Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Уроки  /  7 класс  /  Բայի եղանակները

Բայի եղանակները

03.08.2020

Содержимое разработки

Բայի եղանակ

Բայերով արտահայտվում է գործողության կատարման եղանակ, այսինքն՝ խոսողի վերաբերմունքը գործողության նկատմամբ:

Այսպես՝

• մի դեպքում բայաձևերը ցույց են տալիս, ըստ խոսողի, իրականում, ստույգ կերպով կատարվող, կատարված կամ կատարելի գործողություն՝ գնում եմ, գնում էիր, գնացել են, գնացել էինք, գնալու ես, գնալու էին, գնացի և այլն. սա կոչվում է սահմանական եղանակ,
• մի այլ դեպքում՝ գործողության կատարման իղձ, ցանկություն՝ գնամ, գնայիք և այլն. սա ըղձական եղանակն է,
• մի ուրիշ դեպքում՝ ենթադրական գործողություն՝ կգնա, կգնայինք և այլն. սա ենթադրական եղանակն է,
• չորրորդ դեպքում՝ հարկադրական կամ անհրաժեշտական գործողություն՝ պիտի գնաս, պետք է գնային և այլն. սա հարկադրական եղանակն է,
• մի այլ դեպքում էլ՝ խոսակցին ուղղված հրաման, կարգադրության, խնդրանք՝ գնա՛, գնացե՛ք. սա հրամայական եղանակն է:

Այսպիսով՝ բայն ունի հինգ եղանակ՝  սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական: 

Սահմանական  եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից մեկը՝ անկատար ներկա (սահմանական ներկա), ցույց է տալիս ներկա ժամանակ, մեկը՝ ապակատար ներկան (սահմանական ապառնի)՝ ապառնի ժամանակ, մնացած հինգը՝ անկատար անցյալը, վաղակատար ներկան (սահմանական անցյալ), վաղակատար անցյալը, ապակատար անցյալը, անցյալ կատարյալը, ցույց են տալիս անցյալ ժամանակ:

 

Ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն երկուական ժամանակաձևեր, որոնցից մեկը ցույց է տալիս ապառնի ժամանակ, մեկը՝ անցյալ:

  

Հրամայական եղանակը ունի միայն մեկ ժամանակաձև, միայն մեկ ժամանակ՝ ապառնի, և միայն մեկ դեմք՝ երկրորդ:

 





-80%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Բայի եղանակները (14.32 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели