Գիտելիքների ստուգում գրականությունից/8-րդ դասարան/2-րդ կիս.
Список вопросов теста
Вопрос 1
Բերված ստեղծագործություններից ո՞րը Թումանյանի գրչին չի պատկանում.
Варианты ответов
- ՙՙԱնուշ՚՚
- ՙՙԳիքորը՚՚
- ՙՙԱվելորդը՚՚
- ՙՙԱղավնու վանքը՚՚
Вопрос 2
Ո՞ր գրական հերոսի խոսքերն են.
Լսում ես դու , սիրու՛ն տիկին,
Ա՛յ Նազանի աննման.
Նայի՛ր Շահին,իրեն զորքին,
Աշխարհքի տերն անսահման...
Варианты ответов
- Աշուղ
- Թաթուլ
- Շահ
- Հեղինակ
Вопрос 3
Ո՛ր գրական հերոսի խոսքերն են.
ՙՙԾնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով՚՚:
Варианты ответов
- Անտոնիո
- Լևոն
- Սաադի
- Մամփրե
Вопрос 4
Ո՞րը Շիրվանզադեի ստեղծագործությունը չէ
Варианты ответов
- ՙՙՔաոս՚՚
- ՙՙՊատվի համար՚՚
- ՙՙԿանաչ դաշտը՚՚
- ՙՙԱրտիստը՚՚
Вопрос 5
Ո՞ր ժանրի բնութագիրն է.
Փոքրածավալ արձակ ստեղծագործություն է,կյանքի մի դրվագի նկարագրություն՝գործողության սրընթաց զարգացմամբ,բացառիկ սյուժեով, անսպասելի ավարտով:
Варианты ответов
- առակ
- պատմվածք
- նորավեպ
- զրույց
Вопрос 6
Պատկերավորման -արտահայտչական ի՞նչ միջոց է օգտագործել Մեծարենցը այս տողերում.
Համբույրներ կուգան հովեն ու ծովեն
Համբույր՝ լույսեն, որ չորս դիս կծաղկի...
Варианты ответов
- համեմատություն
- կրկնություն
- փոխաբերություն
- չափազանցություն
Вопрос 7
Ու՞մ մասին են ասել՝ հիվանդ հանճարեղ պատանի
Варианты ответов
- Վահան Տերյան
- Պետրոս Դուրյան
- Միքայել Նալբանդյան
- Միսաք Մեծարենց
Вопрос 8
Ու՛մ մասին են ասել՝ հայ նորավեպի իշխան
Варианты ответов
- Գրիգոր Զոհրապ
- Նար-Դոս
- Մուրացան
- Ակսել Բակունց
Вопрос 9
Քանի՞ տողանի են ՙՙՁոն՚՚ բանաստեղծության տները
Варианты ответов
- եռատող
- վեցատող
- քառատող
- հնգատող
Вопрос 10
Ի՞նչ է ամենից շատ արտահայտում Մեծարենցի ՙՙՀյուղը՚՚ բանաստեղծությունը.
Варианты ответов
- մարդասիրություն
- բնասիրություն
- հյուրասիրություն
- կենսասիրություն