Меню
Тесты
Тесты  /  История  /  Прочее  /  Басня

Басня

Avatar
15.05.2020. Тест. История, Прочее
Внимание! Все тесты в этом разделе разработаны пользователями сайта для собственного использования. Администрация сайта не проверяет возможные ошибки, которые могут встретиться в тестах.
Սերմնացանի առակը Հիսուս Քրիստոսը, Իր մտքերն ավելի հասկանալի և տպավորիչ դարձնելու համար, մարդկանց հետ զրուցելիս և քարոզելիս խոսում էր նաև առակներով, որոնց օրինակները վերցված էին իրական կյանքից և կենցաղից: Մի անգամ Հիսուսն Իր շուրջը հավաքված մարդկանց պատմեց հետևյալ առակը. Մի մարդ սերմեր է ցանում իր արտում: Ցանելիս սերմերի մի մասն ընկնում է ճանապարհի եզրին, և թռչունները ուտում են դրանք: Այն սերմերը, որ ընկնում են ապառաժի վրա, շուտ ծլում ու կանաչում են, բայց արևը ծագելուն պես չորանում են, քանի որ խորը արմատներ չեն ունենում: Որոշ սերմեր ընկնում են փշերի ու մոլախոտերի մեջ ու թեև ծլում են, բայց չեն հաջողում մեծանալ, քանի որ փշերը խեղդում են դրանց: Եվ, վերջապես սերմերի այն մասը, որ ընկնում է պարարտ հողի մեջ, աճելով` առատ բերք է տալիս: Քանի որ հավաքվածները լավ չհասկացան առակի իմաստը, Հիսուսը մեկնաբանեց այն՝ ասելով, որ սերմնացանը նման է Իրեն՝ Հիսուսին, իսկ սերմերը՝ Աստծո խոսքին, Իր քարոզներին: Ճանապարհին ընկած սերմերը նման են այն մարդկանց, ովքեր լսում են Աստծո խոսքը, բայց ուշադրություն չեն դարձնում: Ապառաժին ընկած սերմերը բնութագրում են նրանց, ովքեր լսում են Աստծո խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում այն, բայց քանի որ նրանց հավատն ամուր հիմքեր չունի, դժվարության կամ նեղության ժամանակ շեղվում են ճիշտ ճանապարհից: Փշերով ու մոլախոտերով լի հողի մեջ ընկած սերմերը նմանվում են այն մարդկանց, ովքեր լսում են Աստծո խոսքը, ցանկանում են հետևել նրան, բայց կյանքի դժվարությունները, հարստության հրապույրն ու այլ ցանկություններ գրավում են նրանց, չեն կարողանում ազատվել վատ սովորություններից, որոնք էլ փշերի նման խեղդում են Աստծո խոսքը: Իսկ պարարտ հողում հայտնված սերմերը նման են այն մարդկանց, ովքեր լսում և պահում են Աստծո խոսքը: Այդպիսի մարդկանց գործերը բարի պտուղներ են տալիս:

Список вопросов теста

Вопрос 1

Ի՞նչ եղան փշերի ու մոլախոտերի մեջ ընկած սերմերը:

Варианты ответов
  • մոլախոտերը խեղդեցին
  • չորացան
  • աճեցին
Вопрос 2

 Ինչո՞ւ բերք չտվեցին ապառաժի վրա ընկած սերմերը:

Варианты ответов
  • թռչունները կերան
  • մոլախոտերը խեղդեցին
  • արմատները խորը չեն լինում
Пройти тест
Сохранить у себя:

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт