Меню
Разработки
Разработки  /  История  /  Презентации  /  9 класс  /  ԽՍՀՄ_ի փլուզումը և անկախ Հայաստանի Հանրապետության կերտումը

ԽՍՀՄ_ի փլուզումը և անկախ Հայաստանի Հանրապետության կերտումը

20.05.2020

Содержимое разработки

ԽՍՀՄ-ի փլուզումը  Անկախ Հայաստանի Հանրապետության կերտումը  Դասարան՝ 9_րդ  Ուսուցիչ՝Լ.Մայիլյան

ԽՍՀՄ-ի փլուզումը Անկախ Հայաստանի Հանրապետության կերտումը Դասարան՝ 9_րդ Ուսուցիչ՝Լ.Մայիլյան

ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։   ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՈՒՄԸ  1989-91 թվականներին Խորհրդային Միության ծայրամասերում առաջացան ազգամիջյան հակասությունների, լարվածության մի շարք օջախներ, որոնք գնալով վերածվեցին անկախության համար պայքարի կենտրոնների։ Դրանցից առաջիններից մեկր Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած հակասություններն էին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Մյուսները Մերձբալթյան հանրապետություններն էին՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան,ինչպես նաև կովկասյան տարածաշրջանը՝ գլխավորապես մի կողմից Վրաստանի, մյուս կողմից՝ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջև եղած հակասություններով։ Այս ամենի հետևանքով և մի շարք ուրիշ պատճառներով արդեն 1991 թ. գարնանը ԽՍՀՄ-ը գտնվում էր փլուզման եզրին։ 

ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։  ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՈՒՄԸ 1989-91 թվականներին Խորհրդային Միության ծայրամասերում առաջացան ազգամիջյան հակասությունների, լարվածության մի շարք օջախներ, որոնք գնալով վերածվեցին անկախության համար պայքարի կենտրոնների։ Դրանցից առաջիններից մեկր Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած հակասություններն էին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Մյուսները Մերձբալթյան հանրապետություններն էին՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան,ինչպես նաև կովկասյան տարածաշրջանը՝ գլխավորապես մի կողմից Վրաստանի, մյուս կողմից՝ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջև եղած հակասություններով։ Այս ամենի հետևանքով և մի շարք ուրիշ պատճառներով արդեն 1991 թ. գարնանը ԽՍՀՄ-ը գտնվում էր փլուզման եզրին։ 

       Երկրի ղեկավարությունր ջանքեր էր գործադրում Միությունր փրկելու համար։ Այդ նպատակով Մ. Գորբաչովը որոշեց 1991 թ. մարտի 17-ին Խորհրդային Միությունում անցկացնել հանրաքվե, որի մասնակիցների մեծ մասը կողմ արտահայտվեց  նորացված Խորհրդային Միության պահպանման օգտին՝ դիտելով այն որպես ինքնավար հանրապետությունների միություն (ֆեդերացիա):Հանրաքվեին չմասնակցեցին և այն մերժեցին Մերձբալթյան երեք հանրապետությունները, Վրաստանը, Հայաստանը և Մոլդովան։ Գորբաչովր 1991 թ. ապրիլին բանակցային գործընթաց սկսեց խորհրդային ինքնիշխան Հանրապետությունների Միություն ստեղծելու համար։ Պայմանագրի ստորագրումր նշանակվեց օգոստոսի20-ին։ 1991 թ. օգոստոսին ԽՍՀՄ–ի Հետադիմական ուժերը կազմակերպեցին խռովություն՝ երկիրը կանգնեցնելով ռազմական բռնապետություն հաստատելու սպառնալիքի առջև։

Երկրի ղեկավարությունր ջանքեր էր գործադրում Միությունր փրկելու համար։ Այդ նպատակով Մ. Գորբաչովը որոշեց 1991 թ. մարտի 17-ին Խորհրդային Միությունում անցկացնել հանրաքվե, որի մասնակիցների մեծ մասը կողմ արտահայտվեց  նորացված Խորհրդային Միության պահպանման օգտին՝ դիտելով այն որպես ինքնավար հանրապետությունների միություն (ֆեդերացիա):Հանրաքվեին չմասնակցեցին և այն մերժեցին Մերձբալթյան երեք հանրապետությունները, Վրաստանը, Հայաստանը և Մոլդովան։ Գորբաչովր 1991 թ. ապրիլին բանակցային գործընթաց սկսեց խորհրդային ինքնիշխան Հանրապետությունների Միություն ստեղծելու համար։ Պայմանագրի ստորագրումր նշանակվեց օգոստոսի20-ին։ 1991 թ. օգոստոսին ԽՍՀՄ–ի Հետադիմական ուժերը կազմակերպեցին խռովություն՝ երկիրը կանգնեցնելով ռազմական բռնապետություն հաստատելու սպառնալիքի առջև։

ԽՍՀՄ-ի վերջին նախագահ Մ .  Գորբաչով

ԽՍՀՄ-ի վերջին նախագահ Մ .  Գորբաչով

Օգոստոսի 19-ի առավոտյան օգտվելով այն հանգամանքից, որ երկրի նախագահը արձակուրդը անցկացնում էր Ղրիմում, հայտարարվեց, թե նա վատառողջության պատճառով  չի կարող կատարել երկրի նախագահի պարտականությունները, և դրանք անցնում են փոխնախագահ Գ.Յանաևին։ Երկրի կառավարման համար ստեղծվեց Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ)։ Օգոստոսի 19-ին զորքը մտավ Մոսկվա։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը երկրի քաղաքացիներին ուղղված դիմումի մեջ կատարվածը համարեց «հակասահմանադրական հեղաշրջում»։ Օգոստոսի 21-ին խռովարարները ձերբակալվեցին։ Մ. Գորբաչովը Ղրիմից վերադարձավ Մոսկվա։ Փաստորեն ժողովրդավարների վճռականության շնորհիվ պահպանողական ուժերի հեղաշրջման փորձը ձախողվեց։ Մոսկվայում ժողովրդավարական ուժերիհաղթանակր արագացրեց կոմունիստական կուսակցության միանձնյա իշխանության և խորհրդային կայսրության փլուզումը։ Օգոստոսյան դեպքերից  հետո ՌԽՍՖՀ  նախագահ Բ. Ելցինի հրամանագրով արգելվեց ԽՄԿԿ-ի գործունեությունը Ռուսաստանի տարածքում։ Իր գործունեությունը դադարեցրեց նաև ՀԿԿ-ն։

Օգոստոսի 19-ի առավոտյան օգտվելով այն հանգամանքից, որ երկրի նախագահը արձակուրդը անցկացնում էր Ղրիմում, հայտարարվեց, թե նա վատառողջության պատճառով  չի կարող կատարել երկրի նախագահի պարտականությունները, և դրանք անցնում են փոխնախագահ Գ.Յանաևին։ Երկրի կառավարման համար ստեղծվեց Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ)։ Օգոստոսի 19-ին զորքը մտավ Մոսկվա։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը երկրի քաղաքացիներին ուղղված դիմումի մեջ կատարվածը համարեց «հակասահմանադրական հեղաշրջում»։ Օգոստոսի 21-ին խռովարարները ձերբակալվեցին։ Մ. Գորբաչովը Ղրիմից վերադարձավ Մոսկվա։ Փաստորեն ժողովրդավարների վճռականության շնորհիվ պահպանողական ուժերի հեղաշրջման փորձը ձախողվեց։ Մոսկվայում ժողովրդավարական ուժերիհաղթանակր արագացրեց կոմունիստական կուսակցության միանձնյա իշխանության և խորհրդային կայսրության փլուզումը։ Օգոստոսյան դեպքերից  հետո ՌԽՍՖՀ  նախագահ Բ. Ելցինի հրամանագրով արգելվեց ԽՄԿԿ-ի գործունեությունը Ռուսաստանի տարածքում։ Իր գործունեությունը դադարեցրեց նաև ՀԿԿ-ն։

 ՌԽՍՖՀ   նախագահ  Բ. Ելցին, այնուհետե ՌԴ նախագահ

ՌԽՍՖՀ  

նախագահ 

Բ. Ելցին, այնուհետե ՌԴ նախագահ

Ելնելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրի դրույթներից ու նպատակներից,ինչպես նաև բացահայտ հակահայկական քաղաքականություն վարող կենտրոնից  ձերբազատվելու և ազգի շահերից բխող քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից՝ Հայոց խորհրդարանը որոշեց 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու հարցով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը, այսինքն 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների  94,39 տոկոսր) «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքներիհիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հոչակեց անկախ պետություն։ Այսպիսով, 70-ամյա ընդմիջումից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը։  Նախկին խորհրդային Հանրապետությունների օրինակով Հայաստանում ևս մտցվեց նախագահական կառավարման համակարգ։ 1991 թ. հոկտեմբերի 16-ին այստեղ աոաջին անգամ անցկացվեցին նախագահական այլընտրանքային ընտրություններ՝ վեց թեկնածուների մասնակցությամբ ։

Ելնելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրի դրույթներից ու նպատակներից,ինչպես նաև բացահայտ հակահայկական քաղաքականություն վարող կենտրոնից  ձերբազատվելու և ազգի շահերից բխող քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից՝ Հայոց խորհրդարանը որոշեց 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու հարցով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը, այսինքն 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների  94,39 տոկոսր) «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքներիհիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հոչակեց անկախ պետություն։ Այսպիսով, 70-ամյա ընդմիջումից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը։ Նախկին խորհրդային Հանրապետությունների օրինակով Հայաստանում ևս մտցվեց նախագահական կառավարման համակարգ։ 1991 թ. հոկտեմբերի 16-ին այստեղ աոաջին անգամ անցկացվեցին նախագահական այլընտրանքային ընտրություններ՝ վեց թեկնածուների մասնակցությամբ ։

ՀՀ ԴՐՈՇԸ  ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ

ՀՀ ԴՐՈՇԸ

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) Հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանր։ Անկախության ուղին բռնած Հանրապետությանը ծանր փորձություններ էին սպասվում։ Այն փաստորեն կտրվել էր նախկին միութենական տնտեսական համակարգի բոլոր օղակներից։ 1991 թ. նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը։ Հայաստանի էներգետիկ շրջափակումը գնալով ավելի մեծ չափեր ընդունեց։ Կանգ առան Հանրապետության գրեթե բոլոր ձեռնարկությունները, ուսումնական հաստատություններում դադարեցին պարապմունքները, բնակչությունը զրկվեց ջեռուցումից։ Գազամուղի փակումից բացի ընդհատվեց նաև երկաթուղային կապը։ Հայաստանի տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ։ Օրըստօրե ծանրանում էր ազգաբնակչության սոցիալական վիճակը։ Իսկ տարածաշրջանում լարվածությունը գնալով ավելի էր սրվում: Հանրապետության համար այսպիսի ծանր պայմաններում, 1991 թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում երեք սլավոնական Հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարներր ստորագրեցին համաձայնագիր՝ ԽՍՀՄ-ի գոյությունր դադարեցնելու մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումր։ Միաժամանակհայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին

ՀՀ 1-ին նախագահ` Լ. Տեր-Պետրոսյանը երդման ժամանակ

ՀՀ 1-ին նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյանը երդման ժամանակ

 Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին աոաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց ԱՊՀ-ի ստեղծումը ՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը։ 1991 թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություննեը՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանր, Մոլդովան և Հայաստանը ստորագրեցին համաձայնագիր ԱՊՀ ստեղծման մասին։ Այլևս գոյություն չունեցող երկրի նախագահ  Մ. Գորբաչովին մնում էրհրաժարական տալ:

Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին աոաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց ԱՊՀ-ի ստեղծումը ՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը։ 1991 թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություննեը՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանր, Մոլդովան և Հայաստանը ստորագրեցին համաձայնագիր ԱՊՀ ստեղծման մասին։ Այլևս գոյություն չունեցող երկրի նախագահ  Մ. Գորբաչովին մնում էրհրաժարական տալ:

   Արցախյան շարժումը   Արցախյան գոյամարտը սկիզբ է առել 1918-1920 թվականներին։ Այս շրջանում Արցախը  դե յուրե  մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ ստորագրված  Բաթումի պայմանագրով , նոր կազմավորվող  Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության  սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում և Արցախը։ Դրանից օգտվեցին նորաստեղծ Ադրբեջան կոչված պետության ղեկավարները՝  Արցախը ,  Զանգեզուրը ,  Նախիջևանը  և այլ հայկական հողեր հայտարարելով իրենց պետության մաս, սակայն տեղի հայ բնակչությունը վճռական դիմադրություն ցույց տվեց  օկուպանտներին ։ Այնուամենայնիվ Գարդմանն ու Նախիջևանը մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ։  Իր ինքնորոշման իրավունքը իրագործելու համար, Արցախի ժողովուրդը ընտրեց ժողովրդական ներկայացուցչություն (պառլամենտ)՝  Արցախահայության Համագումարը , որը 1918-1920 թթ ներկայացնում էր Արցախի գերագույն լիազոր օրգանը։Ադրբեջանական կառավարությունը փորձեց Արցախի Հանրապետությունը անեքսիայի ենթարկել Օսմանյան Թուրքերի օգնությամբ    ւ

Արցախյան շարժումը Արցախյան գոյամարտը սկիզբ է առել 1918-1920 թվականներին։ Այս շրջանում Արցախը  դե յուրե  մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ ստորագրված  Բաթումի պայմանագրով , նոր կազմավորվող  Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության  սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում և Արցախը։ Դրանից օգտվեցին նորաստեղծ Ադրբեջան կոչված պետության ղեկավարները՝  ԱրցախըԶանգեզուրըՆախիջևանը  և այլ հայկական հողեր հայտարարելով իրենց պետության մաս, սակայն տեղի հայ բնակչությունը վճռական դիմադրություն ցույց տվեց  օկուպանտներին ։ Այնուամենայնիվ Գարդմանն ու Նախիջևանը մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իր ինքնորոշման իրավունքը իրագործելու համար, Արցախի ժողովուրդը ընտրեց ժողովրդական ներկայացուցչություն (պառլամենտ)՝  Արցախահայության Համագումարը , որը 1918-1920 թթ ներկայացնում էր Արցախի գերագույն լիազոր օրգանը։Ադրբեջանական կառավարությունը փորձեց Արցախի Հանրապետությունը անեքսիայի ենթարկել Օսմանյան Թուրքերի օգնությամբ ւ

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-Ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ  խաղաղ բնակիչներ ։ Հայկական կողմը կորցրեց  Արծվաշենը ,  Մարդակերտի ,  Մարտունիի ,  Շահումյանի  շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի Մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5 հազար զոհ (ինչպես նաև՝ հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ Ադրբեջանցիները՝ 40 հազար զոհ։ Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի  ագրեսիան  և ազատագրել հայկական տարածքների մի մասը։

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-Ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ  խաղաղ բնակիչներ ։ Հայկական կողմը կորցրեց  ԱրծվաշենըՄարդակերտիՄարտունիիՇահումյանի  շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի Մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5 հազար զոհ (ինչպես նաև՝ հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ Ադրբեջանցիները՝ 40 հազար զոհ։ Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի  ագրեսիան  և ազատագրել հայկական տարածքների մի մասը։

Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի Հանրապետության դեմ  Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է  1988 –1994 -ին։ Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ  1988 –1994  կամ արցախա-ադրբեջանական զինված հակամարտություն։  1988 -ից մինչև  1991 -ի  ապրիլի 30 -ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։

Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի Հանրապետության դեմ  Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է  1988 –1994 -ին։ Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ  1988 –1994  կամ արցախա-ադրբեջանական զինված հակամարտություն։  1988 -ից մինչև  1991 -ի  ապրիլի 30 -ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։

Հանրահավաք Ստեփանակերտում՝ 1988թ

Հանրահավաք Ստեփանակերտում՝ 1988թ

Արցախյան շարժման  առաջին իսկ օրերից ( 1988-ի փետրվարԱդրբեջանում  սկսվել է սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ։ «Հայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել» և այլ մոլեռանդ կոչերով հագեցած ադրբեջանական պետական քարոզչությունը գրգռել է ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։ Հակառակորդը դիմել է տնտեսական շրջափակման ամենատարբեր ձևերի՝ արտաքին աշխարհից, մանավանդ  Հայաստանից   ԼՂԻՄ -ի մեկուսացմանը, ժողովրդատնտեսական բեռների, սննդամթերքի, վառելանյութերի և առաջին անհրաժեշտության այլ իրերի ներկրման կամ տեղափոխման արգելակմանը ևն։ Դադարեցվել է երկաթուղային շարժակազմերի և բեռնատար ավտոմեքենաների մուտքը ԼՂԻՄ, արգելափակվել են մարզի ներքին հաղորդակցության ավտոճանապարհները։ Սկսվել են  ՍումգայիթիԳանձակի , Բաքվի  հայ բնակչության ջարդերն ու տեղահանությունները, որոնք պատերազմական գործողությունների յուրօրինակ դրսևորում էին՝ ուղղված Արցախի ու արցախցիների դեմ, քանի որ այդ քաղաքների հայերի մեծ մասը արցախյան ծագում ուներ կամ ծնվել էր հենց Արցախում։ Ադրբեջանական ագրեսիայի առաջին թիրախներ են դարձել Հյուսիսային Արցախի բնակավայրերը։ Դեռևս 1987 -ի վերջերին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ են իրագործել  մարշալներ   Հովհաննես Բաղրամյանի  ու  Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր  Չարդախլու  գյուղում և այն հայաթափել

Դա և 1990-ի հունվարի 12–14-ին Ազատի, Գետաշենի ու Մանաշիդի վրա հարձակումները դարձել են  Հյուսիսային Արցախի  հայության բացահայտ բռնի տեղահանության սկիզբը, ինչն ավարտին է հասցվել հակամարտության հերթական փուլի ընթացքում։ Ագրեսիայի այդ նախապատրաստությունները, այդ թվում՝  1988 -ի  փետրվարից  մինչև  1991 -ի  ապրիլն  ընկած ժամանակամիջոցում ադրբեջանցիների ավազակախմբերի, Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ  ՄՀՆՋ -ի և  ԽՍՀՄ ներքին զորքերի  ստորաբաժանումների համատեղ պատժիչ գործողությունները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի տակ իրականացված ձերբակալությունները, բռնությունները և սպանությունները, արցախահայությանն ի վերջո կանգնեցրել են զինված ինքնապաշտպանության դիմելու անհրաժեշտության առջև։ Մանավանդ,  1991 -ի  ապրիլի 30 -ին Կենտրոնի ձեռնարկված  «Օղակ»  ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել են Հյուսիսային Արցախի   Գետաշեն  ու  Մարտունաշեն  բնակավայրերը,  Հադրութի շրջանի  ծայրամասային գյուղերը և  Շուշիի  շրջանի  Բերդաձորի  ենթաշըրջանը, փաստորեն հաստատել է հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը։ ՂԱՊ-ը կարելի է բաժանել 5 հիմնական փուլերի, որոնք ընդմիջվել են ընդհանուր և կարճատև օպերատիվ հրադադարներով։

Ռմբակոծված Ստեփանակերտը

Ռմբակոծված Ստեփանակերտը

Առաջին փուլ՝  1988 -ի  փետրվարի 22  –  1990 -ի  հունվարի 19 -ը. սկսվել է  Ասկերան - Ստեփանակերտ  ռազմավարական ուղղությամբ աղդամցի  ադրբեջանցիների  բազմահազարանոց ամբոխի զինված հարձակմամբ, ավարտվել  Հյուսիսային Արցախի  ( Ազատ , Գետաշեն  և  Մանաշիդ ),  Մարտունիի  շրջանի (նաև շըրջակա հայկական բնակավայրերի) վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով։ Երկրորդ փուլ՝  1991 -ի  ապրիլի 30  –  1992 -ի  մայիսի 18 -ը. սկսվել է  «Օղակ»ռազմական  գործողությամբ, ավարտվել  Լաչին քաղաքի կրակակետերի ճնշմամբ և  Հայաստանի  հետ ցամաքային կապի վերականգնմամբ։ Երրորդ փուլ՝  1992 -ի  հունիսի 12  –  1993 -ի  հունվարի 20 -ը. սկսվել է  Արցախի Հանրապետության   ԱսկերանիՇահումյանի , ՄարտակերտիՄարտունիի  և  Հադրութի  շրջանների ուղղություններով հակառակորդի խոշորածավալ հարձակումներով և ավարտվել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ  Մարտակերտի  ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցմամբ, ինչպես նաև հակամարտության գոտում ուժերի ընդհանուր հավասարակշռության ստեղծմամբ։ Չորրորդ փուլ՝  1993 -ի  փետրվարի 5  –  նոյեմբերի 1 -ը. սկսվել է  Մարտակերտի  ռազմաճակատում  Արցախի Հանրապետության ԻՊՈՒ -ի լայնածավալ հակահարձակմամբ և ավարտվել  ՀորադիզումԿուբաթլուումՋաբրայիլումՖիզուլիում  և  Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախման ռազմական գործողությամբ։ Հինգերորդ փուլ՝  1993 -ի  դեկտեմբերի 15  –  1994 -ի  մայիսի 17 -ը. սկսվել է Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակմամբ և եզրափակվել արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատումով։

«Օղակ»  ռազմական գործողության ժամանակ ունեցած նախնական հաջողություններով ոգևորված՝  Ադրբեջանի ղեկավարությունն իր ենթակայության տակ դրված խորհրդային բանակի ստորաբաժանումների միջոցով շարունակել է մարտական գործողությունները  Շահումյանի շրջանում ։ ՀՀ սահմանամերձ շրջաններում,  Գետաշենի  ենթաշրջանում և Շահումյանի շրջանում  ինքնապաշտպանական կամավորական ջոկատների գործողությունները համակարգելու, անհրաժեշտ կադրեր պատրաստելու, նյութական, ռազմական և կազմակերպչական օժանդակություն ապահովելու, ադրբեջանական  ՄՀՆՋ -ականների ճնշմանը և հարձակումներին դիմագրավելու, մարզի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1990-ին ԼՂ Ազգային խորհրդի «Պ» («Պաշտպանություն») ժամանակավոր խմբի հիմքի վրա կազմավորվել է Ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե։ Ստեղծվել է նաև ինքնապաշտպանական ուժերի շտաբ, որը կազմավորել և զինել է արագ հակազդման ջոկատներ, ղեկավարել հայկական բնակավայրերի ինքնապաշտպանությունը։ 1991-ի ապրիլին գործել է Համակարգող գաղտնի խորհուրդը (անդամներ՝ Վ. Բալայան, Ժ. Գալստյան, Գ. Պետրոսյան, Մ. Պետրոսյան, Ս. Սարգսյան և Ռ. Քոչարյան)։

«Օղակ»  ռազմական գործողության ժամանակ ունեցած նախնական հաջողություններով ոգևորված՝  Ադրբեջանի ղեկավարությունն իր ենթակայության տակ դրված խորհրդային բանակի ստորաբաժանումների միջոցով շարունակել է մարտական գործողությունները  Շահումյանի շրջանում ։ ՀՀ սահմանամերձ շրջաններում,  Գետաշենի  ենթաշրջանում և Շահումյանի շրջանում  ինքնապաշտպանական կամավորական ջոկատների գործողությունները համակարգելու, անհրաժեշտ կադրեր պատրաստելու, նյութական, ռազմական և կազմակերպչական օժանդակություն ապահովելու, ադրբեջանական  ՄՀՆՋ -ականների ճնշմանը և հարձակումներին դիմագրավելու, մարզի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1990-ին ԼՂ Ազգային խորհրդի «Պ» («Պաշտպանություն») ժամանակավոր խմբի հիմքի վրա կազմավորվել է Ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե։ Ստեղծվել է նաև ինքնապաշտպանական ուժերի շտաբ, որը կազմավորել և զինել է արագ հակազդման ջոկատներ, ղեկավարել հայկական բնակավայրերի ինքնապաշտպանությունը։ 1991-ի ապրիլին գործել է Համակարգող գաղտնի խորհուրդը (անդամներ՝ Վ. Բալայան, Ժ. Գալստյան, Գ. Պետրոսյան, Մ. Պետրոսյան, Ս. Սարգսյան և Ռ. Քոչարյան)։

Հետագայում, Երևանում 1991-ի մայիսի 4-ին, ստեղծվել է ՀՀ  Պաշտպանության կոմիտե , Արցախում 1992-ի մարտի 26-ին՝ Պաշտպանության (ինքնապաշտպանության) կոմիտե, 1992-ի օգոստոսի 15-ին՝ Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ)։ 1991-ի հուլիսի 14-ին խորհրդային և ադրբեջանական զորքերը ներխուժել են  ՄանաշիդԲուզլուխ  և  Էրքեջ ։ Հակառակորդի հետագա առաջխաղացումը կանգնեցվել է  Վերինշենի մատույցներում։ Արցախահայության համար դժվարին այդ օրերին, 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը, որով պետական հիմքերի վրա է դրվել ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը։ Ընդ որում, պետական շինարարության և ԶՈւ կազմավորման գործընթացները տեղի են ունեցել զինված ընդհարումների և տեղաբնույթ մարտերի, Արցախի բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու գնդակոծությունների պայմաններում։ Խորհրդային զորքերը սեպտեմբերին հեռացել են Շահումյանի շրջանից, ինչից օգտվելով՝ ինքնապաշտպանության շրջանային ուժերը սեպտեմբերի 14–18-ին կարողացել են ազատագրել Բուզլուխ, Մանաշիդ ու Էրքեջ գյուղերը և դիրքեր գրավել Մարտունաշենից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Այս և 1991-ի հոկտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ադրբեջանական թաղամասի ռազմական հենակետերի վնասազերծումն ազատամարտիկների առաջին նշանակալի հաջողություններն էին։

Նոյեմբերին, հիմնականում  Հադրութի  և  Մարտունիի  շրջաններում ծավալված մարտերի ընթացքում, ճնշվել են Հալիֆշա (6.11.1991), Հախլլու ( 7.11.1991 ),  Սալաքյաթին  ( 7.11.1991 ) և Խոջավենդ ( 19.11.1991 ) բնակավայրերի կրակակետերը, ազատագրվել Սարինշեն, Ծամձոր ( 15.11.1991 ) ու Քարագլուխ ( 20.11. 1991 ) գյուղերը։ Այդ մարտերի հիմնական նշանակությունն այն էր, որ նախ ազատագրվել են բռնազավթված բնակավայրերը, հայ ազատամարտիկները ձեռք են բերել ռազմական գործողություններ պլանավորելու և վարելու որոշակի փորձ և, որ պակաս կարևոր չէր, հայկական գյուղերում արագ թափով վերաբնակեցվող ադրբեջանցի զավթիչներն արժանի հակահարված են ստացել, որով խափանվել են նրանց Արցախում արմատավորելու  Ադրբեջանի  իշխանությունների ծրագրերը։  1991 -ի  դեկտեմբերի 10 -ին  Արցախում  անցկացվել է  համաժողովրդական հանրաքվե , որով ազգաբնակչության մեծամասնությունը քվեարկել է Արցախի անկախության օգտին։ Այդ պատմական իրողությունը կարևոր քաղաքական գործողություն էր մինչ այդ՝ դեկտեմբերի 8-ին,  Մինսկի  մերձակա Բելովեժյան թավուտում,  ՌուսաստանիՈւկրաինայի  և  Բելառուսի  ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի՝ որպես միջազգային սուբյեկտի ու աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցման համաձայնագրի ստորագրման համատեքստում։  Շահումյանի շրջանը սահմանակից  Կասում Իսմայիլովին  միացնելու և  Գերանբոյի շրջան  ստեղծելու (14.1.1991) կամ ԼՂԻՄ-ը լուծարելու (26.11.1991) մասին որոշումները բացահայտել են Ադրբեջանի բուն նպատակը, այն է՝ ադրբեջանական բնակավայրերը ռազմական հենակետերի վերածելուց զատ, դարձնել նաև «միջանկյալ օղակներ»՝ արցախյան այս կամ այն հողատարածքը պոկելու և Ադրբեջանի հարակից շրջանին բռնակցելու համար։ Հետևաբար, Արցախի ինքնապաշտպանության պատասխանատուների առաջնահերթ խնդիրներից են եղել Ադրբեջանի այդ նկրտումներին հակազդելն ու հաղորդակցության կարևոր ճանապարհներն ադրբեջանցի զինյալների վերահսկողությունից ազատելը։ Ստեփանակերտին մերձակա  Ջամիլլու  գյուղը վնասազերծվել է  դեկտեմբերի 15 -ին։

Հաջորդ օրը  Ասկերանի շրջանի   Հասանաբադ  գյուղի մոտ հայ ազատամարտիկների խումբը բախվել է ՄՀՆՋ-այինների ու վարձկան ռուս զինվորների միացյալ ուժերին։ Մի քանի ժամ տևած մարտի արդյունքում հայ ռազմիկները փախուստի են մատնել հակառակորդին։ Թեև օրակարգում  Կրկժանի ազատագրումն  էր, սակայն Արցախի ինքնապաշտպանական ջոկատները գործողություններ են ձեռնարկել Լեսնոյեի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնասազերծել վտանգավոր «միջանկյալ օղակներից» մեկը և  Կրկժանից  շեղել հակառակորդի ուշադրությունը՝ նրա մեծաթիվ ուժերը գամելով Լեսնոյեին։ Այն մշտական սպառնալիք էր  ԲադարաԱստղաշեն  ու  Դահրավ  գյուղերի համար և Խոջալուի հետ ռազմավարական գիծ ստեղծելու հավակնություն է ունեցել։ Ռազմական գործողությունն սկսվել է դեկտեմբերի 23-ի գիշերը։ Յոթ ժամ տևած մարտերն ավարտվել են հակառակորդի այդ կարևոր հենակետի վնասազերծմամբ։ Դեկտեմբերի 22–23-ին վնասազերծվել են նաև Մարտակերտի շրջանի ադրբեջանական Իմերեթ-Քերեվենդ և Ումուդլու գյուղերի հենակետերը։ Դեկտեմբերի 25-ին և 26-ին Արցախից դուրս է բերվել ԽՍՀՄ ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզիան, և միանգամից անպաշտպան են մնացել Արցախի բազմաթիվ բնակավայրեր և ժողովրդատնտեսական կարևոր օբյեկտներ, իսկ սահմանագծի ողջ երկայնքով ակտիվացել են ադրբեջանական զինված խմբավորումների խժդժությունները։ Ադրբեջանցիների ակտիվացումը պայմանավորվել է Բաքվից և  Աղդամից  300-ական զինյալներ ընդգրկող 18 գումարտակների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և մեկ  ՄԻ–24 ուղղաթիռի  Արցախ տեղափոխման հանգամանքով։ Տագնապալից իրավիճակի թելադրանքով ՀՀ ՊԿ-ից Արցախ է գործուղվել  Արկադի Տեր-Թադևոսյանը , որին հանձնարարվել է անհապաղ ավարտել կանոնավոր զինված ջոկատների կազմավորումը։ Տարբեր ժամանակներում Արցախի զինված ուժերի իրենց գործընկերներին օգնել են բազմաթիվ հայազգի կադրային զինվորականներ՝ Ռ. Գզողյանը, Ք. Իվանյանը, Հ. Հարոյանը, Ռ. Մաղաուզյանը, Ն. Հարությունյանը, Ա. Զինևիչը և ուրիշներ։ Հադրութի և Մարտունիի շրջանների զինված ջոկատներում ներգրավվել են 400-ական, իսկ  Ասկերանում , Մարտակերտում  և  Ստեփանակերտում ՝ 500-ական մարտիկ

1992-ի հունվարի 19–20-ին ազատագրվել է Ստեփանակերտի արվարձան Կրկժանը, որից հետո հայ մարտիկները դիրքեր են զբաղեցրել տիրապետող բարձունքների վրա։ Հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Շուշիի  սարահարթից հակառակորդը հարձակման է անցել  Քարինտակի  ուղղությամբ։ Սակայն հարևան գյուղերից և մայրաքաղաքից օգնության հասած ինքնապաշտպանական ջոկատների ճնշման տակ հակառակորդը հետ է քաշվել (տես  Քարինտակի ինքնապաշտպանություն )։ 1992-ի փետրվարի 9–11-ի ընթացքում հակառակորդը կորցնելով Մալիբեկլուի և Ղուշչուլարի ռազմակայանները՝ հարձակման է անցել ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Փետրվարի 14-ին Շուշիից առաջին անգամ Ստեփանակերտը հրթիռակոծվել է ՄՄ–21  « Գրադ »  հրթիռահրետանային համազարկային կայանքով։ Մինչ այդ՝ 1991-ի սեպտեմբերի 25-ին՝ «Ալազան»-ով։ 1992-ի հունվարի 13-ին Շահումյան ավանը հրթիռակոծվել էր «Գրադ»-ով։ Վերջինս միջազգային համաձայնագրով արգելված էր կիրառել խաղաղ բնակչության դեմ, բայց մշտապես օգտագործվել է շուրջ 70 հզ. բնակչությամբ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի դեմ։ Փետրվարի 17-ին և 22-ին Ղարադաղլուի և Վերին Վեյսալուի ռազմական գործողությունները կարևոր հաղթանակներ էին Մարտունիի շրջանում միասնական ճակատ ու ապահով թիկունք ստեղծելու, ինչպես նաև այդ ուղղության ռազմաճակատն ամրացնելու առումով։ 1992-ի փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության ԳԽ-ի նախագահությունը որոշում է ընդունել պետական համապատասխան կարգավիճակ շնորհել մինչ այդ տարերայնորեն ձևավորված կամավորական-ինքնապաշտպանական ջոկատներին։ Հերթական փայլուն հաջողությունը Խոջալուի կրակակետերի ճնշման ռազմագործողությունն էր (տես  Խոջալուի ազատագրում )։ Խոջալուի ազատագրումով վերականգնվել է հաղորդակցությունը Ասկերան ավանի հետ, հակառակորդից առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար վերականգնվել է արտաքին աշխարհի հետ հուսալի օդային կապը, կանխվել հակառակորդի՝  Ասկերանի  կողմից  Ստեփանակերտ  ներխուժելու վաղեմի ծրագիրը, ծանր հարված է հասցվել Ադրբեջանի ռազմական մեքենային, էլ ավելի են սրվել Բաքվի իշխանությունների և ընդդիմության ներհակությունները։

Հերթական հրթիռահրետակոծությունից հետո

Հերթական հրթիռահրետակոծությունից հետո

1992-ի մարտ ամիսը նշանավորվել է Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի մշտական հրթիռահրետակոծություններով և զրահատեխնիկայի ու ռազմական ուղղաթիռների կիրառմամբ լայնածավալ հարձակումներով։ Միաժամանակ չեն դադարել նաև օտարերկրյա միջնորդական առաքելությունները, իսկ որոշ տերությունների կողմից՝ նույնիսկ բացահայտ սպառնալիքները։  1992 -ի գարնանային պատերազմաշրջանի սկզբներին հակառակորդին հաջողվել է ռազմաճակատի առանձին տեղամասերում ժամանակավոր հաջողության հասնել։ Օրեցօր սաստկացող մարտական գործողությունները հրամայաբար պահանջել են կատարելագործել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքային ու մարտական որակները, այլև կառավարման համակարգը։ Այդ խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուծելու համար անհրաժեշտ էր ունենալ ԻՊՈւ փորձառու հրամանատար և պաշտպանության խորհուրդ։ Հաշվի առնելով  Արկադի Տեր-Թադևոսյանի , ռազմական գործողությունների ղեկավարման ընթացքում ձեռք բերած հեղինակությունը՝ կադրային սպայի ու աֆղանական պատերազմի հարուստ փորձառությունը և մինչ այդ ԻՊՈւ հրամանատարի պարտականությունների հաջող կատարումը, Արցախի Հանրապետության ԳԽ Նախագահությունը  1992 -ի  մարտի 4 -ին նրան նշանակել է Արցախի ԻՊՈւ հրամանատար։ Նույն օրը հաստատվել է նաև Արցախի պաշտպանության խորհրդի կազմը, որում ընդգրկվել են  Վ. Բալայանը , Օլեգ ԵսայանըԱրկադի ԿարապետյանըԱրթուր Մկրտչյանը  (նախագահ),  Սերժ ՍարգսյանըԱրկադի Տեր-ԹադևոսյանըՌոբերտ Քոչարյանը ։  Մարտի 11 -ին  Ասկերանի  ինքնապաշտպանության շրջանային ուժերը ռազմագործողություն են ձեռնարկել մինչ այդ զիջած դիրքերը վերադարձնելու նպատակով։ Ծավալված մարտերի արդյունքում հակառակորդի խմբավորումը գլխովին ջախջախվել է։ Նույն օրը ԻՊՈւ ռազմագործողություն են սկսել նաև Սրխավենդի կրակակետերի վնասազերծման նպատակով։ Սրխավենդի ու շրջակա գյուղերի ազատագրումով ապահովվել է շրջանը Արցախը կենտրոնի հետ կապող Խաչենագետի կամրջի և  Կիչան  գյուղով անցնող ավտոճանապարհի անվտանգությունը, առգրավվել է զգալի քանակով ռազմամթերք

Ադրբեջանը 1992-ին առաջինը կիրառեց «Գրադ» կայանքը

Ադրբեջանը 1992-ին առաջինը կիրառեց «Գրադ» կայանքը

1992-ի ապրիլին առավել ցայտուն են արտահայտվել Ադրբեջանի որդեգրած «բնաջնջողական պատերազմի» քաղաքականության տարրերը։ Ուժեր ու միջոցներ կենտրոնացնելով Արցախի սահմանագծի ողջ երկայնքով՝ առանձին տեղամասերում հակառակորդը փորձել է բացահայտել ԻՊՈւ պաշտպանության համեմատաբար թույլ օղակները, մշտական հրետակոծությունների միջոցով ավերել խաղաղ բնակավայրերը և հոգեբանորեն ընկճել բնակչությանը։ Բոլոր ռազմական գործողություններին ներգրավել են նաև ԽՍՀՄ 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ( Կիրովաբադում տեղակայված) սպաներին։ Իսկ  Շուշիի  ռազմական գործողությանն անմիջապես նախորդել է 1992-ի ապրիլի 29-ին Ստեփանակերտի մատույցներում տեղի ունեցած մարտը։ Արցախի ԻՊՈւ-ի ակտիվ գործողություններին սպասող հակառակորդը հոգեբանական լարված իրավիճակում կորցրել է հավասարակշռությունը և նախահարձակ եղել։ Կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը և կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառելով՝ հայ մարտիկները հաջողությամբ հետ են մղել բոլոր գրոհները։ Դա Շուշիից ու  Ջանհասանից  հակառակորդի ձեռնարկած ցամաքային վերջին հարձակումն էր։ Այդպիսով, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը նոր թափ ու ծավալներ էր ընդունել։ Ադրբեջանական կողմն առաջինն է կիրառել մարտական ծանր տեխնիկա, այդ թվում՝  Տ–72 տանկեր« Գրադ »  հրթիռահրետանային համազարկային կայանքներ։ Արցախի ԻՊՈւ թվապես ու սպառազինությամբ գերակշռող հակառակորդին արժանի հակահարված են հասցրել, ոչ միայն պաշտպանելով հանրապետության սահմանները, այլև վնասազերծելով Ադրբեջանի ռազմական հենակետերը։ Գարնանային պատերազմաշրջանի կեսերին Արցախում հակառակորդի գլխավոր զինադաշտը շարունակել է մնալ Շուշին, որի հետ ռազմավարական գիծ էին կազմում Քյոսալար, Ջանհասան, Կարագյավ գյուղերը։ Ստեղծված իրավիճակում  Շուշիի ազատագրումը  դառնում էր պարտադրված անհրաժեշտություն. դրա համար առկա էին տնտեսական ու ռազմական բոլոր նախադրյալները։

Շուշին ազատագրված է 0905/1992

Շուշին ազատագրված է 0905/1992

Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։  1992 -ի  մայիսի 8 -ին ժամը 2։30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը  Շուշիի  և  Ստեփանակերտի  շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային),  Շոշի  (արևելյան),  Լաչինի (հարավային) և  Ջանհասան - Քյոսալարի  (հյուսիսարևմտյան) ուղղություններում։ Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։ Շուշիի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ Արցախի շրջափակման օղակի ճեղքումը (տես  Լաչինի մարդասիրական միջանցքի բացումը )։ Շուշիի ազատագրումը վերջնականապես հողմացրիվ է արել թվաքանակով ու միջոցներով գերակշռող հակառակորդին սեփական ուժերով հաղթելու անհնարինության մասին առասպելը։ Մյուս կողմից, այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ հետագա մարտական գործողությունների ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը։ Շուշիի հաղթանակը հիմք է հանդիսացել ԻՊՈւ ջոկատները Արցախի Հանրապետության ՊԲ-ի վերակազմավորելու նախապատրաստության համար։ Շուշիի ռազմահանգրվանի կորստից հետո հակառակորդը մեծ ուժերով ու միջոցներով հարձակումներ է ձեռնարկել Արցախի Հանրապետության սահմանների մի քանի հատվածներում։ Մայիսի 10-ին հարձակում է սկսել  Աղդամ  -  Ասկերան  -  Ստեփանակերտ  ռազմավարական գծով։ Մասնավորապես, Աղդամի հենակետից գրոհել է ՍառնաղբյուրԱրանզամինՓրջամալՆախիջևանիկԴահրազ  գյուղերը և ժամանակավորապես զավթել այդ բնակավայրերը։ Դեռևս մայիսի 8-ին, Ասկերանի շրջանի Ջանհասան_Քյոսալար գյուղերի վրա հարձակումից ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը շեղելու մտադրությամբ, հակառակորդը զրահատեխնիկայի ուղեկցությամբ գրոհել էր Քարագլուխը։ Պահակակետերում գտնվող  Նորագյուղի  վաշտի մարտիկները և նրանց օգնության հասած Սարդարաշենի և Խնձրիստանի ինքնապաշտպանական ջոկատները, զգալի կորուստներ պատճառելով, ստիպել են հակառակորդին թողնել Արցախի սահմանները։ Մայիսի 10-ին վերստին հարձակման անցած հակառակորդը որոշակի հաջողության է հասել Սառնաղբյուրում։

Ասկերանի պաշտպանական շրջանի ուժերը երեկոյան ձեռնարկած սրընթաց հակագրոհով ազատագրել են ինչպես Սառնաղբյուր, այնպես էլ վերոհիշյալ գյուղերը և հակառակորդին դուրս մղել Արցախի տարածքից՝ խափանելով Շուշի հասնելու նրա ծրագրերի իրականացումը։ Մայիսի 10-ին իրավիճակը կտրուկ սրվել է նաև Մարտակերտի շրջանում։ Վեց միավոր տեխնիկայի աջակցությամբ հարձակման է ենթարկվել ու զավթվել  Մարաղան , 1 տանկի ու 3 ՀՄՄ-ի ուղեկցությամբ՝  Չայլուն ։ Մինչ Չայլուում համառ մարտեր էին ընթանում, ստացված պահեստազորի ու մարտական տեխնիկայի օգնությամբ հայ մարտիկները մայիսի 12-ին ազատագրել են Մարաղան։ Մայիսի 11-ի երեկոյան Շուշիում դիրքերն ամրապնդելուց և Արցախի սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց հետո ԻՊՈւ նախաձեռնել են  Բերդաձորի ռազմական գործողությունը ։ Մայիսի 12-ին վերահսկողության տակ է առնվել  Զառըսլու  գյուղը, քանի որ ԻՊՈւ շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել հակառակորդի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ։ ԻՊՈւ ստորաբաժանումները հուսալիորեն փակել են դեպի Շուշի հակառակորդի հնարավոր սողանցքերը։  Լիսագոր  - Զառսլու ուղեհատվածը նախօրոք ականապատվել էր։ Մայիսի 13-ին հակառակորդի մարտական տեխնիկան ու հետևակը հարձակման է անցել՝ Զառսլու ներխուժելու նպատակով, սակայն ականի վրա տանկը պայթել է, զրահամեքենան նռնականետով խոցվել և կանխվել է զրահատեխնիկայի հետագա առաջխաղացումը։ Ծայր առած փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր՝ հակառակորդը նահանջել է։ Լիսագոր-Բերդաձոր գծով ռազմական գործողությունն սկսվել է հիմնականում երկու ուղղություններով՝ խճուղու աջ ու ձախ կողմերով և Ջանհասան_ Քյոսալար գյուղերից։ Ճնշելով հակառակորդի դիմադրությունը միայն 2 գյուղում՝ վերահսկողության տակ է առնվել Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղ։ Այնուհետև հարվածային զորախմբերը դուրս են եկել  Լիսագորից  աջ և ձախ ընկած բարձունքները, որոնցից հատկապես հեռուստաաշտարակի բարձունքի գրավումը կանխորոշել է հենակետի վերածված այդ բնակավայրի հետագա ճակատագիրը։ Լիսագոր -  Մեծշեն  - Հինշեն  գծով հարձակումը շարունակել են  ԱկնաղբյուրիԱվետարանոցիՇոշիՍղնախի , ՀՀԴ վաշտերը և այլ ստորաբաժանումներ, որոնք էլ ազատագրել են Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Մայիսի 18-ի առավոտյան, հրետանային նախապատրաստությունից հետո, ԻՊՈւ կազմավորումները հարձակման են անցել Լաչինի ուղղությամբ և վերահսկողության տակ առել այն։

Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին ադրբեջանական ուժերի կողմից վերածվել էր զինապահեստի

Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին ադրբեջանական ուժերի կողմից վերածվել էր զինապահեստի

Լաչինից  ԻՊՈւ կամավորները դուրս են եկել ՀՀ սահմանը, միաժամանակ հետապնդել  Քելբաջարի  ու  Կուբաթլուի ուղղությամբ նահանջող հակառակորդին։ Այդպիսով մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ է հաստատել Հայաստանի  հետ, ինչը նշանակում էր կյանքի ճանապարհի բացում, արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում։ Լաչինում կրած պարտությունն ավելի է սրել Ադըրբեջանի ներքաղաքական լարվածությունը և միջազգային հանրությանը կանգնեցրել փաստի առաջ՝ ստիպելով վերանայել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առկա մոտեցումները։ Հայկական կողմի այս ակնառու հաջողություններին հետևել է պարտադրված կարճատև հրադադար, ինչը սակայն խախտվել է 1992-ի մայիսի վերջերին ու հունիսի սկզբներին, երբ  Ռուսաստանն   Ադրբեջանին  հանձնել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք (մոտավոր տվյալներով 150  տանկ , 120  ՀՄՄ , 170 զրահափոխադրիչ, մոտ 150 ականանետ, 90 զենիթահրետանային կայանք,  ՍՈւ-25  և  ՄԻԳ տեսակի ինքնաթիռներ)։ Միաժամանակ, Ադրբեջանում տեղակայված ռուսական բանակի զորամասերի զինվորների ու սպաների համար ստեղծվել են որպես վարձկան մարտական գործողություններին մասնակցելու բոլոր պայմանները։ Այդ ամենը Ադրբեջանին հնարավորություն է տվել որոշակիորեն փոխել իրավիճակը արցախյան ռազմաճակատում։ 1992-ի հունիսի առաջին տասնօրյակում նկատելիորեն ակտիվացել են հակառակորդի գործողությունները Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով. բնակավայրերի հրթիռահրետակոծություններին զուգահեռ՝ ուժեր և միջոցներ են կենտրոնացվել արցախա-ադրբեջանական զինված կազմավորումների շփման գծում։  1992 -ի  հունիսի 2 -ին ադրբեջանական բանակը  Քելբաջարից  ուշադրություն շեղող հարձակում է սկսել։ Հունիսի 12-ի օրվա երկրորդ կեսին Արցախի սահմանամերձ շրջաններում կուտակված կազմավորումները մեծաքանակ զրահատեխնիկայի, հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ լայնածավալ հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Ճնշման ծանրության կենտրոնը տեղափոխվել է հատկապես դեպի  ԱսկերանիՄարտակերտի , ապա և Շահումյանի շրջանների  ուղղություններ։ Ասկերանի ճակատում հակառակորդը հարձակվել է  Ասկերան  ավանի, Խանաբադի  ու Նախիջևանիկի ուղղություններով ։

Հարձակմանը նախորդել է ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունը. կրակի տակ պահելով հատկապես Խոջալու-Ասկերան խճուղին և պաշտպաններին թիկունքից օգնությունը խափանելու նպատակով՝ ՍՈւ–24-ով ռմբակոծել են Նորագյուղ, Խանաբադ գյուղերը, Ասկերան ավանը և ԻՊՈւ մարտիկների պաշտպանական դիրքերը։ Հակառակորդը մարտի է նետել մեծաթիվ կենդանի ուժ և տեխնիկա (շուրջ 20 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր)։ Միայն մի հատվածում հակառակորդի գերակշիռ ուժերին հաջողվել է ճեղքել պաշտպանական գիծը և զավթել Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ և Դահրազ գյուղերը։ Այդուհանդերձ, ԻՊՈւ մարտիկներին հաջողվել է կասեցնել հակառակորդի մեծաթիվ ուժերի առաջխաղացումը դեպի Ստեփանակերտ։ Աղդամ-Ասկերան մայրուղին հսկող 4-րդ պահակակետի վրա հակառակորդը գրոհել է 2 տանկի և 1 ՀՄՄ-ի, իսկ Խանաբադի վրա՝ մեկական տանկի ու ՀՄՄ-ի աջակցությամբ։ Հակառակորդին հաջողվել է գրավել 4-րդ պահակակետը։ Հայ մարտիկները դիմադրությունը շարունակել են երկրորդ բնագծից։ Այլևս նահանջելու տեղ չկար, հետևում Ասկերանն էր, Ստեփանակերտը։ Օգնության են հասել ԻՊՈւ 2-րդ և 4-րդ, Քյաթուկի և Նորագյուղի վաշտերը։ Ժամանակին հայ սակրավորների տեղադրած ականների վրա պայթել են հակառակորդի երկու ծանր տանկեր, խփվել է նաև մեկ ՀՄՄ–2։ Դրանից հետո հակառակորդի հարձակման թափը կոտրվել է, առաջխաղացումը կասեցվել։ Հունիսի 13-ի առավոտյան հայ մարտիկները հակահարձակման են անցել, հետ վերցրել 4-րդ պահակակետը, և հակառակորդը հետ է շպրտվել Ասկերան_Ստեփանակերտ կենտրոնական ուղղությունից։ Արցախի Հանրապետության ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ՝  1992 -ի  հունիսի 20 -ին հանրապետության տարածքում անցկացվել է մասնակի  զորահավաք ։ Զորակոչի ենթակա էին 18-ից 40 տարեկան զինապարտ սերժանտները, զինվորները և զինակոչիկները, մինչև 50 տարեկան սպաները, հատուկ պատրաստություն ունեցող 19-ից 30 տարեկան կանայք։ Հունիսի 23-ին ադրբեջանական կողմը գրոհել է  Մարտակերտ  քաղաքը՝  ՄադաղիսիԿարմիրավանի  և  Ներքին Հոռաթաղի ուղղություններով։ Դժվարությամբ է հաջողվել դիմագրավել հակառակորդի գերակշիռ ուժերին։ Այդուհանդերձ, հունիսի 25-ին կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը, ԻՊՈւ կազմավորումները հակահարձակման են անցել և ազատագրել Կարմիրավան ու Քաջավան գյուղերը, իսկ հաջորդ օրը, «աքցանի» մեջ առնելով վերստին հարձակման անցած հակառակորդին, կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով նրան, դուրս են մղել Մադաղիսից։

Բացվել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը

Բացվել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը

Մարտակերտի ճակատում ձեռնարկված այդ հակահարձակումների շնորհիվ նկատվել են դրությունը կայունացնող միտումներ։ Սակայն ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը Մարտակերտի ճակատից շեղելու և այնտեղ վճռական հաջողության հասնելու նպատակով ադըրբեջանցիները հարձակողական գործողություններ են ծավալել Ասկերանի շրջանում և կարողացել են զավթել մի քանի պահակակետեր։ Մարտունիի շրջանում հակառակորդը ընդհուպ մոտեցել է  Ճարտար  և  Մաճկալաշեն  գյուղերին, ներխուժել  Կարմիր Շուկա ։ Հայ մարտիկները հունիսի 28-ին, Մ. Մելքոնյանի ընդհանուր ղեկավարությամբ, հետ են մղել հակառակորդին, ինչը վերջ է դրել պաշտպանական գիծը գոնե մեկ ուղղությամբ ճեղքելու հակառակորդի ցանկությանը։ Այդ հաղթանակը ինքնավստահության նոր լիցք է հաղորդել ազատամարտիկներին, հակառակորդին խոցելու հնարավորությունը վերստին դարձել է առարկայական։ Հունիսի 28-ին հակառակորդը, Հադրութի շրջանում գրավելով  Հողեր  և  Տող  գյուղերի պահակակետերը, ներխուժել է Տողի գինեգործարան և 4 կմ խորացել գյուղի տարածքում։ Հայ մարտիկներին հաջողվել է հակառակորդին հետ մղել և երեկոյան ազատագրել բոլոր պահակակետերը՝ բացի Ցորից։ Այս ճակատներում ԻՊՈւ մարտիկների հաջող դիմադրությունը, խափանելով ադրբեջանական հրամանատարության ծրագրերի իրագործումը, նպաստավոր պայմաններ է ստեղծել Մարտակերտի շրջանում լայնածավալ հակահարձակման համար։ Սակայն հունիսի 29-ին Լենինավանի, Չայլուի, Ջրաբերդի բարձունքների ուղղությամբ ձեռնարկված հակահարձակումը ձախողվել է։ Նույնը կատարվել է նաև հակահարձակման գլխավոր՝ Մարտակերտի ուղղությունում։ Հարվածի գլխավոր ուղղություններում ուժերը վերախմբավորելով և միջոցների գերակշռություն ստեղծելով՝ Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում անցել են հակահարձակման։ Հուլիսի 11-ին, կեսօրից հետո, նրանք շարժվել են Ջանյաթաղ, Գյուլաթաղ և Մանիքլու գյուղերի ուղղությամբ։

Հուլիսի 12-ին արդեն Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերն անցել են հայ ազատամարտիկների վերահսկողության տակ։ Դրանից հետո նրանք դիրքեր են գրավել Կուսապատ-Դրմբոն գոտում, որի ազատագրման ժամանակ տիրել են հակառակորդի 6 միավոր զրահատեխնիկայի և 1 «Գրադ» կայանքի, սպանվել են ադրբեջանական մի քանի տասնյակ զինվորներ։ ԻՊՈւ ստորաբաժանումները հուլիսի 14-ի երեկոյան անցել են Թարթառի ձախափնյակը, դժվարին մարտերով ազատագրել Չափար գյուղն ու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Գետավանի կամուրջը, միաժամանակ հաջողվել է մոտենալ  Սարսանգի ջրամբարին ։ Հուլիսի 14-ին հակառակորդը հարձակվել է Կուսապատի բարձունքում տեղաբաշխված ԻՊՈւ պահակակետի վրա։ Հայկական ջոկատը արժանի հակահարվածով հետ է մղել հակառակորդի գրոհը և հուլիսի 15-ի գիշերը վերագրավել է Սարսանգի հիդրոհանգույցի ամբարտակը։ Նույն օրն ադրբեջանցիները հարկադրված թողել են նաև Գետավան գյուղը՝ կրելով կենդանի ուժի և տեխնիկայի նոր կորուստներ։ Հուլիսի 16-ի առավոտյան Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են ձեռնարկել Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ։ Կատաղի մարտերից հետո հայ մարտիկներն ազատագրել են ռազմավարական կարևոր նշանակության մի քանի բարձունքներ։ Հուլիսի 20-ի երեկոյան հայ մարտիկներն ազատագրել են նաև Մարտակերտի շրջանի  Մաղավուզ  և  Զագլիկ  գյուղերը՝ վերահսկողության տակ պահելով Սարսանգի ջրամբարի ողջ ավազանը

«Արծիվ մահապարտներ» գումարտակի հրամանատարների և ազատամարտիկների հավաք

«Արծիվ մահապարտներ» գումարտակի հրամանատարների և ազատամարտիկների հավաք

Այսպիսով, Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումների հուլիսյան հակահարձակման արդյունքում  Մարտակերտի  շրջանի մեծ մասն ազատագրվել է։ Օգոստոսի 12-ին հակառակորդի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այդ փուլում կարևոր նշանակություն է ունեցել Վազգեն Սարգսյանի  նախաձեռնությամբ կազմավորված  «Արծիվ-մահապարտներ»  կամավորական գումարտակի մասնակցությունը ռազմական գործողություններին։ Ռազմական գործողությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ Արցախի ԻՊՈւ-ի, բանակային ենթակառույցների ու ծառայությունների ձևավորման, կենտրոնացված հրամանատարության ու շտաբների համակարգված աշխատանքը ճիշտ ժամանակին էր և զինվորների համընդհանուր հերոսության ու տոկունության հետ վճռորոշ դեր է խաղացել։ Արդեն զգալի էր նաև թիկունքի աջակցությունը։ 1992-ի ապրիլի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը նորոգման վերականգնողական հենակետի անձնակազմը նորոգել է մեծ թվով S–72 տանկեր, ՀՄՄ-ներ, հակաօդային պաշտպանության զինտեխնիկա, քարշիչներ և այլ միջոցներ։

Այսպիսով, Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումների հուլիսյան հակահարձակման արդյունքում  Մարտակերտի  շրջանի մեծ մասն ազատագրվել է։ Օգոստոսի 12-ին հակառակորդի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այդ փուլում կարևոր նշանակություն է ունեցել Վազգեն Սարգսյանի  նախաձեռնությամբ կազմավորված  «Արծիվ-մահապարտներ»  կամավորական գումարտակի մասնակցությունը ռազմական գործողություններին։ Ռազմական գործողությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ Արցախի ԻՊՈւ-ի, բանակային ենթակառույցների ու ծառայությունների ձևավորման, կենտրոնացված հրամանատարության ու շտաբների համակարգված աշխատանքը ճիշտ ժամանակին էր և զինվորների համընդհանուր հերոսության ու տոկունության հետ վճռորոշ դեր է խաղացել։ Արդեն զգալի էր նաև թիկունքի աջակցությունը։ 1992-ի ապրիլի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը նորոգման վերականգնողական հենակետի անձնակազմը նորոգել է մեծ թվով S–72 տանկեր, ՀՄՄ-ներ, հակաօդային պաշտպանության զինտեխնիկա, քարշիչներ և այլ միջոցներ։

Հակառակորդի խփված ինքնաթիռի մնացորդներն Ասկերանի մոտ

Հակառակորդի խփված ինքնաթիռի մնացորդներն Ասկերանի մոտ

1992-ի մայիս-հոկտեմբեր ամիսներին ԻՊՈւ մարտիկները ոչնչացրել են 1 ՍՈւ–24, 2 ՍՈւ–24 Ռ, 1 ՍՈւ–25, 2 ՄԻԳ–25 ինքնաթիռներ, 5 ՄԻ–24 և 3 ՄԻ–8 ուղղաթիռներ։ Հակաօդային պաշտպանության անձնակազմի այդ գործողությունների շնորհիվ կասեցվել են հակառակորդի նշանառու հարվածները ԻՊՈւ-ի դիրքերին և խաղաղ բնակավայրերին։ Նոյեմբեր ամսվա մարտերում սպառելով առաջխաղացման հնարավորությունները Մարտակերտի շրջանում՝ դեկտեմբերին հակառակորդը փոխել է հարվածի ուղղությունները՝ նպատակ ունենալով հաջողության հասնել Մարտունիի, Լաչինի, Հադրութի և նույնիսկ ՀՀ Զանգեզուրի շրջաններում։ Ստեղծված իրավիճակում Արցախի ԻՊՈւ հրամանատարությունը Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների ակտիվ զորաշարժերով ստիպել է հակառակորդին մեծ ուժեր կենտրոնացնել Ժդանովի, Ֆիզուլիի շրջաններում՝ դրանով շեղելով նրա ուշադրությունը գլխավոր հարվածի՝ Մարտակերտի ուղղությունից։  Այսպիսով,  1992 -ի վերջին փաստորեն հակառակորդը սպառել էր իր հարձակողական հնարավորությունները, ստեղծվել էր ուժերի հավասարակշռություն։

1992-ի մայիս-հոկտեմբեր ամիսներին ԻՊՈւ մարտիկները ոչնչացրել են 1 ՍՈւ–24, 2 ՍՈւ–24 Ռ, 1 ՍՈւ–25, 2 ՄԻԳ–25 ինքնաթիռներ, 5 ՄԻ–24 և 3 ՄԻ–8 ուղղաթիռներ։ Հակաօդային պաշտպանության անձնակազմի այդ գործողությունների շնորհիվ կասեցվել են հակառակորդի նշանառու հարվածները ԻՊՈւ-ի դիրքերին և խաղաղ բնակավայրերին։ Նոյեմբեր ամսվա մարտերում սպառելով առաջխաղացման հնարավորությունները Մարտակերտի շրջանում՝ դեկտեմբերին հակառակորդը փոխել է հարվածի ուղղությունները՝ նպատակ ունենալով հաջողության հասնել Մարտունիի, Լաչինի, Հադրութի և նույնիսկ ՀՀ Զանգեզուրի շրջաններում։ Ստեղծված իրավիճակում Արցախի ԻՊՈւ հրամանատարությունը Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների ակտիվ զորաշարժերով ստիպել է հակառակորդին մեծ ուժեր կենտրոնացնել Ժդանովի, Ֆիզուլիի շրջաններում՝ դրանով շեղելով նրա ուշադրությունը գլխավոր հարվածի՝ Մարտակերտի ուղղությունից։ Այսպիսով,  1992 -ի վերջին փաստորեն հակառակորդը սպառել էր իր հարձակողական հնարավորությունները, ստեղծվել էր ուժերի հավասարակշռություն։

Նախապատրաստվելով ձմեռային պատերազմաշրջանին՝ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական տեխնիկայի, սպառազինության, նյութական պաշարների գերակշռություն են ստեղծել ռազմաճակատում և 1993-ի հունվարին հարձակողական գործողություններ են ծավալել ՄարտակերտիԱսկերանիՄարտունիի , ինչպես նաև  Լաչինի  ուղղություններում։ Հունվարյան մարտերի ընթացքում Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները, կայծակնային և ուժգին հակահարվածներ հասցնելով, կասեցրել են մի քանի անգամ գերակշռող հակառակորդի ճնշումը և անառիկ պահել վերահսկողության տակ առնված դիրքերը։ Այս առումով աչքի են ընկել հատկապես Ասկերանի և Մարտակերտի ՊՇ-ների մարտիկները, Լաչինի միջանցքի,  ԿիչանիՓառուխի , «Ուրյանա» լեռան դիրքերի պաշտպանները։ Հակառակորդը կորցրել է հետևակի 2 գումարտակ, 7 տանկ, 5 ՀՄՄ, 4 ռազմական ինքնաթիռ և 1 մարտական ուղղաթիռ, մարտադաշտում թողել մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք և այլ նյութական պաշարներ։ 1993-ի փետրվար-մարտ ամիսներին Արցախի ԻՊՈւ մարտական գործողություններ են ծավալել Մարտակերտի շրջանի տարածքի ազատագրման և Ադրբեջանի ԶՈւ Լաչին_քելբաջարյան խմբավորման ջախջախման նպատակով։ Ռազմական գործողության հաջորդ փուլը Մարտակերտի շրջանի արևմտյան մասի ազատագրումն էր։ Մարտակերտի, Մարտունիի և Շուշիի ՊՇ-ների կողմից համատեղ անցկացված կայծակնային ռազմական գործողությունն ավարտվել է Ադրբեջանի ԶՈւ Լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախումով. ազատագրվել են երկու տասնյակից ավելի գյուղեր, ռազմավար վերցվել զենք ու զինամթերք, մարտական տեխնիկա և մեքենաներ։  Օմարի լեռնանցքի  վրա սահմանվել է կայուն վերահսկողություն։

Մոնթե Մելքոնյանը Մարտունիի ռազմաճակատում

Մոնթե Մելքոնյանը Մարտունիի ռազմաճակատում

ԻՊՈւ 1993-ի ապրիլի սկզբին ավարտելով քելբաջարյան ռազմագործողությունը՝ ձեռնամուխ են եղել նոր մարտական գործողությունների։  Աղդամի  կրակակետերի ոչնչացման նախապատրաստական մարտերի ժամանակ, 1993-ի հունիսի 12-ին,  Մարզիլու  գյուղում զոհվել է  Մոնթե Մելքոնյանը ։ Հունիսի 12-ին 2-րդ, 3-րդ, 5-րդ ՊՇ-ների և Կենտրոնական եզրակացության զորամասերը, 4-րդ ՊՇ-ի մի քանի ստորաբաժանումներ սկսել են Մարտակերտ քաղաքի և շրջանի բռնազավթված մասի ազատագրման խոշորամասշտաբ գործողությունը։ Ընկճելով հակառակորդի 3-րդ մոտոհրաձգային, ներքին զորքերի և տանկային բրիգադների զորամասերի համառ դիմադրությունը, հաղթահարելով համատարած ականադաշտերը և չեզոքացնելով օդում հակառակորդի ունեցած բացարձակ առավելությունը՝ հայկական ստորաբաժանումներն Աղդամի ուղղությունում գրավել են օպերատիվ ու մարտավարական նշանակության կարևոր բարձունքներ և դուրս եկել Աղդամ_Մարտակերտ մայրուղու բնագիծը։ Հակառակորդը, զգալի կորուստներ կրելով  ՄարզիլլուԽրամորթՓափրավենդ  գյուղերի շրջանում, ստիպված էր ռազմաճակատի Կուբաթլուի, Ջաբրայիլի և Մարտակերտի ուղղություններից այստեղ տեղափոխել կենդանի ուժ և տեխնիկա՝ դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով Մարտակերտի լեռնային մասի ուղղությամբ հակահարձակման անցնելու համար։ Այդ ուղղությամբ տևական ու դաժան մարտերից հետո, 1993-ի հունիսի 26-ին, ազատագրվել են Մարտակերտի հեռուստաաշտարակի և  «Պուշկենյալ» բարձունքները ։ Նույն օրը 4-րդ ՊՇ-ի զորամասերը մտել են Մարտակերտ քաղաքը, որով փաստորեն ավարտվել է մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ-ների զորամասերն անցել են տիրապետող բարձունքների, մասնավորապես Եդդիխրման, Բոզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափրավենդ, Թազախաչինյալ, Աղդարա լեռնաշղթայի վրայով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը։ Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև հնարավորություն է ստեղծել՝ վնասազերծելու Աղդամի հզոր կրակակետերը։ Մյուս կողմից, տեղական ուժերով անցկացված ռազմագործողությունների շնորհիվ  Հադրութի շրջանում  ազատագրվել են Նորաշենը, Այգեստանը ևն, վերահսկողության տակ են առնվել կարևոր, շրջակայքում տիրապետող բարձունքներ և ոչնչացվել հակառակորդի՝ Հադրութ շրջկենտրոնը և շրջակա բնակավայրերը հրետակոծող կրակակետերը։

Աղդամը վնասազերծված է։ 1993

Աղդամը վնասազերծված է։ 1993

Աղդամը հակառակորդի ամենավտանգավոր ռազմական հենադաշտն էր Արցախ ներխուժելու համար, մյուս կողմից, հակառակորդի ամենահզոր կրակակետերից մեկն էր, որտեղ ադրբեջանցիները ժամանակին տիրացել էին խորհրդային բանակի զինամթերքի խոշոր պահեստներին։ Հակառակորդը, բազմապատկելով Աղդամում կենտրոնացված սպառազինությունն ու կենդանի ուժը, տենդագին նախապատրաստվել էր վերսկսելու հարձակումը Ասկերան - Ստեփանակերտ ուղղությամբ։ Աղդամի և նրա շրջակայքում գտնվող կրակակետերի ճնշման ռազմական գործողությունները սկսվել են 1993-ի հուլիսի 4-ին։ ԻՊՈւ և ՊՇ ստորաբաժանումների՝ հարավից 2-րդ ՊՇ, հարավ-արևմուտքից 3-րդ ՊՇ և հյուսիս-արևմուտքից 6-րդ ՊՇ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունները պսակվել են հաջողությամբ, և հուլիսի 23-ին Աղդամ քաղաքն առնվել է վերահսկողության տակ (տես Աղդամի ռազմական հենակետի վնասազերծման ռազմական գործողություն 1993)։ Աղդամի ռազմագործողության արդյունքում վերացել է Ստեփանակերտի վրա կախված մշտական վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն ազատվել են հեռահար հրթիռահրետակոծություններից, հակառակորդին հասցվել է ռազմական ու բարոյահոգեբանական մեծ հարված, որովհետև Աղդամն ավտոճանապարհների, երկաթուղիների խոշոր հանգույց էր, այնտեղ էր նաև հանրապետական նշանակության օդանավակայանը։ Այդ հաղորդակցության կարևոր միջոցներից զրկվելը կաթվածահար էր անում ոչ միայն Արցախի արևելյան, այլև հարավային սահմանների երկայնքով կենտրոնացած հակառակորդի խմբավորումների գործողություններն ու թիկունքի ապահովումը։ Հետևաբար պատահական չէր, որ այդ պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը դիմեց Արցախի ղեկավարությանը՝ կրակի դադարեցման խնդրանքով

    Ադրբեջանն առաջին անգամ դիմեց Արցախի Հանրապետութան հետ ուղղակի շփումների։ Ստեղծված իրավիճակում հակառակորդի հարձակման միակ հնարավորությունն օդուժն էր, սակայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կատարելագործված միջոցների առկայությունն ու հակաօդայինների մասնագիտական վարպետությունը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում։ Կորցրածը հետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հարավարևելյան և հարավային ճակատ՝  Ֆիզուլիի ,  Ջաբրայիլի ,  Կուբաթլուի  և  Զանգելանի  ուղղություններ։ Հակառակորդն ակտիվացել էր նաև Հադրութի ՊՇ ուղղությամբ, ինչը պայմանավորված էր այստեղ ադրբեջանական մեծաքանակ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատային գծի ձգվածությամբ։                ՊԲ N ստորաբաժանումը 1993-ի հակահարձակման ժամանակ

Ադրբեջանն առաջին անգամ դիմեց Արցախի Հանրապետութան հետ ուղղակի շփումների։ Ստեղծված իրավիճակում հակառակորդի հարձակման միակ հնարավորությունն օդուժն էր, սակայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կատարելագործված միջոցների առկայությունն ու հակաօդայինների մասնագիտական վարպետությունը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում։ Կորցրածը հետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հարավարևելյան և հարավային ճակատ՝  ՖիզուլիիՋաբրայիլիԿուբաթլուի  և  Զանգելանի  ուղղություններ։ Հակառակորդն ակտիվացել էր նաև Հադրութի ՊՇ ուղղությամբ, ինչը պայմանավորված էր այստեղ ադրբեջանական մեծաքանակ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատային գծի ձգվածությամբ։ ՊԲ N ստորաբաժանումը 1993-ի հակահարձակման ժամանակ

Արցախի ԻՊՈւ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր  Հադրութի շրջանում  պաշտպանական մարտերով հյուծել հակառակորդի հարվածային խմբավորումները, անցնել վճռական հակահարձակման ու լուծել հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը։ Հադրութի շրջանի ազատագրման, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների կրակակետերի ճնշման օգոստոսյան ռազմագործողությունը ռազմաքաղաքական մեծ նշանակություն է ունեցել։ Վերացվել է Արցախի արևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու վրա կախված մշտական սպառնալիքը, վնասազերծվել Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի վտանգավոր ռազմակայանները, ջախջախիչ պարտության են մատնվել այդ շրջաններում կուտակված հակառակորդի խմբավորումներին, Արցախի շուրջ ընդլայնվել է անվտանգության գոտին և ԻՊՈւ հաստատվել են նպաստավոր բնագծերում։ Հադրութից հարավ Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները շարունակելով հետապնդել հակառակորդին՝ գրեթե հասել են մինչև  Իրանի  սահմանը։ 1993-ի հոկտեմբերի 24-ին արցախյան զինված կազմավորումների մի քանի ուղղություններով սկսած հակահարձակումը պսակվել է նոր հաջողությամբ, ճնշել են Հորադիզի երկաթուղային հանգույցի կրակակետերը, որով, փաստորեն, Ադրբեջանից մեկուսացվել են Զանգելանը և Ջաբրայիլի ու Կուբաթլուի՝ դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերը։ Հակառակորդի Հորադիզ_Կուբաթլու_Զանգելանի զորախմբի ջախջախման ռազմագործողությունն ավարտին է հասցվել  նոյեմբերի 1 -ին, երբ Արցախի ԻՊՈւ մարտիկներն իրենց վերահսկողությունն են հաստատել Զանգելան շրջկենտրոնի և ռազմական հենակետերի վերածված մոտակա բնակավայրերի նկատմամբ

             1-ին, 2-րդ, 6-րդ ՊՇ և կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունները հաջողությամբ են պսակվել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Սահմանամերձ գոտու հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան հատվածներում հակառակորդի կրակակետերի պարտադրված ու անհրաժեշտ վնասազերծումը լիովին չեզոքացրել է Արցախի տարածք ներխուժելու, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի հրետակոծությունների վտանգը։               Հյուսիսային ռազմաճակատի դիրքերում՝ 1994

1-ին, 2-րդ, 6-րդ ՊՇ և կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունները հաջողությամբ են պսակվել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Սահմանամերձ գոտու հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան հատվածներում հակառակորդի կրակակետերի պարտադրված ու անհրաժեշտ վնասազերծումը լիովին չեզոքացրել է Արցախի տարածք ներխուժելու, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի հրետակոծությունների վտանգը։ Հյուսիսային ռազմաճակատի դիրքերում՝ 1994

1994-ի փետրվարի 18-ին Քելբաջարի շրջանի հյուսիսային մասի և Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումը կարևոր նշանակություն է ունեցել Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող ՊԲ ստորաբաժանումների թիկունքն ապահովելու առումով։ Վերահսկողություն է սահմանվել Օմարի ռազմավարական կարևորության լեռնանցքի վրա, գլխովին ջախջախվել է այդ ուղղությամբ ամիսներ ի վեր կուտակված հակառակորդի զինուժը, շարքից հանվել կամ առգրավվել են մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք, այդ թվում՝ թուրքական արտադրության սպառազինություն (ավելի քան 16 միավոր մարտական տեխնիկա, 5 հաուբից, 1 ինքնագնաց ականանետ)։ Օմարի ռազմագործողության հաջող ելքը կանխորոշել է նաև հյուսիսային ռազմաճակատում ՊԲ ստորաբաժանումների առաջխաղացման հաջողությունը։ Ընդհանուր առմամբ, փետրվարին հակառակորդը կորցրել է ավելի քան 2 տասնյակ միավոր զրահատեխնիկա և շուրջ 1000 զինվոր ու սպա։ 1994-ի փետրվարի 28-ին և մարտի 1-ին Երևան ու Բաքու են ժամանել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։ Այս կապակցությամբ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը։ 1994-ի գարնանային պատերազմաշրջանի խոշորամասշտաբ ռազմագործողությունների արդյունքում, երկուստեք մեծաքանակ մարդկային, իսկ Ադրբեջանի համար նաև տարածքային կորուստներն անհեռանկար են դարձրել պատերազմի շարունակումը։ Ի հավելումն դրա,  Մարտակերտի  ու  Աղդամի  շրջաններում ՊԲ սրընթաց հակահարձակման և հակառակորդի՝ Արցախի սահմանակից վերջին ռազմահանգրվանի՝ Միրբաշիրի կորստյան սպառնալիքի տակ  Ադրբեջանում   հասունացել է նաև ներքաղաքական նոր ճգնաժամ, ինչն ստիպել է հակառակորդին հաշտվել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։

 Ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմն այլևս չէր կարող իր թվական ու ռազմատեխնիկական գերակշռությամբ ռազմաճակատում բեկում մտցնել։ Հետևաբար, հասունացել էր զինադադարի հաստատման պահը, ինչն էլ ճիշտ ժամանակին գնահատեց  Ռուսաստանը ։ Վերջինս, խնդիր ունենալով չեզոքացնել մի շարք երկրների շահագրգիռ միջամտության ու իր «ազդեցության գոտի» ներթափանցման փորձերը, առանց նախապայմանների ու քաղաքական հարցերի արծարծման վճռական քայլեր ձեռնարկեց հրադադար հաստատելու ուղղությամբ։ Դրանով Ռուսաստանն առաջին հերթին հետամտում էր իր միջազգային վարկանիշի ու  Անդրկովկասում  ազդեցության վերականգնման քաղաքական խնդրին։                  Ռազմական շքերթ Ստեփանակերտում

Ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմն այլևս չէր կարող իր թվական ու ռազմատեխնիկական գերակշռությամբ ռազմաճակատում բեկում մտցնել։ Հետևաբար, հասունացել էր զինադադարի հաստատման պահը, ինչն էլ ճիշտ ժամանակին գնահատեց  Ռուսաստանը ։ Վերջինս, խնդիր ունենալով չեզոքացնել մի շարք երկրների շահագրգիռ միջամտության ու իր «ազդեցության գոտի» ներթափանցման փորձերը, առանց նախապայմանների ու քաղաքական հարցերի արծարծման վճռական քայլեր ձեռնարկեց հրադադար հաստատելու ուղղությամբ։ Դրանով Ռուսաստանն առաջին հերթին հետամտում էր իր միջազգային վարկանիշի ու  Անդրկովկասում  ազդեցության վերականգնման քաղաքական խնդրին։ Ռազմական շքերթ Ստեփանակերտում

Դեռևս  մայիսի 5 -ին  Բիշքեկում   ՌուսաստանիՂըրղզստանի  և  ԱՊՀ  միջխորհըրդարանական խորհըրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ։ Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին։ Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ, Արցախի և ԱՀ պաշտպանության գերատեսչությունները ստորագրել են  մայիսի 11 -ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։ Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը, նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին։ 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, Արցախի ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը։ Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը։ Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր (2012)։ Մոսկվայում հաստատված զինադադարի համաձայնագրով դադարեցվել են պատերազմական գործողությունները, և սկսվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների փուլը, որը շարունակվում է մինչև օրս (2012)։ ՂԱՊ-ը տեղի է ունեցել համայն հայության՝ Հայաստանի և սփյուռքի ռազմական կարողությունների՝ մարդկային ուժի, նյութական, տեխնիկական և այլ միջոցների լայնածավալ օգտագործումով, ինչպես նաև բարեկամ երկրների, միջազգային առաջադեմ հասարակայնության բարոյական ու հոգեբանական մշտական աջակցությամբ։ ՂԱՊ-ի հաղթական ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները ստիպված որոշ ժամանակ հրաժարվեցին հակամարտության հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական գծից։ Արցախի տարածքի շուրջ ստեղծվել է բավարար խորության անվտանգության գոտի, ինչը թույլ է տալիս Արցախի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելուց բացի, երկրում ծավալել նաև բնականոն կենսական ու սոցիալ-տնտեսական գործունեություն։

Խորհրդային Ադրբեջանի   Սումգայիթ  քաղաքում  ադրբեջանական  իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի  հայ  ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել  1988  թվականի փետրվարի  27-ից   29-ը  ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել  Արցախյան շարժումը , հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է.Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի  ԼՂԻՄ ։ Փետրվարի 26 -ին՝ դեպքերից մեկ օր առաջ,  Միխաիլ Գորբաչովը  հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել  Բաքվում  ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը  Հայաստանի ԽՍՀ -ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։ Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել  ԽՍՀՄ  գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված  Ասկերանի դեպքերի  ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։

Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։ Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական հազարից ավել սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։ Փետրվարի 29-ին  խորհրդային զորքեր  են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը

Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել։ Մնացածներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»։ Հատուկ դիտավորությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում։ Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են և նրանց մեծ մասն ազատ արձակվել։ Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել և զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել։ Դրան համարժեք քաղաքականգնահատական չտալը հանգեցրել է զանգվածային ջարդերի բռնկմանը ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Անպատիժ են մնացել նաև քաղաքային և իրավապահ համակարգի աշխատողները։ Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»։ Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանությունը, բայց այն դատապարտել են  Եվրոխորհրդարանը (1988թ.),  ԱՄՆ  Սենատը (1989թ.) և  Արգենտինայի  խորհրդարանը։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ևս Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չեն ճանաչել ցեղասպանություն՝ բավարարվելով Ստեփանակերտում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի և  Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի  մոտ փոքրիկ խաչքար տեղադրելով։

-75%
Курсы повышения квалификации

Теория и методика преподавания учебной дисциплины «Культурология» в условиях реализации ФГОС

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
ԽՍՀՄ_ի փլուզումը և անկախ Հայաստանի Հանրապետության կերտումը (2.19 MB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт