Меню
Разработки
Разработки  /  Математика  /  Тесты  /  4 класс  /  Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայի դասերին

Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայի դասերին

10.05.2020

Содержимое разработки

ԽԱՂԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

«Առանց խաղի չկա և չի կարող լինել ամբողջական մտավոր զարգացում: Խաղը մի մեծ լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը, կյանքը լցնում է պնդումների, գաղափարների հոսքով: Խաղը կայծ է` հարցասիրության և հետաքրքրասիրության վառվող կրակ»:
Վ. Ա. Սուխոմլինսկի



Դասապրոցեսում խաղը որպես ակտիվ ուսուցման կազմակերպման ձև ակտիվացնում է երեխաներին:Խաղի միջոցով կարելի է լուծել ուսումնական բոլոր խնդիրները՝ հատկապես կրտսեր դպրոցում: Հարկավոր է ոչ թե դասը բաժանել ուսումնական աշխատանքի ու խաղի, այլ պարզապես խաղը տարրալուծել ուսումնական գործընթացի մեջ և ուսումնական նպատակներն իրականացնել խաղի օգնությամբ ու խաղի միջոցով:
Ուսուցման ընթացքում խաղի կիրառումը զարգացնում է երեխաների ուշադրությունը, օգնում է ուսուցչին ակտիվացնել անհամարձակ երեխային, որովհետև խաղալիս երեխան իրեն ազատ է զգում:Երեխային հնարավորություն է տրվում ազատ արտահայտելու իրենց մտքերն ու կարծիքները:
Խաղային իրավիճակներում երեխան դառնում է առավել գործուն և ուշադիր:
Խաղերը հաճախ տեղեկատվական բնույթ են կրում: Խաղի ընթացքում երեխան կարողանում է ազատ մտածել տվյալ հարցի շուրջ: Քննարկման փուլում նա լսում է ուրիշների կարծիքները և նույն հարցի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ: Ինքն էլ հնարավորություն ունի համագործակցելու ընկերների հետ և սեփական որոշում կայացնելու: Արդյունքում երեխան ինքնավստահություն է ձեռ բերում և զարգացնում զննողականությունը : Ինչպես դարձնել դասը հետաքրքիր, գրավիչ, հասնել նրան, որ այն ձևավորի ճանաչողական հետաքրքրություն, աշակերտների ստեղծագործական և մտածողական ակտիվություն: Դասի կազմակերպման բազմաթիվ հնարքներից աշակերտների մոտ հետաքրքրություն են ստեղծում խաղը և խաղային իրադրությունները,

Երեխաների համար աշխարհը ընկալելու լավագույն միջոցը խաղն է, որը միավորում է նրանց, սնում, կրթում ու զարգացնում թե՛ նրանց միտքը, թե՛ զգացմունքը, թե՛ մարմինը և թե՛ ոգին։ Խաղը մղում է նրանց ազատ ու անկաշկանդ ինքնադրսևորման, ինքնակազմակերպման, ստեղծագործելու և ինքնահաստատվելու:

Խաղը՝ զուգակցված աշխատանքի և ուսուցման հետ, երեխաների գործունեության որոշակի տեսակ է:
Երեխաները և ընդհանրապես սովորողները հեշտությամբ են ներգրավվում խաղային գործունեության ոլորտ, և ինչքան այն բազմազան է, այնքան ավելի գրավիչ է դառնում: Խաղային գործունեության մեջ մտնում են խաղեր և վարժություններ, որոնք զարգացնում են առարկաների բնույթը, բնութագրիչ հատկանիշները բացահայտելու, դրանք իրար հետ համեմատելու և համադրելու կարողությունները: խաղային մեթոդները աշակերտների մոտ զարգացնում են հետևողականություն, կենդանություն են հաղորդում դասին, բարձրացնում են առարկան սովորելու հետաքրքրությունը: խաղն ավելի տեսանելի է դարձնում ուսուցանվող նյութը:

 խաղը «կոտրում է» պասիվությունը:
Հետաքրքիր խաղային դասեր կարելի է վարել նաև www.learningapps.org կայքի օգնությամբ.
Օրինակ՝ https://learningapps.org/display?v=p43o7ydr518







Բազմազան խաղերի մեջ մաթեմատիկական դիդակտիկ խաղերի դերը բավականին մեծ է: Դրանց նպատակը միայն զվարճություն պատճառելը չէ, այլև խաղային իրավիճակում մաթեմատիկական գիտելիքների հաղորդակից դարձնելը, մաթեմատիկայի նկատմամբ ընդհանուր հետաքրքրություն առաջացնելը: Խաղի ժամանակ ամենաթույլ աշակերտն անգամ ոգևորվում է և ցանկություն հայտնում մասնակցելու խաղին: Այդ կերպ ձերբազատվում է բարդույթներից: Երեխան խաղալով աննկատ ձեռք է բերում մաթեմատիկական գիտելիքներ:
Դիդակտիկ խաղն ունի երկայկի բնույթ` գործունեության խաղային ձև և դիդակտիկական ուղղվածություն: Այս խաղերի ժամանակ երեխաները համեմատում են, համադրում, ընդհանրացնում: Խաղի արդյունավետությունը պայմանավորված է դրա ճիշտ և նպատակային կազմակերպմամբ:

տարրական դասարաններում շատ կարևոր են դիդակտիկ խաղերի կիրառումը: Հատկապես 6-ից 7 տարեկան երեխաները գտնվում են անցումային փուլում՝ նախադպրոցական տարիքից, որտեղ բոլոր նոր անձնային, հոգեբանական որակները առավել հեշտ ու լավ ձևավորվում են խաղային գործունեության մեջ,դեպի կրտսեր դպրոցական տարիքը, որտեղ առաջատար գործունեությունը դառնում է ուսումնական: Հետևաբար, որպես ուսուցման կազմակերպման առաջին կարևոր պայման, կարող ենք հատուկ շեշտադրել խաղային գործունեությունը:

Չմոռանանք այն կարևոր հանգամանքի մասին,որ դիդակտիկ խաղերի նպատակը խաղային իրավիճակում սովորողներին մաթեմատիկական գիտելիքներին հաղորդակից դարձնելն է:Դիդակտիկ խաղն ունի երկակի բնույթ՝ գործունեության խաղային ձև և դիդակտիկ ուղղվածություն:Այս խաղերի ժամանակ սովորողները համեմատում են,համադրում,ընդհանրացնում:Խաղը կազմակերպելիս մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքներին,որ այն համապատասխանի սովորողի գիտելիքների մակարդակին,նպաստի դրանց հարստացմանը և հետաքրքրությունների ձևավորմանը,իսկ տևողությունը լինի չափավոր:

 խաղով ձեռք բերած գիտելիքը ավելի խորը նստվածք է տալիս:

Մաթեմատիկական ձկնորսություն
Ուսուցման նպատակը: Թվաբանական գործողությունների հնարների ամրապնդումը:
Ուսուցման միջոցները: Ձկների նկարներ, մագնիսից կարթաձողեր:
Խաղի բովանդակությունը: Ձկները, որոնց հակառակ կողմում օրինակներ են գրված, կենդանանում են ծովում: Ուսուցիչը աշակերտներին հերթով կանչում է գրատախտակի մոտ, որոնք որսում են ձկներին` մագնիսից կարթաձողերի օգնությամբ, կարդում են օրինակները, լուծում, ասում պատասխանները: Բոլոր աշակերտները գտնում են պատասխանները և թվային քարտերը ցույց տալիս ուսուցչին:

-75%
Курсы повышения квалификации

Организация и сопровождение олимпиадной деятельности учащихся

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայի դասերին (27.69 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт