներ:



2. ՍՈՎՈՐՈՂԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2.1 Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի ուժեղ կողմեր`

Սովորողի ուժեղ կողմերն արդեն իսկ բացահայտվել են «Տեղեկատվության հավաքում և տրամադրում» փուլում, երբ թիմը հավաքել և համադրել է բազմաթիվ ու տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները` ուսուցչի, սովորողի, ծնողի, մանկավարժահոգեբանական աջակցության թիմի և այլնի տրամադրած տեղեկատվության հիման վրա: Այն տեղեկատվությունը, որը պետք է ներառվի այս բաժնում, ընտրվում է տվյալ սովորողի ԱՈՒՊ-ի երկարաժամկետ նպատակների, տարեկան նպատակների և խնդիրների հաշվառմամբ: Նշված տեղեկատվությունը, որը ներկայացվում է ուսուցչի, սովորողի, ծնողի, մանկավարժահոգեբանական աջակցության թիմի և այլնի տրամադրած տեղեկատվության հիման վրա, կարող է վերաբերել երեխայի ակադեմիական հմտություններին, կյանքի և առօրյա կենցաղավարության հմտություններին, ֆիզիկական հմտություն­ներին և վարքագծին և այլն: Այս տեղեկատվությունն այնուհետև կուղղորդի ընտրելու առավել ողջամիտ և ճիշտ ուսուցման և ուսումնառության ռազմավարություններ և նյութերի ու միջավայրի առավել խելամիտ հարմարեցումներ:

2.2 Բնագավառներ, որտեղ դրսևորվում են երեխայի թույլ կողմերը

Սովորողի թույլ կողմերն արդեն իսկ բացահայտվել են «Տեղեկատվության հավաքում և տրամադրում» փուլում, երբ թիմը հավաքել և համադրել է բազմաթիվ ու տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները` ըստ ուսուցչի, սովորողի, ծնողի, մանկավարժահոգեբանական աջակցության թիմի և այլնի տրամադրած տեղեկատվության հիման վրա և որոնք էլ պետք է գրանցվեն այս բաժնում:

2.3 Ֆունցիաների կատարողականության մակարդակները` ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկության.

  • ձայնի և խոսքի

  • լսողական

  • տեսողական

  • ինտելեկտուալ/մտավոր

  • շարժողական

Ֆունկցիաների կատարողականության առկա մակարդակների մասին տեղեկատվությունը հավաքվել է «Տեղեկատվության հավաքում և տրամադրում» փուլում, երբ ուսումնասիրվել են սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առաջին և երկրորդ մակարդակների գնահատման ողջ տեղեկատվությունը: Ֆունկցիաների կատարողականության կամ գործառույթների կատարման այս մակարդակներն էական նշանակություն ունեն աշակերտի համար խելամիտ և չափելի տարեկան նպատակների ու խնդիրների սահմանման, ինչպես նաև ուսումնական նյութերի, դասավանդման ռազմավարությունների և ընթացիկ գնահատումների հարմարեցման եղանակների սահմանման համար:

    1. Առողջական վիճակի մասին տեղեկություն

Սովորողի վերաբերյալ բժշկական տվյալները կարող են ստացված լինել ծնողներից, նրա հետ աշխատող առողջապահության ոլորտի մասնագետներից: ԱՈՒՊ-ում պահանջվող բժշկական տեղեկությունները պետք է նկարագրեն հետևյալը`

  • երեխայի ներկա առողջական վիճակը,

  • առողջական այն խնդիրները կամ հիվանդությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ աշակերտի ուսումնառության և կամ վարքագծի վրա,

2.5 Հաշմանդամություն

□ ունի

□ չունի

Խոսքը բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) արդյունքում ճանաչված հաշմանդամության մասին է: Այս տեղեկատվությունը հաճախ անհրաժեշտ է լինում հաշմանդամության ոլորտում իրականացվող տարբեր ուսումնասիրությունների համար, ուստի կարիք կա, որ նման հաշվառում իրականացնի նաև հանրակրթական ուսումնական հաստատությունը: Այս նշումը հնարավորություն կտա իրականացնելու այդ հաշվառումը:

2.6 Սովորողի նախասիրությունները

Սովորողի նախասիրությունները արդեն իսկ բացահայտվել են «Տեղեկատվության հավաքում և տրամադրում» փուլում` նրա իսկ կողմից, ինչպես նաև ծնողի տրամադրած տեղեկատվությամբ: Նախասիրությունները գրի առնելիս պետք է հաշվի առնել, որ սրանք կարևոր տեղեկատվոււթյուն են` ընտրելու նրան առավել հաճելի և հասկանալի դասավանդման ռազմավարություններ, եղանակներ և խթանել նրա մասնակցությունը դասին:

2.7 Ինչպիսի՞ն է իրեն պատկերացնում սովորողը7 (նշել այն դպրոցը որտեղ այս պահին սովորում է երեխան):

Այս բաժինը լրացվում է հնարավորության դեպքում` կախված երեխայի տարիքից և ֆունկցիոնալ հնարավորություններից:

Այս տեղեկատվությունը ևս բացահայտվում է «Տեղեկատվության հավաքում և տրամադրում» փուլում: Մեր կրթական պրակտիկայում հաճախ այս տեղեկատվությունը չի հավաքվում և կամ դրան հարկ եղած նշանակություն չի տրվում: Սակայն այն շատ օգտակար է ԱՈՒՊ-ի մշակման համար, որպեսզի ԱՈՒՊ-ը ոչ միայն իրատեսական լինի դպրոցի համար, այլև ԱՈՒՊ-ի պահանջների կատարման ապահովման տեսանկյունից ընդունելի լինի նաև սովորողի կողմից:

7.Հնարավորության դեպքում` ըստ աշակերտի ցանկության, կարողության:

2.8 Ինչպիսի՞ն է իր երեխային պատկերացնում ծնողը (նշել այն դպրոցը, որտեղ այս պահին սովորում է երեխան):

Այս տեղեկատվությունը կարևոր է, որպեսզի հայտնի լինի այն տեսլականը, որ ծնողն ունի իր երեխայի համար տվյալ կրթական մակարդակն ավարտելուց հետո: Դա նրան կդարձնի ավելի իրատես և կխթանի ծնողի ողջամիտ և արդյունավետ մասնակցությունը ԱՈՒՊ-ի գործընթացներին: Սա ևս շատ օգտակար տեղեկատվություն է, որով ԱՈՒՊ-ը ընդունելի և գնահատելի պետք է լինի նաև ծնողի կողմից:



3. Սովորողի վերջին գնահատումների վերաբերյալ տեղեկատվությունը

Այս բաժնում լրացվում են, թե`

ա) ե՞րբ են կատարվել սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առաջին և երկրորդ մակարդակի գնահատումները` ժամանակագրական կարգով և յուրաքանչյուր գնահատման ամփոփ արդյունքը, օրինակ` սովորողն ունի մտավոր ֆունկցիաների միջին աստիճանի խանգարում,

բ) երբ են կատարվել երեխայի կրթական առաջընթացի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումները (գիտելիք, կարողություններ և հմտություններ) ժամանակագրական կարգով և յուրաքանչյուր գնահատման ամփոփ արդյունքը:

Ընդ որում, այս տեղեկությունները լրացվում են շարունակաբար` ամբողջ տարվա ընթացում:





4. Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի ուժեղ կողմերը և կարիքները

Այս բաժնում ամփոփվում, ընդհանուր հանրագումարի են բերվում և հակիրճ շարադրվում ԱՈՒՊ-ի 2.1, 2.3, 2.4 և 2.6 ենթաբաժիններում արդեն նշված տեղեկատվությունը:



  1. Ուսումնական առարկաներ, ըստ Հանրակրթության պետական չափորոշչի ուսումնական բնագավառների (Նշել այն առարկաները, որոնք տվյալ դասարանում ուսումնասիրվում են սովորողի կողմից` համաձայն դպրոցի ուսումնական պլանի)

  • մայրենի

  • հայոց լեզու,

  • գրականություն (ավագ դպրոցում` հայ գրականություն)

  • օտար լեզու.

  • ռուսաց լեզու

  • մաթեմատիկա.

  • հանրահաշիվ

  • երկրաչափություն

  • ինֆորմատիկա

  • բնություն, բնական գիտություններ (ես և շրջակա աշխարհը, բնագիտություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն)

  • հասարակություն, հասարակական գիտություններ (հայրենագիտություն, հայոց պատմություն, Հայոց եկեղեցու պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն, Հայաստանի աշխարհագրություն)

  • արվեստ (ազգային երգ ու պար, երաժշտություն, կերպարվեստ)

  • տեխնոլոգիա.

  • ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (ֆիզկուլտուրա, ՆԶՊ):



6. Ուսումնական առարկաներ, որոնց համար անհրաժեշտ է ԱՈՒՊ
Այս բաժնում նշվում են կոնկրետ այն առարկայական ծրագրերը, որոնց մասով էական հարմարեցումների, պարզեցումների, փոփոխությունների կարիք կա, և որոնց մասով մշակվում է ԱՈՒՊ-ը:



7. Կրթության կազմակերպման համար անհրաժեշտ հարմարեցումները
Այս բաժնում նշվում են հարմարեցումների ցանկերը ըստ ուսումնական գործընթացի (օրինակ` մեթոդներ, առաջադրանքներ, նյութերի տրամադրում և այլն), միջավայրի (օրինակ` դասարանում նստելու տեղը, նստարանի տեսակը, լուսավորությունը, հեռավորությունը, անխոչընդոտ տեղաշարժվելու հարմարեցումները, տեսաձայնային նյութեր, խոշոր տառատեսակներ և այլն) և գնահատման գործընթացների (օրինակ` գնահատման մեթոդ, մշակված և հարմարեցված առաջադրանքներ, տևողություն և այլն):



8. ԱՈՒՊ-Ի ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՑԱՆԿ

Այս բաժնում թիմը կարող է առաջարկել ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի ցանկ և (կամ) ծրագրեր, որոնք ԱՈՒՊ-ի թիմը կարող է օգտագործել ԱՈՒՊ-ի մշակման, իրականացման, գնահատման և վերանայման համար:



9. ՍՈՎՈՐՈՂԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ (ՕՐԻՆԱԿ` ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ):


ԱՈՒՊ-ի երկարաժամկետ նպատակներն արդեն սահմանվել են ԱՈՒՊ-ի գործառույթների առաջին փուլում: Դրանք պետք է համառոտ շարադրված մուտքագրել այս ենթաբաժնում: ԱՈՒՊ-ի երկարաժամկետ նպատակները սահմանվում են մի քանի տարվա համար: Օրինակ՝ տարրական դպրոցում սովորող երեխայի համար այն սահմանվում է մշակման պահի դրությամբ մինչև տարրական դպրոցն ավարտելու ժամկետը: Այսինքն` այս մասում նշված երկարաժամկետ նպատակները վերաբերում են ոչ միայն տվյալ ուսումնական տարվա համար մշակված ԱՈՒՊ-ին, այլև հաջորդող ուսումնակական տարիների ԱՈՒՊ-ներին` մինչև սովորողի տարրական դպրոցն ավարտելը:

Սովորողի կրթության երկարաժամկետ նպատակները «Հանրակրթության պետական չափորոշչով» սահմանված հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջների պարզեցման և հարմարեցման հիման վրա պետք է հաշվի առնեն ոչ միայն սովորողի ուժեղ կողմերը, այլև նրա թույլ կողմերն ու անհատական նախասիրությունները: Ընդ որում, սովորողի ԱՈՒՊ-ի երկարաժամկետ նպատակների քանակն ու բովանդակությունը կարող են էականորեն տարբերվել «Հանրակրթության պետական չափորոշչով» սահմանված հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն և տարրական դպրոցի յուրաքանչյուր դասարանի առարկայական ծրագրերի բովանդակային պահանջներից, քանի որ դրանք հարմարեցվել են տվյալ սովորողի կարողությունների առավելագույն ներուժին:


Ըստ հանրակրթության պետական չափորոշիչների, օրինակ` տարրական դպրոցի հիմնական նպատակներն են՝

* մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների զարգացումը.

* լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության աշխարհայացքային պատկերացումների հիմքերի ստեղծումը.

* աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումը.

* բարեկիրթ վարքի և կայուն արժեհամակարգի հիմքերի ձևավորումը.

* բարոյահոգեբանական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական և ֆիզիկական դաստիարակությունը և առողջ ապրելակերպի հիմքերի արմատավորումը.

* միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող կրթամակարդակի ապահովումը:


Այս նպատակների պարզեցումն ու հարմարեցումը տվյալ սովորողի ներուժին կդառնան նրա տարրական կրթության երկարաժամկետ նպատակները:




10. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թիրախային այս կարողություններն ու հմտություններն արդեն սահմանվել են ԱՈՒՊ-ի գործառույթների առաջին փուլում, իսկ այժմ դրանք պետք է համառոտ շարադրված մուտքագրել այս ենթաբաժնում: Կարևոր հիշել, որ դրանք բխում են սովորողի ուսումնառության արդյունքների պլանավորման երկարաժամկետ նպատակներից և սահմանվում են որպես ընդհանրական կարողություններ և հմտություններ: Դրանք ներառում են փոխկապակցված ու փոխլրացնող գիտելիքներ, հմտություններ և արժեքներ, որոնք անհրաժեշտ են սովորողի անձնային կայացման, քաղաքացիական ակտիվության, սոցիալական ինտեգրման և կրթության հաջորդ մակարդակներում հետագա ուսումնառության ու գործունեության համար: Թիրախային հմտությունների սահմանման համար պետք է առարկայական ծրագրերի բովանդակության հարմարեցման հետ մեկտեղ նաև հաշվի առնել «Հանրակրթության պետական չափորոշչով» սահմանված տվյալ դպրոցի (տարրական, հիմնական, միջնակարգ) շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և, հիմք ընդունելով սովորողի ԱՈՒՊ-ի երկարաժամկետ նպատակները, նրա ուժեղ և թույլ կողմերը, նախասիրությունները, հմտությունների կատարողականության մակարդակը: Այս ուղղությամբ ամբողջ տեղեկատվությունն արդեն հավաքվել է ԱՈՒՊ-ի մշակման առաջին և երկրորդ փուլերում: Առաջնահերթությունների սկզբունքով դրանք պետք է պարզեցվեն և հարմարեցվեն տվյալ սովորողի կարողությունների և հմտությունների զարգացման առավելագույն ներուժին, ինչպես նաև նախա­սիրու­թյուններին և պատկերացումներին:



11.Սովորողի կրթության տարեկան նպատակներն ըստ առարկաների

Տարեկան նպատակներն արդեն սահմանվել են ԱՈՒՊ-ի գործառույթների երրորդ` «ԱՈՒՊ-ի մշակում և մուտքագրում օրինակելի ձևում» փուլում, որոնք պետք է մուտքագրել այս ենթաբաժնում:

Այս ենթաբաժնում պետք է նշվի տվյալ դասարանում ուսուցանվող առարկաների չափորոշիչներով, ծրագրերով ու սովորողի առավելագույն ներուժին համապատասխանեցված տարեկան նպատակները: Բոլոր տարեկան նպատակները հարմարեցվում են սովորողի առավելագույն ներուժին` հաշվի առնելով նրա կարողունակության առկա մակարդակը, որն արդեն հայտնի է տեղեկատվության հավաքման և ուսումնասիրության փուլում:



10.1 Կարողունակության (կոմպետենտության) առկա մակարդակ

(ինչքա՞ն գիտի և ինչքա՞ն է կարողանում տվյալ առարկայից)

Այս ենթաբաժնում նշվում է տվյալ առարկայի անվանումը, թե սովորողն ինչքան գիտելիքներ և կարողություններ ունի տվյալ առարկայի բովանդակության շրջանակում: Այս թիրախային հմտությունները սովորողի հետագա զարգացման համար ելակետային ցուցանիշներ են, որոնց միջոցով հետագայում չափվելու են առաջընթացի աստիճանները: Կատարողականության առկա մակարդակի մասին տեղեկատվությունն արդեն սահմանվել է «ԱՈՒՊ-ի մշակում և մուտքագրում օրինակելի ձևում» փուլում: Դրանք հիմա պետք է մուտքագրել այս ենթաբաժնում:

Պետք է հիշել, որ ճիշտ ճանաչված առկա կարողություններն ու հմտությունները շատ կարևոր են ուսումնական գործընթացի կազմակերպման համար և հանդիսանում են ԱՈՒՊ-ով պլանավորված կրթության տարեկան արդյունքների գնահատման ելակետ:




10.2 ԱՌԱՐԿԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Այստեղ մուտքագրվում են տվյալ առարկայական ծրագրի տարեկան նպատակները, որոնք արդեն պարզեցվել, փոփոխվել և հարմարեցվել են տվյալ սովորողի կարողությունների և հմտությունների առավելագույն ներուժին` թե° բովանդակային առումով և թե° ըստ նպատակների քանակի:



10.3 կատարողականության ակնկալվող մակարդակը ուսումնական տարվա ավարտին

Սրանք ակնկալվող կարողությունների և հմտությունների այն շրջանակն են, որոնց պետք է հասնել ուսումնական տարվա ավարտին: Այս կարողություններն ու հմտությունները հանդիսանում են տարեկան նպատակի գնահատման ցուցանիշներ: Իսկ այս կարողությունների ու հմտությունների զարգացման աստիճանի համար, որպես ելակետային ցուցանիշներ են համարվում 10.1 ենթաբաժնում նշված ելակետային կարողությունները և հմտությունները:

Ընդ որում, կատարողականության ակնկալվող մակարդակի կարողություններն ու հմտությունները գնահատվում են կիսամյակների ավարտին և ամփոփվում են ուսումնական տարվա վերջին:



10.4 Խնդիրներ` կարճաժամկետ նպատակադրումներ

Այս ենթաբաժնում պետք է նշվի առարկայի համար վերևի 10.2 ենթաբաժնում մուտքագրված առարկայի տարեկան նպատակները` ըստ հերթական համարների, օրինակ Նպատակ 1, նպատակ 2 և այլն:

Այնուհետև յուրաքանչյուր նպատակի տակ պետք է դրվի դրանից բխող խնդիրները` կարճաժամկետ նպատակադրումները համարակալմամբ, օրինակ` 1-ին նպատակի համար խնդիրները համարակալվում են` Խնդիր 1.1, Խնդիր 1.2 և այլն: ԱՈՒՊ-ի թիմի կողմից ԱՈՒՊ-ի գործառույթների երրորդ` «ԱՈՒՊ-ի մշակում և մուտքագրում օրինակելի ձևում» փուլում ըստ նպատակների արդեն սահմանված են խնդիրները` կարճաժամկետ նպատակադրումները: Հիմա դրանք պետք է մուտքագրել այստեղ:

Պետք է կրկին հիշել, որ խնդիրները ուսումնառության կարճաժամկետ նպա­տա­կադրումներ են` պլանավորված տվյալ առարկայի թեմատիկ պլանով: Տարվա ընթացքում այս նպատակադրումների ձեռքբերումը պետք է նպաստի և հանգեցնի մշակված տարեկան նպատակների` սովորողի կողմից իր համար սահմանված վերջնարդյունքների ձեռքբերմանը: Կարճաժամկետ ուսումնառության նպատակա­դրումները` խնդիրները, պետք է նկարագրվեն այնպես, որ լինեն մշտադիտարկելի, չափելի և գնահատելի:



10.5 Խնդիրների իրականացումն ըստ թեմատիկ պլանի

թեմա

Նշվում է տվյալ թեմայի անվանումը

ժամ



Քանի՞ ժամ է հատկացված


արդյունքները

թԵմայի ավարտին.

Գիտի,

կարող է



Յուրաքանչյուր թեմայի համար թեմատիկ պլանում արդեն սահմանված են այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք սովորողը կունենա թեման ամփոփելիս: Նույն սկզբունքով այդ ակնկալվող գիտելիքների և կարողությունների ծավալները հարմարեցվում են տվյալ սովորողի կարողությունների ներուժին:

թեմայի ամփոփիչ գնահատման ամսաթիվ



Ե՞րբ է պլանավորված

մեթոդ









Ի՞նչ մեթոդ և հարմարեցումներ պետք արվեն թեմայի ամփոփիչ գնահատման ժամանակ:



10. 6 ուսումնառության համար անհրաժեշտ հարմարեցումներ

Տվյալ առարկայի համար հարմարեցումներ` ուսուցման և ուսումնառության գործընթացի կազմակերպման, միջավայրի և գնահատումների ընթացքի: Տե°ս 6-րդ ենթաբաժինը` Կրթության կազմակերպման համար անհրաժեշտ հարմարեցումներ:



  1. Մանկավարժահոգեբանական աջակցություն (իրականացման մանրամասները ՄԱԾԱՊ-ում)

Այս ենթաբաժնի տեղեկատվությունն ամփոփ մուտքագրվում է տվյալ սովորողի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայու­թյունների անհատական պլանից` ՄԱԾԱՊ-ից, որը հանդիսանում է սովորողի ԱՈՒՊ-ի անբաժանելի մաս հանդիսացող հավելված: Այս ամփոփ տեղեկատվությունը նպատակ ունի ապահովելու ՄԱԾԱՊ-ի ներդաշնակությունը ԱՈՒՊ-ով սահմանված խնդիրների, տարեկան և երկարաժամկետ նպատակների և համապատասխան թիրախային հմտությունների հետ: Հենց վերջիններով պետք է պայմանավորված լինեն մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տևողությունը և ծավալները:



13. աուպ-ի գնահատման ժամկետներ (ընթացիկ, կիսամյակային, տարեկան)

Այս բաժնի տեղեկատվությունը լրացվում է ողջ ուսումնական տարվա ընթացքում` նույն ժամանակահատվածում, ինչ նախատեսված է ամբողջ դասարանի համար:

Գնահատման ժամկետ

Պատասխանատու անձ



14. Հաջորդ տարվա համար (կամ տարրականից` միջին դպրոց և միջին դպրոցից` ավագ դպրոց) առաջարկներ և անցումային պլաններ:

Միջոցառում

Այս ենթաբաժնում նշվում են ԱՈՒՊ-ի տարեկան ամփոփիչ գնահատման արդյունքում ուսուցիչների, ծնողի, սովորողի, մանկավարժահոգեբանական աջակցության թիմի անդամների և այլոց առաջարկները հաջորդ տարվա ԱՈՒՊ-ի մշակման, իրականացման և գնահատման գործըն­թացների հետ կապված: Այն շատ կա­րևոր տեղեկատվու­թյուն է պա­րու­նակում այն ուսու­ցիչների համար, ովքեր սո­վորողին դեռ չեն ճանա­չում:

Այս տեղեկատվությունը կարևոր է նաև մանկավարժահոգեբանական աջակցության թիմի անդամների համար` մշա­կելու և իրականաց­նելու սովորողի անցու­մային պլանները (նշված են ՄԱԾԱՊ-ում):


Նկարագրություն

Այս բաժնում նկարագրվում է յուրաքանչյուր առաջարկ, և պլանավորվում է դրա իրականացումը:





  1. Ծնողի համաձայնությունը

Սա շատ կարևոր է, որպեսզի ծնողն ի սկզբանե իրատեսական պատկերացում ունենա իր երեխայի ԱՈՒՊ-ի մասին և համաձայն լինի, որ իր երեխայի ԱՈՒՊ-ի երկարաժամկետ և տարեկան նպատակներն ու խնդիրները տարբերվում են նրա դասընկերների համար սահմանված երկարաժամկետ և տարեկան նպատակներից ու խնդիրներից, ինչպես նաև` որ նրա կիսամյակային և ամփոփիչ գնահատումներն իրականացվելու են ըստ իր ԱՈՒՊ-ի:



ՓՈՒԼ IV

ԱՈՒՊ-ի իրականացում և գնահատում

ԱՈՒՊ-ը պլանավորվում և իրականացվում են դաս-պլանների միջոցով: Ինչպես դասարանի մյուս աշակերտների, այնպես էլ ԱՈՒՊ-ով սովորող աշակերտի յուրաքանչյուր դասը ուսուցչի կողմից պետք է պլանավորված լինի: Տարբերությունը միայն այն է, որ եթե ընդհանուր դասարանի համար դասի պլանավորումը հիմնված է տվյալ առարկայի թեմատիկ պլանի վրա, ապա ԱՈՒՊ ունեցող սովորողի դասի պլանավորումը բխում իր ԱՈՒՊ-ով հարմարեցված թեմատիկ պլանավորումից: Կարիք չկա դասի պլանը տվյալ սովորողի համար առանձին գրել, սակայն ընդհանուր դաս-պլանում պետք է հստակ երևա, թե ինչպես է պլանավորվել ԱՈՒՊ ունեցող սովորողի մասնակցությունը դասին` հիմնված ընդհանուր դասարանի համատեքստում իր ներուժին համապատասխան բովանդակային բաղադրիչների ուսուցման գործընթացների վրա:

Ընդհանրապես ուսուցչի կողմից դասին հանգամանորեն նախապատրաստվելը արդյունավետ դասավանդման կարևոր նախապայմաններից մեկն է: Նա յուրաքանչյուր դասի համար նախօրոք պետք է մշակի դաս-պլանը: Հաճախ է քննարկվում այն անհանգստությունը, որ ուսուցիչների համար դասի պլանավորումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, երբ դասարանում կա ԱՈՒՊ-ով սովորող երեխա, քանի որ ուսուցիչը մի կողմից պետք է պլանավորի և իրականացնի ընդհանուր դասարանի համար մշակված դասի պլանը և դրա հետ մեկտեղ` առանձին էլ պետք է պլանավորի և իրականացնի ԱՈՒՊ-ով սովորողի դասի պլան: Նման անհանգստությունները անհիմն են, քանի որ ուսուցիչը ոչ թե պետք է երկու առանձին դաս-պլան մշակի, այլ իր մշակած դաս-պլանում պետք է նաև հաշվի առնի դասարանում սովորող այն աշակերտներին, որոնց համար առաջադրանքները պետք է առավել անհատականացված և պարզեցված տրվեն ու կիրառվեն դասավանդման առավել ճկուն մեթոդներ: Այս ամենի մասին նախօրոք հոգալը ուսուցչին հավելյալ վստահություն կհաղորդի, կօգնի դասի բնականոն ընթացքին և ժամանակն արդյունավետ տնօրինելուն:

Ուսուցիչը պետք է ապահովի, որ դասապրոցեսն ընդհանուր լինի բոլոր աշակերտների համար, որ ԱՈՒՊ ունեցող երեխային տրված առաջադրանքները լինեն նույն բովանդակության, բխեն նույն թեմայից, ինչ դասարանի մյուս աշակերտների համար, սակայն դրանք պետք է լինեն պարզեցված և հարմարեցված ԱՈՒՊ-ով սովորող երեխայի ունակություններին: Որքան շատ է ուսուցիչը տարբերակված և երեխայակենտրոն դասավանդման մեթոդներ կիրառում ամբողջ դասարանի համար, այնքան ավելի հեշտ է լինում տրամաբանական կապեր ստեղծել ԱՈՒՊ-ով անհատականացված ծրագրի և դասարանի համար նախատեսված ընդհանուր ծրագրի միջև: Վերջինը խթանում է դասարանում ստեղծել ուսուցման և ուսումնառության միասնական ներառական միջավայր, որտեղ ԱՈՒՊ-ով սովորող աշակերտներն իրենց դասարանի մաս են զգում, այլ ոչ թե իրենց ուսուցումն իրականացվում է այլ, բովանդակային առումով տարբեր ծրագրով, որը նրանց մեկուսացնում է համադասարանցիներից:

ԱՈՒՊ-ի իրականացման մշտադիտարկում և գնահատում

ԱՈՒՊ-ի իրականացման ընթացքի մշտադիտարկման հարցում ուսուցիչներին մշտապես աջակցում են ուսուցչի օգնականները: Սովորողի առաջադիմության մշտադիտարկումն էական նշանակություն ունի դասապլանների մշակման, մեթոդների և նոր մոտեցումների ընտրության հարցում: Մշտադիտարկման ընթացքում է, որ կարող է նաև առաջարկություն ներկայացնել ԱՈՒՊ-ի վերանայման համար:

Ինչպես և մյուս աշակերտների դեպքում` գնահատման միջոցները, ինչպիսիք են` դիտարկումները, սովորողի ուսումնական աշխատանքների նմուշները, մասնակցությունը, դասի ընթացքում ցուցաբերած ակտիվությունը և այլն, օգնում են գնահատել, թե արդյոք ԱՈՒՊ-ով սահմանված տվյալ առարկայական ծրագիրն իրականացվո՞ւմ է ըստ պլանի, և արդյոք սովորողը ցուցաբերո՞ւմ է առաջընթաց: Ուսուցչի օգնականը սովորողի մշտադիտարկման գործընթացում սովորողի, ծնողների, ուսուցչի և թիմի այլ անդամների հետ կանոնավոր խորհրդակցությունների միջոցով հաճախ համակարգողի դեր է կատարում: Ուսուցիչները ԱՈՒՊ-ի իրականացման ընթացքի վերաբերյալ հավաքված տեղեկատվությունը ներկայացնում են ԱՈՒՊ-ը մշակող թիմին երեխայի առաջադիմության մասին: Դրանք ցույց են տալիս նաև ամենօրյա դասավանդման մաս կազմող ուսուցման և ուսումնառության ռազմավարությունների և ռեսուրսների արդյունավետությունը:



ԱՈՒՊ-ի իրականացման մեջ էական է ծնողների դերը: Նրանք կարող են աջակցել տնային ցանկացած առաջադրանքի կատարմանը` ամրապնդելով նոր ուսուցանված գիտելիքն ու հմտությունը: Ծնողի մասնակցությունը հոգեբանական մեծ աջակցություն է երեխային և խրախուսում է նրան հասնելու իր ԱՈՒՊ-ի նպատակներին:

Որպես մշտադիտարկման գործընթացի հետևանք` ԱՈՒՊ-ի թիմի անդամները կարող են կարիք ունենալ հանդիպելու` քննարկելու համար սովորողի փոփոխվող կարիքները, դժվարությունները և առաջադիմությունը: Այս հանդիպում-քննարկումների թիվը կարող է տարբեր լինել տարբեր սովորողների պարագայում: Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկված հարցերը, առաջարկություններն ու թիմային որոշումները պետք է արձանագրվեն և կցվեն սովորողի ԱՈՒՊ-ին:

ԱՈՒՊ-ի վերանայման նպատակով ԱՈՒՊ-ի թիմը պետք է տարեկան առնվազն երկու անգամ պաշտոնական հանդիպումներ ունենա: Այս հանդիպումների ընթացքում թիմի անդամ մանկավարժները տրամադրում են իրենց կողմից գործադրված ռազմավարությունների և սովորողի առաջադիմության գնահատման արդյունքների մասին տեղեկատվությունը երեխային, նրա ծնողներին և թիմի մյուս անդամներին: Աշակերտը և ծնողներն առաջարկում են իրենց գնահատականը առ այն, թե ինչպես է ծրագիրը խթանում սովորողի զարգացումը և ուսումնառությունը:

Եթե սովորողը ցուցաբերում է դանդաղ առաջընթաց կամ ընդհանրապես չի առաջադիմում, թիմի անդամները կարող են վճռել փոփոխել ուսումնառության կարճաժամկետ նպատակադրումները` խնդիրները, դասավանդման ռազմավարու­թյուն­ները, հարմարեցումները: Յուրաքանչյուր խնդրի փոփոխություն պետք է համապատասխանի ԱՈՒՊ-ով սահմանված` սովորողի տարեկան նպատակներին: Վերանայված խնդիրները պետք է գրանցվեն ստորև նշված ձևաչափում, հաստատվեն և կցվեն սովորողի ԱՈՒՊ-ին:


վերանայված խնդիրներ

Վերանայման ամսաթիվ

Վերանայումն իրականացրել են` _____________________________

1. (անուն, ազգանուն, ստորագրություն)-----------------------------------

2. ( անուն, ազգանուն, ստորագրություն)-----------------------------------

3. ( անուն, ազգանուն, ստորագրություն)-----------------------------------

և այլք

1-ին կիսամյակ

Գնահատման մեթոդներ

Նոր խնդիրներ






2-րդ կիսամյակ

Գնահատման մեթոդներ

Նոր խնդիրներ










վերանայված խնդիրների իրականացումն ըստ թեմատիկ պլանի

թեմա

ժամ

արդյունքները թեմայի ավարտին.

Գիտի,

կարող է

թեմայի ամփոփիչ գնահատման ամսաթիվ

մեթոդ





















ուսումնառության համար անհրաժեշտ լրացուցիչ հարմարեցումներ

Ուսումնական գործընթացի հարմարեցումներ


Միջավայրային հարմարեցումներ

Ծնողի անուն, ազգանուն, ստորագրություն, ամսաթիվ ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ծնողի ստորագրությունը վկայում է, որ ծնողը համաձայն է փոփոխություններին:



Վերանայման ընթացքում թիմը պետք է պատասխանի հետևյալ հարցերին.

- Արդյոք ԱՈՒՊ-ի խնդիրները համապատասխանո՞ւմ են սովորողի կարողությունների և հմտությունների առավելագույն ներուժին:

- Որքանո՞վ արդյունավետ են ընտրված մեթոդները, ուսումնական նյութերը և հարմարեցումները, և արդյոք օգնո՞ւմ են սովորողին հասնել` իր համար սահմանված խնդիրների իրականացմանը:

- Ի՞նչ առաջընթաց է գրանցել երեխան, և արդո՞ք այդ առաջընթացի դինամիկան բավարար է, որպեսզի նա հասնի իր ԱՈՒՊ-ի տարեկան նպատակին (կամ նպատակներին):

- Արդյոք ի հայտ եկե՞լ են նոր հանգամանքներ` պայմանավորված սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի աստիճանի փոփոխություններով, որոնք անհրաժեշտություն են դարձնում փոփոխություններ կատարել սովորողի ԱՈՒՊ-ում:

- Արդյոք ի հայտ եկած նոր հանգամանքները կարևո՞ր հիմնավորումներ են, որպեսզի սովորողի համար սահմանվեն տարեկան նոր նպատակներ և դրանց ուղղված նոր խնդիրներ:

- Արդյոք նորովի սահմանված տարեկան նպատակներն ու խնդիրները համապատասխանո՞ւմ են սովորողի ուժեղ կողմերին, դժվարություններին ու հետաքրքրություններին:

- Արդյոք սովորողի և նրա ծնողի կարծիքով վերանայված ԱՈՒՊ-ը բավարարո՞ւմ է սովորողի կարիքները:

Բոլոր փոփոխությունները գրանցվում են ԱՈՒՊ-ում: Եթե ԱՈՒՊ-ի վերանայումները հանգեցնում են սովորողի տարեկան նպատակների և խնդիրների փոփոխության, ապա հարկավոր է այն վավերացնել ծնողների ստորագրություններով` նշելով ամսաթիվը:

Եթե ԱՈՒՊ-ի թիմի հանդիպումների ժամանակ առաջարկվում են փոփոխել միայն մանկավարժական մոտեցումները և մեթոդները, միջավայրային հարմարեցումները, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման ծավալները, այլ ոչ թե սովորողի տարեկան նպատակներն ու խնդիրները, ապա ծնողը տեղեկացվում է այդ փոփոխությունների մասին, սակայն ծնողի ստորագրության կարիքը այս դեպքում չկա:

Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին ԱՈՒՊ-ի թիմը կազմում է սովորողի ԱՈՒՊ-ի իրականացման կիսամյակային նկարագրական հաշվետվություն` հիմնված ընթացիկ գնահատումների և կիսամյակային ամփոփիչ գնահատումների արդյունքների վրա: Կարևոր է իմանալ, որ նույն սովորողի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլանի (ՄԱԾԱՊ) իրականացման հաշվետվությունը ևս մշակվում է յուրաքանչյուր կիսամյակի ավարտին` հիմք ընդունելով թե° սովորողի ԱՈՒՊ-ի ընթացիկ և կիսամյակային գնահատումների արդյունքները և թե° ՄԱԾԱՊ-ով պլանավորված գնահատումների արդյունքները: Այս հաշվետվությունների մեկ օրինակը կցվում է սովորողի ԱՈՒՊ-ին, իսկ մյուս օրինակը` տրվում ծնողին:

Ուսումնական տարվա վերջին (կամ եթե սովորողը փոխադրվում է դպրոցի մի մակարդակից հաջորդ մակարդակ).

- ԱՈՒՊ-ի թիմն իրականացնում է ԱՈՒՊ-ի վերանայում, գրանցում է սովորողի առաջադիմությունը տվյալ տարվա ավարտի դրությամբ,

- մշակում է սովորողի անցումային պլանը` գրի առնելով հաջորդ տարվա կամ հաջորդ կրթական մակարդակի (օրինակ` տարրականից հիմնական դպրոց) համար առաջարկություններ,

- նշում է կարևոր խորհուրդներ ապագայում աշակերտին դասավանդող ուսուցիչներին` կապված մեթոդների, ծրագրային և միջավայրային հարմարեցումների հետ,

- համառոտ տեղեկատվություն է ներկայացնում երեխայի հմտությունների, նախասիրությունների, հետաքրքրությունների մասին:



-75%
Курсы повышения квалификации

Профессиональная компетентность педагогов в условиях внедрения ФГОС

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
ԱՈՒՊ- ի լրացման կարգ (47.43 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели